08:37 11.11.2023
Կաղամբի ցանկացած տեսակի օգտագործումը նպաստում է օրգանիզմի դետոքսիկացմանը և նորացմանը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Մարգարիտա Կորոլևան։ Բժիշկը պարզաբանել է, որ կաղամբը հարուստ է ծծմբով, և այս տարրը օգնում է բջիջներում պահպանել գլուտատիոնի հակաօքսիդանտի որոշակի մակարդակ, որն անհրաժեշտ է օրգանիզմը տոքսիններից արդյունավետ մաքրելու համար։ «Դիետայում պետք է օգտագործել կաղամբի բոլոր […]
23:46 10.11.2023
Չիկագոյից 104-ամյա կինը մտադիր է հերթական անգամ պարաշյուտով ցատկել և դառնալ պատմության ամենատարեց պարաշյուտիստը։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Դորոթի Հոֆներն առաջին անգամ փորձել է այս էքստրեմալ սպորտաձևը՝ նշելով իր հարյուրամյակը։ Կինը հիշում է, որ նման արարքի գաղափարն ինքնաբերաբար ծագել է ընկերոջ հետ զրուցելիս։ Չորս տարի անց հարյուրամյա կինը որոշել է կրկնել այս փորձը և […]
23:36 10.11.2023
Յոթ պարզ մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է օգնել բարելավել մարդու քունը: Դիետոլոգ Մոլլի Հեմբրին այս մասին խոսել է Eat This, Not That պորտալի հոդվածում: Առաջին մթերքը բալն է, քանի որ այն պարունակում են քնի հորմոն մելատոնին: Բալի հյութը օգնում է երկարացնել քունը կամ օգնում է նորից քնել, եթե արթնանաք գիշերվա կեսին: Հեմբրին խորհուրդ է տվել […]
23:02 10.11.2023
Շաուրմայի հիմնական վտանգն այն է, որ աղացած միսը, մայոնեզի սոուսը և այս ուտեստի մեջ ներառված բանջարեղենը կարող են աղտոտված լինել աղիքային ինֆեկցիաների պատճառ հանդիսացող բակտերիաներով՝ դիզենտերիա, սալմոնելոզ, կամպիլոբակտերիոզ, երսինիոզ: Այս մասին «Իզվեստիա»-ին պատմել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը։ Ըստ բժշկի՝ կա նաև սննդային հիվանդությունների վտանգ, երբ բակտերիաներն իրենք մահանում են, բայց իրենց հետևում թողնում են բազմաթիվ […]
22:08 10.11.2023
Երիտասարդությունը երկարացնելու երաշխավորված ուղիներ չկան, բայց կան գաղտնիքներ, որոնք կարող են պահպանել առողջությունը և մեծացնել երկար ապրելու հնարավորությունը, «Իզվեստիային» ասել է մաշկաբան Ալեքսանդրա Ֆիլևան։ Ըստ Ֆիլևայի՝ մարդու կյանքի տևողությունը 60 տոկոսով կախված է ապրելակերպից, 20 տոկոսը՝ գենետիկայից, նույնքանը՝ էկոլոգիայից և միայն 10 տոկոսը բժշկությունից։ Առողջ ապրելակերպն իր հերթին ձևավորվում է ճիշտ սնվելուց, որակյալ հանգստից և […]
10:48 10.11.2023
Կառավարությունը հաստատել է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման փոփոխությունները: Արդյունքում` ներարգանդային սերմնավորման միջոցով բուժօգնության իրավունքից օգտվող` անպտղություն չունեցող անզավակ կանանց տարիքային միջակայքը 36-42 տարեկանի փոխարեն սահմանվել է 28-42 տարեկանը: Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ տարեսկզբին ծրագրի ընդլայնմամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով […]
10:42 10.11.2023
Չիկունգունյա վիրուսի դեմ առաջին պատվաստանյութը հավանության է արժանացել ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից։ Չիկունգունյա վիրուսը փոխանցվում է հիմնականում մոծակների խայթոցի միջոցով։ Վարակման ամենաբարձր ռիսկը նկատվում է Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի և Ամերիկայի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, որտեղ ապրում են վիրուսը կրող մոծակներ, սակայն հիվանդությունը տարածվել է նոր աշխարհագրական շրջաններում: Վերջին 15 տարիների ընթացքում նկարագրվել […]
10:07 10.11.2023
