13:16 24.12.2019
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի պոլիկլինիկաներ այցն արդեն հնարավոր է առցանց հերթագրմամբ:
12:39 24.12.2019
Դիլիջանի բժշկական կենտրոնը հիմնովին վերանորոգվել է, վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից սարքավորումներով։ Ներդրումային ծրագիրն իրականացրել է Հարություն Քուշկյանը՝ ներդնելով ավելի քան 2,4 մլն ԱՄՆ դոլար: Դիլիջանի բժշկական կենտրոնը սպասարկում է Դիլիջանի և հարակից 6 համայնքների շուրջ 20-25 հազար ազգաբնակչությանը: Բուժհաստատությունն ունի 175 աշխատակից, որից 30-ը՝ բժիշկ: Անհրաժեշտության դեպքում պարբերաբար իրականացվում են Երևանից ևս 35 բժշկի […]
12:34 24.12.2019
ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 3815-Ա հրամանով ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանվել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։ Անգլերեն թարգմանությամբ այն գրվում է այսպես՝ «National Center for Addictions Treatment», ռուսերեն թարգմանությամբ՝ «Национальный центр лечения зависимостей»։
12:23 24.12.2019
«Դիլիջանում բացվում է նոր բժշկական կենտրոն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այժմ ուղիղ եթերով ցույց է տալիս կենտրոնը:
10:39 24.12.2019
Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար հարկավոր է. Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ: Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է զատել այլ սննդամթերքից: […]
19:15 23.12.2019
Այս տարվա հոկտեմբեր ամսին Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը ունեցել է 18, նոյեմբերին՝ 8, դեկտեմբերի կեսերին` 5 ծնունդ։ Ամսական նվազումների կողքին Մարալիկի հիվանդանոցն այս տարվա ծնունդների թիվ էլ է նշում` Անի խոշորացված համայնքի 17 գյուղերից իրենց մոտ 106 ծնունդ են ընդունել` անցած տարվա համեմատ 20-ով պակաս: Ծնելիության ցուցանիշի նվազումը ամեն նախորդ տարվա համեմատությամբ է: 21 հազարից ավելի […]
17:10 23.12.2019
Դեկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից սուր թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի 9-րդ փողոցի մի տան հինգ բնակիչ, որոնցից երկուսը` անչափահաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 20-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցի ջրատաքացուցիչի օդափոխիչը խափանվելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր:
16:14 23.12.2019
Տոներին ընդառաջ գնումներն արդեն սկսվում են: Բոլորի մտքում է` ի՞նչ առնել, ո՞ր մթերքն է պետք, ի՞նչն է ամենակարևորը և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ: Անհրաժեշտ է. գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չվնասված մթերք, աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը […]
13:16 23.12.2019
Վրաստանի առաջին նախագահի որդին` Ցոտնե Գամսախուրդիան, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, այդ մասին լրագրողներին հայտնել է Խեչինաշվիլիի կլինիկայի ռեանիմատոլոգ Բեսարիոն Գոգիտիձեն: Ըստ բժշկի հայտնած տեղեկության՝ Գամսախուրդիայի առողջական վիճակի վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռ բարդ է, բայց վիճակը կայուն է: «Կանխատեսման մասին նախօրոք խոսելը դժվար է: Վիճակը կայուն է, հեմոդինամիկան կայունացել է: Հիվանդը մնում է արհեստական շնչառության […]
10:21 23.12.2019
Տոներին ընդառաջ գնումներն արդեն սկսվում են: Բոլորի մտքում է` ին՞չ գնել, ո՞ր մթերքն է պետք, ի՞նչն է ամենակարևորը և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ: Անհրաժեշտ է. գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չվնասված մթերք, աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը […]
23:10 22.12.2019
Սննդաբան Եկատերինա Մեդուշկինան հերքել է այն առասպելը, որ ցելյուլիտը հնարավոր է վերացնել՝ միայն որոշակի սնունդ օգտագործելով: Այն մասին, թե ինչն է կանխում կանանց մաշկի վրայի «նարնջի կեղևի» առաջացումը, մասնագետը պատմել է Instagram-ի իր էջում: Այսպիսով, մասնագետը հերքել է այն կայուն առասպելը, որին կանայք դեռ հավատում են, թե ցելյուլիտը կանցնի, եթե կինն ուտի հատուկ սննդամթերքներ: Նա […]
