TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը

12:10 20.02.2020

«Էրեբունի» ԲԿ ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ վերջերս այլ բուժհաստատությունից բժշկական կենտրոնի ծննդատուն էր   37 շաբաթական հղի՝ արգանդի կրկնակի սպիով, արյունը՝ ռեզուս բացասական: Հղիին ընդունել և առաջնային բուժզննումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը: Կատարված անհրաժեշտ հետազոտությունները ցույց են տվել հղիի արյան մեջ հակամարմինների բարձր տիտր: Պտուղն էլ գտնվել […]

̰
Դեղորայքային նոր համակցությունը կոչված է հակազդելու կորոնավիրուսին

10:40 20.02.2020

«Աբիդոլ» դեղամիջոցը տեղ է գտել COVID-2019 բուժման նախնական պլանի վեցերորդ տարբերակում՝ քլորոխին ֆոսֆատի և Ռիբավիրինի հետ համակցված։ Ավելի վաղ «Աբիդոլն» արդեն ներառված է եղել բուժման պլաններում`այլ դեղամիջոցների հետ: Չինացի բժիշկներն ընդգծում են դեղամիջոցի հակավիրուսային բարձր հատկանիշները: Փետրվարի 18-ին հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնը (CCDC) հրապարակել է COVID-19-ի բռնկման ուսումնասիրության արդյունքները: Վերլուծաբաններն ուսումնասիրել են 72.3 հազար […]

̰
Չինաստանն արտաքսում է Wall Street Journal-ի երեք լրագրողի ռասիստական վերնագրի համար

19:21 19.02.2020

Չինաստանի իշխանությունները հավատարմագրերից զրկել է համշխարհային ճանաչում ունեցող ամերիկյան Wall Street Journal թերթի 3 լրագրողի։ Նրանք պետք է 5 օրվա ընթացքում հեռանան Չինաստանի տարածքից։ Այս մասին հայտնել է թերթի կայքը։ Պաշտոնական Պեկինը այս որոշմանն է հանգել այն բանից հետո, երբ այդ լրատվամիջոցում լույս է տեսել «Չինաստանը՝ Ասիայի իսկական հիվանդը» վերնագրով հոդված։ Չինական իշխանություններն այս վերնագիրը […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ներկա է գտնվել «Աղոթք Ուհանի բնակիչների համար» միջոցառմանը

18:57 19.02.2020

Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Աղոթք Ուհանի բնակիչների համար, մեկ կտավ՝ ի հավաստումն միասնական զորակցության» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի նկարիչների միության կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են` միջոցառման ներկաներին ուղղված իր խոսքում […]

̰
Կանանց թույլ չեն տվել բիզնես դասից օգտվել քաշի պատճառով

18:45 19.02.2020

Կանայք բողոքել են, որ իրենց թույլ չեն տվել բիզնես դասից օգտվել ավելորդ քաշ ունենալու պատճառով։ Ուղևորուհիներն իրենց ստորացված են զգացել, երբ ժապավենով նրանց չափսերն են վերցրել: Նրանք չեն կարողացել զսպել արցունքները, գրում է BBC-ն: 59-ամյա Խուհանան և նրա երկու դուստրերը՝ Ռենելին և Թերեն, Thai Airways-ով մտադիր էին Բանգկոկ ուղևորվել նիհարելու ծրագրին մասնակցելու համար, որը կազմակերպել […]

̰
Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող փոքրիկների համար կարդացել է «Խոսող ձուկը» հեքիաթը

18:16 19.02.2020

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծնունդն ու Գիրք նվիրելու օրը նշել են նաև քաղցկեղ ունեցող երեխաները: Այսօր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ նրանց է այցելել սիրված դերասան Հրանտ Թոխատյանը և փոքրիկների համար կարդացել «Խոսող ձուկը» հեքիաթը: «Մենք համոզված ենք, որ քաղցկեղը հաղթահարելու բարդ ճանապարհին մեր փոքրիկների լավագույն ընկերները պետք է լինեն արվեստը, գիրքը, լավ երաժշտությունն ու […]

̰
Ուհանում նոր կորոնավիրուսով վարակվել է նաև հիվանդանոցներից մեկի ղեկավարը

18:10 19.02.2020

Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնում՝ Ուհան քաղաքում, ևս մեկ գլխավոր բժիշկ է վարակվել այդ վիրուսով։ Տեղական 8-րդ հիվանդանոցի ղեկավարը ներկայումս մեկ այլ հիվանդանոցում բուժում է ստանում վիրուսից։ Գլխավոր բժիշկ Վան Պինը (կին է) ունեցել է արյան բաղադրիչների կարիք, և այն գտնվել է։ Ներկայումս նրան փորձում են ապաքինել, սակայն վիճակը ծանր է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում ինքնավնասում անողը բուժանձնակազմի հսկողության տակ է. մանրամասներ

