21:13 18.12.2023
Եվրոպացի բնապահպաններն ու քաղաքացիական ակտիվիստները պահանջում են վերանայել Կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի կոնֆերանսը Բաքվում անցկացնելու որոշումը: Ֆրանսիայի մի շարք քաղաքներ, քաղաքապետեր ու նահանգների ղեկավարներ նույնպես միացել են այդ պահանջին: Ինչո՞ւ են բնապահպանները դեմ Բաքվին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ, ըստ էության, վերացվել է վերջին խոչընդոտը, որը խանգարում […]
21:56 15.12.2023
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին, մասնավորապես հայ գերիների վերադարձին: Ինչի՞ արդյունք է սա, միայն երկու կողմերի պայմանավորվածությա՞ն, թե՞ նաև ԱՄՆ-ի ազդեցության: «Ստույգ դժվար է ասել, հնարավոր է նաև ԱՄՆ-ի ազդեցությունը կա, սակայն ՀՀ իշխանությունները ասացին, որ սա զուտ երկկողմանի պայմանավորվածության արդյունք […]
21:37 12.12.2023
Վերջին օրերն աչքի ընկան հայ-ադրբեջանական մի հայտարարությամբ, որով հաղորդվեց 32 ռազմագերիների ազատ արձակման մասին տեղեկատվությամբ: Եվրամիությունը կավելացնի դիտորդների թիվը: Արտաքին գործերի նախարարը մասնակցում է ԵՄ նախարարական հանդիպմանը: Վերջին օրերի զարգացումներին անդրադարձել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը՝ «Հորիզոնի» հետ զրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:26 12.12.2023
Արդեն 5 օր է անցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարությունից հետո, սակայն այդ հայտարարությամբ համաձայնեցված՝ հայ ռազմագերիների ազատ արձակումը դեռևս տեղի չի ունեցել: Թե երբ այն տեղի կունենա, հայտնի չէ: Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը անդրադարձել է մյուս գերեվարվածների խնդրին: Ի՞նչ է սպասում մյուս հայ գերեվարվածներին, որոնք չկան այն անձանց ցուցակում, որոնց […]
22:44 11.12.2023
Սերբիան միացել է այն երկրների շարքին, որոնք հարձակողական զենք են մատակարարելու Ադրբեջանին: Ըստ մամուլ թափանցած տեղեկությունների՝ Բելգրադի ու Բաքվի միջև սպառազինության գնման մասին խոշոր պայմանագիր է կնքվել: Ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը։ Եվրոպական երկրները զերծ են մնում Ադրբեջանին զենք մատակարելուց: Սերբիան անտեսե՞լ է այդ որոշումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը՝ Nora B52-ի […]
22:18 08.12.2023
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական համատեղ համաձայնության արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Համատեղ հայտարարությունը համաձայնեցվել է կողմերի միջև ինքնուրո՞ւյն, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ պետություն ներգրավված է եղել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ հայտարարության տարածումը վկայում է այն մասին, […]
22:06 07.12.2023
Անսպասելի լուր՝ Բաքվից: Փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Իլհամ Ալիևը առավոտյան հրամանագիր է ստորագրել իր իսկ լիազորությունների վաղաժամ դադարեցման ու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ինչի՞ համար: Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն ինչպե՞ս կարող է կապված լինել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հերթական ընտրությունները Ադրբեջանում պետք է […]
22:36 06.12.2023
Ադրբեջանի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը հայտարարել է, որ օրերս գաղտնի այցելել է Հայաստան և անարգել վերադարձել Բաքու: Որպես ապացույց տարածել է տեսանյութ, որն իբր անձամբ է տեսանկարահանել Երևանում: ՀՀ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ տարածված տեսանյութը կեղծված է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեսանյութը համացանցում տարածվել է երեկ […]
21:38 05.12.2023
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեությանը: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին կրկին հաստատել է, որ մեր ԱԷԿ-ի շահագարծումը տարածաշրջանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում: Ինչո՞ւ է այդ հարցն ընդհանրապես առաջացել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե բնական է, որ պատճառը մեր հարևանների՝ ադրբեջանցիների և թուրքերի ցուցաբերած, այսպես ասած, […]
22:07 24.11.2023
Նախիջևանում այսօր բացվել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնն ու «Ճանապարհ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով միջազգային կոնֆերանսը: Դրանք անցկացվում են Ադրբեջանի նախագահի հովանու ներքո: Ի՞նչ նպատակ են հետապնդում այս միջոցառումները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մենք գիտենք ինչ նկատի ունեն ադրբեջանցիները՝ ասելով «Արևմտյան Ադրբեջան»: Պետք է հիշեցնեմ, որ այդպիսի տեղանուն միշտ եղել է: Այդպես […]
23:00 23.11.2023
