Լիտվացի բժիշկներն իրենց 14-օրյա առաքելությունը կիրականացնեն «Սուրբ Աստվածամայր» և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Լիտվացի բժիշկներն իրենց 14-օրյա առաքելությունը կիրականացնեն «Սուրբ Աստվածամայր» և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոններում

16:16 20.06.2020

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեի, Լիտվայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսի և ռազմական բժիշկ Վալդաս Մեշկաուսկասի հետ: Կողմերը քննարկել են Լիտվայից Հայաստան ժամանած մասնագետների հետ համատեղ աշխատանքները:

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ սա իրենց առաջին նմանատիպ համագործակցությունն է և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ է կրելու:

«Այս ամենի միակ նպատակը հայաստանյան գործընկերներին աջակցելն է, նման առաքելության իրագործումը բարդ խնդիր է՝ ինչպես ուղարկող, այնպես էլ ստացող կողմի համար»,- նշել է դեսպանը:

Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսը ներկայացրել է իրենց երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը, 2020 թվականի հունվարից ձեռնարկված նախապատրաստական աշխատանքները և վարակի դեմ պայքարում տարվող 7 հիմնական քայլը: Մասնագետների խոսքով` դրական արդյունք է գրանցվել կառավարության, զանգվածային լրատվամիջոցների ու առողջապահական համակարգի սերտ գործակցության շնորհիվ:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակը, կորոնավիրուսային հիվանդության բուժման կազմակերպման առանձնահատկությունները և մոտեցումները:

Նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին տրամադրված բժշկական պաշտպանիչ պարագաների և սարքավորումների համար` հավելելով, որ Լիտվայից ժամանած բժիշկների թիմն իր 14-օրյա առաքելությունն իրականացնելու է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

15:28 05.07.2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

15:14 05.07.2025

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

BACK_TO_TOP