TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին կրկին ակտիվացել է հակապատվաստումային քարոզը. առողջապահության նախարարություն

14:03 19.12.2019

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է պարզաբանում: «Վերջին օրերին կրկին ակտիվացել է հակապատվաստումային քարոզը: Որոշ անձինք, որոնք նախկինում հայտարարում էին, թե իրենք դեմ չեն պատվաստումներին, այլ ուղղակի բարձրաձայնում են ոլորտում առկա խնդիրները, այժմ ակնհայտորեն նշում են, որ դեմ են բոլոր պատվաստումներին: Տեղական հեռուստաընկերություններից մեկով եթեր հեռարձակվող մի հաղորդման շրջանակում, քննարկելով պատվաստումների թեման, հնչեցվել են այնպիսի մեկնաբանություններ, […]

̰
Վաղն առաջադրվելու են մեղադրանքներ․ ՔԿ նախագահը՝ ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրգործի մասին

11:25 19.12.2019

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործին անդրադառնալով: Նա նշել է, որ լուրը շոկային էր իրենց համար: Իր հերթին Քննչական կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ վաղն առաջադրվելու են մեղադրանքներ, ընտրվելու են խափանման միջոցներ:  

̰
Շիրակի մարզպետն այցելել է բուժհաստատություններ

17:44 18.12.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է բուժհաստատություններ՝ ծանոթանալու աշխատանքներին և մատուցվող ծառայություններին: Արյան բանկում Տիգրան Պետրոսյանը հետևել է կենտրոնի գործունեությանը, մարզպետին են ներկայացվել ընթացիկ աշխատանքները, արյան հետազոտություններին վերաբերող տվյալներ։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ վերջին տարիներին դոնորների ցուցանիշը ցածր է, մեծ մասը վճարվող դոնորներն են, կամավոր դոնորների թիվն ավելի փոքր է։ Ամիսը միջինը 35-40 արյունատվություն […]

̰
Բազմաթիվ կյանքեր են փրկվում հիվանդության վաղ ախտորոշման դեպքում. Խաչանուշ Հակոբյան

17:18 18.12.2019

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է տարին ու հիշեցրել տարեկան գոնե մեկ անգամ բժշկի մոտ ստուգման գնալու անհրաժեշտության մասին: Հակոբյանի խոսքերով՝ բազմաթիվ կյանքեր են փրկվում հիվանդության վաղ ախտորոշման դեպքում: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Մթերային խանութում դեղորայքի վաճառքը կասեցված է. ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին

14:41 18.12.2019

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել` հիմք ընդունելով քաղաքացու դիմում-բողոքը։ Մթերային խանութում դեղորայքի վաճառքը կասեցված է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Բողոքի համաձայն՝ Կոտայքի մարզի Արգել գյուղում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը կասկածելի է լիցենզիայի առկայությունը։ Բացի դրանից՝ դեղերը վաճառվում են խանութում՝ մթերքի հետ մեկտեղ՝ ոչ […]

̰
Բայդենի առողջական վիճակը չի կարող խանգարել նրան ԱՄՆ նախագահ դառնալ. բժիշկներ

13:18 18.12.2019

2020 թվականի նախընտրական մրցավազքում Դոնալդ Թրամփի հիմնական հակառակորդ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, չնայած 77 տարեկան լինելուն, ի վիճակի է հաջողությամբ կատարել նախագահի պարտականությունները և ղեկավարել բանակը: «Բայդենն առողջ, եռանդուն 77-ամյա մի տղամարդ է, որն ի վիճակի է հաջողությամբ կատարելու նախագահի պարտականությունները, ներառյալ գործադիր իշխանության, պետության ղեկավարի և գլխավոր հրամանատարի պարտականությունները»,- բժիշկներն այդպես են բնութագրվել նախագահի […]