ԱՄՆ-ում բժիշկներն իրականացրել են մարդու աչքի փոխպատվաստման առաջին դեպքը, հայտնում է Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնը: «NYU Langone բժշկական կենտրոնի վիրաբույժների թիմը կատարել է աշխարհում առաջին ամբողջական աչքի և դեմքի մասնակի փոխպատվաստումը Արկանզասի 46-ամյա զինվորական վետերանի, ով աշխատանքի ընթացքում բարձր լարման էլեկտրական ցնցում է ստացել», – ասվում է բժշկական կենտրոնի հայտարարության մեջ: Ըստ հաղորդագրության՝ հիվանդը […]
09:20 10.11.2023
Նոյեմբերի 10-ը նեյրոէնդոկրին ուռուցքների (Neuroendocrine tumors-NET) օրն է։ Այս մասին հիշեցնում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: Այս գլոբալ շարժումը միավորում է նեյրոէնդոկրին ուռուցքներ ունեցող բուժառուներին, նրանց խնամակալներին և ընտանիքի անդամներին, ինչպես նաև` NET ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող բժիշկ-մասնագետներին։ Այս օրը միտված է հիվանդության մասին տեղեկատվության բարձրացմանը և այն կարևոր ուղերձների տարածմանը, որոնք կծառայեն ի նպաստ NET […]
09:11 10.11.2023
Բուրյաթիայի փոքրիկ բնակչի հետ դժբախտ պատահարը տեղի է ունեցել շաբաթվա վերջին, հայրը աշխատանքի է եղել, մայրն ու չորս երեխաները տանը ընթրիք են պատրաստելիս եղել։ Ինչ-որ պահի դուստրերից մեկը բարձրացել է աթոռի վրա, չի կարողացել մնալ դրա վրա և ընկել է՝ լեզուն ուժեղ կծելով։ Աղջկա մայրը շտապօգնություն է կանչել, և հիվանդանոցում երեխայի մոտ ախտորոշվել է լեզվի […]
08:04 10.11.2023
Քիթ-կոկորդ-ականջաբան Վալենտին Լագուտինի կարծիքով՝ ձայնի վրա ազդող վատ սովորություններից մեկը ծխելն է: Բժիշկը նշել է նաև, որ ներկերի և քիմիական նյութերի հետ շփման դեպքում բջիջներում կարող են մուտացիաներ զարգանալ։ Դրանք կարող են հանգեցնել նաև քաղցկեղի զարգացման: Բացի դրանից, վնասվում է կոկորդի և լորձաթաղանթի բջջային սնուցման գործընթացը։ «Չպետք է բերանի խոռոչը ողողել ջրի մեջ լուծված սոդայով […]
23:19 09.11.2023
Ֆիզիոթերապևտ Սեմմի Մարգոն անվանել է ողնաշարի առողջության մասին հոգ տանելու և մեջքի ցավը նվազեցնելու պարզ և արդյունավետ միջոցներ։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։ Մարգոն նշել է, որ չնայած տարածված կարծիքին, եթե մեջքի ցավեր ունեք, պետք է ոչ թե հանգստանաք, այլ, ընդհակառակը, ակտիվորեն զբաղվեք սպորտով։ Ավելի լավ է սկսել թեթեւ ֆիզիկական ակտիվությամբ, օրինակ՝ քայլելով, յոգայով […]
23:07 09.11.2023
Սթրեսը և սննդակարգում ավելցուկային ածխաջրերը ծերացման հիմնական հրահրողներն են, պարզաբանել է բժիշկ Սվետլանա Զվերևան։ Lenta.ru-ի հետ զրույցում նա թվարկել է այլ սովորություններ, որոնք արագացնում են մարմնի ծերացումը։ Ըստ Զվերևայի՝ մարմնի ծերացումը հրահրվում է սթրեսի, անհանգստության պատճառով։ Բացի այդ, շաքարի անվերահսկելի օգտագործումն իր հերթին հանգեցնում է սպիտակուցների վնասման, ինչը ազդում է մաշկի առաձգականության և անոթների վիճակի […]
22:53 09.11.2023
COVID-19-ի ինկուբացիոն շրջանը կարող է տևել մինչև երկու շաբաթ, ասել է թոքաբան Օքսանա Չիժոնոկը։ «Իզվեստիա»-ի մեկնաբանությունում բժիշկը նաև նշել է այս վիրուսի և սուր շնչառական վարակների ու գրիպի միջև եղած տարբերությունները: Ըստ մասնագետի՝ COVID-19-ի մեղմ ընթացքի դեպքում դրա ախտանիշները նման են գրիպի ախտանիշներին: Սակայն հիվանդության ծանր ընթացքի դեպքերում մարդն ունենում է շնչահեղձություն՝ թոքերի և բրոնխների […]
19:52 09.11.2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Համաշխարհային Բանկի` «Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրություն» զեկույցի պաշտոնական մեկնարկի շրջանակներում սոցիալական և առողջապահական ոլորտներում ծախսերի արդյունավետության բարելավման թեմայով պանելային քննարկմանը: Ի պատասխան առողջապահության ֆինանսավորման մասնատված լինելու մասին հարցին` նախարարը նշել է, որ շատ հարցերի լուծումը կլինի առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը, որի դեպքում նախատեսվում է մեկ միասնական ծառայությունների փաթեթ բնակչության […]
