16:00 29.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Ղուշչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Ղուշչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
15:48 29.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը․ Ապրիլի 28-29-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
15:41 29.04.2021
Ֆրանսիան մնում է Ռուսաստանի առանցքային գործընկերներից մեկը, Փարիզը պատվավոր 6-րդ տեղն է զբաղեցնում Եվրամիության պետությունների շարքում Ռուսաստանի տնտեսության մեջ կուտակված ուղղակի ներդրումների ծավալով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պետության ղեկավարը հանդիպում է անցկացնում Ֆրանսիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ տեսակոնֆերանսի ռեժիմով: «Ֆրանսիան ինչպես եղել է, այնպես էլ մնում է Ռուսաստանի առանցքային տնտեսական գործընկերներից մեկը, Եվրամիության […]
14:56 29.04.2021
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույց ունեցավ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա տեղեկացրեց, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020-ի հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020-ի դեկտեմբերի 31-ից՝ վեց ամիս ժամկետով: «Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի […]
13:57 29.04.2021
ՀՀ Վարչական դատարանն այսօր, դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ, սկսել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումի քննությունը` իրեն պաշտոնից ազատելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցվորի ներկայացուցիչն այսօր դատարանում ներկայացրել է այն հիմքերը, որոնց առկայությամբ տվյալ հրամանագիրը խախտում է ՀՀ Սահմանադրության մի քանի հոդվածներ: Նա, հղում […]
13:47 29.04.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Արդեն ավելի, քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայմաններում, և մեր ռազմավարությունն ի սկզբանե եղել հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով: […]
13:40 29.04.2021
Ռուսաստանը չի հանդուրժի «այն, ինչ հիմա անում են Չեխիայում», նրանց միանում են բուլղարացիները և մյուսները», և ՌԴ-ն դա հստակ ցույց է տալիս, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք դա չենք հանդուրժելու, և մենք դա այլևս չենք հանդուրժում։ Մենք դա հստակ ցուցադրում ենք»,- ասել է Պեսկովը։ Պրահան ապրիլի կեսերին ՌԴ հատուկ ծառայություններին մեղադրել […]
13:26 29.04.2021
Ֆեյսբուքյան «Armenian Birdwatching Association» խմբում ս.թ. ապրիլի 28-ին տարածվել էր տեղեկատվություն վիրավոր 2 արագիլի վերաբերյալ։ ԲԸՏՄ-ից տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության և Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել են ՀՀ Արարատի մարզի Մխչյան համայնք և վիրավոր թռչուններին տեղափոխել Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման և կարանտինի […]
13:23 29.04.2021
«Այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում և բազմազան ապրանքներում, օրինակ, տեքստիլը, կահույքի արտադրությունը, ավտոմոբիլային արտադրությունը, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ: ԵՄ տարածքում արդյունաբերական կանեփի վերաբերյալ կարգավորումները մշակված են միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակում դեռևս 70-ական թվականներից: Ներկայումս ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրում: Ընդ որում, 1 հա տեխնիկական կանեփի վերամշակումից կարելի է ստանալ […]
13:13 29.04.2021
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ինջիրլիքի ռազմական ավիաբազայի վերաբերյալ՝ շեշտելով, որ այն թուրքական է և պատկանում է Թուրքիայի զինված ուժերին։ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից հնչեցված «ցեղասպանություն» եզրույթից հետո ԱՄՆ կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայի շուրջ տեղի ունեցող քննարկումների համատեքստում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել նման պարզաբանմամբ։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, ընդդիմադիր որոշ ուժեր […]
12:23 29.04.2021
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 33 տարրերից, համալրվել է ևս 12-ով: Դրանք են՝ «Համբարձման տոն», «Զատիկ, Սուրբ Հարության տոն, Սուրբ Զատիկ», «Նոր տարի» տոն», «Եզդիների հարսանեկան ծեսը», «Թաղման ծես», «Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը», «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Քանոն» երաժշտական նվագարանը», «Մուսա լեռան տոնակատարությունը», «Կուրկուտ ծիսական ուտեստի […]
11:42 29.04.2021
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ղազախստանի Նախագահի օգնական-Անվտանգության խորհրդի քարտուղար Ասետ Իսեկեշևը: Հանդիպման ընթացքում կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ղազախական հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկար, հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև ջերմ կապերը, որոնք ունեն տասնամյակների պատմություն: Քարտուղար Գրիգորյանը իր հերթին ընդգծեց, որ […]
11:18 29.04.2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հնարավորություն կտա ազատ ճամփորդել և հանել սահմանափակումները նաև դեպի մեր երկիր ելումուտը։ Կառավարության նիստում այսօր ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական բազա, որպեսզի մի քանի վայրկյանի ընթացքում պարզ լինի՝ տվյալ անձը ստացե՞լ է պատվաստում, թե՞ ոչ, ու ավելորդ անգամ մարդուն չուղարկեն տեղեկանք բերելու։ ՀՀ առողջապահության […]
10:32 29.04.2021
«Արդեն մեկ տարի է՝ մենք ապրում ենք կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Մեր ռազմավարությունը եղել է այն, որ պետք է սովորել ապրել համավարակի պայմաններում: Սակայն ռազմավարությունն ունի 2-րդ մաս՝ խոսքը պատվաստման մասին է: Հիմա ունենք պատվաստման մեծ պոտենցիալ, բայց այդ պոտենցիալը պատշաճ չափերով չի իրացվում: Ժամանակակից աշխարհում տնտեսական զարգացման չափանիշները, մասնավորապես՝ որպես զբոսաշրջության ուղղություն, գնահատվում են այն […]