Ադրբեջանի նախկին վարչապետ Վիլայաթ Գուլիևն այսօր մանրամասներ է ներկայացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում գլխատած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի արտահանձման հանգամանքների վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վիլայաթ Գուլիևն այժմ Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանն է, իսկ այդ միջադեպի օրերին նա դեռ Ադրբեջանի վարչապետն էր: Երբ անհրաժեշտություն եղավ Բուդապեշտի հետ քննարկել արտահանձման այդ […]
20:37 22.11.2023
Հայաստանը պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում և առաջարկել է պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել: Այդ մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում, որն արվել է ի պատասխան Ադրբեջանի երեկվա հայտարարության: Դրանում Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկել էր հանդիպում անցկացնել պետական սահմանին: Արդյո՞ք անսպասելի էր առանց միջնորդների հանդիպելու Բաքվի առաջարկը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […]
21:19 21.11.2023
Ադրբեջանի մեջլիսն այսօր հակաամերկյան մի հայտարարություն է ընդունել: Խորհրդարանականները Վաշինգտոնին մեղադրել են Հայաստանին աջակցելու մեջ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունեց «Հայաստանի աջակցության ակտ» կոչվող փաստաթուղթը, որով վերականգնեց հայտնի 907 ուղղման լիարժեք ուժը , ինչը, ըստ էության, պատժամիջոցներ էր ենթադրում Ադրբեջանի դեմ՝ արգելելով վերջինիս ռազմական, տնտեսական օգնություն […]
19:39 18.11.2023
Կառավարությունն այսօր տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Թե ինչ է այն ենթադրում, անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:28 17.11.2023
ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկը մերժելու Բաքվի որոշումը: Հիշեցնենք, Հայաստանի ու Ադրբեջանի արտտգործախարարների հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 20-ին՝ Վաշինգնոտում: Ինչպե՞ս են գնահատել դա Պետդեպարտամենտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հնարավոր չի համարում այդպիսի հանդիպմանը իր մասնակցությունը, քանի որ ամերիկյան կողմը, […]
22:27 16.11.2023
Երուսաղեմի Հայկական թաղամասում կրկին լարվածություն է: Երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մի քանի հայ երիտասարդ է ձերբակալվել: Ի՞նչ է տեղի ունեցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախապատմությունը հիշեցնեմ՝ այստեղ կա վիճելի խնդիր: Երկու տարի առաջ Հայոց Պատրիարքությունը վիճելի մի գործարք է կնքել, ստորագրել պայմանագիր, ըստ որի՝ 98 տարի ժամկետով իսրայելական մի ընկերության վարձակալության […]
21:21 16.11.2023
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին: Անդրադարձ է եղել ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը, որը հաստատվել էր Կառավարության վերջին նիստերից մեկում: Որո՞նք են դրա հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները: Փոխնախարարը խոսել է հուշարձանների, թանգարանների, ոչ նյութական մշակութային ժառանգության և գրադարանների հետ կապված ծրագրային ուղղություններից: […]
22:22 15.11.2023
Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է այդ երկրի տարածքով դեպի Հայաստան ֆրանսիական սպառազինության տարանցման թեմային: Իլյա Դարչիաշվիլին ասել է, որ այսուհետ ևս Վրաստանը չի խոչընդոտելու Հայաստանին՝ արտերկրում գնած ռազմական տեխնիկան երկիր հասցնելու հարցում: Ինչո՞ւ է նման հարց ընդանրապես առաջացել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ կիրակի հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվում Ֆրանսիայից […]
21:57 14.11.2023
Վրացական աղբյուրները հաստատել են այն, որ այդ երկրի տարածքով դեպի Հայաստան է տեղափոխվել ֆրանսիական ապառազինություն: Կարո՞ղ ենք համարել, որ ֆրանսիական զենքի մատակարարումների մեկնարկը պաշտոնապես հաստատվել է: Ի՞նչ տեխնիկա է մատակարարվել, և ինչպե՞ս են արձագանքում Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ` կիրակի օրը X սոցցանցում և Տելեգրամ ալիքներում սկսեցին տարածվել լուսանկարներ և տեսահոլովակներ, […]
21:55 13.11.2023
Ավարտվել են Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի զինվորականների մասնակցությամբ համատեղ զորավարժությունները: Որտե՞ղ են կայացել ու ի՞նչ տեսակի էին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Զորավարժությունները նոյեմբերի 6-10-ն անցկացվել են Հունաստանի Ատիկա նահանգում: Մասնակցել են երեք երկրների հատուկ ջոկատայինները: Ընդհանրապես, շատ քիչ բան է հայտնի այս զորավարժությունների մասին: Միայն Հունաստանի ԶՈՒ ԳՇ-ի տարածած հաղորդագրության մեջ է […]
21:09 09.11.2023
