22:30 18.11.2023
Ստեփանակերտի ողբերգական պայթունից ծանր վնասվածքներ ստացած և բուժում ստանալու համար Բելգիա տեղափոխված երիտասարդներից երկուսը՝ Աշոտն ու Ալեքսն արդեն կազդուրվել են, շուտով դուրս կգրվեն «Ռեյն Աստրայդ» զինվորական հիվանդանոցից։ Երրորդ տուժածի՝ Սամվելի բուժումը դեռ շարունակվում է։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հանդիպել է բուժառուներին, նրանց մայրերին և Աշոտի երեք ամյա քրոջը՝ Եվային։ […]
21:34 18.11.2023
Դյուսելդորֆի դիաբետի հետազոտման գերմանական կենտրոնի գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտության արդյունքները, որոնք ապացուցում են նախաճաշին ընկույզ ավելացնելու սրտանոթային օգուտները։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Շաքարախտի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիային (EASD): Հետազոտողները ենթադրել են, որ ընկույզը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ սրտի վրա, քանի որ այն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Ընդհակառակը, ձուն, որը […]
20:52 18.11.2023
Էներգետիկ ըմպելիքներով օրգանիզմը խթանելը մահացու է։ Այս մասին խոսել է Մոսկվայի պետական համալսարանի գիտակրթական կենտրոնի էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան: Բժշկի խոսքով՝ էներգետիկ ըմպելիքները ստիպում են մարդու օրգանիզմին աշխատել առավելագույն հզորությամբ։ Մասնագետը բացատրել է, որ հոգնածությունը ոչ այլ ինչ է, քան պաշտպանական ռեակցիա, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը գերծանրաբեռնվածության հետևանքներից։ Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը թուլացնում է այս պաշտպանիչ […]
18:03 18.11.2023
Դիետոլոգ Օլգա Կոնդրատենկոն ասել է, որ առողջ սննդակարգի հիմնական սկզբունքը սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և վիտամինների հավասարակշռությունն է։ Այս մասին հայտնում է aif.ru-ն։ Նրա խոսքով՝ նորմալ կյանքի համար մարդուն էներգիա է պետք։ Դրա հիմնական աղբյուրը ածխաջրերն են, որոնք պետք է կազմեն սննդի օրական կալորիականության 50 տոկոսը, մանրամասնել է մասնագետը։ Սակայն դա չպետք է լինի հրուշակեղեն՝ տորթերի […]
14:16 18.11.2023
Մեծ Նովգորոդի Կենտրոնական քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկները 22-ամյա աղջկա որովայնից հեռացրել են 12 կիլոգրամ քաշով կիստա, որը զբաղեցրել է որովայնի ամբողջ խոռոչը, հայտնում է Նովգորոդի մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Աղջիկը 6 ամիս ոչ մի հետազոտություն չի անցել, սակայն գանգատվել է որովայնի անբացատրելի մեծացումից։ Աղջկան տեղափոխել են Մեծ Նովգորոդի կենտրոնական քաղաքային կլինիկական հիվանդանոց։ Այնտեղ բժիշկները […]
13:21 18.11.2023
Մեկնարկել է Հակամանրէային դեղերի կայունության հիմնախնդրի վերաբերյալ իրազեկման համաշխարհային շաբաթը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այս տարվա կարգախոսն է. «Միասին կանխարգելենք հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը»: Հակամանրէային դեղերը մարդկության կարևոր ձեռքբերումներից են, սակայն ոչ պատշաճ օգտագործումը ժամանակի ընթացքում նպաստում է դեղակայունության զարգացմանը. մանրէներն այլևս չեն ենթարկվում հակամանրէային դեղերի ազդեցությանը, դեղերի արդյունավետությունն էլ նվազում է: […]
09:51 18.11.2023
