15:20 04.07.2018
Երգչուհի Էմմին իր Instagram-ի էջում հուզիչ գրառում է կատարել իր մայրիկի ու հայրիկի մասին:
«Ինձ մի՛ խղճացեք։ Ես իմ ծնողների ներկայությունն զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան։ Նրանք իմ մեջ են, իմ արյունն ու իմ մարմինն են։ Լինելով ծնողներիս միակ զավակը` երբեք էգոիստ չեմ եղել։ Այսօր՝ առավել ևս։ Տեսնելով մամայիս տանջանքն այս հիվանդության պայքարի մեջ՝ ես հիմա ավելի հանգիստ եմ։ Հավերժ միմյանց սիրահարված Նադյան ու Դոդոն հիմա նորից միասին են և, ըստ սովորության, իրար հետ շրջում են ամբողջ աշխարհով։
Իմ պահապան հրեշտակներն են։ Գիտակցելով իմ միակ զավակ լինելու փաստը՝ նրանք աշխարհով մեկ թողել են ինձ ընկերներ, ովքեր ինձ թև ու թիկունք կլինեն։ Ինձ կփայփայեն և նվիրված կլինեն այնպես, ինչպես իմ ծնողներն են իրենց վերաբերել։ Մի ամբողջ բանակ է ինձ այսօր օգնում։
Իմ կողքին են հարազատներս, ընկերներս, հարևաններս, ծնողներիս ընկերները, սաները, մարդիկ, ովքեր գոնե մի քանի վայրկյան շփվել են մամայիս ու պապայիս հետ։ Հիմա ես գիտեմ, որ պապաս էլ միայնակ չէ․ նրա միակ սերն ու թիկունքը, ուժ տվող Նադյան իր կողքին է։ Գուցե հիմա իրար հետ նստած՝ մամաս պատասխանում է իր հազարավոր ֆեյսբուքյան ընկերների մեկնաբանություններին, իսկ պապաս ասում է՝ «Նադեժդա՛, վերադարձի՛ր իրական կյանք»։
Այո՛, արյունս, կարծես, կապույտ է, որովհետև դուք եք ինձ ստեղծել։ Բոլորիս համար հավերժ իրար սիրող Նադյա ու Դոդո։ Դուք իմ Երևանն եք։ Եվ քանի դեռ ապրում ու շնչում եմ՝ հարուստ եմ, ուրախ, երջանիկ, սիրուն հենց ձեզնով։ Ես ժպտալու եմ ամեն օր, որ դուք դա տեսնեք։ Եվ հիմա, հենց այս բեմից կանգնած ասում եմ՝
Շնորհակալ եմ, Աստվա՛ծ, որ ընդունել ես ծնողներիս Քեզ մոտ։
Պա՛պ, ծաղիկներով դիմավորիր։
Նադեժդա Սարգսյա՜ն
Դավիթ Բեջանյա՜ն»,- գրել է Էմմին:
https://www.instagram.com/p/Bkziso7n4I5/?taken-by=emmybejanyan
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...
16:25 20.07.2025
Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
16:00 20.07.2025
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվիՆախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...
15:37 20.07.2025
Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...
15:17 20.07.2025
Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ […] ...
15:00 20.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան, 1-ին զանգվածի Բորյան, 2-րդ զանգվածի Թոթովենցի, 4-րդ զանգվածի Հովհաննիսյան, 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան, 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցների և Մայակ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...