̰
̰
Ինչի՞ց է մահացել 3-ամյա երեխան՝ H1N1 գրի՞պ, թե՞ էնցեֆալիտ

18:24 17.12.2019

Երևանում երեկ մահացել է Արարատի մարզի բնակիչ երեխա: 3-ամյա աղջիկը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի շարք առողջական խնդիրներով: Ա տեսակի H1N1 գրիպից կամ հանրությանն ավելի ծանոթ «խոզի գրիպից» մարդու մահանալու լուրը Հայաստանում ոչ միայն ցավ, այլև անհանգստություն է առաջացրել: Ինչպե՞ս է 3-ամյա երեխային փոխանցվել այդ հիվանդությունը և ինչո՞ւ է բուժվող խնդիրը հասցրել մարդու […]

̰
ԱԱՏՄ-ն ախտաբանաանատոմիական բաժանմունքներում հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ

17:56 16.12.2019

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ ընթացքում սեփական նախաձեռնությամբ հարուցել է 6 վարչական վարույթ՝ իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրելու երկու մարզի՝ Արմավիրի և Գեղարքունիքի մի շարք հիվանդանոցների ախտաբանաանատոմիական բաժանմունքներում տիրող վիճակը։ Ուսումնասիրությունների հիմքում եղել են նաև մամուլի որոշ հրապարակումներ։ Տեսչական ստուգումներն ուղղված են եղել պարզելու՝ որքանով են պահպանված ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հուլիսի 31-ի N11-Ն և […]

̰
«Ես կարող էի մահանալ». Քիմ Քարդաշյանը՝ ծանր հղիության ու ծննդաբերության մասին

22:40 15.12.2019

Քիմ Քարդաշյան-Ուեստը իր հետևորդների հետ կիսվել է իր ծանր հղիության ու ծննդաբերության մանրամասներով, որից հետո ստիպված է եղել բազմաթիվ վիրահատությունների ենթարկվել: Քարդաշյանն իր ինստագրամյան էջում պատմել է․ «Ծննդաբերությունից հետո ընկերքը պետք է դուրս գա օրգանիզմից, բայց ինձ մոտ այդպես չեղավ։ «Դրա հետևանքով ծննդաբերության ժամանակ կանայք մահանում են»»։ Չնայած տխուր փորձին ՝ Քիմը ցանկանում է Քանյեի […]

̰
Оգտակա՞ր է արդյոք ցերեկային քունը

11:00 15.12.2019

 Ցերեկային երկարատև քունը չի բարձրացնում կաթվածի զարգացման վտանգը, պարզապես երկար քնում են նրանք, ովքեր արդեն առողջական խնդիրներ ունեն: Այդ մասին հայտարարել է բժիշկ-սոմնոլոգ, Սեչենովի անվան համալսարանի քնի բժշկության ամբիոնի վարիչ Միխայիլ Պոլուէկտովը: «Եթե կեսօրին կարճ քնեն՝ 10, 20 կամ 30 րոպե, ապա սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը կնվազի, իսկ երկար քնի դեպքում վտանգը մեծանում է»,- РИА Новости-ին […]

̰
10 խորհուրդ, թե ինչպես ավելորդ քաշ չհավաքել

10:00 15.12.2019

Բրիտանացի դիետոլոգ Մայքլ Գրեգերը ցուցադրել է ավելորդ քաշի դեմ պայքարի համար արված հետազոտության արդյունքները: Նա վերամշակել է մոտ կես միլիոն գիտական հոդվածներ, գրում է Daily Mail-ը: Բժիշկը 10 խորհուրդ է տվել, թե ինչպես խուսափել ավելորդ քաշից: Պետք չէ հրաժարվել նախաճաշից, քանի որ առավոտյան նախաճաշ չանելու և քաշ գցելու միջև որևէ գիտական կապ չկա, Ընդունեք սնունդ […]

̰
Ո՞ր մթերքներն են անքնություն առաջացնում

18:44 14.12.2019

Կոլումբիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ռաֆինացված ածխաջրերի բարձր մակարդակ պարունակող մթերքները անքնություն են առաջացնում: Գիտնականներն ուսումնասիրել են դաշտանադադարի փուլի գտնվող ավելի քան 50 հազար կանանց սննդակարգը: Հետազոտության ավարտին նրանք եկել են եզրահանգման, որ շաքար, սպիտակ հաց և բրինձ պարունակող մթերքները մեծացնում են օրգանիզմում շաքարի մակարդակը, ինչը անքնության պատճառ է դառնում: Արյան մեջ շաքարի մակարդակը […]

̰
ՌԴ-ում երեխայի ծնկների մեջ հնդկաձավար է ներաճել հաճախակի պատիժների պատճառով

18:14 14.12.2019

Օմսկում ութամյա տղայի ծնկների մեջ ներթափանցել է հնդկաձավար այն բանից հետո, երբ նրա խորթ հայրը ստիպել է ինը ժամ ծնկի գալ հնդկաձավարների վրա:  Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն:  Տղան պատժվել է դպրոցից հետո տուն ուշ հասնելու պատճառով: Երեխայի 27-ամյա մայրը չի միջամտել իր զուգընկերոջ «դաստիարակման» եղանակներին: Չկարողանալով դիմանալ տանջանքներին՝ երեխան փախել է հարևանների մոտ, […]

̰
Թաիլանդական մերսումը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն

17:30 14.12.2019

Nuad Thai-ը նպատակ ունի հավասարակշռել հիվանդի էներգիան և մարմնի կառուցվածքը` հիվանդություններ բուժելու նպատակով: Թաիլանդի ավանդական մերսումը ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Ըստ կազմակերպության մամուլի ծառայության` ևս 14 մշակութային երևույթ ստացել է նման կարգավիճակ: «Nuad Thai ավանդական մերսումը համարվում է ավանդական թաիլանդական բժշկության արվեստի և գիտության մաս: Որպես ոչ դեղորայքային դեղամիջոց և […]

̰
Պետդումայում առաջարկել են պատժել բուժվել չցանկացող թմրամոլներին

13:51 14.12.2019

Ռուսաստանը կարող է քրեական պատասխանատվություն սահմանել թմրամոլների համար, ովքեր խուսափում են հարկադիր բուժումից: Այս մասին RT-ին ասել է Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովը, ով էլ մշակում է համապատասխան փոփոխությունների նախագիծը։ Ներկայիս օրենսդրության համաձայն՝ դատարանը կարող է թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց ուղարկել ստիպողական բուժման։ Այնուամենայնիվ, կան անձինք, որոնք փորձում են խուսափել բժշկական օգնությունից։ Հենց այդ քաղաքացիների համար […]

̰
«Արաբկիր» ԲԿ տեղափոխված երեխայի հայրը ծեծել է բժշկին

12:43 14.12.2019

«Արաբկիր» բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ  սույն թվականի դեկտեմբերի 11-ին Արաբկիր Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ: Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված […]

̰
Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը. Աննա Հակոբյան

15:24 13.12.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ռուբենն է: Վերջերս ստացված հետազոտության պատասխանը դրական է՝ մեր տղան կարծես թե հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը և շուտով կվերադառնա տուն»:

̰
Գյումրիում նոր ծննդօգնության կենտրոնի կառուցման ծրագիրը` թյուրընկալման առիթ

17:50 12.12.2019

Գյումրիում ծննդօգնության նոր կենտրոնի կառուցման մասին որոշումն առայժմ աշխատանքների մեկնարկի ու ավարտի ժամկետներ չի սահմանում, բայց արդեն հասցրել է արձագանքներ ստանալ ոչ միայն որպես նոր ներդրումային ծրագիր: Նոր ծննդօգնության կենտրոնի կառուցման մասին հրապարակումների ալիքը այլ ազդեցություն է ունեցել, ու դարձյալ ակտիվացել են լուրերն այն մասին, որ Գյումրիի ծննդատունը լուծարվել է: Ծննդատան բուժանձնակազմը պարզաբանում է` փակվելու, […]