Մի սովորություն, որը շատերին անվնաս է թվում, կարող է հանգեցնել վարակի և քաղցկեղի զարգացման, զգուշացրել է նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան։ Այս մասին նա խոսել է Газета.Ru-ի հետ զրույցում։ Դեմյանովսկայան շուրթերն ու այտերը ակամա կծելը կապում է քաղցկեղի առաջացման հետ։ «Շրթունքները և այտերը կծելը պատկանում է պաթոմիմիայի՝ օբսեսիվ խանգարումների, որոնց դեպքում մարդ ինքն իրեն վնաս է պատճառում: […]
09:41 18.11.2023
Ճիշտ ձևակերպված սննդակարգը կարող է հեշտացնել ծխելը թողնելը, ասել է ՌԴ Առողջապահության նախարարության Թերապիայի և կանխարգելիչ բժշկության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի ծխախոտի սպառման կանխարգելման և վերահսկման կենտրոնի ղեկավար Մարինե Ղամբարյանը։ aif.ru-ի հետ զրույցում նա թվարկել է մթերքներ, որոնք կօգնեն ազատվել այս սովորությունից։ «Կարևոր է ինքներդ հասկանաք պատճառները, թե ինչու պետք է թողնել ծխելը (առողջություն, ընտանիք, […]
09:28 18.11.2023
Առողջության համար ամենավտանգավոր քաղցրավենիքներն են վաֆլիները, կարամելն ու կոնֆետները, նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նրա խոսքով՝ այդ մթերքները պարունակում են մեծ քանակությամբ բուրավետիչներ, շաքար, իսկ վաֆլիները տրանս ճարպեր են պարունակում։ «Տրանս ճարպերն ու շաքարը ոչնչացնում են բջջային թաղանթները։ Սպիտակուցը դառնում է շաքարավազ, և այն այլևս չի կարող կատարել իր գործառույթները։ Հետեւաբար, նյութափոխանակության գործընթացները խաթարվում են»,- […]
09:08 18.11.2023
Ցուրտ սեզոնին արժե կարգավորել սննդակարգը, ասել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Չիժիկովան։ Նա RIAMO-ի հետ զրույցում նշել է այն սկզբունքները, որոնք պետք է պահպանել սննդակարգ ընտրելիս։ Չիժիկովան նախազգուշացրել է, որ աշնանը և ձմռանը մարդուն անհրաժեշտ են ածխաջրեր՝ ջերմափոխանակության օպտիմալ մակարդակը պահպանելու համար, և վիտամին D, որի պակասը հանգեցնում է «ուրախության հորմոնների»՝ սերոտոնինի և դոֆամինի արտադրության նվազմանը։ Ցուրտ […]
08:58 18.11.2023
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ցրել է թոքաբորբի մասին տարածված միֆը։ «Россия 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում նա ասել է, որ հիվանդությունը վարակիչ չէ։ Նրա խոսքով՝ այս հիվանդությունն առաջանում է իմունիտետի թուլացման պատճառով։ Մյասնիկովը բացատրել է, որ գրեթե յուրաքանչյուր մարդ թոքաբորբի բակտերիայի կրող է։ Երբ մարդը մրսում է, իմունային համակարգը թուլանում է, և […]
08:17 18.11.2023
Մանկական հիվանդանոցում վիրաբույժները չորս ամսական երեխայի կերակրափողից օտար մարմին են հեռացրել, երեխան կուլ է տվել պտուտակը։ Այս մասին հայտնում է Մոսկվայի առողջապահության նախարարության Telegram ալիքը։ Երեխան շտապ հոսպիտալացվել է, դժվարությամբ է շնչել, իսկ շնչելիս սուլոց է լսվել։ Հետազոտության ընթացքում բժիշկները երեխայի կերակրափողի վերին երրորդ մասում հայտնաբերել են բավականին մեծ օտար առարկա՝ 1,5 սմ չափի մետաղյա […]
23:51 17.11.2023
Որոշ մթերքներ հատկապես վտանգավոր են սրտի ճիշտ աշխատանքի համար, ասել է սրտաբան Յուրի Կոնևը։ Նա News.ru-ի հետ զրույցում նշել է այս օրգանի համար ամենավնասակար մթերքները։ Բժիշկը մատնանշել է, որ աղի, թթու և խոլեստերինով հարուստ սննդի պատճառով տուժում են երիկամները, որոնք պատասխանատու են արյան ճնշումը կարգավորող հորմոնների արտադրության համար։ «Ավելորդ աղի օգտագործումն ազդում է անոթային մի […]
23:12 17.11.2023
Ամերիկացի կինը գրիպով հիվանդանալուց հետո կորցրել է բոլոր վերջույթները։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Օհայոյի ավագ դպրոցի տնօրեն 42-ամյա Քրիստին Ֆոքսը գրիպով հիվանդացել է 2020 թվականի մարտին։ Կինը գնացել է հիվանդանոց, որտեղ նրան հակավիրուսային դեղամիջոց են նշանակել ու ուղարկել տուն։ Հաջորդ օրը Ֆոքսի վիճակը կտրուկ վատացել է։ Կնոջ ընկերը չափել է նրա արյան ճնշումը […]
