TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

16:09 22.03.2024

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Կառավարության հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է մեր երկրում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, որը […]

̰
Իրկուտսկի մարզի առողջապահության նախկին փոխնախարարը ոչնչացրել է քաղցկեղով հիվանդների համար ավելի քան 35 մլն ռուբլու դեղամիջոց

11:19 22.03.2024

Իրկուտսկի մարզի առողջապահության նախկին փոխնախարար Ելենա Գոլենեցկայային ձերբակալել են քաղցկեղով հիվանդների համար ավելի քան 35 մլն ռուբլի արժողությամբ դեղամիջոց ոչնչացնելու համար։ Այս մասին հաղորդում է Barb Mash Telegram ալիքը: Գոլենեցկայային կասկածում են իշխանության չարաշահման և անփութության մեջ։ Ըստ քննիչների՝ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ կասկածյալը զբաղեցնում էր մարզի առողջապահության փոխնախարարի պաշտոնը։ […]

̰
Գիտնականները հայտնաբերել են երեխաների ավելորդ քաշի նոր հնարավոր պատճառ

08:28 22.03.2024

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեխաները չափից շատ են ուտում, երբ ձանձրանում են։ Ձանձրույթից ուտելու այս սովորությունը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ։ Արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում: Բրիտանացի գիտնականները փորձի կիրառել են չորսից հինգ տարեկան երեխաներ ունեցող 119 ընտանիքի շրջանում։ Ծնողներին խնդրել են նկարագրել իրենց երեխաների բնավորությունը և ուտելու սովորությունները: Հետո […]

̰
Բժիշկը բացատրել է, թե որ տարիքից են երեխաները սկսում երազներ տեսնել

08:10 22.03.2024

Ակտիվ քնի փուլը, որի ժամանակ մարդիկ երազ են տեսնում, մեծահասակների մոտ զբաղեցնում է ընդհանուր քնի ժամանակի 10-20%-ը: Նորածինների մոտ այն հասնում է ընդհանուր քնի ժամանակի 80%-ին, չորս ամսականում՝ 40%-ի, իսկ երեք տարեկանում՝ արդեն 30%-ի։ Հաշվի առնելով սա՝ կարելի է ենթադրել, որ երեխաները պետք է շատ երազներ տեսնեն, բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Այս […]

̰
Հայտնաբերվել են Ալցհեյմերի ախտանիշներ, որոնք պահանջում են շտապ բժշկական օգնություն

00:00 22.03.2024

Ալցհեյմերի հիվանդության տարբեր տեսակներ կան, բայց դրանք բոլորն ուղեկցվում են հիշողության հետ կապված խնդիրներով, ասել է կլինիկական հոգեբան և սոմնոլոգ Ալեքսեյ Մելեխինը։ aif.ru-ի հետ զրույցում նա նշել է նաեւ այս հիվանդության երկու ախտանիշ, որոնք անհապաղ բժշկական օգնություն են պահանջում։ Նախ, ըստ Մելեխինի, պետք է զգույշ լինել, եթե մարդը դժվարանում է նախադասություններ կառուցել և տեղեկատվություն ընկալել։ […]

̰
Բժիշկը որովայնի վրա չպառկելու մի քանի պատճառ է նշել

22:47 21.03.2024

Նրանց մոտ, ովքեր սիրում են փորի վրա քնել, կարող են սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ, գլխացավեր և այլ պաթոլոգիաներ առաջանալ, զգուշացրել է բժիշկ Թոնի Նալդան։ Նա մատնանշել է այս դիրքով քնելու վտանգները The Mirror-ի հետ զրույցում: Բժիշկը բացատրել է, որ որովայնի վրա քնելը կարող է սրտի հիվանդություն առաջացնել կրծքավանդակի վրա ճնշման պատճառով։ Դա դժվարացնում է […]

̰
Անվանվել են մթերքներ, որոնք օգնում են պահպանել մաշկի երիատասրդությունը

21:24 21.03.2024

Սննդաբան Օլգա Ռեդինան համոզված է, որ ընդհանուր առողջությունը, ինչպես նաև մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը կախված են ձեր սննդակարգից։ Նա «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում թվարկել է ծերացումը կանխող մթերքներ։ Ռեդինան առաջին հերթին հակաօքսիդանտներով հարուստ մթերքներն է անվանել որպես մաշկի երիտասարդությունը պահպանող միջոցներ: Դիետոլոգի խոսքով՝ դրանք կարող են նվազեցնել բորբոքումն ու կանխել օրգանիզմի համար վնասակար ռեակցիաները։ Հակաօքսիդանտներ […]

̰
Բժիշկը խոսել է սրտի կաթվածը կանխատեսելու հնարավորության մասին

20:57 21.03.2024

Շաքարային դիաբետը, ընտանեկան անամնեզը և որոշ այլ գործոններ զգալիորեն մեծացնում են սրտի կաթվածի առաջացման վտանգը, զգուշացրել է սրտաբան Ռոման Ալեքսեևը: Բժիշկը խոսել է կյանքին սպառնացող այս հիվանդության կանխատեսման հնարավորության մասին Lente.ru-ի հետ զրույցում։ Ալեքսեևը նշել է, որ հիվանդին զննելիս բժիշկներին առաջին հերթին հետաքրքրում է նրա առաջին կարգի հարազատների՝ ծնողների, եղբայրների և քույրերի բժշկական պատմությունը։ Միաժամանակ, […]

̰
Անվանվել է իմունային համակարգի ամրապնդման անսպասելի մթերք

20:49 21.03.2024

Սնկերը պարունակում են նյութեր, որոնք օգնում են իմունային համակարգին ավելի արդյունավետ պայքարել վիրուսների դեմ, ասում է սննդաբան Կարա Լիդոնը։ Այսպես, նա Fox News-ին անսպասելի սննդամթերք է անվանել՝ իմունային համակարգը ամրապնդելու համար: Մասնագետը նշել է, որ սնկերը սելեն են պարունակում։ Նրա խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս միկրոտարրի պակասի դեպքում իմունային համակարգը ավելի քիչ է […]

̰
23 համայնքում նոր ամբուլատոր շենքեր են կառուցվում

17:16 21.03.2024

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: 2023-2026թթ․ ընթացքում նախատեսվում է արդիականացնել ՀՀ մարզերում գործող և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերը։ Ըստ այդմ՝ Առողջապահության նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բժշկական կազմակերպությունների համար նոր շենքերի կառուցման նպատակով համապատասխան հողամասերի հատկացման գործընթացը մարզպետարանների հետ կազմակերպելու խնդրանքով։ […]

̰
Neuralink ուղեղի իմպլանտով առաջին պացիենտը շախմատ է խաղացել՝ մտքով շարժելով համակարգչային մկնիկը

11:22 21.03.2024

Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունը ցուցադրել է, թե ինչպես է ուղեղի իմպլանտով առաջին պացիենտը շախմատ խաղում: Նոլան Արբոն կաթվածահար է ուսերից ներքև և չի կարողանում որևէ բան զգալ վթարի հետևանքով, սակայն իմպլանտը թույլ է տալիս նրան խելքով շարժել համակարգչային մկնիկը և խաղալ խաղեր։ Հեռարձակումը տեղի է ունեցել մարտի 20-ին X սոցիալական ցանցի Neuralink աքաունթում։ 29-ամյա […]

̰
Հայտնաբերվել է ընդհատվող ծոմապահության վտանգավոր հետևանք

09:49 21.03.2024

Շանհայի Ցզյաո Տոնգ համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ 16-ժամյա ծոմ պահելը, որին հաջորդում է 8-ժամյա ուտելու պատուհանը, կարող է մեծացնել սրտանոթային հիվանդությունների վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (AHA) կայքում: Հետազոտությանը մասնակցել է 20 հազար մեծահասակ։ Գիտնականները տեղեկություններ են հավաքել մասնակիցների սնվելու սովորությունների մասին և պարզել, թե ինչ մեթոդներով են նրանք […]

̰
Բժիշկը նախազգուշացրել է քաղցկեղի այն տեսակների մասին, որոնք ավելի հաճախ են հանդիպում տղամարդկանց մոտ

23:29 20.03.2024

Քաղցկեղի որոշ տեսակներ ավելի հաճախ հանդիպում են տղամարդկանց, քան կանանց մոտ, ասել է թերապևտ Ալեքսեյ Ժիտոն։ NEWS.ru-ի հետ զրույցում նա տղամարդկանց զգուշացրել է քաղցկեղի այդ տեսակների մասին։ «Տղամարդկանց մոտ զգալիորեն ավելի հաճախ է հանդիպում թոքերի քաղցկեղը, կերակրափողի քաղցկեղը, միզապարկի քաղցկեղը, այսինքն՝ տղամարդիկ, ընդհանուր առմամբ, ավելի հակված են այս օրգանների քաղցկեղին»,- ասել է բժիշկը։ Միաժամանակ, ըստ […]

