21:15 28.06.2023
Ավարտվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Ջասթին Ֆրիդմանի այցը Հայաստան: Երկու օրերի ընթացքում նա Երևանում մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկայի ոլորտի պատասխանատուների հետ: Ֆրիդմանը կոնկրետ ի՞նչ նպատակով էր եկել Հայաստան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Եթե նկատի ունենանք, որ Ջասթին Ֆրիդմանն աշխատում է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային անվտանգության բյուրոյում և «Ատոմային էներգետիկայի մրցունակության» […]
22:13 26.06.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ի՞նչ մանրամասներ են հայտնի և կոնկրետ ինչի՞ շուրջ են բանակցելու, արդյո՞ք Վաշինգտոնում նախատեսված է համաձայնագիր կնքել և ինչպե՞ս դրան կվերաբերվեն Մոսկվայում: Թեմային […]
21:51 23.06.2023
Թուրքիայի նախագահի ընտրություններում պարտությունից անմիջապես հետո Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ 28 դատական հայց է ներկայացվել: Եթե քաղաքական գործչին դրանց բոլորով մեղավոր ճանաչեն, նա բանտում պետք է անցկացնի 100 տարուց ավելի: Ինչո՞ւմ են մեղադրում Քըլըչդարօղլուին ու ովքե՞ր են հայցվորները: Այս ամենը կարո՞ղ է իրական հետևանքներ ունենալ, թե՞ այլ նպատակներ է հետապնդում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
21:28 22.06.2023
Վերին Լարսի անցակետում կայացել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ու Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության պետի հանդիպումը: Աշոտ Մուրադյանն ու Ռուսլան Դավիդովը քննարկել են անցակետի աշխատանքը պարզեցնելու հնարավորությունները: Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի այցը Վերին Լարս կապվա՞ծ էր անցակետի հզորությունների ավելացման հետ, և անցակետը դեռ ունի՞ հզորությունը զարգացնելու ռեսուրսներ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
21:57 19.06.2023
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտներին։ Հիշեցնենք՝ Օվերչուկը այդ խնդրով զբաղվող եռակողմ հանձնաժողովի համանախագահն է: Ի՞նչ առիթով է Օվերչուկն անդրադարձել խնդրին, ի՞նչ է ենթադրում համաձայնագրի նախագիծը և արդյո՞ք արդեն խոսքը գնում է այն ճանապարհի կառուցման մասին, որը, ըստ նախագծի, […]
22:09 16.06.2023
Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներում տարածված աղմկահարույց հրապարակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի արտգործնախարարությունը: Արցախի ԱԳՆ-ն հաստատո՞ւմ է նոր երկխոսություն սկսելու առաջարկի մասին տեղեկությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ երեկ Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Վաշինգտոնում դիվանագիտական շրջանակներում սեփական տեղեկացված աղբյուրին, տեղեկություն էր տարածել այն մասին, […]
21:09 15.06.2023
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօր անդրադարձել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության գործում միջնորդական առաքելություն ստանձնելու ամերիկյան դիվանագիտության փորձերին: Մարիա Զախարովան Վաշինգտոնի այդ ջանքերը մտահոգիչ, վնասակար ու անարդյունավետ է անվանել: Վաշինգտոնի ո՞ր քայլերի մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը. «Այսօր առավոտյան Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկություն է տարածել՝ վկայակոչելով Վաշինգտոնում […]
22:15 14.06.2023
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և […]
22:59 13.06.2023
Այսօր կայացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Ադրբեջան: Ինչո՞վ է այն տարբերվում նախորդ այցերից և ի՞նչ հարցեր էին օրակարգում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վաղը լրանալու է Շուշիի հայտնի հռչակագրի 2-րդ տարելիցը և, իհարկե, պատահական չէ, որ Էրդողանի այցը հենց այսօր էր ընտրված: Իրականում որևէ գործնական նպատակ այս այցը չէր կարող հետապնդել, քանի […]
22:22 13.06.2023
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Նախարարը խոսել է հուլիսի 1-ից նախատեսվող կենսաթոշակների բարձրացման մասին: Ո՞ւմ է վերաբերում այս բարձրացումը և ի՞նչ չափով է լինելու: «Հուլիսի 1-ից թոշակի նվազագույն չափը կդառնա 36 000 դրամ, ներկայիս 31 600-ի փոխարեն: Այսինքն՝ կլինի 4400 դրամի ավելացում: Շատ տարիների ստաժ ունեցողների համար ավելացումը […]
21:40 12.06.2023
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահ վերնտրվելուց հետո վաղը կկատարի իր առաջին արտասահմանյան ուղևորությունը: Ավանդույթի համաձայն՝ Թուրքիայի ղեկավարն առաջին այցը կատարում է Ադրբեջան: Ի՞նչ է հայտնի Բաքվի այցի օրակարգի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ընտրություններից առաջ հայտարարվել էր, որ Էրդողանի արտասահմանյան առաջին ուղևորությունը լինելու է հենց Բաքու, սակայն շաբաթ օրը հաստատվեցին տեղեկություններն այն […]
