22:08 29.09.2023
Եվլախ քաղաքում այսօր կայացել է Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Ովքե՞ր էին ներկայացնում Արցախն այս անգամ և ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նույն այն Ռամին Մամեդովն է, ով ղեկավարել է մինչ այդ եղած շփումները՝ դեռևս անցած տարվա մարտի 1-ից, պատվիրակության կազմում է նաև Արցախում Ադրբեջանի […]
21:11 25.09.2023
Ադրբեջանի մեջլիսում այսօր կայացել են խորհրդարանական լսումներ, որոնք նվիրված են եղել Հայաստանի հարավային մարզերի նկատմամբ տարածքային պահանջների համար «իրավական հիմնավորումների» ստեղծման թեմային: Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի խորհրդարանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այժմ Բաքվում հետաքննում են ոչ միայն 1988-89թթ․ իրադարձությունները, այլ նաև 1905, 1918 և 1948 թթ․ իրադարձությունները: Ադրբեջանի գլխավոր դատախազի […]
19:35 21.09.2023
«Հորիզոնն» այսօր զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Փորձագետը վերլուծել է Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները՝ նշելով, որ Ադրբեջանի գործողությունների ամենամեծ նպատակն էր ներքաշել Հայաստանը կոնֆլիկտի մեջ, ինչը չհաջողվեց: Սա դեռ չի նշանակում, որ ներքաշման նոր փորձեր չեն լինի: Փորձերից մեկը այն փաստաթուղթն է, որն ընդունվել է երեկ և […]
22:06 30.08.2023
Որտե՞ղ են հիմա գտնվում Բաքվից ուղարկված բեռնատարները. Ադրբեջանի կողմից Արցախ ուղարկված իբրև թե մարդասիրական օգնության թեմային «Հորիզոնի» տաղավարում դարձյալ անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության ուղարկած երկու բեռնատարներն այժմ Արցախի և Ադրբեջանի սահմանի մոտ են՝ Ասկերանի ու Աղդամի այդ հատվածում, և ադրբեջանական «Կարմիր մահիկի» կազմակերպության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը պարզաբանել է, որ ադրբեջանցիները ռուս […]
20:48 29.08.2023
Ինչի՞ հետ է կապված այն, որ Բաքվում հենց հիմա հանկարծ որոշեցին Արցախին օգնություն ուղարկել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր առավոտյան Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության նախագահը հայտարարեց, որ կազմակերպությունը երկու բեռնատար մեքենա է տեղափոխելու Արցախ, որով սնունդ, այլուր, հացահատիկ պետք է հասցնեն։ Այդ ամենն անվանել է մարդասիրական օգնություն: Կարևոր է ընդգծել որ, սովորաբար […]
21:18 23.08.2023
Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել հայտարարությամբ, որը կարող է լուրջ լարվածություն առաջացնել Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերություններում: Նա ասել է, որ հնարավոր է համարում Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանի կազմի մեջ ներառելը: Ի՞նչ առիթով է Մեդվեդևը դա ասել և ի՞նչ նպատակ է հետապնդում նման բան ասելով: Թեմային «Հորիզոնի» […]
21:30 18.08.2023
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը 13 կուսակցությունների զրկել է գրանցումից: Դրանք հիմնականում ընդդիմադիր քաղաքական դաշտը ներկայացնող քաղաքական ուժեր են եղել: Ինչի՞ հիման վրա է դա արվել, և ո՞ր իրավական մեխանիզմներն են թույլ տալիս սահմանափակել կուսակցությունների գրանցումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս ամենն Ադրբեջանի մեջլիսի կողմից ընդունված կուսակցությունների մասին նոր տոտալիտար օրենքի հետևանք է: Ժամանակին […]
21:30 17.08.2023
Արցախում հումանիտար իրավիճակը երեկ քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Արտահերթ նիստը գումարվել է Հայաստանի խնդրանքով, որին մասնակցել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Արտյոմ Երկանյանի երեկվա կանխատեսումները կոնկրետ երկրների մոտեցումների մասով, կարծես իրականացան, քննարկումը կայացավ: Դրան ինչ-որ բան հետևելո՞ւ է, ինչ-որ փաստաթուղթ ընդունվելո՞ւ է: «Ալբանիան միակ պետությունն էր, որ բացահայտ աջակցեց Ադբեջանին: Բաքվի սպասելիքներին հակառակ՝ […]
22:39 16.08.2023
Արցախում հումանիտար իրավիճակի հարցն այսօր քննարկվելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Նիստը գումարվում է Հայաստանի խնդրանքով: Քննարկմանը կմասնակցի Արարատ Միրզոյանը: Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր դիմել օգոստոսի 11 -ին՝ խնդրելով արտահերթ նիստ գումարել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ղեկավարին ուղղված նամակում նշված էր, որ Հայաստանի կառավարությունը հայցում է խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, […]
19:50 16.08.2023
