Գերմանացի գիտնականները նախաճաշի համար ձվին որակյալ այլընտրանք են նշել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+14.09 oC

Գերմանացի գիտնականները նախաճաշի համար ձվին որակյալ այլընտրանք են նշել

21:34 18.11.2023

Դյուսելդորֆի դիաբետի հետազոտման գերմանական կենտրոնի գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտության արդյունքները, որոնք ապացուցում են նախաճաշին ընկույզ ավելացնելու սրտանոթային օգուտները։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Շաքարախտի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիային (EASD):

Հետազոտողները ենթադրել են, որ ընկույզը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ սրտի վրա, քանի որ այն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Ընդհակառակը, ձուն, որը շատերը սովոր են ուտել նախաճաշին, որոշ գիտնականների կարծիքով՝ վնասակար է սրտանոթային համակարգի համար, քանի որ այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին։

Իրենց վարկածը ստուգելու համար մի խումբ հետազոտողներ որոշել են փորձարկում անցկացնել։ Նրանք հավաքագրել են կամավորների և նրանց բաժանել երկու խմբի՝ փորձարարական և թեստային:

Առաջին խմբի կամավորները ամբողջությամբ փոխել են իրենց սովորական սննդակարգը։ Նրանք պետք է ուտեին ամբողջական ձավարեղեն կամ հացահատիկ՝ մսի փոխարեն, ընկույզ՝ ձվի փոխարեն, իսկ ձիթապտղի ձեթ՝ կարագի փոխարեն։

Երկրորդ խմբի կամավորները սովորականի պես պահել են իրենց սննդակարգը։

Երբ գիտնականներն ամփոփել են հետազոտության արդյունքները, նրանց եզրակացությունները հետևյալն են եղել. 50 գրամ միսը 30 գրամ ամբողջական ձավարեղենով փոխարինելը կապված է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի 36%-ով կրճատման հետ։ Կարագի փոխարեն ձիթապտղի յուղ ուտելը նվազեցրել է դրանց առաջացման հավանականությունը 4%-ով։ Միևնույն ժամանակ, հավկիթից հրաժարվելը հօգուտ ընկույզների պոտենցիալ նվազեցնում է սրտի և անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 17%-ով, իսկ 2-րդ տիպի շաքարախտինը՝ 18%-ով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

23:52 08.05.2025

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

BACK_TO_TOP