10:07 29.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-30-ը աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Վարչապետի պաշտոնակատարը կայցելի Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
00:00 29.04.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին: Այս մասին չորեքշաբթի` ապրիլի 28-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ: «Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ուներ հարգել զոհերի հիշատակը և ոչ թե մեղքը բարդել որևէ մեկի […]
21:43 28.04.2021
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հանդիպել են Դուշանբեում անցնող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում կայացավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հանդիպումը: Հանդիպման մեկնարկին Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Նասրուլլո Մախմուդզոդային հայկական պատվիրակության ջերմ ընդունելության և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը […]
20:52 28.04.2021
Ապրիլի 29-ին և 30-ին Կազանում նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպում՝ որին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության և դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքը: Նիստին նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Եվրասիական տնտեսական միության երկրները […]
20:38 28.04.2021
Ապրիլի 28-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի կիրառման շրջանում անցկացվել են պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, 1-ին զորամիավորման շտաբի պետի ղեկավարությամբ ճշգրտվել են փոխգործակցության հետագա ծրագրերը, մարտական հաշվարկները, հստակեցվել ստորաբաժանումների առջև դրված խնդիրները։
19:43 28.04.2021
Ապրիլի 28-ին հեռավար ձևաչափով կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները։ Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները, բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները, քննարկել են հայ-շվեյցարական […]
18:52 28.04.2021
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 77 պատգամավոր։ Ընտրական գործընթացներին, այդ թվում՝ քարոզարշավին խոչընդոտելու դեպքում առաջարկվում է ավելի խիստ պատիժ սահմանել, ընդհուպ քրեական պատասխանատվության ենթարկել նման վարք դրսևորողներին: Առաջարկվող փոփոխություններով՝ ընտրությունների […]
16:55 28.04.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՌԴ-ի հասցեին Բուլղարիայի մեղադրանքները գործարաններում պայթյունների վերաբերյալ, հայտարարել է, որ Բրյուսելը պետք է հասկանա Չեխիայում և Բուլղարիայում զինամթերքի պահեստների նկատմամբ մասնավոր ձեռնարկատերերի վերաբերմունքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ես կարող եմ ենթադրել, որ ԵՄ-ն, այնուամենայնիվ, պետք է մտահոգվի թե՛ Չեխիայում, թե Բուլղարիայում տիրող իրավիճակով։ ԵՄ-ն պետք է, այնուամենայնիվ, […]
16:31 28.04.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում անցկացրեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի և ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխաելա Ստոյկոսկայի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ներկաները քննարկեցին համատեղ գործընկերության […]
16:06 28.04.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը: Ելույթը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի տիկին Մամեդովա, Հարգելի գործընկերներ, հանդիպման մասնակիցներ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ հանդիպման բոլոր մասնակիցներին և երախտագիտություն եմ հայտնում այս միջոցառմանը մասնակցելու հրավերի համար: Ելույթի սկզբում կցանկանայի ընդգծել այս տարվա […]
15:56 28.04.2021
Բուլղարիայի դատախազությունը վեց ռուսաստանցիների կասկածում է 2011-2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկրի զինագործական գործարաններում չորս պայթյունների կազմակերպման մեջ, որտեղ պահվում էր բուլղարացի զենքի առևտրական Էմիլիան Գեբրևին պատկանող արտադրանքը: Այս մասին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազի պաշտոնական ներկայացուցիչ Սիյկա Միլևան։ «Որոշակի նմանություն կա զինամթերքի արտադրության գործարանների 4 պայթյուններում, ոչնչացվել է այն […]
15:53 28.04.2021
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գործող նախագահին է հանձնել Ղազախստանի ժողովրդական ասամբլեայի նախագահի իր լիազորությունները: Օրենսդրության համաձայն՝ Նազարբաևը, որպես Ղազախստանի առաջին նախագահ, իրավունք ուներ ժողովրդական ասամբլեայի նախագահ մնալ ցմահ: Սակայն այսօր, ելույթ ունենալով ասամբլեայի 19 -րդ նստաշրջանում, իր լիազորությունները փոխանցել է երկրի գործող նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևին: Ասամբլեան խորհրդատվական մարմին է, որը միավորում է երկրում ապրող […]
15:46 28.04.2021
Ռուսաստանը Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան երեք աշխատակիցներին պերսոնա նոն գրատա է հայտարարել, նրանք պետք է մինչև մայիսի 5-ի օրվա վերջը լքեն ՌԴ-ն: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ «[Դեսպան] Լյուբոմիր Ռեգակուն հայտնել է, որ որպես պատասխան միջոց` Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան երեք աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվում։ Նրանց հանձնարարված է մինչև 2021 թվականի […]
15:35 28.04.2021
Չինաստանում անհայտ մեկը դանակով հարվածել է մանկապարտեզի 16 երեխաների և նրանց երկու դաստիարակներին: Երեխաներից երկուսը ծանր վիճակում են: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Չարագործը ձերբակալվել է: Տեղի ունեցածի շարժառիթները ճշտվում են:
15:33 28.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել են ջրամբարների լցվածությունը ապրիլի 27-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 94.0 մլն մ³-ով պակաս է: Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը ավելի է 27.7 մլն մ³-ով նախորդ տարվա նույն օրվա ծավալից, Ապարանի ջրամբարում` 12.7 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 16.3 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 5.86 մլն […]