23:55 22.02.2020
Սննդակարգում արագ սնունդը խաթարում է ուղեղի հսկողությունը ախորժակի նկատմամբ, ինչը հանգեցնում է շատակերության, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում հիշողության վրա, պարզել են Մակկուորի համալսարանի ավստրալացի գիտնականները: Ուսումնասիրությունը հրապարակվել է Royal Society Open ամսագրում:
Աշխատանքի հեղինակները առողջ, երիտասարդ, առանց ավելորդ քաշի մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Փորձը տևել է մեկ շաբաթ: Առաջին խումբը ստացել է նորմալ սնունդ, իսկ երկրորդ խումբը ստիպված է եղել շաբաթն առնվազն երկու անգամ ուտել արագ սնունդ, ինչպես նաև շաբաթական առնվազն չորս անգամ ուտել երկու բելգիական վաֆլի:
Փորձի առաջին և վերջին օրը կամավորները լաբորատորիայում են նախաճաշել, բոլորն էլ ստացել են տապակած սենդվիչ և կաթնային կոկտեյլ: Նախաճաշից առաջ և դրանից հետո հետազոտողները նրանց առաջարկել են անպիտան ուտելիքների վեց նմուշ (չոր նախաճաշ, սենդվիչներ շոկոլադե մածուկով) և հարցրել են, թե որքան կցանկանային ուտել դրանցից: Փոքր բաժին ստանալուց հետո նրանք պետք է տեղեկացնեին, թե որքան համեղ է ուտելիքը և արդյոք ավելին կուտեին, թե՝ ոչ:
Ինչպես պարզվել է, ճարպով և շաքարով հարուստ դիետան խանգարում է ախորժակի նկատմամբ ուղեղի վերահսկողությանը. խումբը, որը մեկ շաբաթվա ընթացքում կերել է արագ սնունդ, ցանկացել է ավելին ստանալ և ավելի շատ ուտել: Բացի այդ, մասնակիցների ճանաչողական ունակությունների ստուգումը ցույց է տվել, որ նրանց հիշողությունը վատթարացել է:
Նախկինում գիտնականները նմանատիպ արդյունքներ էին ստացել նաև կենդանիների վրա փորձեր կատարելիս:
15:39 17.07.2025
Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցումՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ […] ...
15:32 17.07.2025
Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնումԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար Կիևն առաջարկել է Օլգա Ստեֆանիշինայի թեկնածությունը, որը նախկինում զբաղեցնում էր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի, արդարադատության նախարարի պաշտոնը։ Համաձայնեցումը շարունակվում է, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ «Օլգան կաշխատի պահպանել Ամերիկայի հետ հարաբերությունների դինամիկան, մինչդեռ Վաշինգտոնի հետ շարունակվում են նրա թեկնածությունը ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում համակարգելու բոլոր համապատասխան ընթացակարգերը», – գրել է […] ...
15:28 17.07.2025
Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասինՄիացյալ Նահանգները Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ սկսել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու գործողությունը, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքս Գրինկևիչը։ «Մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման հարցի շուրջ, և ինձ հանձնարարվել է դրանք հնարավորինս արագ փոխանցել։ Ահա թե ինչ ենք մենք անում», – Գրինկևիչի խոսքերն […] ...
15:20 17.07.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդիՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...
15:09 17.07.2025
Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...