Հայկական արմատներով գեղեցկուհին Վրաստանը կներկայացնի «Միսս տիեզերք» մրցույթում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Հայկական արմատներով գեղեցկուհին Վրաստանը կներկայացնի «Միսս տիեզերք» մրցույթում

19:24 01.12.2018

Վրաստանը դեկտեմբերի 17-ին Թաիլանդում մեկնարկող «Միսս տիեզերք-2018» միջազգային գեղեցկության մրցույթում կներկայացնի 25-ամյա մոդել Լարա Յանը:

Մոդելը, որը զբաղվում է երաժշտությամբ, ցանկանում է պատշաճ կերպով ներկայացնել Վրաստանը հեղինակավոր գեղեցկության մրցույթում: Լարան նոյեմբերի 29-ին արդեն մեկնել է Թաիլանդ: Նա «Միսս տիեզերք-2018»-ին մասնակցելու իրավունք է ստացել՝ նվաճելով «Վիցե միսս Վրաստան-2017» տիտղոսը: Աղջիկը ծնունդով Վրաստանի Թելավի քաղաքից է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Չեբոքսարի քաղաքում, ապա կրկին վերադարձել հայրենիք:

«Երեք տարի է՝ բնակվում եմ Թբիլիսիում: Ես հաճախ եմ ճանապարհորդել, սակայն միշտ ձգտել եմ վերադառնալ հայրենիք, որովհետև շատ եմ սիրում Վրաստանը: Մենք երկար տարիներ ապրել ենք Ռուսաստանում: Մայրս վրացի է, հայրս՝ հայ, որը  ծնվել և մեծացել է Վրաստանում»,- պատմել է Լարան:

Մոդելային կարիերան Լարան սկսել է Ռուսաստանում, երբ 17 տարեկան էր: Սկզբում ընտանիքն այն համարում էր հրապուրանք՝ չպատկերացնելով, որ աղջկա զբաղմունքը կարող է վերաճել հաջող կարիերայի:

«Դպրոցը, այդ թվում՝ երաժշտական, ավարտել եմ Ռուսաստանում: Ի դեպ, այս տարի հաճելի զուգադիպություն եղավ: Ռուսաստանում «Միսս Ռուսաստան» տիտղոսը նվաճած մոդելը, որը ևս մասնակցելու է «Միսս տիեզերք-2018» գեղեցկության մրցույթին, և ես նույն գործակալությունից ենք, այնպես որ, ռուսական գործակալությունը միաժամանակ կաջակցի և՛ ինձ, և՛ նրան»,- ասել է Լարա Յանը:

Վրաստանը նման մրցույթին ներկայացնելը Լարայի համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն և քրտնաջան աշխատանք: Մի ամբողջ տարի աղջիկը քրտնաջան աշխատել է, որպեսզի արժանապատիվ ներկայացնի Վրաստանը, որը նրան միջազգային մրցույթի ուղեգիր է տվել:

«Ցանկացած աղջկա համար ներկայացնել իր երկիրը նման պատասխանատու մրցույթում, ինչպիսին է«Միսս տիեզերքն» է, պատիվ է և պատասխանատվություն: Այդ պատճառով ես շատ եմ աշխատում, որ չսխալվեմ և ոչինչ չմոռանամ»,- ասում  է Լարան:

Փորձերը, առողջ ապրելակերպը, «բյութի պրոցեդուրաները» Լարիի կյանքի անքակտելի մասն են: Նրա կարծիքով՝ այն իր կյանքի անքակտելի մասն է, որը պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք:

«Կարծում եմ՝ պետք է շատ աշխատել և խելացի լինել: Կարևոր է ունենալ նպատակ, լինել ուժեղ, լինել համբերատար , որովհետև իրական կյանքում ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է հեռվից՝ անցար պոդիումով և վերջ: Դա շատ բարդ է, և պետք է աշխատել ամեն օր»,- համոզված է երիտասարդ մոդելը:

Լարան տիրապետում է վրացերեն, ռուսերեն լեզուներին, սովորում է անգլերեն ու թուրքերեն: Անգամ թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը, որը մոդելը մտադիր է ներկայացնել հանրությանն իր ծննդյան օրը՝ հունվարի 1-ին:

«Նաև վիզաժիստ եմ: Ինչ վերաբերում է երաժշտությանը, ինքս եմ գրում և շուտով կկիսվեմ ունկնդիրներիս հետ»,- ասել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

21:16 20.07.2025

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Հուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:49 20.07.2025

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

20:18 20.07.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

19:38 20.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

19:10 20.07.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Հուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

18:39 20.07.2025

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...

BACK_TO_TOP