23:56 21.12.2018
Օրերս 49-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր երկրպագուներին ուրախացրեց նոր տեսահոլովակով, երգը կոչվում է Limitless։ Հետաքրքիրն այն է, որ այս տեսահոլովակում նկարահանվել է նաև երգչուհու 10-ամյա դուստրը՝ Էմման: Տեսահոլովակում աղջիկը կրկնօրինակում է մորը և ներկայանում այն զգեստներով, որով ներկայանում է Ջենիֆեր Լոպեսը:
01:04 21.12.2018
Հաշված օրեր հետո կտոնենք Ամանորը և Սուրբ Ծնունդը. արդեն տոնածառը զարդարելու ժամանակն է: Իհարկե, տոնածառը կարելի է զարդարել ավանդական տարբերակով, սակայն այլընտրանքային մոտեցումները ևս շատ հետաքրքիր են: Ձեզ ենք ներկայացնում տոնածառը զարդարելու յուրօրինակ տարբերակներ. Տոնածառ Հանրային գրադարանում Մինիմալիստական Լաբորատորիայում ևս Ամանոր է.. Իսկ ինչո՞ւ ոչ… Վտանգավոր տոնածառ Ոստիկանները ևս տոնում են Նոր տարին Խնայեք գումարը […]
00:56 21.12.2018
Հեղինակավոր Models.com կայքը հրապարակել է լավագույն մոդելների ամենամյա վարկանիշը: Ցանկը գլխավորում է հարավսուդանցի մանեկենուհի Ադութ Ակեչը, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ջիջի Հադիդն ԱՄՆ-ից: Նշվում է, որ Ադութն ընտրվել է նորաձևության ոլորտի պրոֆեսիոնալների կողմից, իսկ Ջիջին ձայների մեծ մասը ստացել է ընթերցողների քվեարկության արդյունքում: Տղամարդկանցից լավագույն մոդել են ճանաչվել Ալթոն Մեյսոնն (պրոֆեսիոնալ ժյուրի) ու […]
20:37 20.12.2018
«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասան Ռիչարդ Մեդլենը կանխատեսել է, թե ինչ վերջաբան կունենա հեռուստասերիալը: Ըստ Մեդլենի՝ հեռուստանովելի վերջում կմնան միայն վիշապները: «Ինձ թվում է՝ վերջում կմնան ամենուր թռչող 3 վիշապները, իսկ մյուսները կմահանան: Իրականում հենց այդպես կարող է լինել»,- նշել է դերասանը: Ռիչարդ Մեդլենը նաև նշել է, որ իր՝ սերիալից իր դուրս գալուց հետո շատ է […]
20:15 19.12.2018
Գերմանացի հայտնի մոդել Հայդի Քլումը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ընկել բեմի վրա: Մոդելն իր Instagram-ում հրապարակել է արխիվային տեսանյութ, որը արվել է 2016թ-ին.: Տեսանյութում նա երգում ու պարում է «Ամերիկայի տաղանդը» շոուի մասնակցի հետ: Պարելու ժամանակ մոդելն անհաջող շրջվել է ու ընկել: https://www.instagram.com/p/BriV8snDSS1/?utm_source=ig_embed
20:02 18.12.2018
Մոտ 2 շաբաթ է մնացել մինչ Ամանորը: Ի՞նչ կարելի է հագնել Ամանորի գիշերը, ո՞ր գույներն են առավել թրենդային գալիք տարի, ի՞նչ աքսեսուարներ է նախընտրելի կրել դեղին խոզի տարում: Այս ամենի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է ոճաբան Կարինե Դնոյանի հետ: «Սովորաբար ոճաբաններն ուրիշ խորհուրդներ են տալիս, իսկ աստղաբանները՝ ուրիշ, բայց այս տարի բավականին համընկավ, որովհետև նորաձևության մեջ, […]
19:50 18.12.2018
