TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

ԼԱՅՖՍԹԱՅԼ

Ռոնալդուն պատրաստվում է ամուսնանալ

13:22 16.11.2018

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկություն է արել իր երեխայի մորը՝ Ջորջինա Ռոդրիգեսին: Հայտնի է, որ Ջորջինան արդեն հարսանեկան զգեստներ է ընտրում: Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը: Ջորջինային ամուսնական մատանիով նկատել են Լոնդոնում՝ ռոմանտիկ ընթրիքից հետո: Ինչպես վստահեցնում են աղբյուրները, Ջորջինան առանց վարանելու ընդունել է Ռոնալդուի ամուսնության առաջարկությունը և այժմ տարված է հարսանեկան նախապատրաստական աշխատանքներով: […]

̰
Հեղաշրջում Burberry-ի նորաձևության կայսրությունում

13:18 15.11.2018

Համաշխարհային մեծագույն աստղերի սիրելի Ricardo Tisci-ն՝ Givenchy լեգենդար նորաձևության տան նախկին կրեատիվ տնօրենը այսուհետև ղեկավարում է հռչակավոր, ամենաբրիտանական Burberry նորաձևության կայսրությունը: Այս նորությունը տարվա իրադարձությունն էր ամբողջ նորաձևության աշխարհի համար, քանի որ կասկած անգամ չկար, որ գոթական շքեղության մերօրյա արքան, որը հայտնի է իր կարմիր գորգի շքեղ զգեստներից մինչև փողոցային բարձր նորաձևության առաջարկներով, Bailey-ից հետո […]

̰
Հայազգի միլիարդատիրոջ դուստրը՝ ՌԴ ամենացանկալի հարսնացուների ցուցակում

18:44 13.11.2018

Ռուսական People Talk հրատարակչությունը հրապարակել է «Ռուսաստանի 15 ամենացանկալի հարսնացուների ցանկը», որում տեղ է գտել նաև ազգությամբ հայ հայտնի գործարար Ալբերտ Ավդոլյանի 22-ամյա դուստրը՝ Էլվիրան: Աղբյուրը նշում է, որ Էլվիրա Ավդոլյանը Instagram-ի իսկական աստղ է: Նրա սելֆիները հազարավոր մեկնաբանություններ են հավաքում: People Talk-ը նաև զգուշացնում է, որ Էլվիրայի հետ ծանոթանալը շատ դժվար կլինի, քանի, որ […]

̰
Ֆրենկ Սինատրայի անձնական իրերը աճուրդի կդրվեն

18:23 13.11.2018

Ամերիկացի հայտնի դերասան և երգիչ Ֆրենկ Սինատրայի անձնական իրերը կհանվեն աճուրդի: Այս մասին տեղեկացրել է Sotheby’s աճուրդի տան պաշտոնական կայքը: Նշվում է, որ աճուրդի կհանվեն նաև Սինատրայի տիկնոջ՝ Բարբարայի անձնական իրերը: Ընդհանուր առմամբ՝ աճուրդի կդրվի 120 իր, այդ թվում՝ Ֆրենկի և Բարբարայի ամուսնական մատանին: Իրերի ընդհանուր աճուրդային արժեքը գերազանցում է 3 միլիոն դոլարը: Ֆրենկ Սինատրան 20-րդ […]

̰
Ֆիլիպ Կիրկորովի դուստրը մանկական հագուստի ցուցադրության է մասնակցել

15:44 12.11.2018

Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դուստրն իր դեբյուտն է ունեցել ցուցադրության երեկոյի ընթացքում: Այս մասին հայտնում է korrespondent-ը: 6-ամյա Ալլա-Վիկտորյան՝ որպես մոդել, մասնակցել է Գալինա Յուդաշկինայի կողմից ներկայացրած հագուստի հավաքածուի ցուցադրությանը: Աղբյուրը հայտնում է, որ երեկոյից անմիջապես հետո մանկական հագուստի ցուցադրությանը մասնակցած երեխաների լուսանկարները հայտնվել են Կիրկորովի Instagram-ի էջում: Երգչի աղջիկը ցուցահարթակ է դուրս եկել մանկական […]