18:48 09.11.2023
Վաղը` նոյեմբերի 10-ին, «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավը կլինի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: Արշավը կսկսվի քայլերթով՝ ժամը 11:30, հասցե` Աշտարակ քաղաք, Սիսակյան 39: Միջոցառման վայրը` Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոց ՊՈԱԿ, Պռոշյան 14: Նախատեսված են` ✅առողջ սննդի պատրաստման տաղավարներ ✅սպորտլանդիա ✅առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքի խաղեր […]
15:38 09.11.2023
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Գործող կարգով 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց խմբի համար տարիքային […]
10:55 09.11.2023
Ամերիկացի սննդաբան Ջոսելին Լորենն ասել է, որ շաքարախտով հիվանդ մարդիկ ավելի լավ է մրգի փոխարեն հապալաս ուտեն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հատապտուղները և մրգերը պարունակում են վիտամիններ, միկրոէլեմենտներ և մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են մարդու առողջության պահպանման համար։ Այնուամենայնիվ, դրանցից շատերը հարուստ են ֆրուկտոզայով, բնական շաքարով: Բժիշկը բացատրել է, որ սննդի մեջ մեծ քանակությամբ […]
23:33 08.11.2023
Երկարատև հոգնածությունն ու թուլությունը կարող են լինել վարակիչ, սոմատիկ և հոգեկան հիվանդությունների ախտանիշ, զգուշացրել է իմունավերականգնողական և կանխարգելիչ բժշկության կլինիկաների գիտական ղեկավար Օլգա Շուպոն: Շուպոյի խոսքով՝ 40-59 տարեկան պացիենտներն են ամենից հաճախ բողոքում թուլությունից և հոգնածությունից։ «Թուլությունն ու հոգնածությունը կարող են ուղեկցվել վտանգավոր խանգարումներով և հիվանդություններով՝ ցրվածություն, հիշողության կորուստ, սրտի, որովայնի և մեջքի ցավեր, անհանգստություն»,- […]
22:38 08.11.2023
Սուրճից վերջնականապես հրաժարվելու համար հարկավոր է օրվա ռեժիմ սահմանել և սկսել բավականաչափ քնել, ասում է սննդաբան Տատյանա Մեշչերյակովան։ Նա Life-ի հետ զրույցում նշել է այս ըմպելիքը ձեր սննդակարգից բացառելու հուսալի միջոց։ Դիետոլոգի խոսքով՝ սուրճը որպես խթանիչ անհրաժեշտ է նրանց, ում մոտ խանգարված է քունը։ Նա բացատրել է, որ ժամը 21:00-ին մարմինը սովորաբար սկսում է արտադրել […]
22:27 08.11.2023
Արագ սննդի ուտեստների մեջ պարունակվող համի ուժեղացուցիչը կախվածություն է առաջացնում, զգուշացրել է էնդոկրինոլոգ Անաստասիա Սինիցինան։ Բժիշկը բացատրել է նման սննդի նկատմամբ ուժեղ փափագը «Իզվեստիա»-ի հետ զրույցում: Մեծ քանակությամբ համի ուժեղացուցիչներն օրգանիզմի վրա գործում են դեղամիջոցի պես, բացատրել է Սինիցինան։ Սրա պատճառով մարդ ավելի ու ավելի հաճախակի է ուզում ֆասթֆուդ ուտել, ինչը վնասակար է առողջությանը։ Նաև, […]
11:42 08.11.2023
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է 2024 թվականի հուլիսից առողջության համապարփակ ապահովագրության համակարգում փուլային սկզբունքով ընդգրկվող բնակչության խմբերը, որոնց ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը:
23:42 07.11.2023
Պալիատիվ խնամքի բժիշկ Քեթրին Մաննիքսը, ով 30 տարի աշխատել է հոսպիսային խնամքի ոլորտում, նկարագրել է, թե ինչ է ապրում մարդը կյանքի վերջին րոպեներին: Մասնագետի հետ հարցազրույցը հեռարձակվել է BBC RADIO 4-ի եթերում: Ըստ Մաննիքսի՝ մահացող մարդը շատ է քնում, և սա առաջին բանն է, որ տալիս է հուշում կյանքի ավարտի մասին։ «Այն, ինչ կատարվում է, […]