54-ամյա Մոնիկա Բելուչին հանդիպում է 36-ամյա նկարիչ Նիկոլյա Լեֆևրի հետ: Այս մասին հայտնում է ֆրանսիական Voici հանդեսը: Պապարացիներին հաջողվել է զույգին միասին լուսանկարել: Մոնիկա Բելուչիի անձնական կյանքի մասին նախկին ամուսնուց՝ Վենսան Կասելից, բաժանվելուց հետո գրեթե տեղեկություն չկար: Բելուչին և Կասելը բաժանվել են 5 տարի առաջ և այս հինգ տարում Վենսանն արդեն հասցրել է կրկին ամուսնանալ, բայց […]
13:33 18.12.2018
Երեկ «Ռադիո Վանի» ամբողջ անձնակազմը նշում էր ռադիոյի հիմնադրման 20-ամյակը: 103.1 հաճախականությամբ հեռարձակող ռադիոկայանն այս տարիների ընթացքում ամեն օր ուրախ օր ու բարձր տրամադրություն է մաղթել իր ունկնդիրներին: Աշխատանքային սովորական ընթացքից զատ, «Ռադիո Վանը» միշտ աչքի է ընկեր նորարարական լուծումներով, որոնք էլ մեդիադաշտում դրական են ընդունվել ու առողջ մրցակցության հիմք ստեղծել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Ռադիո Վանի» […]
20:00 15.12.2018
Մեգան Մարքլի քրոջը՝ Սամանտային, դուր չի եկել իր քրոջ և արքայազն Հարրիի սուրբծննդյան լուսանկարը: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը: Հաղորդվում է, որ նա ասել է, որ այնտեղ «մի տեսակ տխուր է ստացվել»: «Հետաքրքիր է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին մեջքով են շրջված: Նրանք շրջվել են ամբողջ աշխարհի՞ց, թե՞ միայն ընտանիքից: Դա մի փոքր տխուր […]
19:50 15.12.2018
Հաշված օրեր են մնացել Ամանորին, և շատերն արդեն սկսում են զարդարել տոնածառը: Ի՞նչ եղանակով կարելի է զարդարել այն, ո՞ր գույներն են գերադասելի այս տարի: Այս հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ոճաբան Կարինե Դնոյանի հետ. «Այս տարվա թրենդային գույնը դեղինն է, ոսկեզօծը, կարող են բանտիկներ լինել կամ գնդեր, կամ էլ ոսկեզօծ լույսեր: Հետաքրքիր կլինի նաև կերպարանքով խաղալիքներով […]
00:42 14.12.2018
Tvil.ru ծառայությունը զբոսաշրջիկներից ամենից շատ գողացվող ապրանքների ցանկ է հրապարակել, հայտնում է Lenta.ru-ն: Հաղորդվում է, որ ոլորտի մասնագետները հարցում են կատարել սոցիալական կայքերում ու պարզել, որ գողերի համար ամենահարմար «ավարը» հեշտությամբ վաճառվող փոքր չափսերով ապրանքներն են: Այսպիսով՝ նորություն չէ, որ այդ ցուցակում ամենահարմար տարբերակը դրամապանակն է: Այս տարբերակի օգտին քվեարկել է հարցվածների 49 տոկոսը: Երկրորդը՝ […]
00:24 14.12.2018
Հայտնի է դարձել Youtube-ում ամենաշատ «դիսլայք» ստացած տեսահոլովակը: Այս մասին հայտնում է LikesCounter-ը: Հաղորդվում է, որ նոր ռեկորդը սահմանել է անցած մեկ տարվա ամենահայտնի տեսանյութերի համահավաք տարբերասկը ներկայացնող տեսանյութը: Մինչ այս՝ ռեկորդային էր համարվում Ջասթին Բիբերի Baby երգի տեսահոլովակը, որը 8 տարվա ընթացքում 9.8 միլիոն «դիսլայք» էր հավաքել: Ենթադրվում է, որ տեսանյութի այդքան բացասական արձագանքի […]
21:01 11.12.2018