17:47 19.02.2020

Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հ. Բ․-ն, առանց համապատասխան բժշկական ցուցման, պահանջել է իրեն տրամադրել իր հարազատների կողմից բերված մի քանի տուփ դեղամիջոցները: Բժշկական անձնակազմը մի քանի անգամ վերջինիս բացատրել է, որ իր պահանջած քանակով դեղորայք ընդունելը հակացուցված է և […]

̰
Մասիսում փոքրիկ «հսկա» է ծնվել

17:08 19.02.2020

Մասիսի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում օրեր առաջ ծնվել է արական սեռի փոքրիկ, որը կշռել է 5 կգ 500 գրամ, իսկ հասակը եղել է 60 սմ: «Մասիսի բժշկական կենտրոնի և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորում է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին` ցանկանալով երջանիկ մայրություն, բալիկին` անհոգ մանկություն: Եղեք առողջ ու երջանիկ»,- ասված է ԲԿ-ի տարածած […]

̰
Իրանում 2 մարդու մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս

17:00 19.02.2020

Իրանի իշխանությունները հայտնել են, որ իրենց մոտ արձանագրվել են նոր կորոնավիրուս ունենալու առաջին երկու դեպքերը։ Հաստատված դեպքերից բացի, կան կորոնավիրուս ունենալու մեջ կասկածվողներ, որոնք, ըստ իշխանությունների, մեկուսացվել են՝ կարանտինում են։ Վիրուսակիրների վիճակի, նրանց ազգության և վարակվելու մանրամասները չեն հաղորդվում։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսի կասկած կա երկրի կենտրոնում՝ Ղոմ քաղաքում, բնակվող մի […]

̰
Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքը հիմնանորոգվում և վերազինվում է

14:20 19.02.2020

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ  Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգման և վերազինման գործընթացը մեկնարկել է:  «Քիչ առաջ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում էի, որտեղ աշխատանքային հանդիպում և շրջայց ունեցա՝ տնօրենի պաշտոնակատարի ուղեկցությամբ: Տեղեկացնում եմ, որ մարտի սկզբից ծննդօգնության բաժանմունքում կսկսվեն շինարարական աշխատանքներ, այժմ ընթանում է նախագծահաշվային փաստաթղթերի կազմման գործընթաց: […]

̰
Աքորիի խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր

13:46 19.02.2020

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին,  եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էին վերցված նմուշներում: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները փորձանմուշներ էին վերցրել նաև խոզերի կերերից: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային […]

̰
Կորոնավիրուսից մահացել է Հոնկոնգի երկրորդ բնակիչը

13:42 19.02.2020

Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի տարածքում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը. մահացել է 70-ամյա մի տղամարդ, որի հիվանդությունը հաստատվել է փետրվարի 14-ին, գրում է South China Morning Post թերթը: Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը գտնվել է նույն հիվանդանոցում, որտեղ փետրվարի 4-ին մահացել է կորոնավիրուսի առաջին զոհը: Մահվան ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չէ, բայց հայտնի է, […]

̰
3-րդ հարկից ընկած երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում

11:26 19.02.2020

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում, հնարավոր է՝ շաբաթվա վերջում դուրս գրվի: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Այժմ նյարդավիրաբուժական բաժանմունքում է։ Վիճակը […]

̰
Գիշերը դանակահարված և հիվանդանոց տեղափոխված դեռահասների վիճակը կայունացել է

11:18 19.02.2020

Փետրվարի 18-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են ընդունվել դանակահարված երկու դեռահաս տղաներ: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: 16-ամյա տղայի մոտ արձանագրվել է ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք: Վիճակը միջին ծանրության է, նկատվում է դրական դինամիկա և առողջության կայունացում: 17-ամյա տղայի մոտ էլ արձանագրվել է գոտկային շրջանի բազմակի և ձախ […]