̰
Մեծ սթրեսի օրեր. Նոր տարվա իշխանափոխությունն էլ չի ստացվում. Աննա Հակոբյան

13:15 12.12.2019

Ընդունված է համարել, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, ծարավ է փոփոխությունների, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ փոփոխությունները տեղի չեն ունենում: «Հայկական Ժամանակ» օրաթերթում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Գերիշխող կարծիքն այն է, որ երկրում ոչինչ չի փոխվում ժողովրդից անկախ պատճառներով`վատ իշխանություն, կեղծված ընտրություններ, ծախված ընդդիմություն և այլն: Արդեն տասնամյակներ […]

̰
Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը շատ ցավալի է․ մանրամասներ

23:10 11.12.2019

ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնաբանել է Վարդենիսի հիվանդանոցում նորածնի մահվան դեպքը: «Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը շատ ցավալի է: «Վարդենիսի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` հղի կինը դեկտեմբերի 10-ին, ժամը 04.35-ին դիմել է բուժհաստատություն` նշելով, որ պտղի խաղը չի զգում: Կատարվել է ԿՏԳ, որի ընթացքում լսվել են պտղի սրտի զարկերը, ներզննման ընթացքում ծննդաբերական […]

̰
Բժիշկները պայքարում են գետնանուշ ուտելիս շնչահեղձություն ունեցած փոքրիկի կյանքի համար

17:08 10.12.2019

Նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1.5 տարեկան տղա երեխա, ով տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձություն է ունեցել ու կորցրել գիտակցությունը: Ինչպես հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, ծնողները երեխային անհապաղ հասցրել են մոտակա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ ու կատարվել է անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ: Ծայրահեղ ծանր վիճակում երեխան տեղափոխվել է […]

̰
Հակածխախոտային օրենքը ընդունվեց ոչ միաձայն․ ԼՀԿ-ն բացատրեց իր դիրքորոշումը

14:26 10.12.2019

Ազգային ժողովն այսօր ընդունեց ծխախոտային արտադրանքի իրացումն ու գովազդը, առհասարակ ծխելը սահմանափակելուն ուղղված օրենքը, սակայն քվեարկության արդյունքները միաձայն չեն։ ԼՀԿ խմբակցությունը և ԲՀԿ մեկ պատգամավոր դեմ քվեարկեցին նախագծին։ ԼՀԿ խմբակցության անունից Գևորգ Գորգիսյանն ասաց, որ դեմ են քվեարկում, քանի որ թեև կողմ են ծխելու դեմ պայքարին, բայց նախագիծն ունի թերություններ։ Գորգիսյանը ասաց, որ հուսով են՝ […]

̰
Ալկոհոլի ցանկացած չափաբաժին մեծացնում է մահացու հիվանդությունների ռիսկը

08:38 10.12.2019

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ ալկոհոլի ցանկացած չափաբաժին մեծացնում է մահացու հիվանդությունների ռիսկը: Հետազոտողները ուսումնասիրել են կլինիկական տվյալները ՝ 63,2 հազար քաղցկեղով հիվանդ և 63,2 հազար առողջ մարդկանց: Բոլոր մասնակիցները հայտնում էին ամեն օր ստացված ալկոհոլի ստանդարտացված միավորների մասին: Մեկ ստանդարտացված միավորը հավասար է 23 գրամ էթանոլի, ինչը համարժեք է 180 միլիլիտր սակեի, 500 միլիլիտր […]