̰
Ադրբեջանցիներն սպառնացել են սպանել Ասյա Խաչատրյանի ադրբեջանցի ընկերոջը

12:47 09.11.2018

Ադրբեջանական քարոզչական հարթակներից մեկը կապվել է ադրբեջանցի երիտասարդի հետ, որը լուսանկարներ էր հրապարակել Թբիլիսիում Ասյա Խաչատրյանի հետ հանդիպումից։ Պարզվում է՝ ադրբեջանցիներն սպառնացել են սպանել հայ աղջկա հետ հանդիպած ադրբեջանցուն, ինչի մասին հայտնել է ինքը՝ Թեհրան Բայրամովը (Ֆեյսբուքում՝ Tehran Libre): Քարոզչական հարթակին տված հարցազրույցում երիտասարդը հայտարարել է, թե իբր ինքը դեմ է պատերազմին, և այդ լուսանկարները […]

̰
Հայտնի է տարվա ամենասեքսուալ տղամարդու անունը

20:04 06.11.2018

People ամսագիրը ներկայացրել է 2018թ. ամենասեքսուալ տղամարդուն: Տիտղոսը բաժին է հասել հայտնի դերասան Իրդիս Էլբային: Այս մասին տեղեկացնում է ամսագրի պաշտոնական կայքը: Դերասանի խոսքերով՝ ինքը չէր սպասում նման տիտղոսի, բայց այն «հաճելի անակնկալ» է որակել: Էլբան նաև կատակել է, որ երբ իմացել է այդ մասին, նայել է հայելու մեջ և որոշել, որ այդ օրն իսկապես […]

̰
Մեծ Բրիտանիայի շուրջը լողալով՝ տղամարդը ռեկորդ է սահմանել

08:15 05.11.2018

Մեծ Բրիտանիայի բնակիչ Ռոս Էջլին պատմության մեջ առաջին անգամ լողալով պտտվել է Մեծ Բրիտանիայի շուրջը՝ հաղթահարելով 3317 կմ։ Նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Նա ծովային ուղևորությունը սկսել էր հունիսի 1-ին, ծովափնյա Մարգիտ քաղաքից։ Ճանապարհին նրան ուղեկցել է նավաստի Մեթյու Նայթը սպորտային շարժիչավոր  կատամարանով, որի վրա Ռոսը հանգստացել ու գիշերել […]

̰
ԱՄՆ-ում տղամարդիկ մասնակցել են բարձրակրունկներով մրցավազքի

21:00 31.10.2018

ԱՄՆ-ում կայացել է տղամարդկանց ամենամյա բարձրակրունկներով մրցավազքը Այս մասին գրում է ТСН-ն: Մրցավազքի մասնակիցները հաղթահարել են 317 մետր տարածությունը: Միջոցառումը, որն այս տարի անցկացվում էր 30-րդ անգամ, տևել է մի քանի րոպե: Մրցավազքին նախորդել է տղամարդկանց դեֆիլեն կոստյումներով: Յուրաքանչյուր տղամարդ ներկայացել է կանացի վառ գույների հանդերձանքով, զգեստներից շատերը խորը լանջաբացվածքով են եղել: «Վազորդների» կոշիկները տարբեր ոճերի […]

̰
Գլենդելում հայ և այլազգի դպրոցականները բողոքի ակցիա են անցկացնում․ նրանց թույլ չեն տալիս ֆուտբոլ խաղալ