Միացյալ Նահանգներում ավարտվել է ամերիկյան խոշորագույն բանկերից մեկի՝ «Սիթիբանկի» անօրինական գործունեության հետ կապված հետաքննությունը: Բանկը մեղադրվում է ազգությամբ հայ հաճախորդների նկատմամբ խտրական վերաբերմունք ունենալու համար. բանկը ստիպված է լինելու մեծ տուգանք վճարել, նաև տուժած հայերին հատուցել բարոյական վնասը: Ի՞նչ խտրականության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեռ տարիներ առաջ, Կալիֆորռնիայում և […]
21:28 07.11.2023
Այսօր Բաքվի դատարանը կայացրել է գերեվարված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավճիռը: Դատավորը որոշել է մեր հայրենակցին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Ինչպե՞ս է ընթացել դատավարությունը, ինչպե՞ս են իրենց դրսևորել փաստաբանն ու դատավորը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ 68-ամյա մեր հայրենակիցը գերեվարվել էր այս տարվա օգոստոսին, երբ փորձում էր անցնել Լաչինի անցակետը՝ Հայաստանում […]
22:24 01.11.2023
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն այսօր տեղեկացրել է, որ չեղարկել է 2021 թվականին ստորագրված համաձայնագիրը՝ Հին քաղաքի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի երկարաժամկետ վարձակալության վերաբերյալ։ Ինչպիսի՞ն են լինելու հետագա քայլերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դա ընդամենը սկիզբն է գործընթացի, որը շատ հավանական է ունենա նաև դատական ընթացք, քանի որ երկու կողմերն էլ պատրաստ են […]
22:31 27.10.2023
Հունգարիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան առաջինն է Երևանի և Բուդապեշտի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ցանկություն հայտնելուց հետո: Արդտգործնախարարը հայտարարեց, որ Հունգարիան պատրաստվում է Երևանում հյուպատոսություն բացել: Արդյո՞ք կարող ենք ասել, որ հարաբերությունները վերականգնվել են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարող է տարօրինակ հնչել, բայց հայ-հունգարական հարաբերություններն ավելի քան 9 դարի պատմություն ունեն: Դեռևս […]
22:09 11.10.2023
Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ պետությունների տասնյակում է: Այդ փաստն արձանագրել է World Population Review միջազգային կամակերպությունը: Ի՞նչ չափանիշներով է տրվում այս գնահատականը: Ո՞ր պետություններն են այդ վարկանիշում առաջատարները, որո՞նք են աութսայդերները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վերլուծությունն արդեն տարիներ շարունակ անցկացվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այս տարի այն ընդամենը 130 երկրում է անցկացվել, […]
22:28 09.10.2023
Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների վրա: Իրականում հիմքեր կա՞ն ենթադրելու, որ Իրանը իսկապես առնչություն է ունեցել հարձակմանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կան ուժեր, որոնք շահագրգռված են այս լարվածությունն օգտագործել, որպեսզի հրահրեն Իսրայելի և Իրանի միջև ուժային բախում: Եվ այդ ուժերի թվում առաջին հերթին Բաքուն է, […]
22:37 06.10.2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը երեկ հանդիպել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատազրկման վայրում: Հիշեցնեմ՝ Վարդանյանը սեպտեմբերի 27-ին գերեվարվել էր Լաչինի միջանցքի անօրինական անցակետում: Նրան մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Ի՞նչ է հաղորդվում Վարդանյանի վիճակի մասին, նա ունի՞ փաստաբան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արբեջանի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշված է, […]
21:12 02.10.2023
Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որի համաձայն՝ Արցախի նախկին 3 նախագահները անարգել լքել են հանրապետության տարածքը Լաչինի միջանցքով ու տեղափոխվել Հայաստան: Արդյո՞ք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ցերեկը ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ստեփանակերտում ունեցած իր հավաստի աղբյուրները, տեղեկություններ է տարածել, որի համաձայն՝ երեք նախկին նախագահները՝ […]
22:08 29.09.2023
Եվլախ քաղաքում այսօր կայացել է Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Ովքե՞ր էին ներկայացնում Արցախն այս անգամ և ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նույն այն Ռամին Մամեդովն է, ով ղեկավարել է մինչ այդ եղած շփումները՝ դեռևս անցած տարվա մարտի 1-ից, պատվիրակության կազմում է նաև Արցախում Ադրբեջանի […]
21:11 25.09.2023
Ադրբեջանի մեջլիսում այսօր կայացել են խորհրդարանական լսումներ, որոնք նվիրված են եղել Հայաստանի հարավային մարզերի նկատմամբ տարածքային պահանջների համար «իրավական հիմնավորումների» ստեղծման թեմային: Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի խորհրդարանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այժմ Բաքվում հետաքննում են ոչ միայն 1988-89թթ․ իրադարձությունները, այլ նաև 1905, 1918 և 1948 թթ․ իրադարձությունները: Ադրբեջանի գլխավոր դատախազի […]