Emerging Europe կայքը կազմել է տարածաշրջանում ձմեռային լավագույն հանգստյան գոտիների ցանկը, որի մեջ տեղ է գտել նաև Հայաստանը: Կայքը գրում է, որ Ծաղկաձորը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Աղբյուրը նշում է, որ հանգստյան գոտու ճոպանուղին հասնում է մինչև Թեղանիս լեռ (ծովի մակարդակից 2800 մետր բարձր.), որը կգնահատեն դահուկասահքով զբաղվող մարդիկ: Emerging […]
19:20 08.12.2018
Դժվար է սահմանել իրական միլանյան նորաձևության ոճը: Այն հիմնված է էլեգանտության վրա և չունի որևէ ավելորդություն, կենտրոնանում է դիզայնի վրա: Այս ամենին զուգահեռ այն ճարտարապետական ազդեցությունն է կրում: Եթե դուք հետևում եք Միլանի ոճին, ապա պետք է ընտրեք նրբաճաշակ իրեր, որոնք չեն «ճչում» որևէ հայտնի ապրանքանիշի պատկանելության մասին: Եվ հենց այդ ոճը նորաձևության գիտակներն առաջինը […]
18:38 08.12.2018
Altria Group ընկերությունը, որը Միացյալ Նահանգներում զբաղվում է Marlboro ապրանքանիշի ծխախոտի արտադրությամբ, գնել է կանադական Cronos ընկերության բաժնեմասերի 45 տոկոսը։ Cronos ընկերությունը Կանադայում զբաղվում է մարիխուանայի արտադրությամբ։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Malboro-ի արտադրողը մտադիր է զբաղվել հենց մարիխուանայի արտադրությամբ, ինչի համար էլ բաժնեմասերի դիմաց վճարել է 1,77 միլիարդ դոլար։ Բանն այն է, որ Կանադայում վերջերս օրինականացվել է մարիխուանայի […]
20:09 07.12.2018
2019 թվականին ամենամոդայիկ գույնը լինելու է «կենսախինդ» կորալը: Մասնագետները պնդում են, որ ոսկեգույն երանգով կենսուրախ կորալը մի տեսակ հանգիստ, անհոգ կյանքի ու գործունեության խորհրդանիշ է, ասոցացվում է նաև լավատեսության և ուրախության ձգտման հետ: Սա պնդում է Pantone լաբորատորիան, որն արդեն 20 տարի շարունակ որոշում է տարվա ամենանորաձև գույները և ուղղորդում դիզայներներին ու ոճաբաններին:
01:00 05.12.2018
57-ամյա դերասան Էդդի Մերֆին 10-րդ անգամ հայր է դարձել: Նոյեմբերի 30-ին դերասանի 39-ամյա կինը՝ մոդել Փեյջ Բատչերը լույս աշխարհ է բերել Մաքս Չարլզ Մերֆիին: Այս մասին հաղորդել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչը: «Փոքրիկ Մաքսը ծնվել է ընդամենը 3 կգ քաշով և 48 սմ հասակով: Մայրը և երեխան իրենց լավ են զգում»,- ասված է հայտարարության մեջ: Փեյջի […]
17:21 03.12.2018
Այնտեղից, որտեղից ժամանակին իր տիեզերանավով տիեզերք է ուղևորվել Յուրի Գագարինը, այսօր արձակվել է Միջազգային տիեզերակայան ուղևորվող 3 հոգանոց անձնակազմին տեղափոխող տիեզերանավը։ «Սոյուզ-ՖԳ» կրող հրթիռը մեկնարկել է Ղազախստանի Բայկոնուր կայանից ու իր հետ տարել է «Սոյուզ-ՄՍ-11» տիեզերանավը, որում գտնվում են ռուսաստանցի տիեզերագնացները, որոնք էլ Միջազգային տիեզերակայանում կփոխարինեն նախորդ հերթափոխին: Ի տարբերություն նախորդ արձակման՝ այս անգամվա արձակումն […]
23:59 01.12.2018
Դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերջնական համաձայնության են եկել երեխաների խնամակալության հարցում: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով Ջոլիի փաստաբանի արած հայտարարությանը: «Խնամակալության հարցով համաձայնության են եկել մի քանի շաբաթ առաջ և ստորագրվել է երկու կողմի դատավորների կողմից: Համաձայնության մանրամասները դեռևս հրապարակման ենթակա չեն՝ ելնելով երեխաների շահերից»,- ասել է փաստաբան Սամանտա Բլեյ Դեջանը:
19:24 01.12.2018
Վրաստանը դեկտեմբերի 17-ին Թաիլանդում մեկնարկող «Միսս տիեզերք-2018» միջազգային գեղեցկության մրցույթում կներկայացնի 25-ամյա մոդել Լարա Յանը: Մոդելը, որը զբաղվում է երաժշտությամբ, ցանկանում է պատշաճ կերպով ներկայացնել Վրաստանը հեղինակավոր գեղեցկության մրցույթում: Լարան նոյեմբերի 29-ին արդեն մեկնել է Թաիլանդ: Նա «Միսս տիեզերք-2018»-ին մասնակցելու իրավունք է ստացել՝ նվաճելով «Վիցե միսս Վրաստան-2017» տիտղոսը: Աղջիկը ծնունդով Վրաստանի Թելավի քաղաքից է, երկար […]
19:01 28.11.2018
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող հեռուստահաղորդավարների անունները: Ցուցակի առաջին հորիզոնականում փաստաբան Ջուդիթ Շեյնդլին է, որը վարում է «Դատավոր Ջուդի» ծրագիրը: Միայն անցած տարի նրա եկամուտը կազմել է 147 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Էլեն Դեջեներսն է, որը 2003 թվականից իր սեփական հաղորդաշարն է վարում: Նրա աշխատավարձն անցած տարի կազմել է 87,5 միլիոն դոլար: […]
16:44 28.11.2018
Ավստրիացի լեռնագնաց Դավիդ Լաման միայն 4-րդ փորձից հետո է կարողացել վերջապես հաղթահարել հիմալայան դժվարամատչելի գագաթներից մեկը: Այս մասին հայտնում է SBS-ը: Աղբյուրը հայտնում է, որ իր նպատակին հասնելու համար նա պայքարել է 80 կմ/ժ արագությամբ քամու դեմ: 6900 մետր բարձրություն ունեցող Լունագ Ռին հիմալայան ամենադժվարամատչելի գագաթներից մեկն է: Ավստրիացի լեռնագնացը նախկինում բարձունքը հաղթահարելու մի քանի […]
23:59 25.11.2018
Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ավագ դուստրը՝ 5-ամյա Նորթ Ուեսթը, սկսել է պարբերաբար երևալ իր մոր Instagram-ում: Քիմը պարբերաբար նրա մասնակցությամբ տեսանյութեր է հրապարակում: Այսօր Քիմը հրապարակել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է դուստրը շպարում մորը:
23:27 24.11.2018
Կատվի ու ձկան մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է տարածվել համացանցում: Այստեղ կենդանին ամեն կերպ փորձում է որսալ սառցե հաստ շերտի մեջ մնացած ձկանը, սակայն, չնայած մեծ ջանքերին, նրա մոտ դա չի ստացվում: Դեպքը տեղի է ունեցել Չինաստանում: Տեսանյութը հրապարակել է Թվիթերի օգտատեր Փոլ Բրուքսը: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեսանյութն մի քանի միլիոն դիտում է ունեցել: […]
00:58 24.11.2018
