14:50 20.10.2019
Անգլիական Նորիջ քաղաքի 22-ամյա բնակչուհի Ջեմայմա Հեփբերնը միշտ չափազանց նիհար է եղել և նյութափոխանակության խանգարումներ չի ունեցել: Նա սննդից չի հրաժարվել նիհարելու նպատակով: Սակայն աղջիկը չի էլ հասցրել նկատել, թե ինչպես է այդ պարզ որոշումն իրեն գրեթե մահվան հասցրել: 15 տարեկանից Ջեմայման համառորեն իրեն հասցրել է անորեքսիայի և ուժասպառության: Միայն այն ժամանակ, երբ հազիվ հաջողվել […]
13:30 20.10.2019
Աշնանը սուր շնչառական վարակները ակտիվանում են: Գրիպի և սուր շնչառական վարակների առումով ինչպիսի՞ն է այս պահին իրավիճակը Հայաստանում: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ: Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընթացիկ տարվա 40-րդ շաբաթից սկսվում է սուր շնչառական վարակների սեզոնը, […]
13:22 20.10.2019
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները պնդում են, որ հղիության ընթացքում սուրճ խմելը կարող է վիժման պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է Fertility and Sterility-ն: Մասնագետները պատմել են Ֆիլադելֆիայում կայացած համագումարի ընթացքում իրենց անցկացրած հետազոտության արդյունքների մասին: Նրանք հարցեր են ուղղել ավելի քան 1200 կանանց, ովքեր պլանավորում էին երեխա լույս աշխարհ բերել: Կանանցից նաև արյուն են […]
12:36 20.10.2019
Ծխելը մեծացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման վտանգը: Այս եզրակացությանն են հանգել Նյու Յորքի Բժշկական դպրոցի մի խումբ գիտնականներ, հայտնում է Nature-ը: Մասնագետները փորձարարական առնետների վրա փորձ են անցկացրել և նկատել են կապը նիկոտինի ու շաքարախտի միջև: Պարզվել է, որ նիկոտինը ենթաստամոքսային գեղձին ստիպում է «արտադրել» ավելի քիչ ինսուլին, ինչի հետևանքով արյան մեջ գլյուկոզայի […]
12:14 20.10.2019
«Սպառման ախտանիշ»-ը նորաձև թեմա չէ, այլ իսկական խնդիր, որի հետ բախվում են ժամանակակից աշխատամոլները: Այս կարծիքին է հոգեբան Նատալյա Պանֆիլովան: НСН-ի եթերում նա մի քանի միջոցներ է թվարկել, որոնք կարող են օգնել հաղթահարել այդ խնդիրը: Անհրաժեշտ է հարմարավետ աշխատանքային միջավայր, պարբերաբար նստած դիրքի փոփոխություն, իսկ ավելի լավ է ֆիզիկական ակտիվության բաղադրիչների ներառում: Հոգեբանը նաև խորհուրդ […]
23:42 19.10.2019
Գիտնականները փորձարկման համար հավաքել են առողջ տարեցների երկու խումբ, հայտնում է Science Daily-ն: Կամավորական խմբերը բաժանվել են խմբերի՝ հաշվի առնելով թեյ ըմպելու հաճախությունը: Մասնագետներին հետաքրքրել է թեյ խմելու արդյունքում մարդկանց ուղեղի կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Պարզվել է, որ թեյը, ազդելով ուղեղի միջկիսագնդային ասիմետրիայի վրա, միաժամանակ ոչ մի կերպ չի ազդում ֆունկցիոնալ ասիմետրիայի վրա: Ընդհանուր առմամբ, […]
23:28 19.10.2019
20-րդ դարի սկզբին ամերիկացի մի բիոքիմիկոս արտոնագիր ձեռք բերեց կաթը և այլ սննդատեսակները ուլտրամանուշակագույն ճառագայթներով մշակելու համար: Արվում էր դա այն նպատակով, որ սնունդը հարստանար ռախիտը կանխարգելող «արևային» վիտամինով: Խոսքը D3 վիտամինի մասին է, որի ներգործությամբ արևային ճառագայթները ներթափանցում են և դրական ներգործում օրգանիզմի վրա: Ո՞ր մթերքներում կա վիտամին D3 Սաղմոն, յուղոտ ձուկ, կարագ պանիր, […]
18:37 19.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ, 50-ամյա Սենիկ Ս.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ոստիկանության Իջևանի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկները ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով իր հարսը՝ […]
17:02 19.10.2019
«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր մի խումբ երեխաներ, նրանց ծնողները, նաև քաղաքական գործիչներ մարզվել են քաղցկեղը հաղթահարած երեխաների հետ: Նախաձեռնությանը նպատակը ցույց տալն է, որ ֆիզիկական ակտիվությունը հակացուցված չէ երբևէ քաղցկեղ ունեցած երեխաների համար: Երեխաների հետ մարզվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ դուստրերի հետ: Մանրամասները` տեսանյութում:
15:23 19.10.2019
