15:14 09.12.2019
Դեկտեմբերի 7-ին Երևանում մոտ տասնյակ դպրոցականների վիճաբանության ընթացքում դանակահարված պատանու վիճակը գնահատվում է բավարար: Կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ Երեկ տեղեկացրել էինք, որ դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է 16-ամյա տղայի դանակահարությամբ։
14:53 09.12.2019
10-ամյա Գարուշ Թարվերդյանն այսօր դուրս գրվեց հիվանդանոցից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ «Հիշեցնեմ, որ պայթուցիկի պայթյունի հետևանքով տղայի բութի ու ցուցամատի ծայրային ֆալանգները անդամահատվել էին, իսկ միջնամատը բժիշկներին հաջողվել էր պահպանել։ Տղան որոշել է` ոչ միայն ինքը այլևս չի գնելու պայթուցիկ, այլ նաև իր ընկերներին չի […]
11:40 09.12.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2019թ․ դեկտեմբերի 3-ին ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ նոյեմբերի 20-ի N 56-Ն հրամանը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ փետրվարի 1-ի՝ «Փոխպատվաստման օրգաններ և կամ հյուսվածքներ վերցնելու մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը hաստատելու մասին» հրամանը։ «Այս առումով, համաձայն […]
21:34 08.12.2019
Անօթևան մարդկանց կեսը ստացել է գլխի վնասվածքներ, պարզել են Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբույժները: Ըստ հետազոտողների՝ այդ վնասվածքները կարող են լինել ինչպես հետևանք, այնպես էլ նրանց կարգավիճակի պատճառ: Աշխատանքը հրապարակվել է Lancet Public Health ամսագրում: Գիտնականները վերլուծել են Ավստրալիայում, Կանադայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում անօթևան մարդկանց առողջության վերաբերյալ տվյալները: Ինչպես պարզվել է, […]
19:04 08.12.2019
Կանադական Ալբերտայի համալսարանում գիտնականները պարզել են թուլամտության՝ ներառյալ Ալցհեյմերի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Ուսումնասիրության արդյունքները հայտնում է MedicalXpress-ը: Մասնագետները նշում են, որ CD33 սպիտակուցը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը, որը թուլամտության անբուժելի ձև է: Այս սպիտակուցի առկայությունը կենտրոնական նյարդային համակարգի իմունային բջիջներում բնական կերպով պաշտպանում է ուղեղը Ալցհեյմերի հիվանդությունից: Միևնույն ժամանակ, մոլորակի բնակչության ընդամենը […]
18:40 08.12.2019
Ամանորյա արձակուրդների ընթացքում քաշ չհավաքելու համար ավելի լավ է ավանդական հյուրասիրությունը փոխարինել ավելի օգտակար այլընտրանքներով. ասել է դժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան Вечернaя Москвa-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ: Նա ասել է, որ տոնական հյուրասիրության հիմնական վտանգավարությունն ուտեստների բազմատարության մեջ է՝ ճարպոտ են, քաղցր կամ աղի: Դիետոլոգը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հաճախ սեղանի շուրջ մարդիկ […]
18:09 08.12.2019
Գերմանացի գաստրոէնտերոլոգ, պրոֆեսոր և Կրեֆելդի Helios մասնավոր կլինիկայի տնօրեն Թոմաս Ֆրիլինգը Focus.de-ի հետ զրույցում նշել է մթերքներ, որոնք վնասում են աղիների լորձաթաղանթը: Նրա խոսքերով՝ երկարաժամկետ սխալ սնուցումը կարող է առաջացնել աղիների քրոնիկ բորբոքում, հաստ և ուղիղ աղիների քաղցկեղ, նաև լյարդի ցիռոզ: Բժիշկը նշել է, որ առաջին հերթին պետք է խուսափել սովորական ու զտված շաքարից, սահմանափակել […]
17:30 08.12.2019