13:11 30.10.2018

Գլենդելի Հուվերի դպրոցի հայ և այլազգի դպրոցականները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ կրթական հաստատության տնօրինությունից պահանջելով պարզաբանում ներկայացնել, թե ինչու իրենց արդեն չորրորդ անգամ թույլ չեն տալիս ամերիկյան ֆուտբոլի հանդիպումներ անցկացնել, հայտնում է տեղական մամուլը։ Այս կրթօջախի նկատմամբ նման սահմանափակումները, հավանաբար, մտցվել են անվտանգության նկատառումներով։ Պատճառն այն է, որ վերջերս հենց այս կրթական հաստատության՝ հիմնականում հայ և […]

̰
Ռոնալդուն դարձել է Instagram-ի ամենահայտնի օգտատերը

12:29 30.10.2018

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում դարձել է ամենաշատ հետևորդներ ունեցող մարդը՝ ավելի քան 144․3 մլն մարդ: Ֆուտբոլիստը Instagram-ի ամենահայտնի դեմքն է: Նշենք, որ 2016-ից սկսած այդ տիտղոսը պատկանում էր երգչուհի Սելենա Գոմեսին, որն ուներ 144, 318 մլն հետևորդ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ֆուտբոլիստը ռեկորդ սահմանեց ֆուտբոլի պատմության մեջ. ընդհանուր հաշվով նա 400 գոլ […]

̰
Քեյթ Միդլթոնի հղիության մասին լուրերը հերքվել են

14:25 28.10.2018

Բրիտանական թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը հերքել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի չորրորդ հղիության մասին լուրերը: Ասեկոսեները տարածել էր ամերիկյան Star ամսագիրը: Լրագրողները տեղեկացրել էին, որ հղիության մասին լուրերն իմացել էին թագավորական ընտանիքին մոտ իրենց աղբյուրներից: Հիշեցնենք, որ ներկա պահին Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը երեք երեխա ունեն` Ջորջը, Շառլոտան ու Լուին:     […]

̰
Թուրքիայում կատուն պոդիում է բարձրացել նորաձևության ցուցադրության ժամանակ

10:06 28.10.2018

Ստամբուլում  International Fashion Show նորաձևության ցուցադրության ժամանակ կատուն բարձրացել է պոդիում, պառկել մեջտեղում և փորձել բռնել մոդելների ոտքերը։ Այնուհետև վեր է կացել և սկսել ճեմել պոդիումով։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Զավեշտալի միջադեպի տեսանյութը հայտնվել է YouTube-ում։

̰
Աշնանային 5 հիանալի ֆիլմ, որ կարելի է դիտել հանգստյան օրերին

20:00 27.10.2018

Աշունը տարվա ամենագեղեցիկ ժամանակահատվածներից է, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ռեժիսորները գեղեցիկ ֆիլմեր են նկարահանում, որոնք ցույց են տալիս աշնան գեղեցկությունը: Առաջարկում ենք դիտել 5 հետաքրքիր խաղարկային կինոնկար, որոնք դիտելուց հետո նորովի կբացահայտեք աշունը: «Աշունը Նյու Յորքում» Նյու Յորքի ռեստորաններից մեկի տերը՝ Ուիլ Քինը, ընդմիշտ հրաժեշտ է տալիս իր սիրեցյալին և հանդիպում Շարլոտա Ֆիլնգին. սկսվում […]

̰
Դեյվիդ Բոուիի այրին խոստացել է, որ երբեք չի ամուսնանա

19:50 27.10.2018

Երաժիշտ Դեյվիդ Բոուի այրին՝ մոդել Իման Աբդուլմաջիդը պատմել է, որ խոստացել է ամուսնու մահից հետո այլևս երբեք չամուսնանալ: Այս մասին հայտնում է Page Six-ը: 63-ամյա Իմանը խոստովանել է, որ հաճախ է իրեն միայնակ զգում, բայց հետաքրքրված չէ նոր հարաբերություններով: «Ես երբեք կրկին չեմ ամուսնանա: Օրերս ես զրույցներից մեկի ժամանակ հիշեցի ամուսնուս խոսքերը, և ինձ միանգամից […]

