22:45 26.08.2020
Հոնկոնգում օրեր առաջ կորոնավիրուս է հաստատվել մի մարդու մոտ, ով 4 ամիս առաջ էր բուժվել հիվանդությունից։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կրկնակի հիվանդանալու դեպքեր են արձանագրվել նաև Բելգիայում և Նիդերլանդներում։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարեթ Հարիսի՝ նախկինում էլ եղել են մարդիկ, որոնց թեստի պատասխանը սկզբում եղել է բացասական, այնուհետև՝ կրկին դրական։ Սակայն պարզ չէ՝ արդյոք դա եղել է թեստավորման խնդիր, թե իսկապես կրկնակի վարակում։
Մարգարեթ Հարիսը հայտարարել է, որ կորոնավիրուսով կրկին հիվանդանալու հավանականությունը փոքր է, սակայն հարկավոր են ավելի շատ հետազոտություններ։
«Կարևոր է շեշտել, որ նման դեպքերի թիվը փոքր է։ Սա այնքան էլ կանոնավոր բնույթ չի կրում, այլապես նման դեպքերի թիվը շատ ավելի մեծ կլիներ։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է սա նշանակում իմունիտետի տեսանկյունից, այդ պատճառով մենք բազմաթիվ հետազոտական խմբեր ենք ընդգրկել, որոնք զբաղվում են հակամարմինների ուսումնասիրությամբ՝ փորձելով պարզել, թե որքան է պահպանվում բնական իմունային պաշտպանությունը։ Պետք է հասկանալ, որ դա նույն իմունային պաշտպանությունը չէ, որ տալիս է պատվաստանյութը»,- ասել է Հարիսը։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...