22:28 09.06.2023
Ադրբեջանը փորձում է տապալել Երանում՝ կլիմայի խնդիրներին նվիրված համաշխարային գագաթնաժողովն անցկացնելու Հայաստանի հայտը: Այդ նպատակով Ալիևի վարչակազմը Բաքվի թեկնածությունն է առաջարկել: Երևանի՞, թե՞ Բաքվի շանսերն են ավելի բարձր. ինչո՞վ է պայմանավորված Կլիմայի գլոբար գագաթնաժողովի անցկացման վայրի հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ գագաթնաժողվն ամեն տարի անցկացվում է աշխարհի ինչ-որ մի հատվածում, աշխարհի […]
21:22 07.06.2023
Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչները պատրաստվում են դատական հայց ներկայացնել` բողոքարկելով թաղամասի տարածքի մի մասը 99 տարով հրեա ներդրողին վարձակալությամբ տալու դեմ: Այդ գործում նրանց աջակցելու են Միացլալ Նահանգների հայ իրավաբանների կազմակերպությունները: Օրերս Լոս-Անջելեսից Երուսաղեմ է ժամանելու փորձառու փաստաբանների մի խումբ, որը մշակելու է հայցապահանջը: Նախապատմությունը «Հորիզոնի» տաղավարում հիշեցրել է Արտյոմ Երկանյանն ու անդրադարձել թեմայի այլ […]
21:30 05.06.2023
Էրդողանը Թուրքիայի տնտեսական խնդիրները լուծելու համար որոշել է շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Նա կրկին բարձրացնում է Բոսֆորի ու Դարդանելլի նեղուցներով անցնելու տուրքի չափը: Նոր սակագինը կգործի հուլիսի 1-ց: Էրդողանին, կարծես, հաջողվում է անվերջ շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Արդյունքում որքա՞ն փող է ստանալու Թուրքիան և արդյո՞ք դա օրինական է: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
21:38 03.06.2023
Նախորդ երկու շաբաթը շատ ակտիվ էր հայ-ադրբեջանական շփումների առումով: Դրանք անցկացվեցին տարբեր ձևաչափերով: Իսկ ի՞նչ տվեցին դրանք: Թեման քննարկվել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ: «Հորիզոնի» հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
21:28 01.06.2023
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը երրորդ անգամ են հանդիպում, այս անգամ՝ հնգակողմ ձևաչափում: Այս թեմաներին անդրադարձել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
18:40 27.05.2023
Օրերս ամփոփվեց «Շանթ» հեռուստաընկերության ամենավարկանշային նախագծերից մեկը՝ «Ազգային երգիչ-2»-ը: Այն շրջադարձային նշանակություն ունեցող այն նախագծերից է, որ հնարավորություն է տվել ունենալ համազգային ընդգրկում, նոր մշակույթ ստեղծել երգարվեստի մատուցման մեջ, ճանապարհ հարթել երիտասարդ կատարողների համար, որոնք կարող են պատասխանատվություն վերցնել հայ երգը ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս արժանապատվորեն ներկայացնելու համար: Այս նախագիծը թերևս տեղեկատվական […]
22:11 24.05.2023
Ի՞նչ է հայտնի ամերիկացիների առաջարկած ռեակտորների մասին. Հայաստանում ԱՄՆ-ի կողմից փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությանը «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ մատակարարելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը պետք է դիտարկել որպես տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական քայլ։ «Պետք է գիտակցենք, որ ատոմակայանը քիչ թե շատ էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է, նաև քաղաքական ներկայություն ապահովելու […]
21:09 23.05.2023
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մնացել է 5 օր: Վերջին հարցումների համաձայն՝ Էրդողանի շանսերը զգալիորեն ավելացել են: Ի՞նչ թվեր են արձանագրում հարցումները. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում, անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Օզդեմիր Արազտուրմա» կոչվող սոցոլոգիական կենտրոնն այսօր հրապարակել է իր վերլուծության թարմ արդյունքները, որոնց համաձայն, հարցվածների ավելի քան 54%-ը հակված է ձայն տալ Էրդողանի օգտին և ընդամենը […]
22:10 19.05.2023
Բաքվում մտահոգված են Հայաստանի ու Հնդկաստանի միջև աճող ռազմական համագործակցության կապակցությամբ: Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից Հայաստան զենքի վաճառքը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: Ի՞նչ առիթով է Ալիևն այդ թեմային անրադարձել և ինչի՞ հետ են կապված նրա այսօրինակ ջղաձգումները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ալիևը թեմային անդրադարձել է Ադրբեջանում Հնդկաստանի […]
