Բաթումի նոր վարակվածների մասին նոր մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

Բաթումի նոր վարակվածների մասին նոր մանրամասներ

13:53 24.03.2020

Մարտի 23-ին Բաթումում հաստատված կորոնավիրուսի 3 դեպքն էլ կապ ունեն արտերկրի հետ, հայտնում է aliq.ge-ն:

Վարակվածներից մեկը եվրոպական երկրներից մեկի քաղաքացի է՝ հաստատել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն: 3-ի վիճակն էլ բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ըստ նրա՝ նշված եվրոպացին կորոնավիրուսի թեստ հանձնել է դեռևս մինչև Վրաստան ժամանելը, իսկ գալուն պես ինքնամեկուսացվել է Բաթումի հյուրանոցներից մեկում: Իր երկրից ստանալով պատասխան, որ թեստը դրական է՝ նա անմիջապես դիմել է բժիշկներին: Եվրոպական երկիրը պատրաստակամություն է հայտնել օգնել իր քաղաքացուն հայրենիք վերադառնալու հարցում, ու նրա հետևից ինքնաթիռ կուղարկվի:

«Մթավարի արխի» հեռուստաընկերության վարկածով՝ խոսքն Ավստրիայի քաղաքացու մասին է, որը ռուսական ավիաընկերության օդաչու է: Լրատվամիջոցները գրում են, որ նա ինքնամեկուսացված էր «Հիլթոն Բաթումի» 5 աստղանի հյուրանոցում, դեպքից հետո հյուրանոցը փակվել է և ախտահանվում է:

Ըստ նախարարի՝ երկրորդ դեպքը կապ ունի ԱՄՆ այցի հետ: Վարակակիրը երկքաղաքացի է՝ (Վրաստան, ԱՄՆ), նա ևս ինքնամեկուսացման մեջ է եղել, երբ ջերմությունը սկսել է բարձրանալ, տեղափոխվել է կլինիկա, որտեղ հաստատվել է, որ վարակված է:

3-րդ պացիենտը ևս Վրաստան է եկել արտերկրից, նրա ճանապարհորդությունն այս պահին ուսումնասիրվում է: Աջարիայում մինչ այս պահը լաբորատոր հաստատված 6 դեպք է եղել: Stopcov.ge հատուկ կայքի տեղեկություններով՝ մարտի 24-ի պատկերը հետևյալն է. վարակված է 61, կարանտինում է՝ 3320, հատուկ հսկողության տակ՝ 235 մարդ:

Վրաստանում արտակարգ դրություն է: Նախօրեից սկսած՝ խիստ կարանտինային ռեժիմ՝ Մառնեուլում ու Բոլնիսում: Նշված շրջաններ բնակիչներին երկու շաբաթով արգելվել է ներս ու դուրս անել: Բուժաշխատողները ծրագրում են այցելել բոլոր ընտանիքներ ու ստուգել՝ արդյոք ունե՞ն կորոնավիրուսի նախանշաններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP