TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+31.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Քաղցկեղից կարելի է ազատվել 1 վայրկյանում. գիտնականների նոր հետազոտությունը

23:49 10.01.2020

Նոր հետազոտության շնորհիվ քաղցկեղով հիվանդները շուտով կկարողանան բուժման ամբողջ կուրսն անցնել մեկ վայրկյանում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հետազոտողներն ապացուցել են պրոտոնային լուսային թերապիայի արդյունավետությունը: Առավել հաճախ չարորակ գոյացությունների դեմ պայքարող լուսային թերապիայի համար կիրառվում է ֆոտոնային ճառագայթում: Սակայն վերջին շրջանում գիտնականները սկսել են բուժումն իրականացնել ֆլեշ-թերապիայի մեթոդով, որի ընթացքում օգտագործվում են պրոտոններ: Դա […]

̰
Նորածինների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից. Armtimes.com

18:41 10.01.2020

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը: «Դե, վիճակը լավ չէ, շաքարը, ճնշումը բարձր են, նախկինում սրտի վիրահատություն է տարել»,- ասաց նա: Հարցին՝ ամեն դեպքում բժիշկները վիճակը բավարա՞ր են գնահատել՝ նրան դուրս գրելով, […]

̰
Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում սահմանվել է հերթապահություն

16:55 10.01.2020

Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տարածքում սահմանվել է շտապ բժշկական օգնության ծառայության հերթապահություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` մասնավորապես հայտնելով հետևյալը.  «ՀՀ առողջապահության նախարարի՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 3918-Ա հրամանի համաձայն՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տարածքում 2019 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի մարտի 8-ը՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի, […]

̰
Գյումրիի, Ախուրյանի ծննդատանը կինը կփրկվի, Մարալիկում` ոչ. ինչո՞ւ է փակվում Մարալիկի ծննդատունը

16:17 10.01.2020

«Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ» թեմայով այսօր քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը, Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանը: Գայանե Ավագյանն իր խոսքում ընդգծել է, որ Մարալիկում եղել […]

̰
Կասկած ունեցել եմ, իմ երեխան հաստատ առողջ է, կա. տուժած մայրերը բողոքի ակցիա են անցկացնում դատախազության դիմաց

13:32 10.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև իրենց բողոքի ակցիա են իրականացրել երեխաների ապօրինի որդեգրման գործերով տուժած մայրերը: Մայրերը պահանջում են կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, մերժել է […]

̰
Բողոքի ակցիա Դատախազության առջև. տուժած մայրերը պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին

11:55 10.01.2020

ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա է: Երեխաների ապօրինի որդեգրման գործերով տուժած մայրերը պահանջում են անհապաղ կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։ Ակցիա իրականացնողներից մի քանիսը գնացել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության […]

̰
Ջասթին Բիբերի մոտ մահացու վտանգավոր հիվանդություն է հայտնաբերվել

19:30 09.01.2020

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը Instagram-ում հայտնել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ինքը բուժվում է Լայմի հիվանդությունից. այս վարակիչ հիվանդությունը փոխանցվում է խայթոցների միջոցով: Այս լուրով 25-ամյա կատարողը հերքել է երկրպագուների կասկածները, որ իր տանջված տեսքը կապված է թմրանյութերի օգտագործման հետ: «Վերջերս ինձ ախտորոշել էին Lyme հիվանդություն: Ոչ միայն դա, այլև քրոնիկ մոնոնուկլեոզի դեպք, որն […]

̰
Շմոլ գազով թունավորման դեպքերն ավելացել են. Թագուհի Ստեփանյան

18:09 09.01.2020

Ամանորյա տոների ժամանակ Երևանի շտապօգնությունը ստացել է օրական մոտ 900 կանչ: Ամենից շատ կանչեր են գրանցվել հունվարի 6-ին՝ 976, դրանցից 220-ը՝ հոսպիտալացման դեպքեր: Սրտանոթային հիվանդություններ, մրսածություն, վնասվածքներ: Սրանք կանչերի հիմնական պատճառներն են եղել: Սակայն կանչերը, որոնք իրականում չեն վերաբերում շտապօգնությանը, քիչ չեն. 8 օրում միայն 1657 պացիենտ է հոսպիտալացվել՝ բոլոր կանչերի մոտ 25 տոկոսը: Բոլոր […]