Ալկոհոլ օգտագործելու ունակությունը մարդու նախնիներին փրկել է ոչնչացումից: Այս եզրակացությունն է արվել Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի գիտնականների կողմից: Ըստ հետազոտողների՝ մոտ 10 միլիոն տարի առաջ պրիմատների տարբեր տեսակներ մրցել են միմյանց հետ սննդի և ռեսուրսների համար, իսկ որոշ խմբեր կերել են չհասած պտուղներ, որոնք ունակ են եղել մարսելու: Սա նրանց առավելություն է տվել մյուս կապիկների […]
17:15 08.12.2019
Ամերիկյան հիվանդանոցներից մեկում 22 աշխատակցուհի միանգամից հղիացել է: Որոշ կանանց երեխաներն արդեն ծնվել են: Այդ մասին հայտնում է ABC 36-ը: Հետաքրքրաշարժ դեպքը տեղի է ունեցել Կենտուկի նահանգի Էջվուդ քաղաքում: 2019-ի գարնանը հղիության մասին հայտնել է ծննդատան բուժքույր Քրիստի Մակդաուելը: Երբ նրա Պրիսցիլլա անունով աղջիկը ծնվել է, մյուս աշխատակիցները սկսել են խոստովանել, որ իրենք նույնպես երեխաների […]
16:57 08.12.2019
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և գրել. «Բժշկականի նահապետները… դասախոսներս»:
11:10 08.12.2019
Այժմ բարեկազմ Նգուենը երեք տարի առաջ կշռում էր ընդամենը 39 կգ, սակայն աղջկան իր կազմվածքը դուր չէր գալիս: Նա որոշեց մազրվել՝ բարձրացնելով ծանրաձող: 3 ամիս անց նա բարձրացնում էիր իր քաշին համապատասխան ծանրաձող: Պարապմունքներին զուգահեռ աղջիկը նաև ճիշտ սնվում էր: Իր սննդակարգի ու պարապմունքների մասին նա գրառում էր կատարում իր բլոգում, և 2 տարի հետո […]
10:42 08.12.2019
Թմրամիջոցների քաղաքականության ազատականացման հարցը Վրաստանում դեռևս վիճահարույց է, մինչդեռ թմրամոլների թիվն աճում է, և նրանց բուժումը չի տալիս ցանկալի արդյունք:«Ռեզոնանս» թերթի տվյալներով՝ Վրաստանում հաշվել են 60 հազար ներարկվող թմրամոլի: «Հետազոտությունն իրականացվել է այն ժամանակ, երբ նոր հոգեմետ նյութերն, ինչպիսիք են՝ մետամֆետամինը և ամֆետամինը, զանգվածաբար չէր օգտագործվում: Ըստ այդմ, կարծում եմ, որ այդ թիվն աճել է […]
23:36 07.12.2019
Անգլիական Մեծ Մանչեսթեր նահանգի Դաքինֆիլդ քաղաքի առողջ պատանին կտրուկ թեքել է գլուխը, ինչի պատճառով կաթված է ստացել: Ըստ The Mirror-ի՝ դեպքից մի քանի օր անց մահացել է: 17-ամյա Բեն Լիթլվուդը չի բողոքել առողջությունից, չի օգտագործել ալկոհոլ և չի ծխել: Ապրիլի 3-ին նա վերադարձել է քոլեջից և մնացել է տանը՝ փոքրիկ քրոջ մասին հոգալու համար, իսկ […]
23:23 07.12.2019
Ենթադրվում է, որ Անգլիայի Բոստոն քաղաքում բնակվող Գրեյս Բրոկելսբին ինքնասպանություն է գործել ճապոնական ոչ լիցենզավորված դեղամիջոց ընդունելուց հետո: Այդ մասին հայտնում է Mirror-ը: 19-ամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ ճանապարհի վրա ընկել է բեռնատարի տակ: Դեպքից մի քանի ժամ առաջ նա հոգեբուժական փորձաքննության համար այցելել է հիվանդանոց, քանի որ հոգեկան առողջության հետ կապված […]
22:54 07.12.2019
Ոչ մեծ չափաբաժիններով ասպիրինի օգտագործումը մեծացնում է քաղցկեղը հաղթահարելու հավանականությունը: Այս մասին հետազոտություն են կատարել ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտները: Հետազոտողներն ավելի քան 12 տարվա ընթացքում ուսումնասիրել են ԱՄՆ-ի ավելի քան 140 հազար քաղաքացու տվյալներ։ Հետազոտողները պարզել են, որ այն անձանց մոտ, որոնք շաբաթվա ընթացքում 1-3 անգամ ասպիրին են օգտագործել, մահացությունը ցածր է եղել շագանակագեղձի, հաստ […]
21:20 07.12.2019