«Հորիզոնն» այսօր զրուցել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ: Անդրադարձ է եղել Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված ՄԻՊ-ի՝ երեկ տարածած հայտարարությանը, դրա կարևոր շեշտադրումներին: «Այս պահին ծայրահեղ վիճակ է, ժամ առ ժամ են իրավիճակն ու հետևանքները փոխվում: Կան արդեն վաղաժամ ծնունդների, չծնված երեխայի մահվան, սովամահության դեպքեր: Կուզենայի արձանագրել կենսական դերակատարություն ունեցող իրավունքների հետ կապված խնդիրները, […]
21:43 15.08.2023
Չեխիաի մայրաքաղաքի իշխանությունները մերժել են Պրահայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը տեղադրելու մասին Թուրքիայի խնդրանքը: Ինչո՞վ են հիմնավորել մերժումը, ինչպե՞ս էր վերաբերվել չեխ հասարակությունը Աթաթուրքի արձանի տեղադրման գաղափարին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախատեսվում էր, որ այդ հուշարձանը պետք է պաշտոնապես բացվեր այս տարվա սեպտեմբերին, երբ Թուրքիայում նշելու էին Աթաթուրքի 100-ամյակը: Այդ քանդակը, ըստ […]
22:27 14.08.2023
Ադրբեջանը շարունակում է հող նախապատրաստել Դադիվանք հայկական վանական համալիրի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու համար: Շաբաթ օրը ադրբեջանցի զինվորականները Դադիվանք են հասցրել մի խումբ ուդիների, որպեսզի նրանք հայկական վանքում իրենց ավանդույթով եկեղեցական ծես կատարեն: Հիշեցնենք, որ Բաքվում պնդում են, թե իբր Դադիվանքը ոչ թե հայկական է, այլ աղվանական: Եկեղեցում հայ հոգևորականներ կան, ինչպե՞ս են ուդիններն այնտեղ անարգել […]
21:23 11.08.2023
Մոսկովյան «Կոմերսանտ» թերթը հոդված է տպագրել, որում մինչ այդ երբեք չհրապարակված տեղեկություններ են ներկայացվում Արցախի շրջափակումը վերացնելու վերաբերյալ ռուսաստանյան նախագծի մանրամասների մասին: Ըստ հոդվածի՝ այդ նախագծի հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է եղել: Ի՞նչ էր ենթադրում Լավրովի հերթական պլանը, և որքանո՞վ է իրատեսական շրջափակման խնդիրը լուծելու ահա այսպիսի տարբերակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
22:37 10.08.2023
Ռուսաստանը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ պատրաստվում է հյուպատոսություն հիմնել Հյորսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մայրաքաղաքում: Դա ընկալվում է որպես այդ ինքնահռչակ խամաճիկային պետության պաշտոնական ճանաչման գործնթացի սկիզբ: Ինչպե՞ս են մեկնաբանում իրենց քայլը ռուս դիվանագետները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կիպրոսում Ռուսաստանի դեսպանը պարզաբանել է, որ այս քայլը պայմանավորված է ընդամենը հումանիտար բնույթի […]
21:47 07.08.2023
Ռուսաստանի Սոչիի շրջանում լարվածություն է՝ նախօրեին տեղի ունեցած սպանության պատճառով: Ուկրաինական պատերազմի երկու ռուս վետերանների սպանության համար մի խումբ հայերի են մեղադրել: Այդ կապակցությամբ որոշ ուժեր փորձում են հակահայկական տրամադրություններ հրահրել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, նկատելի՞ է արդյոք, թե ովքեր են փորձում օգտագործել միջադեպը՝ հակահայկական տրամադրություններ առաջացնելու համար: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. […]
22:20 06.08.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը, ինչպես նշում է, պատասխանել է մոտ երկու տասնյակ արդիական հարցերի: «Հնարավորության սահմաններում եղել եմ բաց և ձգտել եմ քիչ թե շատ սպառիչ պատասխաններ տալ շատերին հուզող հարցերին, որոնք առնչվում են հիմնականում Արցախի լիակատար պաշարմանը և դրա շուրջ զարգացումներին»,-ներկայացնելով հարցազրույցը` գրել է նա։
21:21 04.08.2023
Ռուսաստանի արտգործնախարարության 4-րդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում անրադարձել է Հայաստանին ու Արցախին վերաբերող մի շարք խնդիրների: Ի՞նչն է ուշագրավ Գոնչարի մեկնաբանություններում. Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե պետք է գիտակցենք, որ երբ նման բարձրաստիճան դիվանագետ հարցազրույց է տալիս պետական գործակալությանը, նշանակում է, որ դիվանագիտական գերատեսչությունը ինչ-որ […]
21:57 03.08.2023
Թուրքիայի ղեկավարությունը փորձում է ճնշում գործադրել ամերիկյան Walt Disney ընկերության վրա: Պատճառն այն է, որ Walt Disney-ը որոշել է չեղարկել ընկերությանը պատկանող հեռուստաալիքով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին պատմող բազմասերիանոց պատմական դրամայի ցուցադրումը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի ֆիլմի մասին, և ընկերության ղեկավարությունն ինչո՞վ է բացատրում ֆիլմի ցուցադրման չեղարկումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Աթաթուրքին փառաբանող այս […]
20:50 29.07.2023