̰
Նոր մանրամասներ «Երեխաների ապօրինի որդեգրման գործ»-ի վերաբերյալ

17:17 09.01.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական  Գոռ Աբրահամյանն իր  ֆեյսբուքյան էջի գրառմամբ անդրադարձել է «Երեխաների ապօրինի որդեգրման» քրեական գործի նախաքննության ընթացքին: Ըստ  Աբրահամյանի, նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան: Գոռ Աբրահամյանի հավաստմամբ` դատախազական պատշաճ և հետևողական հսկողության […]

̰
Ինչպես թույլ չտալ, որ միգրենը դառնա քրոնիկ. գիտնականների խորհուրդը

17:14 09.01.2020

Ամերիկացի ու չինացի գիտնականները պարզել են այն հիմնական գործոնները, որոնք միգրենը դարձնում են խրոնիկ: Այս մասին գրում է Cephalalgia-ն: Հետազոտողները նշել են, որ հիվանդության՝ քրոնիկ դառնալու ախտանշաններից է նոպաների հաճախակի դառնալը, երբ ամիսը 5 անգամ գլխացավ է առաջանում: Ցուցիչ է նաև վարսերը սանրելը: Եթե այդ ընթացքում միգրեն ունեցող մարդը տհաճ զգացողություն է ունենում, 40 տոկոսով […]

̰
Կբարձրանան երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը

12:37 09.01.2020

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով՝ կբարձրացվեն երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը։ Այս մասին որոշումներն ընդունվել են Կառավարության նիստում: Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ: Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի […]

̰
Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանի երկու մարզերից

11:29 09.01.2020

Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող […]

̰
Տոնական օրերին վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ․ ԱՆ

20:24 08.01.2020

2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, մասնավորապես՝ խմբակային դեպքեր և բռնկումներ չեն արձանագրվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 2 անգամ՝ համաճարակաբանորեն կապված դեպքեր չեն արձանագրվել: […]

̰
Ո՞ր օրգաններն են ախտահարվում ալկոհոլի չարաշահման դեպքում

19:11 08.01.2020

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» նախազգուշացնում է ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացող խնդիրների մասին: Ցանկը հրապարակվել է նկարի տեսքով.

̰
2019-ին ներկրվել է կրկնակի ավելի քանակությամբ հրավառության համար նախատեսված նյութ

19:06 08.01.2020

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին, որ 2018թ. Հայաստան է ներմուծվել շուրջ 10 մլն 700 հազար հատ հրավառության համար նախատեսված նյութ, իսկ 2019-ին այդ թիվը կազմել է մոտավորապես 20 մլն 200 հազար: Այսինքն՝ ներկրվել է գրեթե կրկնակի ավելի քանակությամբ հրավառության համար նախատեսված միջոց: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրավառության հետևանքով ծանր վնասվածք էր ստացել 10-ամյա Տավրոս […]

̰
Տոնական օրերին ԲԿ-ներ է դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ

15:45 08.01.2020

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, այդ թվում. ✔️ 29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր) ✔️ 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի ✔️ 74 (78%) դեպքում տուժածները […]

̰
Վերջին ժամանակներում հրավառությունից ու պայթուցիկ սարքերից տուժածների թիվն ավելի փոքր է. բժիշկ Արթուր Հարությունյան

15:25 08.01.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի բժիշկ Արթուր Հարությունյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ  10-ամյա Տավրոս Մկրտչյանն իրենց մոտ է տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոնից: Երեխան տուժել է Ամանորին՝ հրավառության հետևանքով: «Երեխան լուրջ վնասվածքներ ուներ՝ դաստակն ամբողջությամբ պայթյունային վերքերով էր: Կատարվեց մի մատի լրիվ անդամահատում, և երկու մատների ոչ լրիվ անդամահատում: Ցավոք սրտի, […]