̰
Դիետոլոգը նշել է այն մթերքները, որոնք դանդաղեցնում են ծերացումը

22:55 20.03.2024

Որոշ մթերքներ օգնում են դանդաղեցնել ծերացումը, ասել է սննդաբան Օլգա Ռեդինան։ Դրանց անունները նա նշել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ Ըստ Ռեդինայի՝ հակաօքսիդանտներն օգնում են դանդաղեցնել ծերացումը՝ տարրեր, որոնք օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք էլ ոչնչացնում են մարմնի բջիջները: «Հակաօքսիդանտներով հարուստ մթերքները ներառում են հատապտուղներ (օրինակ՝ ազնվամորի կամ հապալաս), մրգեր, հատկապես ցիտրուսային մրգեր, […]

̰
Առողջապահության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հերթական հանդիպումը

11:33 20.03.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հերթական հանդիպումը։ Ներկայացվել են խմելու ջրի որակի, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման նվազեցմանը, ինչպես նաև` դեղերի շրջանառության ոլորտին առնչվող օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության, ստուգումների արդյունքները և խնդիրները։ Պատասխանատուների հետ քննարկմանը նախարարը կարևորել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, այդ թվում` […]

̰
Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցերի պատասխաններ

15:41 19.03.2024

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում: 2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, ի՞նչ անի, եթե իր դեղն էլեկտրոնային դեղատոմսով է ստանում: 3. Եթե պացիենտն ունի հորմոնակախյալ հիվանդություն և մշտապես ընդունում է, օրինակ, վահանաձև գեղձի հորմոն, դեղն ինչու՞ է դարձել էլեկտրոնային դեղատոմսով: 4. Էլեկտրոնային դեղատոմս լրացնելը չի՞ բարդացնում բժշկի աշխատանքը և ծանրաբեռնվածությունը: […]

̰
Ինչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդները

12:27 19.03.2024

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները և արտահայտվելով հիմնականում արյունամիզությամբ: Տարածված փուլերում քաղցկեղային բջիջները արյունատար անոթներով ձևավորում են մետաստազներ թոքերում, ոսկրերում, գլխուղեղում և այլ օրգաններում: Օնկոուրոլոգիայում իր տարածվածությամբ այն 3-րդն է՝ շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղից հետո: ՀՀ-ում 2022թ. հայտնաբերվել է երիկամի […]

̰
Գիտնականները հայտնաբերել են արգանդի միոմայի զարգացման մեջ ներգրավված նոր գեներ

08:14 19.03.2024

ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ մոտ 400 գեն կարող է արգանդի միոմայի պրովոկատոր լինել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications (Nat Com) գիտական ​​ամսագրում։ Միոման բարորակ ուռուցք է, որը առաջանում է արգանդի մկանային շերտում՝ միոմետրիումում։ Այս հիվանդությունը շատ տարածված է՝ ըստ վիճակագրության՝ ֆիբրոդներ են հայտնաբերվել վերարտադրողական տարիքի կանանց 70%-ի մոտ։ Շատ դեպքերում ուռուցքը […]

̰
Հոգեբանը պարզաբանել է, թե որ դեպքերում է դժգոհությունը անհասության նշան

23:00 17.03.2024

Երբ դժգոհությունն առաջանում է չարդարացված սպասումների պատճառով, դա կարելի է համարել ինֆանտիլիզմի դրսևորումներից մեկը։ Այս մասին Газета.Ru-ին ասել է կլինիկական հոգեբան Դարիա Վեդմիցկայան։ «Վրդովմունքի առաջացման պատճառներից մեկը հիասթափությունն է. մարդն իր համար ինչ-որ բան է պատկերացրել և դա չստանալով՝ սկսում է վիրավորվել։ Այս իրավիճակում կարելի է ասել, որ ինչ-որ իմաստով անձը ինքն է իր իսկ […]