21:29 22.12.2019
Ամերիկուհին հղիության մասին իմացել է ծննդաբերությունից մի քանի օր առաջ: Այդ մասին հաղորդում է FOX13 Memphis-ը: Միացյալ Նահանգների բնակիչ Լորեն Չալկը դեռևս դեռահասության շրջանում է իմացել, որ ձվարանի պոլիկիստոզ ունի: Դա զգալիորեն նվազեցնում է հղիանալու հավանականությունը: Կինը կորցրել էր մայրանալու հույսը, բայց նոյեմբերի վերջին Չալկը դիմել է բժշկի ու պարզել, որ հղիության 9-րդ ամսում է: […]
20:00 22.12.2019
Սթենֆորդի համալսարանում պարզել են, որ մարդու կենսաբանական ծերացումը տեղի է ունենում երեք փուլով և կապված է արյան բաղադրության որակի փոփոխության հետ, գրում է «Российская газета»-ն: Գիտափորձի ընթացքում իրականացվել է 18-95 տարեկան 4 263 մարդու պլազմայի ուսումնասիրություն: Պարզվել է, որ 3000 սպիտակուցից 1379-ը կյանքի ընթացքում խիստ փոփոխության է ենթարկվում: Նրանց կուտակումը կարող է հանգեցնել ծերացման: Ընդ […]
18:13 22.12.2019
Միչիգանի համալսարանի գիտնականները կազմել են այն ապրանքների ցանկը, որոնցից օրգանիզմն ամենաշատն է կախվածություն ձեռք բերում, հայտնում է Daily Mail-ը: Մասնագետները կամավորների մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել. մասնակիցները խոսել են իրենց նախասիրությունների մասին և ուտելիքները հերթականությամբ դասավորել են՝ ելնելով սննդային գրավչության մասին իրենց պատկերացումներից: Պարզվել է, որ ամենագրավիչ ուտելիքների շարքում են թխվածքները, շոկոլադը, պաղպաղակը, թխվածքաբլիթները, պիցցան, կարտոֆիլի […]
15:56 22.12.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, մերժել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչական ծառայության միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ դատարանից։ Այսինքն՝ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ։ Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային […]
12:14 22.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 8-ամյա Էլեն Մկրտչյանը հաղթահարել է քաղցկեղը: «Մեր Էլենը հաղթահարել է քաղցկեղը կամքի ուժի և երազանքների շնորհիվ»,- գրել է Աննա Հակոբյանը:
10:00 22.12.2019
Գրիպի վիրուսը և ռինովիրուսը կանխում են միմյանց տարածումը: Հետազոտությունների արդյունքում նման բացահայտում են արել Գլազգոյի համալսարանի գիտնականները: Հետազոտության ժամանակ ուսումնասիրվել է վերջին 9 ամիսների շնչառական հիվանդության 44.2 հազար դեպք: 11 խմբի վիրուսների գենետիկական նյութի համար հիվանդների ստուգման հիման վրա կազմվել է այդ վիրուսների փոխազդեցության մոդել: Ուսումնասիրված վիրուսների մեծ մասի համար մեկ անձի վարակվելու հավանականությունը դրական […]
21:56 21.12.2019
Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա շրջայց է կատարել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» և «Գյումրի» բժշկական կենտրոնում: Նախարարին ներկայացվել են բուժհասատատությունների խնդիրները և վերջին մեկ տարում ունեցած ձեռքբերումները: Իսկ քննարկման առանցքում նոր ծննդատան հարցն էր, որը Գյումրիում կառուցվելու է շվեյցարահայ բարերար Վարդան Սերմաքեշի ներդրումներով: Արսեն Թորոսյանին ներկայացվել […]
19:00 21.12.2019
Ֆրանսիայում վիրաբույժ Ժոել Լու Սկուարնեկը կասկածվում է 30 տարի շարունակ անչափահաս հիվանդներին բռնաբարելու և նրանց նկատմամբ ոտնձգության մեջ: Franceinfo-ի փոխանցմամբ՝ նրա զոհերի թիվը կարող է հասնել 350-ի: «Սա արտակարգ ընթացակարգ է ինչպես փաստերի բացահայտման տեսանկյունից, այնպես էլ զոհերի թվի առումով: Այսօրվա դրությամբ պարոն Սկուարնեկի հնարավոր զոհերի թիվը հասնում է 349-ի: Այս փաստերից մի քանիսի վաղեմության […]
18:46 21.12.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ, Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդության քննությունը: SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Դատական դռնփակ նիստին մասնակցել է նաև Ռազմիկ Աբրահամյանը: Ավելի վաղ Աբրահամյանն ասել էր, որ «ծննդատները որևէ առնչություն չունեն այս հարցի հետ»:
18:05 21.12.2019
Դեկտեմբերի 21-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից սուր թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սևանի Էներգետիկների փողոցի տներից մեկի երեք բնակիչ։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը տեղադրված գազի ջեռուցման վառարանի ծխատար խողովակից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
16:41 21.12.2019
Ծննդատներից ու մանկական հաստատություներից երեխաների ենթադրյալ ապօրինի որդեգրումների մասին անընդհատ նոր պատմություններ են ի հայտ գալիս: Հիշեցնենք, որ այս քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր`բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր: Մանրամասները` տեսանյութում:
15:08 21.12.2019
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, որը մեղադրյալ է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով, րոպեներ առաջ եկել է դատարան: Այս մասին հայտնում է Hetq.am-ը: Հարցին՝ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, վերջինս հստակ չի պատասխանել, խոսել է իր առողջական վիճակի մասին: «Ես ինձ շատ վատ եմ զգում»,- ասել է […]
19:15 20.12.2019
Տեխասի Օսթինի համալսարանի գիտնականները պարզել են մեխանիզմը, որն ավելացնում է մելանոմայի (մաշկի քաղցկեղ) բջիջների տարածման ռիսկն ամբողջ մարմնում, հայտնում է MedicalXpress-ը: Հետազոտողները պարզել են, որ բջիջները, որոնք հակված են մետաստազներ տալ, կլանում են մեծ քանակությամբ կաթնաթթու: Նրանք իրենց մակերևույթին կրում են մեծ քանակությամբ կաթնաթթուների կրիչներ` MCT1: Լակտատը թույլ է տալիս բջիջներին ուժեղացնել հակաօքսիդանտների արտադրությունը, ինչը […]
18:05 20.12.2019
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է. «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանն այսօր բավարարել է Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ միևնույն ժամանակ […]
15:06 20.12.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր արյուն է հանձնել Երևանի պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Վարչապետի տիկինն ասել է, որ լսել է դոնորական արյան կարիք ունեցողների մասին և պատրաստակամություն հայտնել դառնալ արյան դոնոր: Մանրամասները` տեսանյութում:
12:31 20.12.2019
2016 թ․ մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած և նույն օրը հուղարկավորված նորածնի դիակից, ըստ քրեական գործի նյութերի, արյան նմուշ են վերցրել հուղարկավորելուց հետո՝ մարտի 13-ին։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչպես է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Յու. […]
12:16 20.12.2019
Այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնեց, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում ունեցել են երեխաների ծնունդների թվի աճ։ Եթե նախորդ տարի մարզում ծնվել է 1669 երեխա, ապա այս տարի՝ 1722 երեխա։ «Չեմ ուզում, որ սա մարզպետարանի ձեռքբերումը մենք համարենք»,- ժպիտով ասաց Սարգսյանը։ Ամեն դեպքում, ըստ նրա, սա նշանակում է, որ վաղվա օրվա […]
21:56 19.12.2019
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին երեկ այցելեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի և դեսպանի կնոջ՝ Թամարա Կոպիրկինի ուղեկցությամբ: Հիվանդանոցի հյուրերը երեխաների հետ դիտեցին տոնական ներկայացում, նրանց նվերներ հանձնեցին, իսկ միջոցառման ավարտին միացրեցին հիվանդանոցի տոնածառի լույսերը: «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը նշեց, որ վարչապետի տիկինը վաղը կենտրոնում […]
19:17 19.12.2019
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվելուց հետո տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը: Վերջինս հայտնել է, որ Աբրահամյանը վերակենդանացման բաժանմունքում է: «Ինքը 76 տարեկան զառամյալ մարդ է, առանց բժիշկների հսկողության չի կարողանում որևէ քայլ անել, ամենօրյա ռեժիմով նա բժիշկների […]