̰
Լավ լուր․ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել

14:25 08.01.2020

  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել  ինքնուրույն շնչել։ «Լավ լուր❗️ Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա: […]

̰
Հրավառությունից տուժած երեխան չի ուզում, որ դրանք այլևս վաճառվեն

14:07 08.01.2020

Տոնական օրերին արձանագրվել են պայթուցիկ սարքերից ու հրավառությունից տուժելու նոր դեպքեր: Պայթուցիկից տուժածներից է 10-ամյա Տավրոս Մկրտչյանը: Դեպքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Երեխան լրագրողներին պատմեց, որ պայթեցրել է տան պատշգամբից: 3 հատը պայթել է, իսկ 4-րդ պայթյունը տեղի է ունեցել արդեն իր ձեռքի մեջ: Նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:  Ընդհանուր առմամբ՝ Ամանորի գիշերը […]

̰
Մարալիկցիները պահանջում են վերանայել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը փակելու որոշումը. մանրամասներ

13:50 08.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղ առավոտից լարված վիճակ է ստեղծվել Մարալիկում. Մարալիկի բնակիչներն ու առողջության կենտրոնի աշխատակիցները փակել են Գյումրի-Երևան մայրուղին։ SHANTNEWS.am-ի թղթակից Լուսինե Հայրապետյանը մանրամասներ է հաղորդում Մարալիկից: Նրա խոսքերով` տարածքում էր նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը հայտնեց` մարզպետարանի դիրքորոշումն այնպիսին է, որ պետք չէ փակել ծննդատունը: Տեղեկացնենք` ճանապարհը փակել են մարալիկցիները […]

̰
Լարված վիճակ Մարալիկում. ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը

13:34 08.01.2020

Առավոտից լարված վիճակ է ստեղծվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Լուսինե Հայրապետյանը: Նա տեղեկացրեց, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությամբ պայմանավորված` Գյումրի-Երևան ճանապարհի մի  հատված անցնում է Մարալիկով, որը առավոտից փակ է: Ճանապարհը փակել են մարալիկցիները և «Մարալիկի առողջության կենտրոն»-ի աշխատակիցները` պահանջելով վերանայել առողջապահության նախարարության դիրքորոշումը, որը […]

̰
Էս քանի օրը լավ կերել են, խմել, քնել, դժվար է վերադառնալ գործի. SHANTNEWS-ի հարցումը

18:08 07.01.2020

Ամանորի և Սուրբծննդյան տոներից հետո մասնագետները հաճախ բարձրաձայնում են հետտոնական սթրեսների մասին: Քաղաքացիներն էլ իրենց օրինակով են հաստատում, որ տոներից հետո աշխատանքի վերադառնալը դժվար է, սթրեսային: SHANTNEWS.am-ը հարցումներ է իրականացրել երևանյան փողոցներում, նաև մասնագետից պարզել, թե ինչ պետք է անել հետտոնական սթրեսը հաղթահարելու համար:

̰
Դռան փականից կախված հայտնաբերված երեխայի մոտ կա դրական դինամիկա

17:04 07.01.2020

Ավելի վաղ հայտնել էինք` հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված: Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, […]

̰
Արտակարգ դեպք Գեղարքունիքում. մարզի գյուղերից մեկի տան դռնից կախված 10-ամյա տղա է հայտնաբերվել

18:24 06.01.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի շտապօգնության խումբն անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 10-ամյա Հ. Ե-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել մարզի գյուղերից մեկից։ […]

̰
Արագ նիհարելու մեթոդների, ածխաջրեր չօգտագործելու և այլ միֆերի մասին

18:14 06.01.2020

Սննդաբան Լիդիա Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է անցյալ տարվա ամենատարածված միֆերը: Նա մասնավորապես նշել է. ⠀ 1.  «Առողջ սնունդը/սնվելը թանկ է։ ⠀ Առողջ սնունդ ասելիս պատկերացնում ենք ավոկադո, բրոկոլի, չիայի սերմեր, կամ գոջիի հատապտուղներ, որոնք գրեթե անհասանելի են թվում։ Բայց եկեք մեկընդմիշտ ֆիքսենք, որ առողջ սնվելը սուպերմթերքներ ուտելը չէ, առողջ սնվելը մթերքների ճիշտ համադրությունն […]