22:44 17.11.2023
Քրոնիկական հոգնածությունը, հաճախակի մրսածությունը և տարբեր վարակները թուլացած իմունային համակարգի նշաններ են, ասում է Կենտրոնական Լանկաշիրի համալսարանի (Մեծ Բրիտանիա) կենսաբժշկության պրոֆեսոր Փիթեր Աբելը: Նրա կարծիքը, ինչպես նաև այլ փորձագետների խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։ Ըստ Աբելի՝ կարելի է խոսել օրգանիզմի պաշտպանիչ ֆունկցիայի թուլացման մասին, եթե մարդը տարեկան երկուսից չորս անգամ տառապում է շնչառական կամ վիրուսային […]
21:33 17.11.2023
ՌԴ Կրթության պետական համալսարանի բժշկության ֆակուլտետի թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Ստանիսլավ Իոնովը նշել է, որ զսպված փռշտալը չի հանգեցնում օրգանիզմի համար բացասական հետևանքների։ Սա ճիշտ անելու ճանապարհը նա բացահայտել է Life.ru-ի հետ զրույցում։ Բժշկի խոսքով՝ փռշտալու ցանկությունը կարելի է զսպել առանց առողջությունը վտանգելու։ «Եթե ռնգային խոռոչում քորի զգացում ունեք, պարզապես սեղմեք ձեր քիթը, դրանից ոչ մի […]
15:54 17.11.2023
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությանը: Ներկայացվել են առողջապահական կարողությունները` 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու դեպքում առողջապահական ծառայություններ տրամադրելու նպատակով: Արտակ Ջումայանը նշել է, որ գերատեսչությունը պատրաստ է ստանձնել այս կարևոր միջոցառման առողջապահական ծառայությունների կազմակերպման աշխատանքները, մասնավորապես, օգտագործելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի ներուժը, որտեղ […]
15:49 17.11.2023
ԵՊՀ հրդեհի բռնկման հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց բերված քաղաքացուն քիչ առաջ այցելել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ «Տեղեկացնենք նաև, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Դանիելյանը:
12:15 17.11.2023
ԵՊՀ հրդեհի բռնկման հետևանքում «Հերացի» համալսարանական հիվանդանոց է բերվել մեկ տուժած (ոստիկան): Վիճակը մասնագետները գնահատում բավարար: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
11:47 17.11.2023
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:
10:50 17.11.2023
Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են: Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
10:19 17.11.2023
Այսօր զինված ուժերում բուժծառայողի օրն է, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Շնորհավորում ենք նրանց, որ հոգ են տանում մեր զինվորականների առողջության համար և ծառայում հայրենիքին: Մաղթում ենք քաջառողջություն, և թող ձեր մասնագիտական կարողությունների կարիքը լինի խաղաղ օրերում,-նշվում է հաղորդագրությունում:
09:35 17.11.2023
Նատրիումի քիչ պարունակությամբ դիետան կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը մեկ շաբաթվա ընթացքում, ասվում է ամերիկացի գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է JAMA բժշկական ամսագրում: «Նատրիումի ցածր պարունակությամբ դիետայի մեկ շաբաթը հանգեցրեց սիստոլիկ արյան ճնշման միջին նվազմանը ութ միլիմետրով սնդիկի պարունակությամբ՝ համեմատած նատրիումի բարձր սննդակարգի հետ», – ասվում է նյութում։ Հետազոտությունն անցկացվել է 50-ից 75 […]
08:48 17.11.2023