̰
Բժիշկը զգուշացրել է հաստ աղիքի քաղցկեղի առաջին ախտանիշների մասին

21:59 17.03.2024

Կոլոռեկտալ քաղցկեղը (աղիների քաղցկեղ) քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է՝ մահացության բարձր մակարդակով: Եվ չնայած հիվանդության դեմ պայքարի բոլոր նորամուծություններին, առաջադեմ իրավիճակներում 5-ամյա ապրելիության մակարդակը չի գերազանցում 40%-ը։ Ամենաբարձր կարգի ուռուցքաբան, վիրաբույժ Բեսլան Բալկարովը Gazeta.Ru-ին պատմել է, թե ինչ ախտանիշներով կարելի է կասկածել հիվանդությանը։ «Կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը զգալիորեն մեծանում է տարիքի հետ։ Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում […]

̰
Հայտնի է դարձել, թե ինչպես է ֆիզիկական պատրաստվածությունը բարելավում ուղեղի աշխատանքի արագությունը

21:06 17.03.2024

Ճապոնիայի և ԱՄՆ-ի գիտնականների միջազգային թիմը նկարագրել է այն մեխանիզմը, որով ֆիզիկական պատրաստվածությունը բարենպաստ ազդեցություն է ունենում մտավոր կարողությունների վրա։ Հետազոտությունը հրապարակվել է The Journal of Physiology (JOP) գիտական ​​հրատարակությունում: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ցածր և չափավոր ինտենսիվության նույնիսկ մեկ կքանիստը կարող է բարելավել մտավոր աշխատանքը: Գիտնականներն անցկացրել են մի շարք փորձեր, որոնց […]

̰
Հայ մանկական ուռուցքաբանը դարձել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության (SIOP) Պատանիների և երիտասարդների աշխատանքային խմբի համաղեկավար

20:54 17.03.2024

Հպարտությամբ հայտնում ենք, որ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական ուռուցքաբան Ռուզաննա Պապյանը դարձել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության (SIOP) Պատանիների և երիտասարդների աշխատանքային խմբի համաղեկավար: Այս մասին հայտնում է Յոլյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը: Նաև հիշեցնում են, որ SIOP-ի առաքելությունը մանկական ուռուցքաբանության խորը ուսումնասիրությունն ու դրա արդյունքների բարելավումն է: Կազմակերպությունն այսօր ունի ավելի […]

̰
Բժիշկը բարձր է գնահատել մրսածության դեպքում վարժությունների օգուտները

18:28 17.03.2024

Թեթև մրսածության դեպքում ֆիթնես մարզումները վնասակար չեն առողջության համար և նույնիսկ օգտակար: Այս մասին HuffPost-ին ասել է Կալիֆորնիայի (ԱՄՆ) Սթենֆորդի բժշկական կենտրոնի սպորտային բժիշկ Կալվին Հվանգը։ Մասնագետի խոսքով, եթե մարդն ունենում է գրիպի կամ մրսածության մեղմ ախտանիշներ՝ գլխացավ, քթահոս, կոկորդի ցավ,  սպորտային գործունեության համար հակացուցումներ չկան։ Հվանգն ասում է, որ ցածր և միջին ինտենսիվության ֆիզիկական […]

̰
Հայտնի է դարձել, թե ինչպես են կապված լնդերի և սրտի առողջությունը

18:07 17.03.2024

Ցինցինատիի համալսարանի գիտնականները նշել են, որ լնդերի հիվանդությունը, մասնավորապես գինգիվիտը, կարող է բացասաբար ազդել սրտի առողջության վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sensors & Diagnostics (Sen & Diagnost) ամսագրում: Գինգիվիտը լնդերի բորբոքային հիվանդություն է, որն առաջացնում է փափուկ հյուսվածքների ցավ, այտուց և արյունահոսություն: Ենթադրվում է, որ բակտերիաների որոշ տեսակներ բորբոքման հիմնական պատճառն են, թեև դրանց ճշգրիտ […]

̰
Գիտնականները պլաստիկի մեջ հայտնաբերել են առողջության և բնության համար վնասակար հազարավոր քիմիական նյութեր