̰
Ինչպես վերականգնել կազմվածքը տոնական օրերից հետո

22:00 05.01.2020

Տոնական սեղանի շուրջ անցկացված օրերին դժվար է դիմակայել գայթակղությանը ու չօգտվել սեղանին դրված համեղ ուտեստներից: Առավել բարդ է հետո վերականգնել կազմվածքը: Մասնագետները խորհուրդ են տալիս սնունդից կտրուկ չհրաժարվել, դա կարող է վնասել օրգանիզմին: Պետք է ունենալ չափի զգացում: Մասնագետները վստահեցնում են` կարելի է ուտել ամեն ինչ, բայց՝ չափի մեջ: Մարդիկ երբեմն ցանկանում են սահմանները խախտել, […]

̰
Սննդաբանները կարմիր խավիարը համարում են չափազանց օգտակար ուտելիք

18:10 05.01.2020

Սննդաբան Գուզել Եվստիգնեևան ասում է, որ կարմիր խավիարը պարունակում է ճարպ լուծող վիտամինների մի ամբողջ շարք (A, D, E, K), ինչպես նաև յոդ, ֆոսֆոր, կալիում և կալցիում: Սպորտային մարդաբանության և սննդաբանության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Իրինա Կոբելկովան իր հերթին հիշեցնում է՝ կարմիր խավիարը բարձր սպիտակուցային ուտելիք է: Այն ունի շատ օմեգա-3 ճարպաթթուներ: Օմեգա-3-ի պակասի պատճառով կարող […]

̰
Լուսանկարը շրջադարձային նշանակություն է ունեցել Քեյթի կյանքում

19:34 04.01.2020

27-ամյա Քեյթ Գիբբոնսը գիրացել էր առաջնեկի՝ Լուիի լույս աշխարհ գալուց հետո: Բանն այն է, որ ժամանակի սղության պատճառով նա սնվել է միայն քաղցրեղենով ու կիսաֆաբրիկատներով: Աղջկան դուր չէր գալիս իր կազմվածքը, բայց որևէ բան փոխելու ուժ չուներ: Եվ ահա նախորդ սուրբծննդյան տոնին հայրը որոշել է որդուն լուսանկարել մոր գրկում, ով մինչ այդ կտրականապես հրաժարվում էր […]

̰
Գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղը կարող է պաշտպանել սրտի հիվանդությունից

18:40 04.01.2020

Իտալիայի նյարդաբանության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղի հաճախակի օգտագործումը կարող է օգնել նվազեցնելու սիրտ-անոթային և ուղեղանոթային հիվանդություններից մահվան վտանգը: Այդ մասին հայտնում է EurekAlert-ը: Հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 23 հազար մարդ, հնարավոր է եղել պարզել, որ սրտի կաթվածից մահացության մակարդակը նրանց շրջանում, ովքեր շաբաթական մեկ անգամ պղպեղ են օգտագործում, 40%-ով ցածր է, […]

̰
Տղամարդը բժիշկներից տեղեկացել է իր «հղիության» մասին

16:15 04.01.2020

Նովգորոդի մարզի Բորովիչի քաղաքի հիվանդանոցի բժիշկները տղամարդ պացիենտին հայտնել են նրա «հղիության» մասին: Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: Տեղացի բնակիչը դիմել է բուժհաստատություն մոտավորապես մեկ տարի առաջ՝ ձեռքի ծանր կոտրվածքով: Բայց նրան դուրս գրելիս փաստաթղթերում նշել են «հղիություն»: Որոշ ժամանակ անց, տարօրինակ ախտորոշումը նկատել են այն բժիշկները, որոնց տղամարդը դիմել է մետաղե կապերը հանելու […]

̰
BACK_TO_TOP