̰
Ռուսաստանը վաղվանից փակելու է մուտքը Չինաստանի քաղաքացիների համար

10:39 19.02.2020

Ռուսաստանը վաղվանից փակելու է մուտքը Չինաստանի քաղաքացիների համար` կորոնավիրուսի տարածման վտանգը նվազեցնելու համար: Միաժամանակ, ռուս համաճարակաբանները հորդորում են խուճապի չմատնվել, քանի որ վերջին տվյալների համաձայն՝ վիրուսը վտանգավոր չէ առողջական այլ խնդիրներ չունեցողների համար և բարդություններ են գրանցվում առավելապես քրոնիկ հիվանդություններով տառապողների մոտ:

̰
Ուղեղի վիրահատության ժամանակ երաժիշտ կինը ջութակ է նվագել

09:19 19.02.2020

53-ամյա ջութակահար Դագմար Թուներն ուղեղի վիրահատության ժամանակ ջութակ է նվագել, որպեսզի վիրաբւյժները չվնասեն ուղեղի այն մասը, որը պատասխանատու է երաժշտության ընկալման համար: Տեղեկությունն այդ մասին Twitter- ում տարածել է The Independent-ը: Վիրահատությամբ պետք է հեռացվեր երաժիշտ կնոջ ուղեղի ուռուցքը: Բժիշկները վիրահատության ժամանակ արթնացրել են կնոջն ու ստիպել ջութակ նվագել: Այդպիսով՝ բժիշկները կարողացել են վերահսկել ուղեղի […]

̰
Սկզբում լուրջ չէինք վերաբերվում վիրուսին, բայց երբ Ուհանը փակվեց, որոշեցինք վերադառնալ. Լիլիթ Ղազարյան

18:53 18.02.2020

Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատած 600 հայերից, նախնական տվյալներով, մոտ 200-ը վերադարձել է Հայաստան: Նրանցից մեկը Լիլիթ Ղազարյանն է: Ամուսնու և որդու հետ հայրենիք է վերադարձել հունվարի 30-ին, երբ տեղեկացել են, որ Ուհան տանող բոլոր ճանապարհները փակվել են: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ռուսաստանի ևս 1 քաղաքացու մոտ կասկածում են կորոնավիրուսի վարակ

18:49 18.02.2020

«Diamond Princess» զբոսաշրջային նավի վրա Ռուսաստանի՝ արդեն երկրորդ քաղաքացու մոտ են կասկածում կորոնավիրուսի վարակի առկայությունը։ Երկու «կասկածյալները» ամուսիններ են։ Այս մասին հայտնում է Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանությունը։ Մինչ այս ճապոնական կողմը ամուսիններից մեկին՝ կնոջը, նավից տեղափոխել էր հիվանդանոց՝ ավելի հանգամանալից ուսումնասիրության։ Հիմա արդեն ամուսնուն են ուղարկել բժշկական կենտրոն։ Այս պահի դրությամբ, սակայն, կնոջ մոտ վիրուսի առկայությունը […]

̰
Չինաստանում 780 միլիոն մարդու տեղաշարժ արգելափակված է․ CNN

18:15 18.02.2020

Նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով Չինաստանի իշխանությունները տեղաշարժի սահմանափակումներ են սահմանել 780 միլիոն մարդու նկատմամբ։ Սահմանափակումները հատկապես խիստ են վարակի տարածման էպիկենտրոնում՝ Հուբեյ նահանգում։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։ Այս կամ այն չափով տեղաշարժի արգելքներ սահմանված են Հուբեյ նահանգում, որտեղ գտնվում է համաճարակի էպիկենտրոնը՝ Ուհան քաղաքը, ինչպես նաև Շանհայ և Պեկին խոշորագույն քաղաքներում ու […]

̰
Արդյո՞ք պետք է դիմակ կրել. առողջապահության նախարարության պարզաբանումը

15:39 18.02.2020

Արդյո՞ք պետք է դիմակ կրել: Այս հարցին է անդրադարձել ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում: Դիմակ պետք է կրել, եթե ունեք հազ, դժվարացած շնչառություն, եթե խնամում եք շնչառական ախտանշաններ ունեցող անձանց, եթե բուժաշխատող եք և այցելում եք շնչառական ախտանշաններ ունեցող անձանց:

̰
Սինգապուրում խստացրել են կորոնավիրուսի հետ կապված հանցանքների պատիժը

14:00 18.02.2020

Սինգապուրի իշխանությունները արդեն քրեական պատիժ են սահմանել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում արգելված գործողությունների համար։ Այդ կանոնները խախտողներին մինչև 6 ամիս ազատազրկում կարող է սպառնալ։ Այս մասին որոշումն ուժի մեջ է մտնում այսօր՝ կեսգիշերից առաջ։ Մինչ այս Սինգապուրի իշխանությունները պահանջում էին, որ Չինաստանից վերադարձողները 14 օր դուրս չգան  տանից։ Հենց այդքան է տևում վիրուսի գաղտնի […]