Չինական Լյաոնին նահանգում դեռահաս աղջիկը տառապում է վաղաժամ ծերացման նշաններից՝ հազվագյուտ գենետիկական թերության՝ պրոգերիայի պատճառով: Այս մասին հաղորդել է Daily Mirror-ը: Հիվանդությունը փոխանցվել է Սյաո Ֆենին մորից: «Մենք նրան ստուգումների չենք տարել, և նա անալիզներ չի հանձնել: Մենք գիտենք, որ նա մորից է ժառանգել»,- բացատրել է հայրը: Չինուհին պնդում է, որ կնճռոտ մաշկի և այտերի […]
23:31 06.12.2019
Չինաստանի 36-ամյա բնակիչը մահացել է նոր աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի ժամանակ, գրում է AsiaOne-ն: Տղամարդը պատասխանել է մենեջերի հարցերին, բայց հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել հատակին: Ընկերության աշխատակիցները շտապօգնություն են կանչել և շտապ հոսպիտալացրել նրան, սակայն բժիշկները չեն կարողացել օգնել նրան: Նա մահացել է սրտի հանկարծակի կանգից: Պարզվել է, որ նախորդ աշխատանքի վայրում նա […]
22:19 06.12.2019
Գերմանացի գիտնականները չափել են դեպի Անտարկտիկա ուղևորվող արշավախմբի ուղեղի ծավալը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն 14 ամսվա ընթացքում փոքրացել է, հայտնում է N+1-ը: Հետազոտողները ընտրել են ինը մարդու՝ հինգ տղամարդու և չորս կնոջ, ովքեր 14 ամիս անցկացրել են գերմանական Neumeier-3 կայանում: Փորձից առաջ և դրանից հետո ութ մարդ ենթարկվել է ՄՌՏ հետազոտության և Անտարկտիկայում […]
19:00 06.12.2019
Իսպանացի բժիշկները վերակենդանացրել են մի կնոջ, ում սիրտը ցրտահարման հետևանքով 6,5 ժամով կանգ էր առել, գրում է Vanguardia-ն: Կինն իր ամուսնու հետ սարերում զբոսնելիս կորցրել է գիտակցությունը: Տղամարդը պատմել է, որ կինը կենդանության նշաններ ցույց չի տվել: Բժիշկները նշում են, որ կինը գտնվել է լավ վիճակում, սառել էին միայն նրա մատները: Նշվում է, որ նման […]
16:50 06.12.2019
ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2020-ի բյուջեով առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերը կավելանան 24%-ով՝ կազմելով 113.7 մլրդ դրամ:
17:05 05.12.2019
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժին դիմած Երևանի բնակիչ, 38-ամյա Մերի Հ.-ի հաղորդման փաստով: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը: Նա դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նոյեմբերի 29-ին վիրահատության ժամանակ Մաշտոցի պողոտայում գործող «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում բժիշկների կողմից նշանակվել են սխալ ներարկումներ և […]
14:24 05.12.2019
Ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ, նաև երբեմն դժբախտություն են բերում որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը և կից լուսանկարներ տեղադրել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «? Օրերս հերթական դեպքն է գրանցվել: 10 տարեկան երեխան պայթուցիկ է գնել ու վնասվածք ստացել: […]
20:29 03.12.2019
Գիտնականները խոստացել են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ մշակել արդեն 2021 թվականին: Երեք պատվաստանյութերի՝ HVTN 702-ի, Imbokodo-ի և Mosaico-ի կլինիկական փորձարկումների աշխատանքները մոտ են ավարտին: Այս մասին ասել է Սան Ֆրանցիսկոյի առողջապահության դեպարտամենտի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի ղեկավար Սյուզան Բուխբինդերը: Պատվաստանյութերից HVTN 702-ը ստեղծված է RV144 պատվաստանյութի հիմքի վրա, որը հնարավորություն տվեց Հարավային Աֆրիկայում 30 տոկոսով նվազեցնել վարակի […]
18:00 03.12.2019
