00:54 07.05.2019
Այսօր երեկոյան Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում տեղի կունենա լեգենդար Met Gala կոստյումների ինստիտուտի ամենամյա պարահանդեսը: Պարահանդեսի այս տարվա թեմատիկան կոչվում է «Քեմփ՝ նորաձևության մասին գրառումներ»: Համաձայն Օքսֆորդի բառարանի՝ քեմփը պերճաշքության և թատերական էսթետիկայի համակցությունն է:
SHANTNEWS.am-ը վերհիշում է նշանավոր պարահանդեսի նախորդ տարիների հիշարժան թեմատիկաներն ու երեկոյի աստղերի յուրահատուկ զգեստները:
1974 – «Հոլիվուդի ռոմանտիկ ու փայլուն նորաձևությունը»
1974-ին պարահանդեսի ամենաշքեղ զգեստը երգչուհի Շերն էր հագել: Նրա զգեստը մոդելավորել էր Bob Mackie-ն:
1996- «Քրիստիան Դիոր»
1996-ին պարահանդեսը նվիրված էր լեգենդար Dior-ի ստեղծագործություններին, և բոլոր հյուրերը կրում էին բացառապես Dior: Այս երեկոյի լավագույն զգեստը կրում էր Լեդի Դիանան: Այդ զգեստը բրենդի դիզայներ Ջոն Գալիանոն հատուկ նրա համար էր կարել: Սա Լեդի Դիանայի վերջին Met Gala-ն էր:
1999-«Ռոքային ոճ»
Այս անգամ շատ հյուրեր լուրջ չէին ընդունել թեմատւկան և ժամանել էին շքեղ զգեստներով, բայց Լիվ Թայլերն ու Ստելլա Մաքքարթնին պարահանդեսին ներկայացել են միանման շապիկներով, որոնց վրա գրված է եղել Rock royalty:
2004- «XVIII դար»
Ջոն Գալիանոյի մոդելավորած զգեստները երբեք աննկատ չեն մնացել Met Gala-ում: 18-րդ դարի ոճում առանձնացել է մոդել Էմբեր Վալետտան:
2006- «Անգլիամանիա»
Դիզայներ Ալեքսանդր ՄաքՔուինը Met Gala-ին հաճախ էր գալիս այն աստղերի հետ, որոնց համար այդ երեկո զգեստ էր մոդելավորել: 2006-ին դիզայները պարահանդեսին եկավ Սարա Ջեսիկա Փարկերի հետ:
2010- «Ալեքսանդր ՄաքՔուին»
Հաջորդ անգամ Ալեքսանդր ՄաքՔուինի մասին խոսեցին 2010 թվականին, բայց շատ տխուր էր մթնոլորտը, քանի որ դիզայները մահացել էր: Ալեքսանդր ՄաքՔուինն իր մոր մահվանից 9 օր անց զգեստապահարանային սենյակում կախվել էր: Met Gala-ին ցուցադրվել է դիզայների Savage Beauty հավաքածուն: Այդ ժամանակ 3 ամսում այդ հավաքածուն տեսնելու համար թանգարան է այցելել 660 հազար մարդ:
2015 – «Չինաստանը հայելու միջով»
Սարա Ջեսիկա Փարկեր
Ռիհաննա
Բիյոնսե
Այս թեման բոլորը հավանել էին, և աստղերը մեծ ջանք էին գործադրել, որպեսզի իրենց զգեստները հնարավորինս համապատասխանեն թեմատիկային: Սարա Ջեսիկա Փարքերի, Բիյոնսեի ու Ռիհաննայի զգեստները բոլորը քննարկում էին:
Ռիհաննան միակն էր, որ կրում էր հենց չինացի դիզայների՝ Գոու Պեյի մոդելավորած հագուստը: Դեղին զգեստը հատուկ երգչուհու համար են կարել, և աշխատանքներն ընթացել են մոտ 2 տարի:
Իսկ Բիյոնսեն որոշել էր ընդհանրապես թեմատիկային ուշադրություն չդարձնել ու կարմիր գորգին ներկայանալ թափանցիկ, բայց շքեղ զգեստով:
2016- «Ձեռք ու մեքենա՝ տեխնոլոգիաների դարաշրջանի նորաձևությունը»
Պարահանդեսը նվիրված էր նորաձևության վրա նորագույն տեխնոլոգիաների ազդեցությանը: Աստղերը հիմնականում ներկայանում էին ռոբոտային, երկաթյա դետալներ ունեցող զգեստներով: Այդ տարի աչքի ընկավ Էլեր Դեյնսի լուսարձակող զգեստը, որի մոդելավորողը Զաք Փոուզենն էր:
Իսկ երեկոյի ամենահիշվող աչքերը Քանյե Ուեսթինն էին…
2018- «Աստվածային մարմին՝ նորաձևությունն ու կաթոլիկ երևակայությունը»
Այս թեման շատ քննարկվեց, քանի որ ոչ բոլորն էին կարողացել թեմային համապատասխան զգեստներ կրել: Այս անգամ Ռիհաննան կրկին բոլորին սովորեցրեց, թե ինչպես է պետք ներկայանալ Met Gala-ին, իսկ Քեթի Փերին որոշել էր զգեստից բացի նաև հրեշտակային թևեր կրել:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...