̰
Գեղեցկության մրցույթի հաղթողը ուշաթափվել է բեմի վրա

14:46 27.10.2018

Miss Grand International գեղեցկության մրցույթի հաղթողը, իր հաղթանակի մասին իմանալուց հետո, ուշագնաց է եղել: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են մրցույթին մասնակցող երկու աղջիկներն իրար ձեռք բռնել՝ սպասելով հաղթողի անունը հայտարարելուն: Իր անունը լսելուց հետո պարագվայցի Կլարա Սոսան ուշագնաց է լինում: Որոշ ժամանակ անց հաղթողը գալիս է գիտակցության և կարողանում մասնակցել թագադրման արարողությանը: […]

̰
Քեյթ Միդլթոնի զգեստը քննադատությունների թիրախում է հայտնվել

18:32 24.10.2018

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի նոր զգեստը սոցցանցերի օգտատերերը համարել են իր կրած զգեստներից վատագույնը: Այդ նոր զգեստով Միդլթոնն իր ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ դիմավորել է Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին ու նրա տիկնոջը: Հանդիսավոր երեկոն անցել է Բուքինգհեմյան պալատում: Որոշ օգտատերերի կարծիքով՝ Միդլթոնի զգեստը նման է հարսնացուի ընկերուհու կամ ավարտական հանդեսի զգեստի: Այս ամենին բրիտանական հանրության արձագանքը […]

̰
«Գահերի խաղից» հայտնի դերասան Ալֆի Ալենը հայր է դարձել

20:40 23.10.2018

Հոլիվուդյան դերասան Ալֆի Ալենը, որ ավելի հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալից Տեոն Գրեյջոյի դերակատարի մարմնավորմամբ, այսօր առաջին անգամ հայր է դարձել: Ուրախալի լուրը դերասանը հայտնել է իր Instagram-ի էջում: «Սիրով ու անսահման ուրախությամբ ձեզ եմ ներկայացնում մեր ընտանիքի նոր անդամին: Նա պարզապես իդեալական է ու գեղեցկուհի»,- նշել է Ալֆի Ալենը: https://www.instagram.com/p/BpP4PtTHzjd/?utm_source=ig_embed Երեխայի մայրը DJ Էլլի […]

̰
Ոչ սովորական փառատոն. Հազարավոր ոչխարներ «քայլերթով» անցել են Մադրիդի փողոցներով

17:46 23.10.2018

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փողոցներում անցած կիրակի լսվել են հազարավոր ոչխարների մայոցներ: Ավելի քան 1500 ոչխար և այծ՝ հովվաշների ուղեկցությամբ, անցել են Իսպանիայի մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներով, իսկ ավտոմեքենաների վարորդներն ստիպված են եղել փնտրել շրջանցիկ երթուղիներ: Ոչխարների «հաղթարշավը» շարունակվել է մոտ 4 ժամ: Դա Իսպանիայում ավանդական շքերթ է, երբ երկրի մի շրջանից հազարավոր ոչխարներ տեղափոխվում […]

̰
Ի՞նչ է նվիրել Քանյե Ուեսթը կնոջը ծննդյան օրվա կապակցությամբ

12:15 22.10.2018

Տարեդարձի օրվա կապակցությամբ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն օրիգինալ նվեր է մատուցել կնոջը՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Նա Քիմին նվիրել է ծաղիկներ և հրամցրել կենդանի երաժշտություն, բայց շատ անսովոր կերպով: Քանյեն նվերը մատուցել է Կալիֆոռնիայում գտնվող իրենց առանձնատանը, իսկ տեսանյութը Քիմ Քարդաշյանը հետո տեղադրել է համացանցում: Առաստաղից կախված էկզոտիկ ծաղիկների և փետուրների ներքո հայտնի երաժիշտներից մեկը […]

