09:49 04.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։
21:24 03.05.2021
ՌԴ-ի հետ ԱՄՆ-ի ավելի կայուն և կանխատեսելի հարաբերությունների հնարավորությունը կախված է Մոսկվայի որոշումից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:ծ «Մենք ուշադիր կհետևենք ռուսական գործողություններին և ինչ գործողություններ ՌԴ-ն կընտրի… եթե ՌԴ-ն որոշի անխոհեմ կամ ագրեսիվ գործել, մենք կպատասխանենք», – ասել է Բլինկենը Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում: «Բայց մենք էսկալացիա չենք փնտրում, մենք կնախընտրեինք ավելի կայուն […]
20:55 03.05.2021
ԱԺ հատուկ նիստին ներկա երկու խմբակցությունների պատգամավորները Նիկոլ Փաշինյանին հարցեր չեն ուղղել, ելույթներ չեն ունեցել, առավել ակտիվ են եղել անկախ պատգամավորները: Նրանք բարձրացրել են սահմաններին, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, պատերազմի պատճառներին վերաբերող հարցեր, որոնց ինչպես հարցուպատասխանի ժամանակ, այնպես էլ եզրափակիչ ելույթում արձագանքել է Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
19:54 03.05.2021
ԱԺ հատուկ նիստին ներկա երկու խմբակցությունների պատգամավորները Նիկոլ Փաշինյանին հարցեր չեն ուղղել, ելույթներ չեն ունեցել, առավել ակտիվ են եղել անկախ պատգամավորները: Նրանք բարձրացրել են սահմաններին, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, պատերազմի պատճառներին վերաբերող հարցեր, որոնց ինչպես հարցուպատասխանի ժամանակ, այնպես էլ եզրափակիչ ելույթում արձագանքել է Նիկոլ Փաշինյանը:
18:07 03.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 3-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի հերթական նիստը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Կառավարության հեղինակած ՀՀ Քրեական օրենսգրքի և կից […]
18:03 03.05.2021
Այսօր, ԱԺ հատուկ նիստում, վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, եզրափակիչ ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որում ասվում է․ «Շնորհակալ եմ նախ կառուցողական առաջարկությունների համար: Չնայած պայմանավորվել ենք, որ այսօրվա քննարկումը տեխնիկական բնույթ է կրելու, բայց հնչել են մտքեր, որոնց չանդրադառնալն ուղղակի կարող է սխալ տպավորություն թողնել, մեր գործընկերների կողմից բարձրացված մի […]
15:55 03.05.2021
Սոցիալական կայքերում 2021 թվականի օսկարակիր կարճամետրաժ «Երկու հեռավոր անծանոթներ» ֆիլմի հեղինակներին մեղադրել են գրագողության մեջ, հաղորդում է What’s on Netflix պորտալը: Օգտատերերից մեկի կարծիքով՝ գլխավոր հերոսի մասին սյուժեն, որն ապրել է իր կյանքի ամենավատ օրը, կարող է վերցրած լինել այլ ֆիլմից: Օրինակ` TikTok-ի տեսանյութում նա պատմում է 2016 թվականին իր նկարահանած Groundhog day for a […]
15:44 03.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ․ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12։00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»։
15:35 03.05.2021
Հայաստանյան ընտրական պրոցեսներում նախկինում եղած բարքերը բացառելու համար առաջին պատասխանատուն իշխանությունն է: Նիստի ընթացքում այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքերով` ձեռքբերված պայմանավորվածություններից որևէ շեղում չի եղել: Նա հանդես է եկել նաև առաջարկությամբ, որին դրական է արձագանքել «Իմ քայլը» խմբակցության անունից հանդես եկող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:55 03.05.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Գասպարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի […]
14:52 03.05.2021
Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված քրգործ է հարուցվել։ Այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ «Ինչպես հիշում եք, 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էինք ներկայացրել: […]
14:46 03.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի քաղաքի 37-ամյա բնակչի կողմից կատարված բնակարանային գողության դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տղամարդը, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2021թ. մարտի 1-ին` ժամը 11:30-ից մինչև 13:05-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ լուսամուտի փեղկը բացելու եղանակով, ապօրինի […]
14:41 03.05.2021
Սիրիայի Բարձրագույն սահմանադրական դատարանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ երեք քաղաքացի գրանցվելու են որպես թեկնածուներ մայիսի 26-ին կայանալիք նախագահի ընտրությանը: Ըստ դատարանի նախագահի՝ Մոհամմեդ Ջիհադ ալ-Լահհամը, երկրի ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը, նախկին պետնախարար Աբդալլա Սալյում Աբդալլան և հայրենասիրական ընդդիմությունը ներկայացնող Մահմուդ Ահմեդ Մուրայը կպայքարեն պետության ղեկավարի պաշտոնի համար: «Նախագահի ընտրությանը որպես թեկնածուներ մասնակցելու հայտերը երեք […]
14:10 03.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը․ Մայիսի 2-3-ը գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
13:22 03.05.2021
ԱԺ-ում տեղի է ունենում հատուկ նիստ, որին մասնակցում են խորհրդարանական «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին, ինչին հաջորդեց նաև կառավարության հրաժարականը: Փաշինյանը տեսաուղերձում հայտնեց, որ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում իր հրաժարականով մեկնարկում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը: Դրա համար օրենսդրությունը սահմանում է մեկ տարբերակ, […]
12:52 03.05.2021
ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է վերանվանել Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Այս մասին նա ասել է URA.ru- ի եթերում։ Քաղաքական գործիչը մատնանշել է, որ պրեզիդենտ բառը փոխառություն է անգլերենից: «Անգլիայի և Միացյալ Նահանգների երեխաները ծիծաղում են մեզ վրա, նրանք ասում են, որ ռուսները նույնիսկ ռուսերեն բառ չունեն ղեկավարի պաշտոնն անվանելու համար» – ասել է […]
11:46 03.05.2021
Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 363 դեպք, որից 129-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 48 հրդեհի, 3 փլուզման, 1 երկրաշարժի, 8 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 124 կենցաղային կանչ. տուժել է 78 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել […]
09:50 03.05.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Կոնգրեսում, ասել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միաժամանակ, սակայն, հակամարտության դեպքում սպառնացել է Մոսկվային «հետևանքներով»: The National Interest-ը գտնում է, որ սա Պուտինին ուղղված ԱՄՆ նախագահի «վերջին նախազգուշացումն էր»: «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անբարյացակամ հայտարարությունները Մոսկվային և Պեկինին դրդում են պարտադրված դաշինքի, որի հետ դիմակայությունն […]
19:49 02.05.2021
Պետդեպարտամենտը նշել է, որ ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները՝ ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանտարկյալների փոխանակման մասին համաձայնագիր ձեռք բերելու մասին, չեն համապատասխանում իրականությանը: Հայտնում է Associated Press- ը: «Այն տեղեկությունները, որ ձերբակալվածների փոխանակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես ասացինք, մենք միշտ հարցեր ենք բարձրացնում Իրանում ձերբակալված կամ անհետ կորած ամերիկացիների մասին: […]
19:14 02.05.2021
ԱՄՆ-ը և Իրանը նախատեսում են կազմակերպել ձերբակալված քաղաքացիների փոխանակում: Այս մասին հայտնում է al-Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին: «Վաշինգտոնը կազատի իրանցի չորս կալանավորներին: Փոխարենը Իրանն ազատ կարձակի չորս ամերիկացիների, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ՝ ի շահ ամերիկյան հետախուզության», – ասված է հայտարարության մեջ: Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալված իրանցիներն օգնել են շրջանցել ԱՄՆ տնտեսական էմբարգոն: Նշվում է, […]
15:48 02.05.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։ Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից: Նախագահը նախևառաջ եղել է պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր թաղամասի շինհարթակում, որտեղ ընթանում են փայտե կոնստրուկցիաներով արագ հավաքվող մոտ 140 առանձնատների տեղադրման աշխատանքները, […]