Հ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումեր է անցկացրել սննդի շղթայում գործունեություն իրականացնող 89 տնտեսավարող սուբյեկտների մոտ (իրացման ցանց 14, արտադրությունն 75, որից՝ կաթնամթերք արտադրություն՝ 44, հացի արտադրություն՝ 6, մսամթերքի արտադրություն՝ 6, պահածոների արտադրություն՝ 11, ձկամթերքի արտադրություն՝ 1, գարեջրի արտադրություն՝ 1)` ստուգելու այդ կազմակերպություններում օգտագործվող աղի համապատասխանությունը կերակրի աղին ներկայացվող պահանջներին, հայտնում են […]
22:35 18.10.2019
Հայտնի սրտաբան, վիրաբույժ Լեո Բոկերիան 3 խորհուրդ է տալիս՝ ինչպես պաշտպանել սիրտը անոթային խնդիրներից: «Երեկոյան Մոսկվա» ռադիոկայանին տրված հարցազրույցում Բոկերիան ասել է. «Սրտի հիվանդությունները կանխելու համար պետք է նախ թողնել ծխելը, ընդ որում՝ միանգամից, առանց հետաձգելու: Դա հատկապես կանանց է վերաբերում: Չի կարելի նաև սովորական ծխախոտների փոխարեն էլեկտրոնային սիգարետներ ծխել: Դրանք պակաս վտանգավոր չեն: Պետք […]
15:44 18.10.2019
Հաշվի առնելով ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում մեկնարկած վերանորոգման աշխատանքները՝ այստեղ բուժօգնություն ստացող որոշ քաղաքացիներ բուժումը ժամանակավորապես կշարունակեն քաղաքացիական հիվանդանոցներում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։ Ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ՊՆ […]
15:22 18.10.2019
Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Նա իրեն լավ է զգում: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից: «Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել […]
13:19 18.10.2019
Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով իրենց հիմնարկի վերաբերյալ հրապարակվող որոշ տեղեկությունների: «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում՝ մեռելածնության դեպքի կապակցությամբ՝ մի քանի օր առաջ մենք հրապարակեցինք տեղեկատվություն, որտեղ փորձեցինք հանրությանը ներկայացնել դեպքի իրական հանգամանքները, սակայն որոշակի ուժերի ուղղորդմամբ շարունակվում են հրապարակվել հերյուրանք և զրպարտություն բովանդակող տեղեկություններ։ […]
15:43 17.10.2019
Ինչպե՞ս կանխարգելել սուր շնչառական վարակները, հատկապես երեխաների շրջանում: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ թեմայի շուրջ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովին մասնակցել են Հայաստանի առաջատար մասնագետները, համայնքային ենթակայության բուժհաստատությունների և պոլիկլինիկաների թերապևտներն ու մանկաբույժները: «Առողջապահության ոլորտի զարգացումը մեր քաղաքականության կարևոր կետերից է: Մենք հետևողականորեն կյանքի ենք կոչում մեր խոստումները և փորձում ենք լուծել տարիներով կուտակված խնդիրները՝ […]
21:32 16.10.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան, հրատարակել է իր ստեղագործությունների նոր գիրքը։ Այն լույս է տեսել «համաշխարհային» մի շարք կազմակերպություններ ներկայացնող ադրբեջանցիների միջնորդությամբ Թուրքիայում։ «Ժամանակ, ես քեզ խնդրում եմ, կա՜նգ առ, Սպասի՜ր, վերցրո՜ւ ինձ քեզ հետ, Կիսվի՜ր, այդ ո՞ւր ես շտապում, Ես էլ իմ գաղտնիքները քեզ կպատմեմ»: Ադրբեջանական մամուլը շտապել է հիշեցնել, որ իրենց […]
19:00 16.10.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն այս պահին աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի և երիտասարդի։ Հիմնադրամը նրանց տրամադրում է անվճար բժշկական օգնություն, դեղորայք, սնունդ և սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Գործունեության այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել ենք գրանցել բազմաթիվ ձեռքբերումներ, որոնք շարունակական են […]
17:43 16.10.2019
Հնդկաստանի Ռաջաստան նահանգի բնակչուհին ծննդաբերել է 75 տարեկանում, գրում է The Sun-ը: Նշվում է, որ կինը և իր 80-ամյա ամուսինը արհեստական բեղմնավորման միջոցով են ունեցել երեխային: Պտուղը անհաս է ծնվել` կշռում է 700 գրամ: Բժիշկները կեսարյան հատում են արել մոր տարիքի պատճառով: Այս պահին երեխայի վիճակը կայուն է, նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո: 75-year-old woman […]
15:49 16.10.2019
ՀՀ առողջապահության նախարարությունն Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում է, որ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:
15:11 16.10.2019
Ավանի աղի կոմբինատի ղեկավար Արեգ Ղուկասյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ամեն տարի Հայաստան է ներկրվում մոտ 5000 տոննա աղ նախատեսված տեխնիկական նպատակների համար: Նրա պնդմամբ՝ մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով վերամշակվելուց հետո այն ուղղվում է սննդի արդյունաբերության կարիքների համար: «Իրանից Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ արդյունաբերական աղ, որն արգելված է սննդի […]
12:36 16.10.2019
Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ Արտաշատի ԲԿ-ում այս պահին գտնվում է 2 երեխա: Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև: Վերջիններս այսօր նույնպես դուրս կգրվեն հիվանդանոցից: Հայտնում են նաև, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից շարունակվում է աշխատանքը: Լաբորատոր հետազոտությունն ընթացքի մեջ է: Արդյունքները պատրաստ […]
11:51 16.10.2019
Բնակլիմայական ճգնաժամն ավելացնում է «Էբոլա» տենդի նոր բռնկումների հավանականությունը: Այս մասին հոդված է հրապարակվել Nature Communications ամսագրի հետազոտության մեջ: Բնակլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ «Էբոլա»-ի տարածումը հասնի այնպիսի շրջաններ, որտեղ մինչ այդ չի եղել: Գիտնականների հաշվարկներով՝ կլիմայական գլոբալ փոփոխությունների հետևանքով կավելանա նաև տենդի տարածման արագությունը: Վիրուսը կենդանուց մարդուն կարող է փոխանցվել մոտ 3 […]
22:30 15.10.2019
Հոկտեմբերի 15-ին աշխարհի ավելի քան 70 երկրներում նշվում է Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը: Տոնի նպատակը հիգիենայի կանոնները պահպանելը քարոզելն է, ինչի շնորհիվ մի շարք հիվանդություններ կարելի է կանխարգելել: Հիգիենայի կանոնները չպահպանելը հանգեցնում է այնպիսի հիվանդությունների տարածմանը, ինչպիսիք են դիզենտերիան, հեպատիտ A-ն, տիֆը, ռոտավիրուսային ինֆեկցիաները: Ամբողջ աշխարհում գրեթե մեկուկես միլիոն երեխա ամեն տարի մահանում է վարակներից, […]
19:15 15.10.2019
Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հարազատները առաջին անգամ հաստատել են, որ նա հիվանդ է: Այդ մասին հաղորդվել է Instagram-ի պաշտոնական էջում, որը ստեղծվել է աստղին աջակցելու համար: Մեկնաբանության մեջ ասվում է, որ Զավորոտնյուկը իսկապես հիվանդ է և բուժման կուրս է անցնում: Այն մասին, որ դերասանուհին հիվանդ է քաղցկեղով, չի նշվում: Հաղորդվում է նաև, որ աստղը երբեք […]
18:50 15.10.2019
«Նմուշառումներ ենք իրականացրել դպրոցի բուֆետային հատվածից, բուֆետի աշխատակցից, արտաքին միջավայրի գույքամակերեսներից ենք նմուշներ վերցրել»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի «Արարատ» մասնաճյուղի փոխտնօրեն Մարիամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող […]
18:33 15.10.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա։ Մանրամասները պարզելու համար SHANTNEWS.am-ը գնացել է դեպքի հետքերով: Երեխաների մեծ մասը պատմել է, որ դասամիջոցին պիցցա են կերել բուֆետից, ինչը ոչ […]
18:01 15.10.2019
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ: 2019թ. հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի […]
17:48 15.10.2019
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր Facebook-յան էջում, որում տեղեկացրել է, որ Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքով այս պահին Արտաշատի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 20 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև: «Ինչպես նշել էինք, ձեռնարկվել են միջոցառումներ, պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ […]
16:47 15.10.2019
ՍԱՏՄ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր` ժամը 11:39-ին, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, Արտաշատի բժշկական կենտրոն են գնացել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետները: Պարզվել է, որ սննդային թունավորման ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 3 աշակերտ, որոնց թիվը, ժամը 15:00-ի […]
15:56 15.10.2019
Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են […]