̰
Աշխարհում համացանցից առավել շատ օգտվում են տղամարդիկ

18:40 21.10.2018

Inclusive Internet կազմակերպության հետազոտության արդյունքում պարզվել է, որ աշխարում համացանցից օգտվողների մեծամասնությունը տղամարդիկ են։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Կարևոր պատճառներից մեկն այն է, որ երկրների մի մասում կանայք զբաղվում են ընտանեկան ու խնամքի գործերով ու ավելի քիչ ժամանակ են ունենում համակարգչից օգտվելու համար։ Կազմակերպությունը հարցում է արել 86 երկրում, որտեղ բնակվում է […]

̰
Բարձրակրունկներով տանը քայլող իտալուհիներին տուգանել են հարևանների բողոքից հետո

16:15 21.10.2018

Իտալական Վիչենցա քաղաքի դատախազությունը տանը բարձրակրունկներով քայլելու և ներքևի հարկի հարևանների բողոքն անտեսելու համար 500 եվրո տուգանք է սահմանել մոր և նրա 2 աղջիկների նկատմամբ։ Այս մասին հաղորդել է իտալական Corriere del Veneto լրատվական կայքը։ Ըստ հրապարակման՝ հարևանները դեռևս 4 տարի առաջ էին խնդրել կանանց ուշ գիշերին բարձրակրունկներով չքայլել բնակարանում, սակայն վերջիններս խնդրանքն անտեսել են։ […]

̰
Մորուքը մոդայիկ է, բայց դա ժամանակավոր է

22:54 20.10.2018

Գեղեցկության չափանիշները փոխվում են, բայց ոչ շատ արագ: Դրա վրա ազդում են թե՜ ԶԼՄ-ները, և թե՜ նորաձևությունն ու ժամանակակից մշակույթը: Մինչդեռ մարդիկ գեղեցկության  մասին իրենց պատկերացումները շատ ավելի  հաճախ են փոխում՝ անգամ ոչ թե  տարիների, այլ ամիսների ընթացքում: Այդ չափանիշները նույնիսկ կարող են պահի ազդեցության տակ փոխվել: Պատճառն այն է, որ անընդհատ փոխվում են մեր […]

̰
«Միսս աշխարհ»-ի լիբանանցի գեղեցկուհին տիտղոսից զրկվել է իսրայելցի մասնակցի հետ լուսանկարի պատճառով

16:38 19.10.2018

«Միսս աշխարհ» մրցույթի մասնակից, լիբանանուհի Սալվա Աքարին զրկել են տիտղոսից այն բանի համար, որ եզրափակիչ փուլի ժամանակ նա լուսանկարվել է Իսրայելը ներկայացնող մասնակցի՝ Դանա Զրեյքի հետ: Տարածված լուսանկարում երևում է, որ մրցույթի մասնակիցները կանգնած են կողք-կողքի և ձեռքերով ցույց են տալիս  հաղթանակի հայտնի նշանը: Նկարը համացանցում հայտնվելուց անմիջապես հետո լիբանանյան կողմը նշել է, որ չի […]

̰
Լեդի Գագան այլևս նախանձելի հարսնացու չէ

20:00 17.10.2018

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան դադարում է նախանձելի հարսնացու լինել: Նա ամուսնանում է իր մենեջերի՝ Քրիստիան Կարինոյի հետ: Այդ մասին երգչուհին հայտարարել է երեկույթներից մեկի ժամանակ: Նա շնորհակալություն է հայտնել իր փեսացուին՝ Քրիստիանին, հետո նաև հաստատել է տարածված լուրերը, թե նշանված է նրա հետ: Հիշեցնենք՝ զույգը հանդիպում է 2017 թվականի փետրվարից:

̰
Քանյե Ուեսթը Ուգանդայի նախագահին մարզակոշիկ է նվիրել

00:11 17.10.2018

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը և նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, Ուգանդա կատարած այցի ժամանակ հանդիպել են Ուգանդայի նախագահի հետ և նրան մարզակոշիկներ նվիրել: Այս մասին հայտնում է Sky News-ը: Ուեսթը մարզակոշիկի վրա նաև ինքնագիր է թողել, իսկ Ուգանդայի նախագահը, իր հերթին, զույգին անվանակոչել է: Քանյե Ուեսթին անվանել է Կանեսիգա, իսկ Քիմին՝ Կեմիգիշա: Հանդիպման ժամանակ ռեփերը հայտարարել […]

̰
Ջասթին Թրյուդոն և իր գեղեցիկ կինը

23:41 13.10.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և իր գեղեցիկ կինը՝ Սոֆիա Գրեգուարը, ամուսնացել են 2005 թ․-ին: Զույգը հաճախ է հայտնվում հանրային վայրերում և սիրում է լինել հանրության ուշադրության կենտրոնում: Ի տարբերություն շատ ղեկավարների՝ Թրյուդոն չի ամաչում իր զգացմունքներն ի ցույց դնել՝ տեսախցիկների առջև համբուրելով կնոջը: Ի դեպ, Կանադայի առաջին տիկինը մասնագիտությամբ լրագրող չէ, սակայն երկար տարիներ աշխատել […]

̰
Երևանի երկնքում ինքնաթիռներով բարձրագույն պիլոտաժի հնարքներ ցուցադրեցին ռուս հայտնի օդաչուները

16:38 13.10.2018

Էրեբունու օդանավակայանում այսօր բաց դռների օր էր: Մարդիկ ուսումնասիրում էին այնտեղ գործող ռուսական բազայի ինքնաթիռները, ուղղաթիռներն ու առկա զինամթերքը: Երեխաները բարձրանում էին զինտեխնիկայի վրա ու լուսանկարվում։ Բայց միջոցառման «մեխը» Ռուսաստանից ժամանած վարպետ օդաչուների թռիչքներն էին: Նրանք եկել էին ավիաբազային ու Երևանի 2800-ամյակը շնորհավորելու։ Ավիաբազայի հրամանատարը ողջունում է հյուրերին ու կեսկատակ խնդրում՝ տեխնիկայի վրայից ոչինչ չպոկել, […]

̰
Իլոն Մասկը մտադիր է ալկոհոլի սեփական բրենդ ստեղծել

08:07 13.10.2018

Tesla ընկերությունը Teslaquila անվանումով ապրանքանիշի արտոնագրի հայտ է ներկայացրել։ Այդ բրենդի ներքո նա կիրացնի թունդ ոգելից խմիչք տեկիլա։ Առաջին անգամ Teslaquila անվանումը հայտնվել էր ընկերության ղեկավար Իլոն Մասկի կատակում։ Tesla և Spacex ընկերությունների ղեկավարը Twitter-ում տեղադրել էր լուսանկար, որում երևում էր Model 3 մեքենայի կողքին հենված՝ «սնանկություն» գրությամբ ստվարաթղթի կտորը ձեռքին։ Նա այդ կերպ էր […]

̰
Եղիսաբեթ ll-ի թոռնուհին՝ արքայադուստր Եվգենիան, ամուսնացել է գինեվաճառի հետ

00:54 13.10.2018

Մեծ Բրիտանիայի թագուհու թոռնուհին, Յորքի դքսի աղջիկը՝ արքայադուստր Եվգենիան, ամուսնացել է գինեվաճառ Ջեք Բրուքսբենկի հետ: Յորքի արքայադուստր Եվգենիա Վիկտորիա Ելենան Եղիսաբեթ 2-րդ թագուհու 6-րդ թոռնուհին է և բրիտանական միապետական գահի՝ թվով 9-րդ հավակնորդը: Այսօր նրա հարսանեկան շքեղ արարողությունն է եղել, նրա ընտրյալը գինեվաճառ է: Նրանց հարսանեկան արարողությունը  տեղի է ունեցել Վինձորյան պալատում՝ Սուրբ Գեորգի եկեղեցում: […]

̰
BACK_TO_TOP