̰
Ուկրաինան այսօր մտադիր է տարհանել իր քաղաքացիներին Չինաստանից

13:38 18.02.2020

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այսօր մտադիր է ինքնաթիռ ուղարկել Չինաստան և տարհանել իր 49 քաղաքացիներին և ևս 36 օտարերկրացիների: Ուկրաինայի առողջապահության նախարարի խոսքերով՝ թռչելու թույլտվություն կստանան վիրուսի ախտանիշներ չունեցող անձինք: Նրանք Կիև ժամանելուն պես 14 օր կմնան կարանտինի մեջ: Այս մասին հայտնել է Rbc.ua-ն: Չինաստանում Ուկրաինայի դեսպանատունը տարհանման մասին հայտնել էր փետրվարի 11-ին […]

̰
Ի՞նչ վիճակում են «Գազել»-ի կողաշրջման հետևանքով տուժածները

12:46 18.02.2020

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 18-ի առավոտյան` ժ. 08:00-ի սահմաններում, Եղվարդի խճուղում` Զովունու հուշարձանի մոտ, մերկասառույցի պատճառով թիվ 30 համարի «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել էլեկտրացանցի կայանին: Պատահարի հետևանքով տուժել են «Գազել»-ի վարորդն ու  ուղևորուհին: Երկուսն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ […]

̰
Նոր կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է ուռուցքներ ունեցողների համար

11:58 18.02.2020

Ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողները հատկապես հակված են նոր կորոնավիրուսով վարակվելուն։ Այս եզրակացությանն են եկել Չինաստանում նոր կորոնավիրուսի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները։ Նրանք ուսումնասիրել են 2000 վարակակիրների և պարզել , որ չարորակ գոյացություններ ունեցողների պարբերական բարդ բուժումները նպաստավոր պայմաններ են ստեղծում վիրուսն ընդունելու համար։ Պատճառն այն է, որ ուռուցքներից բուժումը ճնշում է մարդու իմունային համակարգը, ինչի հետևանքով էլ […]

̰
Չինաստանում լուծում են գտել դիմակների պակասի խնդրին

18:34 17.02.2020

Հունվարի կեսին աշխարհում կանխատեսել էին, որ բժշկական դիմակների լուրջ պակաս կնկատվի նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով:

̰
Ո՞ւմ համար է հատկապես վտանգավոր կորոնավիրուսը

18:11 17.02.2020

Գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսն ավելի շատ վտանգ է ներկայացնում քաղցկեղով հիվանդ մարդկանց համար: Այս մասին հայտնում է The Lancet Oncology-ն: Նշվում է, որ օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդկանց օրգանիզմը պարբերաբար իմունոդեպրեսիվ վիճակում է վիրահատական միջամտությունների, քիմիաթերապիայի պատճառով: Թուլացած օրգանիզմը հակված է արագ վարակվել կորոնավիրուսով: Այդ եզրահանգման մասնագետները եկել են 2 հազար վարակված անձի հետազոտելուց հետո: […]

̰
Թռչնամսի իրացմանը ներկայացվող պահանջների խախտումներ Գյումրիի սուպերմարկետներում

17:44 17.02.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ օրերս իրենց թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն: Արագ արձագանքելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ սննդամթերքի անվտանգության […]

̰
Մասնակի փլուզվել է Վարդաշենի 68/ա շենքի շքամուտքի պատը․ տուժել է 2 կին. SHANTNEWS-ը մանրամասներ է հայտնում

17:33 17.02.2020

Ավելի վաղ հայտնել էինք` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է: Դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ մասամբ փլուզվել է Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի 68/ա շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատը: Բեկորներն ընկել էին երկու բնակչի վրա: «Էլ չհասցրինք […]

̰
Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ դիտվում է իրավիճակի կայունացում

17:18 17.02.2020

ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ այս պահի դրությամբ դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում: Սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական դիմելիությունը՝ համեմատելով նախորդ ուրբաթ (14.02.2020թ.) օրվա հետ նվազել է 1,4 անգամ, իսկ համեմատած նախորդ երկուշաբթվա (10.02.2020թ.) հետ՝ 1,2 անգամ: Իրավիճակի կայունացում դիտվում է սուր շնչառական վարակներով […]

̰
BACK_TO_TOP