16:45 17.03.2024

Նորվեգիայի գիտության և տեխնիկայի ինստիտուտի (NTNU) գիտնականները մանրամասն ուսումնասիրել են պլաստիկի բաղադրությունը։ Նրանք պարզել են, որ պոլիմերային արտադրանքը պարունակում է ավելի քան 16 հազար քիմիական բաղադրիչ, որոնց մոտ մեկ քառորդը կարող է վտանգ ներկայացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։ Զեկույցը հրապարակվել է PlastChem հետազոտական ​​նախագծի կայքում։ Զեկույցի համաձայն՝ առնվազն 4200 պլաստիկ քիմիկատներ (մոտ 26%) […]

̰
Բժիշկը պազաբանել է, թե արդյոք հակացուցված է սուրճը հիպերտոնիկ հիվանդներին

15:44 17.03.2024

Հիպերտոնիկ հիվանդներին պետք չէ հրաժարվել սուրճից, որպեսզի իրենց լավ զգան և պահպանեն արյան նորմալ ճնշումը, ասել է բրիտանացի համաճարակաբան Թիմ Սպեկտորը։ Նա HuffPost-ի հետ զրույցում ցրել է տարածված առասպելը, որ կոֆեինը վնասակար է որոշ մարդկանց համար։ Սպեկտորը նշել է, որ այն պնդումը, թե սուրճը բարձրացնում է արյան ճնշումը, ճիշտ է։ Սակայն այս ըմպելիքը հակացուցված չէ […]

̰
Ակադեմիկոսը խոսել է գիրությունը հաղթահարելու համար մասնագիտացված սննդամթերք ստեղծելու անհրաժեշտության մասին

14:54 17.03.2024

ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Սննդի, կենսատեխնոլոգիայի և սննդի անվտանգության դաշնային գիտահետազոտական ​​կենտրոնի գիտական ​​ղեկավար, սննդաբան Վիկտոր Թութելյանը խոսել է գիրության հաղթահարման ուղիների մասին: Նրա խոսքով՝ մարդն անընդհատ երկընտրանքի առաջ է կանգնում՝ քիչ ուտել, որպեսզի չգիրանա, կամ ավելի շատ ուտել՝ օրգանիզմին անհրաժեշտ բոլոր նյութերը ստանալու համար։ Ըստ Թութելյանի՝ երկընտրանքը լուծելու համար անհրաժեշտ է կանխարգելիչ նպատակներով ավելի մասնագիտացված […]

̰
Հոգեթերապեւտը պատմել է, թե ինչպես կարելի է տարբերել դեպրեսիան էմոցիոնալ անկումից

14:43 17.03.2024

Հոգեթերապևտ , բ.գ.թ. Իրինա Կրաշկինան «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես կարելի է տարբերել դեպրեսիան էմոցիոնալ անկումից։ Ինչպես նշել է փորձագետը, դեպրեսիայի և էմոցիոնալ անկման տարբերությունը կարող է կարևոր լինել, քանի որ ախտանիշների ճիշտ նույնականացումը կօգնի ընտրել համապատասխան բուժում և մոտեցում խնդրին։ «Դեպրեսիան լուրջ հոգեկան խանգարում է, որը բնութագրվում է խորը տխրության մշտական ​​և երկարատև զգացումներով, […]

̰
Մասնագետը բացատրել է, թե ինչ հիվանդություններով կարող է շունը վարակել մարդուն

11:45 17.03.2024

Շունը կարող է մարդուն վարակել կամ վտանգավոր հիվանդություններով կամ վարակվել նրանից, ուստի շներ պահողները ոչ մի դեպքում չպետք է անտեսեն իրենց ընտանի կենդանու հիգիենան և կանխարգելիչ պատվաստումները, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբևը։ «Կարևոր է հետևել շան վիճակին, քանի որ դա վերաբերում է ոչ միայն կենդանուն, այլև տիրոջը։ Կան հիվանդություններ, որոնք […]

̰
Դիետոլոգը թվարկել է մթերքներ, որոնք դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը

23:16 16.03.2024

Սնուցումը հսկայական դեր է խաղում մարմնի ծերացման մեջ, բայց առողջությունը կարող է պահպանվել հասուն տարիքում, եթե ուտեք ճարպոտ վայրի ձուկ,ասում է էնդոկրինոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Օքսանա Միխալևան։ Նման ձուկը, նշել է բժիշկը, պոլիհագեցած օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է, որն օգնում է կանխել օստեոպորոզը և պահպանել երիտասարդ մաշկը։ Ամենաօգտակար ճարպաթթուները հանդիպում են ոչ թե թանկարժեք կարմիր […]

̰
BACK_TO_TOP