22:29 07.11.2023
Թեյի մեջ հանրաճանաչ հավելումները, օրինակ՝ կաթը, անանուխը կամ կիտրոնը, կարող են և՛ բարելավել ինքնազգացողությունը, և՛ վատթարացնել այն, ասում է սննդաբան Իրինա Մանսուրովան։ Նա գնահատել է դրանց օգտակարությունը aif.ru-ի հետ զրույցում։ Մանսուրովան անանուխն անվանել է թեյի ամենատարածված հավելումներից մեկը։ Այս բույսը հանգստացնող ազդեցություն ունի օրգանիզմի վրա և նվազեցնում է գլխացավերի ինտենսիվությունը, ուստի բժիշկը խորհուրդ է տվել […]
21:53 07.11.2023
Ճիշտ սնունդը, բավարար քունը և, ընդհանուր առմամբ, առողջության նկատմամբ ուշադրությունը կուժեղացնեն ձեր իմունիտետը գրիպի սեզոնին: Այս մասին խոսել է բժիշկ Տատյանա Ռոմանենկոն։ Մինչ ցուրտ սեզոնի սկիզբը նա խորհուրդ է տվել նվազագույն հետազոտություն անցնել՝ օրգանիզմում հնարավոր թաքնված վարակիչ պրոցեսները բացահայտելու համար։ Օրգանիզմը թուլանում է ինֆեկցիաների պատճառով, եւ արդյունքում մարդն ավելի հակված է մրսածությանը ու սուր վարակիչ […]
21:18 07.11.2023
Սննդաբան Դուեյն Մելորը և այլ բժիշկներ ցրել են առասպելն այն մասին, որ հարթ որովայնը վկայում է մարդու առողջության մասին: Նրանց կարծիքը որովայնի ճարպի առաջացման իրական պատճառների և դրանից ազատվելու ուղիների մասին փոխանցում է The Guardian-ը։ Մելորն ընդգծել է, որ մարդիկ որովայնի տարբեր ձևեր ունեն, ուստի շատերի համար դուրս ցցված փորը անատոմիական նորմայի տարբերակ է։ Բացի […]
20:45 07.11.2023
ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները մշակել են ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող քսուք, որը կարող է բուժել արևայրուքը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։ Քսուքը պարունակում է սինթետիկ մելանին՝ մաշկի բջիջներում (մելանոցիտներ) պարունակվող պիգմենտային նյութ, որը պաշտպանում է օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից։ Մարդկանց և կենդանիների մեջ մելանինը մաշկին, աչքերին և մազերին ապահովում է պիգմենտացիա (երանգավորում): Նյութը պաշտպանում է […]
18:26 07.11.2023
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ շեշտում է պատվաստումների կարևորությունը։ «Բոլոր ժամանակներում ամեն մի նոր պատվաստանյութի մասին տարբեր, հաճախ զավեշտի հասնող միֆեր են հյուսվել, երբեմն նաև կոնկրետ ուղղորդված հակապատվաստումային արշավներ կազմակերպվել: Սակայն հիվանդությունների տարածվածության վիճակագրությունը ժամանակով է փաստում` մի շարք հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է»,-նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:
08:46 07.11.2023
Մյունխենի համալսարանի գիտնականները պարզել են, որ ասպիրինը կարող է օգնել պայքարել աղիների քաղցկեղի դեմ: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Cell Death and Disease ամսագրում: Հետազոտության ընթացքում հեղինակները հայտնաբերել են ազդանշանային ուղի, որի միջոցով ասպիրինը կարող է ճնշել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացումը: Քաղցկեղի այս տեսակը ամենավտանգավորներից է, որի 5-ամյա ապրելիության մակարդակը 65 տոկոսից ոչ ավելի է: Պարզվել է, […]
22:06 06.11.2023
Առողջությունը բարելավելու համար հարկավոր է շաբաթական երեքից հինգ անգամ մարզվել, ասել է ֆիթնեսի մասնագետ Անդրանիկ Ավետիսյանը։ Մասնագետը Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է մարզավիճակը պահպանելու պարզ միջոցի մասին։ Ավետիսանը խորհուրդ է տվել շաբաթական առնվազն 150 րոպե հատկացնել սպորտային գործունեությանը։ Այս ժամանակը, ավելացրել է նա, կարելի է բաժանել 30 րոպեանոց մարզումների հինգ օրվա ընթացքում կամ 50 րոպեանոց […]