14:16 02.05.2021
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որոշում է կայացրել հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից: «Իրադարձությունների սրընթաց զարգացումը հանգեցնում է ճշմարտության, բարդ քայլ կատարվեց, արտակարգ իրավիճակը բացահայտում է համակարգի խնդիրները, որոշում կայացրի հեռանալու «Ժառանգությունից», դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով, բայց հետևում երկու տարի անկեղծ փորձ էր գործելու. պետության համար վճռորոշ պահ է […]
13:31 02.05.2021
Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որը կքննարկվի ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ամենամյա համաժողովի ընթացքում, տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը: Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44 […]
10:58 02.05.2021
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կգլխավորի երկրի ազգային տիեզերական խորհուրդը, ասված է նրա Twitter-ի հայտարարության մեջ: «Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել մեր ազգային տիեզերական խորհուրդը», – հայտնել է նա: ՆԱՍԱ-ի տիեզերական գործակալության նոր ղեկավար Բիլ Նելսոնը ողջունել է Հարրիսի նշանակումը։ «Փոխնախագահն իդեալական մարդ է դաշնային կառավարության տիեզերական քաղաքականությունը ղեկավարելու համար, որն ավելի ու ավելի բարդ […]
10:00 02.05.2021
Ղրղզստանը տարհանել է ավելի քան 33 հազար քաղաքացու Տաջիկստանի հետ սահմանի հակամարտության գոտուց: Այս մասին պատմել է հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման փոխնախարար Ալիզա Սոլթոնբեկովան, գրում է ՏԱՍՍ-ը: «Ընդհանուր առմամբ տարհանվել է 33 388 մարդ», – ասել է նա: Սոլթոնբեկովան հստակեցրել է, որ նրանցից ավելի քան 19 հազարը երեխաներ և դեռահասներ են: Ինչպես հայտնել ենք, […]
22:17 01.05.2021
2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտ՝ 180 մլրդ դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: «Ի հեճուկս բազմաթիվ «ամեն ինչը վատ է ու ոչ մի ներդրում չկա» ասողների՝ Հայաստանի ազատ և համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունն արագ շտկում է մեջքը։ Դա բնավ չի նշանակում, որ տեմպը թուլացնելու իրավունք ունենք, հակառակը՝ […]
20:23 01.05.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիս 1-ին ժամը 17.00-ից մինչև մայիս 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, […]
19:47 01.05.2021
Ղրղզստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունը շաբաթ օրը հաղորդել է, որ Տաջիկստանի հետ սահմանին զինված բախումների ընթացքում զոհված ղրղզ բնակիչների թիվը հասել է 34-ի: «Վերջին տվյալների համաձայն՝ տուժածների ընդհանուր թիվը կազմում է 173 մարդ, որից 34-ը զոհվել են», – ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր 33 մահացածի մասին: Նախարարության տվյալներով՝ 173 տուժածներից […]
18:45 01.05.2021
Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Շվեդիայի Արտաքին գործերի նախարարություն՝ ԵՄ քաղաքացիների նկատմամբ Մոսկվայի կողմից պատժամիջոցներ կիրառելու պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը ՝ վկայակոչելով ԱԳՆ խոսնակ Մաթս Սամուելսոնին։ Գործակալության զրուցակցի խոսքով ՝ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը իր դժգոհությունն է հայտնել պատժամիջոցների կիրառման համար: Ստոկհոլմը կարծում է, որ «ի տարբերություն ԵՄ պատժամիջոցների, ռուսական պատժամիջոցներն արդարացված չեն և ունեն […]
18:25 01.05.2021
Աֆղանստանի բանակի շտաբի պետ, գեներալ Յասին Զիան հայտարարել է, որ օտարերկրյա զորքերն արդեն սկսել են զորքերը դուրս բերել երկրից։Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր Աֆղանստանից զինված ուժերի դուրսբերման մեկնարկի մասին լուրը։ Աֆղանստանի բանակի շտաբի պետի խոսքով՝ «օտարերկրյա զորքերի դուրսբերումն իրականում սկսվել է»: Փետրվարի վերջին, Կատարում կայացած հանդիպման ժամանակ, […]