00:54 13.10.2018
Մեծ Բրիտանիայի թագուհու թոռնուհին, Յորքի դքսի աղջիկը՝ արքայադուստր Եվգենիան, ամուսնացել է գինեվաճառ Ջեք Բրուքսբենկի հետ:
Յորքի արքայադուստր Եվգենիա Վիկտորիա Ելենան Եղիսաբեթ 2-րդ թագուհու 6-րդ թոռնուհին է և բրիտանական միապետական գահի՝ թվով 9-րդ հավակնորդը: Այսօր նրա հարսանեկան շքեղ արարողությունն է եղել, նրա ընտրյալը գինեվաճառ է:
Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Վինձորյան պալատում՝ Սուրբ Գեորգի եկեղեցում:
The Dean of Windsor joins the couple's right hands together and proclaims them husband and wife. #RoyalWedding pic.twitter.com/2f4vnN47CT
— The Royal Family (@RoyalFamily) October 12, 2018
Արքայադուստր Եվգենիան ծնվել է 1990թ․-ին, նա Եղիսաբեթ 2-րդի երկրորդ որդու՝ Յորքի դուքս Էնդրյուի կրտսեր դուստրն է: Եվգենիան վերջին կես դարի ընթացքում առաջին արքայադուստրն է, որի ամբողջական անվան մեջ կա Վիկտորիա անունը: 19-րդ դարում Բրիտանիայի միապետ Վիկտորիա թագուհին շեշտել էր, որ իր ժառանգների ամբողջական անունների մեջ պետք է լինի իր անունը, սակայն անհասկանալի պատճառներով ներկայիս ժառանգներից միայն Եվգենիայի անվան մեջ կա Վիկտորիա անունը:
Ջեք Բրուքսբենկը 32 տարեկան է, նա բարոնետական տոհմի ժառանգ է և արքայադուստր Եվգենիայի շատ հեռավոր ազգականներից է:
Բրուքսբենքը արքայադստեր հետ ծանոթացել է 7 տարի առաջ Շվեյցարիայում: Այն ժամանակ Ջեքը իր կարիերան է զարգացրել ռեստորանային և հյուրանոցային բիզնեսում և այդտեղ աշխատել է մատուցող: Վերջին տարիների ընթացքում նա հաջողությունների է հասել այդ բիզնեսում և ի վերջո դարձել է լոնդոնյան Mahiki գիշերային ակումբի սեփականատեր: Վերջերս նա հրաժարվել է ակումբից և զբաղվում է գինեվաճառությամբ:
Բրուքսբենքը չնայած որ տիտղոսավոր ընտանիքի անդամ է, բայց անձամ նա տիտղոսներ չունի և դա նշանակում է, որ իր ու Եվգենյայի երեխաները նույնպօես տիտղոսներ չեն կրի և մեծ հաշվով կապ չեն ունենա արքայական ընտանիքի հետ: Եվգենյայի տիտղոսը չի կարող անցնել իր ժառանգներին և նա նույնպես չի կարող ժառանգել իր հոր դքսության տիտղոսը:
2016-ին ԶԼՄ-ներին հայտնի դարձավ, որ հենց Յորքի դուքսը դիմել է թագուհուն և խնդրել, որ իր դուստրերի ամուսիններին կոմսի տիտղոս շնորհեն:
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...