Կրասնոյարսկի շրջանային ակնաբուժական կլինիկական հիվանդանոցի բժիշկները կատարել են արհեստական ծիածանաթաղանթի իմպլանտացիայի առաջին վիրահատությունը, հայտնում է երկրամասի առողջապահության նախարարության կայքը։ «Արդեն երկու հիվանդի մոտ տեղադրվել է արհեստական ծիածանաթաղանթ՝ վիրահատությունից հետո տեսողության սրության առումով լավ արդյունքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես պարզաբանել են Առողջապահության նախարարությունից, արհեստական ծիածանաթաղանթը կլոր պրոթեզ է, որը տեղադրվում է աչքի խցիկում այն հարթությունում, […]
08:20 17.11.2023
Շաքարային դիաբետով հիվանդների մոտ 80%-ը աչքի հիվանդություններ ունի: Այս մասին Газета.Ru-ին ասել է ակնաբույժ, պրոֆեսոր Տատյանա Շիլովան։ «Շաքարային դիաբետը 80% դեպքերում ազդում է տեսողության վրա։ Հիվանդությունը վահանաձև գեղձի և ենթաստամոքսային գեղձի հորմոնալ խանգարումներ է առաջացնում, ինչի հետևանքով գլյուկոզան վատ է ներծծվում և կուտակվում արյան մեջ։ Սա բացասաբար է անդրադառնում բազմաթիվ օրգանների և համակարգերի աշխատանքի վրա […]
23:55 16.11.2023
Կատուների մասին տեսանյութեր դիտելը կարող է օգնել ձեզ զգալ էներգիայի ակնթարթային աճ, ասում է սննդաբան Ռոզի Միլենը: Նա Metro-ի հետ զրույցում բացահայտել է առույգանալու ոչ ակնհայտ, բայց արդյունավետ եղանակներ: Միլենը նշել է, որ արտադրողականությունը կարող է մի քանի անգամ նվազել օրվա ընթացքում: Նրա խոսքով՝ երբեմն ուժի կորուստը հազիվ նկատելի է և չի խանգարում առօրյա գործերին, […]
23:48 16.11.2023
Թունաբան Միխայիլ Կուտուշովը և էնդոկրինոլոգ Զուհրա Պավլովան պատմել են առավոտյան երկու սխալի մասին, որոնք հանգեցնում են արյան խտացման։ Կուտուշովը զգուշացրել է՝ եթե մարդը կանոնավոր կերպով քիչ սպիտակուց է ուտում, արյունն ավելի է թանձրանում։ Սրա պատճառով ժամանակի ընթացքում մեծանում է երակների վարիկոզի, թրոմբոֆլեբիտի, սրտի կաթվածի և սրտանոթային համակարգի հետ կապված այլ վտանգավոր խնդիրների առաջացման ռիսկը: Բժիշկն […]
23:26 16.11.2023
Աշխարհում կարմրուկից մահացությունների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատությամբ աճել է 43%-ով՝ մասամբ պատվաստումների մակարդակի անկման պատճառով, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում հրապարակված զեկույցում։ «Մի քանի տարի կարմրուկի դեմ պատվաստումների ծածկույթի նվազումից հետո 2022 թվականին կարմրուկի դեպքերի թիվն աճել է 18%-ով, իսկ մահացության դեպքերն ամբողջ աշխարհում աճել են 43%-ով (2021թ.-ի համեմատ)»,- ասվում է […]
22:51 16.11.2023
Բերանի տհաճ հոտը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ ատամնաբուժական խնդիրներից մինչև ներքին օրգանների հիվանդություններ, զգուշացրել է քիթ-կոկորդ-ականջաբան Էրժենա Դիմչիկովան։ Բժիշկը Газета.Ru-ին տված հարցազրույցում նշել է այս խնդրի այլ ոչ ակնհայտ պատճառներ։ Ըստ Դիմչիկովայի՝ ամենից հաճախ բերանի տհաճ հոտը հայտնվում է կարիեսի, պարոդոնտիտի, ատամների ու լնդերի այլ հիվանդությունների պատճառով։ Դրա պատճառ կարող են լինել նաև կոկորդի, […]
11:35 16.11.2023
Քայլարշավ, սպորտլանդիա, առողջ սննդի պատրաստում, մարզական և ավանդական խաղեր, մշակութային տարբեր միջոցառումներ. «Առողջ ապրելակերպ» նախաձեռնությունը` Արմավիրում և Արարատում: Առողջապահության նախարարության «Առողջ ապրելակերպի» հանրային արշավին մասնակցում էին հարյուրավոր աշակերտներ, երիտասարդներ, միջոցառմանը սիրով միացել էին նաև տարեցներ` ոչ միայն Արարատ և Արմավիր քաղաքներից, այլև հարակից բնակավայրերից: Սթրեսի կառավարումից մինչև բերանի խոռոչի հիգիենա` տեղում մասնակիցները հնարավորություն ունեին մանրամասն […]