Բժիշկ Հրայր Հովակիմյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.76
  • RUBLE
    4.23
  • 421.76
WEATHER
+7.09 oC

Բժիշկ Հրայր Հովակիմյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

15:35 27.08.2020

Տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:

Այսօր արդեն` նախագահի հրամանագրով վաստակաշատ բժիշկը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

Նախարար Արսեն Թորոսյանը և առողջապահության նախարարության ողջ անձնակազմը շնորհակալություն են հայտնում բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին, ինչպես նաև շնորհավորում բարձր կոչմանն արժանանալու համար ու մաղթում քաջառողջություն:

ՀՀ առողջապահության նախարարություն-ի լուսանկարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկ տարեկան երեխան ընկել է երրորդ հարկի պատուհանից

15:25 15.04.2024

Մեկ տարեկան երեխան ընկել է երրորդ հարկի պատուհանից

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին: Մեքենայով երեխային նախ տեղափոխել են «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Կատարվել է պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ): Հայտնաբերվել է աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, […] ...

Ներդրվում է բուժաշխատողների լիցենզավորման համակարգ

14:02 15.04.2024

Ներդրվում է բուժաշխատողների լիցենզավորման համակարգ

Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար բուժաշխատողներին կտրվի անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա: Համակարգը ներդրվում է՝ բուժաշխատողների գիտելիքների ու հմտությունների բարելավման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման և պացիենտների անվտանգության ապահովման նպատակով: Անհատական լիցենզիան կտրվի ավագ բուժաշխատողներին` բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու վերաբերյալ ավարտական փաստաթղթի (պետական նմուշի դիպլոմի) հիման վրա` կենտրոնացված քննության արդյունքում: Անցումային անհատական […] ...

Ապրիլի 15-ը Լաբորատոր ախտորոշման մասնագետի միջազգային օրն է

11:57 15.04.2024

Ապրիլի 15-ը Լաբորատոր ախտորոշման մասնագետի միջազգային օրն է

Այսօր նշվում է Լաբորատոր ախտորոշման մասնագետի միջազգային օրը: Այս առիթով Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը շնորհավորել է ոլորտի աշխատողներին՝ նշելով.  «Աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է մասնագետների տոնը, ովքեր հսկայական ներդրում ունեն մեր ընդհանուր գործում՝ բուժառուների առողջության մասին հոգալու առաքելության իրագործման մեջ: Ձեր ջանքերն ու պրոֆեսիոնալիզմը որոշիչ դեր են խաղում ճշգրիտ ախտորոշման, հետևաբար […] ...

Երևանի թիվ 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքները ավարտին են մոտենում

11:08 15.04.2024

Երևանի թիվ 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքները ավարտին են մոտենում

Երևանի թիվ 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքները ավարտին են մոտենում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում:     ...

Բժիշկը բացատրել է, թե ինչու են հղի կանայք դառնում ավելի ցածրահասակ

23:49 14.04.2024

Բժիշկը բացատրել է, թե ինչու են հղի կանայք դառնում ավելի ցածրահասակ

Հղիության ընթացքում կնոջ հասակը փոքրանում է ողնաշարի կորության ավելացման պատճառով, և դա միանգամայն բնական գործընթաց է։ Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում խոսել է օստեոպաթիկ բժիշկ Դմիտրի Սիմկինը։ «Պտուղն անընդհատ աճում է, և նրան բավարար տարածք ապահովելու համար կինը ստիպված է ակամա թեքել մեջքի ստորին հատվածը։ Ժամանակի ընթացքում շեղումը մեծանում է, գլուխն ու պարանոցը առաջ են շարժվում, […] ...

Հայտնի է դարձել, թե ինչպես է շաքարը մեծացնում քաղցկեղի առաջացման վտանգը

23:40 14.04.2024

Հայտնի է դարձել, թե ինչպես է շաքարը մեծացնում քաղցկեղի առաջացման վտանգը

Սինգապուրի ազգային համալսարանի (NUS) գիտնականները պարզել են, որ BRCA2 գենի մուտացիա ունեցող մարդկանց (հիմնականում կանանց) դեպքում քիմիական նյութը, որն արտադրվում է, երբ օրգանիզմը քայքայում է շաքարը, կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում: Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են BRCA2 գենի թերի տարբերակներով կամավորների ԴՆԹ-ն, որը կապված է ձվարանների և կրծքագեղձի […] ...

BACK_TO_TOP