13:47 24.03.2020
Նոր տեսակի կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու և աշխատողների անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.
«Նախարարությունում ապահովվել են աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ՝ հղի կանանց, նախադպրոցական, դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարիքի, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող 35 աշխատակիցների համար: Նախարարության մասնաշենքերի սենյակները, դռներն ու դրանց բռնակները օրական 2 անգամ ախտահանվում են քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով՝ ժամը 13:00-ին և 18:00-ին: Աշխատանքի բնույթով պայմանավորված՝ քաղաքացիների հետ հաճախակի շփվող աշխատակիցներն ապահովվել են բժշկական դիմակներով, ձեռնոցներով ու ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:
Երեխաների խնամքի և պաշտպանության N 1 և N 2 գիշերօթիկ հաստատություններում ստեղծված են համապատասխան պայմաններ ձեռքերի կանոնավոր ախտահանման համար: Հաստատությունն ապահովված է ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով (ալկոգել), բժշկական դիմակներով ու ձեռնոցներով:
ՊՈԱԿ-ների շենքերն օրական 1 անգամ ախտահանվում են քլորի հիմքով ախտահանիչ նյութերով, իսկ դռներն ու դրանց բռնակները՝ օրական 2 անգամ: Խնամվող երեխաները ջերմաչափվում են, ու զննվում է նրանց առողջական վիճակը: Մեկուսացման նպատակով ժամանակավոր դադարեցված են երեխաների հետ տեսակցությունները, երեխաների ելումուտը սահմանափակված է:
«Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատողների և այցելուների համար ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչները տեղադրվել են տարբեր վայրերում: Դիմակներով ապահովված են բոլոր աշխատողները, այցելուների հետ շփումը տեղի է ունենում բավարար հեռավորության վրա, շենքն ախտահանվում է օրական 1 անգամ քլորի հիմքով ախտահանիչ նյութերով, իսկ դռներն ու դրանց բռնակները՝ օրական 2 անգամ:
«Ստեփանակերտի տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի շենքի մուտքի մոտ անձնակազմի համար տեղադրվել են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ, այցելուների համար ժամանակավոր դադարեցվել են տեսակցությունները: Անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ամենօրյա ռեժիմով խնամվող անձինք ջերմաչափվում են: Բոլոր սենյակներն ամենօրյա ռեժիմով օդափոխվում են, մաքրվում՝ ժավելի լուծույթով և քլորաջրով:
Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից սպասարկվում են հանրապետության 162 միայնակ տարեց և հաշմանդամ, որոնցից 112-ը՝ Ստեփանակերտ քաղաքում: Կենտրոնի աշխատակիցներն ապահովված են բժշկական դիմակներով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:
440 միայնակ թոշակառուներ նախարարության կողմից կապահովվեն պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով՝ մեկ ամսվա հաշվարկով»,- հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը:
https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/111184657188990/?type=3&theater
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...