̰
Ծխողները պետք է դառնան «իզգոյ». Հրաչյա Հակոբյան

18:39 09.12.2019

Հակածխախոտային օրենքի նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր օրինակով բացատրեց, թե ինչ վիճակի մեջ պետք է լինեն ծխողները։ Նա ասաց, որ երբ մի անգամ մտել է օդանավակայանի՝ ծխողների համար նախատեսված սրահ, իրեն «իզգոյ» է զգացել։ Հակոբյանին հուշեցին, որ այդ բառը թարգմանվում է որպես վտարանդի։ Պատգամավորն ասաց, որ հիմա արդեն հազվադեպ է ծխում, բայց […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալը ցուցադրեց, թե ինչ կարող է լինել ծխողների հետ

16:40 09.12.2019

Ազգային ժողովում հակածխախոտային նախագիծը ներկայացնելիս առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը խնդրեց բոլոր պատգամավորներին թյուր տեղեկություններ չտարածել, թե որևէ տարիքում ծխելը կարող է օգտակար լինել։ Փոխնախարարն ասաց, որ որևէ դեպքում ծխելը օգտակար չի կարող լինել։ Ապա փոխնախարարը սարսռազդու տեսարաններ ներկայացրեց այն հիվանդություններից, որ առաջանում են ծխելու պատճառով։

̰
Հայտնի են Ռուսաստանի «հարբող» շրջանները

16:22 09.12.2019

Հայտնի են Ռուսաստանի՝ ամենից շատ ալկոհոլ օգտագործող շրջանները՝ 2019թ. տվյալներով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Հաղորդվում է, որ ցուցակը գլխավորում են Պրիմորիեի երկրամասը, Չուկոտկան և Նենեցյան ինքնավար շրջանը: Մոսկվան այս վարկանշային ցուցակում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը, Սանկտ Պետերբուրգը՝ 14-րդ: Ամենից սթափ շրջաններն են Չեչնիան, Ինգուշեթիան և Դաղստանը: Այս ցուցակի կազմման համար հիմք են ծառայել ալկոհոլային […]

̰
Ո՞ւր է պարոն Արսեն Թորոսյանը․ Անի Սամսոնյան

16:14 09.12.2019

Ազգային ժողովում այսօր քննարկվում է հակածխախոտային նախագիծը, որ ներկայացրել է առողջապահության նախարարությունը։ Քննարկումը հիմնականում վերաբերում է օրենքի կարգավորումների արդյունավետությանը և տնտեսական բաղադրիչին։ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն այդ քննարկման համատեքստում ասաց, որ Ռուսաստանում, որտեղ գործում է նմանատիպ օրենք, մեկ մարդու հաշվով ամենաշատ ծխախոտի գլանակներն են բաժին հասնում։ Իսկ Միացյալ Նահանգներում, ըստ Սամսոնյանի, նման օրենք չկա, բայց […]

̰
Բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան Կարենի կյանքը

15:48 09.12.2019

 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» է դիմել բժշկական կենտրոնի հարևանությամբ բնակվող մի կին` բերելով 1,5 տարեկան որդուն: Երեխան եղել է սրտի և շնչառության կանգով:  Մոր պատմելով  նրա որդին` Կարենը,  բերանն է տարել գետնանուշը և սկսել է խեղդվել: Մայրը մատով կոկորդից հանել է գետնանուշը, սակայն դրա մի մասը չի հաջողվել հանել, ինչից հետո երեխան կորցրել է գիտակցությունը: Նրան […]

̰
Հակածխախոտային օրենքը ազդեցություն չի ունենալու ծխախոտի արտադրության վրա․ փոխնախարար

15:30 09.12.2019

Հակածխախոտային օրենքը մշակելիս ՀՀ առողջապահությունը հաշվի է առել նույնպիսի օրենսդրություն ունեցող այլ երկրների փորձը, բայց ոչ միայն հաջողված, այլև անհաջող փորձը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Նա ասաց, որ թե որքանով է դրական ազդում այդ օրենսդրությունը, կախված է նրանից, թե ինչպիսի կարգավորումներ են ընտրվում։ Իսկ եթե հայկական օրենսդրության մեջ […]

̰
BACK_TO_TOP