Իռլանդիայի Դուբլին քաղաքի բնակչուհիները ներքազգեստներով բողոքի ակցիա են կազմակերպել, հաղորդում է Metro-ն: Կանայք դուրս են եկել փողոց՝ ի նշան բռնաբարության ենթարկված անձանց մեղադրանքներ հասցնելու դեմ բողոքի: Կանայք Դուբլինի փողոցներով շրջել են ժանյակավոր ներքնազգեստներով, գոտիներով և երկար զուգագուլպաներով: Նրանց մարմնի տարբեր մասերին գրված է եղել ՝ «համաձայնություն չեմ տվել»: Բողոքի ակցիայի պատճառ է դարձել 17 տարեկան աղջկա բռնաբարության […]
22:24 22.11.2018
Օնլայն վաճառքի չինական խոշոր ընկերությունները վաճառքից հանել են Dolce & Gabbana բրենդի ապրանքները: Նորաձևության տունը Շանհայում տեղի ունեցած նորաձևության ցուցադրության գովազդից հետո հայտնվել է սկանդալի կիզակետում: Գովազդում, ըստ սյուժեի, չինացի մոդելը սննդի համար նախատեսված փայտիկներով փորձում է ուտել իտալական հայտնի ուտեստներ՝ սպագետի, պիցցա և այլն, իսկ կադրի այն կողմից տղամարդու ձայնը նրան երկիմաստ հուշումներ է […]
19:45 22.11.2018
Netflix-ը հրապարակել է «Օծանելիք» 6 սերիայից բաղկացած ֆիլմի թրեյլերը: Այն նկարահանվել է Պատրիկ Զյուսկինդի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ժամանակակից Գերմանիայում: Ոստիկանությունը հարցաքննում է 6 ընկերների այն բանից հետո, երբ մահանում է նրանց ընկերներից մեկը: Հարցաքննության արդյունքում պարզվում են տհաճ մանրամասներ հարցաքննվողներից յուրաքանչյուրի կյանքից: Այդ ամենից բացի՝ պարզվում է, որ մահացած […]
12:07 19.11.2018
Ռուսաստանում ամենահայտնի սափրող, վարսահարդար-ոճաբաններից մեկը համարվում է Անդրանիկ Ստեփանյանը: Նա Նիդերլանդներից է և վերջին 4 տարում ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերի վարսահարդարն է համարվում: Նրան ուղղակի Անդո են ասում: Իր առաջին քայլերը հայազգի ոճաբանը սկսել է դեռ Երևանում, 17 տարեկանում: Զբաղմունքը սկզբում սիրողական էր: Հասարակ մկրատով կտրում-հարդարում էր ընկերների մազերը: Իսկ Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո սիրողական զբաղմունքը […]
19:41 17.11.2018
Ամերիկացի երգչուհի ու դերասանուհի Մենդի Մուրը հետաքրքիր պատմություն է պատմել իր և Մեգան Մարքլի մասին: Այս մասին հայտնում Fox News-ը: Նշվում է, որ հարցազրույցներից մեկի ժամանակ Մենդի Մուրին ցույց են տվել 2006 թվականի լուսանկար, որում հայտնի մարդիկ կան, այդ թվում՝ նաև Մեգան Մարքլը: Դերասանուհին շատ է զարմացել այդ հին լուսանկարը տեսնելով և պատմել է իր և […]
19:16 17.11.2018
Այսօր հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit և Initialized Capital ընկերությունների հիմնադիր Ալեքսիս Օհանյանը նշում են ամուսնության մեկ տարին: Այս ընթացքում նրանք դուստր են ունեցել՝ Օլիմպիան, որի լուսանկարները պարբերաբար հայտնվում են Ալեքսիսի ու Սերենայի միկրոբլոգերում։ Ամուսինները սոցիալական ցանցերում գեղեցիկ շնորհավորանք են հղել միմյանց հարսանիքի օրվա կապակցությամբ։ Ալեքսիսն իր Instagram-ում հարսանեկան լուսանկար է հրապարակել, որը Սերենայի հետ պարից […]