Այս շաբաթն աչքի ընկավ Արցախի շուրջ բուռն իրադարձություններով: Արդեն 4 օր Կոռնիձորում կանգնած են հումանիտար բեռները: Շաբաթասկզբին Մոսկվայում տեղի ունեցավ արտգործնախարարների հանդիպումը, իսկ դրան նախորդել էր Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումը: Ի՞նչ առանձնահատկությունների մասին խոսել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:
21:38 18.07.2023
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ 2022 թվական զեկույցը, որում հանձնաժողովն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ հաշտեցման և տարածաշրջանային խաղաղության: Զեկույցում եւս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը ՝ թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար։ Թուրքիային կոչ է արվում նաև ամբողջությամբ […]
22:44 17.07.2023
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը, որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում […]
22:31 14.07.2023
Ադրբեջանի իշխանությունները այսօր ակնարկել են, որ Լաչինի միջանցքը շուտով կարող է վերաբացվել հումանիտար բնույթի որոշ փոխադրումների համար: Այս հայտարարությանը «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Բաքվում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ: Այդ հանդիպման նախաձեռնողը ԿԽՄԿ-ն է: Հանդիպման ժամանակ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը […]
21:41 13.07.2023
Ամերիկյան մամուլ են թափանցել տեղեկություններ այն մասին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիային չխոչընդոտելու դիմաց Թուրքիան յուրահատուկ կաշառք է ստացել Միացյալ Նահանգներից: Այդ մասին տեղեկություններ է հայտնել հայտնի Պուլիցերյան մրցանակակիր Սեյմուր Հերշը՝ հղում անելով իր վստահելի աղբյուրին: Ինչի՞ մասին է խոսքը, ներկայացրել է Արտյոմ Երկանյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
23:35 07.07.2023
Արդբեջանական դատարանը հրապարակել է առևանգված հայ զինծառայողների գործով իր դատավճիռը: Ի՞նչ պատիժ է նշանակվել ու ինչի՞ համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ մայիսի 26-ին խզվել էր երկու հայ կապը զինվորականների հետ, ովքեր պետք է սննդամթերք հասցնեին սահմանից ոչ հեռու գտնվող մեր հենակետերից մեկը: Հետաքննությունը պարզեց, որ Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը […]
22:12 06.07.2023
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման թեմային: Մարիա Զախարովան հերթական անգամ կոչ է արել Բաքվի իշխանություններին անհապաղ բացել Լաչինի միջանցքը: Ինչ-որ նոր բան ասե՞լ է Զախարովան, թե՞ սա ընդամենը նրա հերթական կոչն է եղել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այստեղ արժե նկատել, թե ինչ ֆոնի վրա է […]
21:24 05.07.2023
Իլհամ Ալիևվը կրկին բողոքում է Էմանուել Մակրոնից: Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանի նախագահը մեղադրել է ոչ միայն «հայկական անջատողականությանը սատարելու», այլև` «Ալժիրի արաբ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործելու» մեջ: Ի՞նչն է ցեղասպանություն համարում Ալիևը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ֆրանսիայի հասցեին այս անհեթեթ մեղադրանքները հնչեցնելու համար Իլհամ Ալիևը հերթական միջազգային ամբիոնն է օգտագործում, հերթական առիթը՝ Բաքվում […]
22:04 04.07.2023
Արցախի իշխանությունները անուղղակիորեն հաստատեցին այն, որ Միացյալ Նահանգների կողմից իսկապես առաջարկ էր ստացվել Ստեփանակերտի ու Բաքվի միջև ամերիկյան միջնորդությամբ երկխոսոթյուն կազմակերպելու վերաբերյալ: Ինչու՞ չկայացավ այդ ձևաչափը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ ամերիկացիների կողմից նման առաջարկի մասին տեղեկությունն առաջինը տարածել էր ռուսաստանյան «Ռիա Նովստի» պետական գործակալությունը, որը վկայակոչելով Վաշինգտոնում սեփական աղբյուրներին, պնդում էր, […]
21:07 30.06.2023
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հաջողվել է որոշ հարցերի շուրջ հասնել համաձայնության: Ի՞նչ կարելի է ասել միջնորդի դերի մասին, հայտնի՞ է արդյոք, թե Արլինգթոնում որ հարցերի շուրջ է հաջողվել համաձայնություն ձեռքբերել ու որ հարցերում հակասությունները դեռ թույլ չեն տալիս փոխզիջման գնալ: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն […]
20:49 29.06.2023
Ադրբեջանի՝ այսպես ասած «բնապահպանական մտահոգությունները» նոր դրսևորումներ են ստանում: Բաքվի քարոզչության գաղափարախոսները հավաքագրել են իրենց հավատարիմ բնապահպաններին ու հասարակական գործիչներին ու փորձում են նրանց օգտագործել Հայաստանի Արարատի մարզի Երասխ սահմանամերձ գյուղում մետաղաձուլական գործարանի կառուցումը տապալելու համար: Բաքվի իշխանություններին այս անգամ ինչո՞վ կարող են օգտակար լինել բնապահպանները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե գիտենք, […]