21:23 16.05.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է կրանական ազատության միջազգային հանձնաժողովի զեկույցը: Այն առնչվում է 2022 թվականին աշխարհի տարբեր երկրներում խղճի ազատությանը վերաբերող խնդիրներին: Ադրբեջանը ներառվել է լրջագույն խնդիրներ ունեցող երկրների շարքում: Զեկույցում հիշատակվում են մասնավորապես հայկական հոգևոր ժառանգության նկատմամբ բարբարոսական հարձակումները: Անցած տարիների համեմատ դիմամիկան ինչպիսի՞ն է Ադրբեջանում: Հայկական հոգևոր ժառանգության թեման ի՞նչ համատեսքտում է հիշատակվում զեկույցում […]
21:25 15.05.2023
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ընտրողների 45%-ի աջակցությունը։ Քվեարկության մասնակցության ցուցանիշը բավականին բարձր է եղել՝ 88,84 տոկոս, ինչը Թուրքիայի համար ռեկորդային է համարվում։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50%-ից ավելի ձայն: Մայիսի 28-ին նշանակվել […]
22:05 12.05.2023
Իրանի թուրքալեզու անջատողականները նոր համարձակ քայլ են կատարել՝ երկիրը փլուզելու նպատակով: Հարավային Ադրբեջանի անջատման հիմքերը նախապատրաստելու համար հատուկ կառույց է ձևավորվել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի և ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում. Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիմնադիր կոնֆերանսն է կայացել՝ մի կառույցի, որի անվանումը շատ խոսուն է. այն կոչվում է «Հարավային Ադրբեջանի […]
21:19 11.05.2023
Թուրքիայում ընտրություններից 3 օր առաջ թեկնածուներից մեկը հայտարարել է ինքնաբացարկի մասին: Մնացին 3 թեկնուծուներ, իսկ ո՞վ էր այդ 4-րդը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ընտրապայքարից հրաժարվեց թեկնածու Մուհարեմ Էնջեն, ում համարում էին ընտրություններում 3-րդ տեղը զբաղեցնող։ Որպես պատճառաբանություն՝ հիշատակել է իր վրա գործադրվող ճնշումը և տարբեր տեսակի սադրանքները: Հիշեցնեմ՝ Էնջեն նախորդ ընտրություններում Էրդողանի […]
21:09 08.05.2023
Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընրություններին մնացել է 6 օր: Ստամբուլում երեկ տեղի է ունեցել Ռեջափ Թայիփ Էրդողանի ընտրական շտաբի կազմակերպած՝ պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը: Որո՞նք են եղել Էրդողանի հնչեցրած գլխավոր թեզերը, ի՞նչ պատկեր են արձանագրում վերջին սոցհարցումները և ինչպե՞ս են տրամադրված քվեարկել Թուրքիայի տարբեր էթնիկ համայնքները: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ […]
21:25 04.05.2023
Պաշտոնական Վաշինգտոնը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների որոշումը հայկական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ օդային տարածքը փակել են՝ ի պատասխան Երևանում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժած «Նեմեսիս» գործողության մասնակիցների պատվին հուշարձանի բացմանը: Ո՞վ է արձագանքել այս խնդրին ԱՄՆ վարչակազմից և ինչպիսի՞ն է նման հարցերում միջազգային պրակտիկան: […]
22:07 03.05.2023
Թուրքիայի իշանություններն այսօր պաշտոնապես հաստատել են, որ փակել են իրենց օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչո՞վ են պատճառաբանում և սպասելի՞ էր նման զարգացումը. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը, ով նաև Երևանում «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման երկու նախաձեռնողներից մեկն է։ «Հիշեցնեմ՝ 2 օր առաջ Թուրքիայի օդային […]
21:52 02.05.2023
Պաշտոնական Բաքուն հիմքեր է նախապատրաստում Դադիվանք հայկական վանական համալիրը գրավելու համար: Այսօր դա, ըստ էության հաստատել է Ալիևի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի կրոնական հարցերով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին այսօր հարցազրույցում ասել է, մեջբերում եմ. «Հայերը պարտավոր են լքել այդ վանքը, քանի որ նրանք այդ վանքի […]
22:10 01.05.2023
Վաշինգտոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ: «Եռակողմ հանդիպումներին նախորդել են Էնթոնի Բլինքենի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Դրանք կրել են պրոտակոլային բնույթ, քանի որ երկար չեն տևել: Օրինակ՝ հայտնի է, որ Բայրամովի հետ հանդիպման համար նախատեսված է եղել ընդամենը […]
21:52 01.05.2023
Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետում տեղի ունեցած միջադեպի մասին «Հորիզոն»-ի հարցերին պատասխանել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: «Այդ անցակետը վերածվելու է գեստապոյի հենակետի, որ այդտեղից առևանգելու են, բռնաբարելու են, սպանելու են, ձերբակալելու են, թալանելու են արցախահայությանը: Մենք տեսել ենք, թե դա ինչ է: Երբ 1991 թվականին ադրբեջանական օմոնը Ստեփանակերտի օդանավակայանում […]