ՍԱՏՄ -ից հայտնում են, որ 2019թ. հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում արձանագրված սննդային թունավորման դեպքից հետո, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, վերահսկողական միջոցառումներ են սկսվել հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական հաստատություններում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում և խոհանոցներում: Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ տեղեկացնենք, որ այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի, դրությամբ դիտարկումներ են […]
16:27 03.12.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ ժամկետանց պատվաստանյութի մասին հրապարակման հիմքով հարուցվել է վարչական վարույթ: Հիմք ընդունելով համացանցում տեղ գտած քաղաքացու ահազանգն առ այն, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում երեխային պատվաստման գործընթացում փորձ է արվել կիրառել պոլիոմելիտի ժամկետանց պատվաստանյութ, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ։ Ըստ այդմ՝ սահմանված ժամկետում […]
17:27 01.12.2019
Հղիության ընթացքում ասթմայի նոպաները մեծացնում են պրեէկլամպսիա զարգացնելու և թերություններ ունեցող երեխաներ ունենալու վտանգը, պարզել են Օհայոյի մանկական հիվանդանոցի կանադացի գիտնականները: Ուսումնասիրությունը հրապարակվել է European Respiratory Journal-ում: Հետազոտողները նշում են, որ ասթման ամենատարածված քրոնիկ հիվանդությունն է հղի կանանց մոտ. աշխարհում ապագա մայրերի 13%-ի մոտ դա առկա է: Միևնույն ժամանակ, նրանց գրեթե կեսը դադարում է դեղեր […]
17:00 01.12.2019
Չինաստանի բնակիչը որոշել է ժողովրդական միջոցներով ազատվել ականջի վարակից և ականջի մեջ սխտոր է դրել: Այս մասին հաղորդվել է Fox News Channel հեռուստաալիքի կայքում: Քան ազգանունով մի քաղաքացի հիվանդանոց է գնացել ականջի ցավի բողոքով: Օտոլարինգոլոգ Չժուն Իցզյունը հետազոտել է հիվանդին և ձախ ականջում հայտնաբերել է սպիտակ օտար մարմին: Ենթադրելով, որ դա բորբոքման հետևանք է, բժիշկը […]
23:30 30.11.2019
Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում գրանցվել է բուբոնիկ ժանտախտի չորրորդ դեպքը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական առողջապահական մարմիններին: Նման ախտորոշում է տրվել Սիցզիվանում գտնվող գյուղական հովվին: Հիվանդը տեղի հիվանդանոցում բուժվելուց հետո գտնվում է կայուն վիճակում. ևս չորս մարդ վերցվել է կարանտինի տակ: Դրանից առաջ Ներքին Մոնղոլիայում թոքային ժանտախտ է ախտորոշվել 55-ամյա […]
23:00 30.11.2019
Մշտական մտավոր լարվածությունը, կենտրոնանալու անկարողությունը, «գլխում մշուշը». սրանք բոլոր քրոնիկ հոգնածության ախտանիշներն են, որոնք ծանոթ են ժամանակակից մարդկանց: Շատ գիտնականներ փորձել են բացատրել այս վիճակի ի հայտ գալու մեխանիզմը և, որպես արդյունք, որոշել դրա դեմ պայքարի մեթոդները: Եվ, ըստ Բիրմինգհամի և Ամստերդամի համալսարանների մի խումբ մասնագետների, նրանց դա հաջողվել է: Գիտնականները եզրակացրել են, որ մարմնում […]
22:13 30.11.2019
Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հանրապետության տարբեր քաղաքներում ու տարբեր կարգախոսներով՝ Առողջապահության նախարարությունն ու այս հիվանդության բացահայտմամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն անցկացնում են իրազեկման միջոցառումներ։«Գուկաս Գյումրի» այս կարգախոսով իրազեկման միջոցառում են այսօր կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտն ու «Եղիր իրազեկ» հասարակական կազմակերպությունը։ Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը Հայաստանում սկսվել է […]