TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովուրդն իր անմնացորդ աշխատանքով կառուցելու է իր երազած հայրենիքը․Նիկոլ Փաշինյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

10:49 01.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Բոլորիս շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը, այնուհետև պատերազմը մեր առջև բացել են բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է միայն բոլորիս համատեղ ամենօրյա աշխատանքով, յուրաքանչյուրիս անհատական […]

̰
Պուտինն արգելել է ռուս պաշտոնյաներին օտարերկրյա քաղաքացիություն ունենալ

10:19 01.05.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է պետական համակարգի աշխատողներին երկրորդ քաղաքացիություն կամ կացության թույլտվություն ունենալ արտերկրում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ապրիլի 30-ին, հայտնում է RIA Novosti-ն։ Այն տարածվում է պետական պահպանությա, մաքսային մարմինների աշխատակիցների, զինծառայողների, գվարդիականների, Արտակարգ իրավիճակների նախարարության, Արտաքին հետախուզական ծառայության, Դաշնային քրեակատարողական ծառայության, Պետդումայի պատգամավորների, ՌԴ սուբյեկտների ղեկավարների, ԿԲ […]

̰
Կիևում ձերբակալել են թմրավաճառությամբ զբաղվող Թուրքիայի քաղաքացիների

23:12 30.04.2021

Իրավապահները բացահայտել են կազմակերպված հանցավոր խումբ, որը զբաղվել է առանձնապես խոշոր չափերով կոկաին ձեռք բերելով, պահելով, փոխադրելով և իրացնելով, հաղորդում է գլխավոր դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը: «Կիևում մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավելի քան 2 կգ կոկաին իրացնելու ժամանակ ձերբակալվել են խմբի երկու մասնակիցներ ՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ», – ասված է հաղորդագրության մեջ: […]

̰
ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում. Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ

22:13 30.04.2021

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարն այն համոզման է, որ Եվրոպական միությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունն ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Բորիս Կոլարն այդ մասին հայտարարել է Սլովակիայի հանրային հեռուստատեսության (RTVS) եթերում, Սլովակիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանի հետ Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ […]

̰
Վարժանքներ 4-րդ զորամիավորումում

22:00 30.04.2021

Մասնագիտական կարողությունները և բարդ տեղանքում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու, ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողները հաղթահարել են ուսումնական արգելագոտին, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները, ստեղծել բարենպաստ պայմաններ յուրային զորքերի […]

̰
Անցկացվել են անվտանգության պահպանման համալիր միջոցառում-պարապմունքներ

21:13 30.04.2021

Զինվորական ծառայության անվտանգության ապահովման համատեքստում, փոխգործակցելով ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության հետ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել են «Անվտանգության օր» համալիր միջոցառում-պարապմունքներ: Ինչպե տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, ստորաբաժանումների կազմով անցկացված պարապմունքների նպատակն էր անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման կանոնների ուսուցանումը և պատա¬հարների կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացումը։ Համալիր միջոցառում-պարապմունքները վերահսկել են ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության […]

̰
ՄԻՊ-ը Աժ հանձնաժողովում ներկայացրել է 2000 էջանոց տարեկան զեկույցի առանցքային կետերը

20:50 30.04.2021

2020թ-ի ընթացքում ՄԻՊ-ը ստացել է մոտ 15 հազար բողոք: Այս թիվն էականորեն գերազանցել է 2019 թ-ի բողոքների թվին:Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում 2020թ-ի տարեկան զեկույցը ներկայացնելիս ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Պատգամավորները հարցեր են բարձրացրել զեկույցում տեղ գտած տարբեր գնահատականների ու ձևակերպումների շուրջ, արտահայտել իրենց տարաձայնությունները: Մանրամասները՝տեսանյութում։

̰
Ավստրիայի կանցլերը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ․առաջարկել է Պուտին-Բայդեն հանդիպումն անցկացնել Վիեննայում

20:45 30.04.2021

  Ավստրիական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Քննարկվել են ռուս-ավստրիական հարաբերությունների որոշ արդիական խնդիրներ, ներառյալ կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում փոխգործակցությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության  հեռանկարները: Սեբաստիան Կուրցի խնդրանքով Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի մոտեցումները ուկրաինական ներքին ճգնաժամի կարգավորման հարցում՝շեշտը դնելով Կիևի իշխանությունների Մինսկի համաձայնագրերը լիարժեք […]

̰
Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Եվրամիության

20:27 30.04.2021

Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵՄ երկրների ութ քաղաքացիների, այդ թվում նաև ԵՄ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր։ Այս մասին  հայտնել են ԱԳՆ-ից: ՌԴ արատաքին գերատեսչությունը հայտնում է , որ սա պատասխան է նախապես սահմանված ԵՄ պատժամիջոցներին, որոնք «հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»: ԱԳՆ-ն  հիշեցրել է, որ միայն այս տարվա մարտին […]

̰
Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

20:12 30.04.2021

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգը Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան: «Պատմության դասերը շատ բարդ են, հատկապես նրանց համար, ովքեր դրա մասը չեն կազմել: Մենք սովորում ենք […]

̰
Ցեղասպանության վերաբերյալ Բայդենի հայտարարությունը նոր դարաշրջան է բացում միջազգային հարաբերություններում. Բրազիլիայում ՀՀ դեսպան

16:16 30.04.2021

Բրազիլիայում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը հարցազրույց է տվել Բրազիլիայի խոշորագույն Estado de S. Paulo օրաթերթին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայում ՀՀ դեսպանն ասել է, որ նախագահ Բայդենի հայտարարությունը նոր դարաշրջան է բացում միջազգային հարաբերություններում: «Հայաստանը ողջունում է նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա հստակորեն բնորոշում է 20-րդ դարի […]

̰
Հայ ռազմագերիներին Ադրբեջանը պետք է վերադարձնի անհապաղ ու առանց նախապայմանի․ լուռ բողոքի ակցիա Երևանում և 15 երկրի 30 քաղաքներում

16:07 30.04.2021

«Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնության շրջանակներում, այսօր 15 երկրների 30 քաղաքներում բողոքի լուռ ակցիաներ են իրականացվում։ Երևանում նախաձեռնության անդամներին են միացել նաև գերեվարվածների հարազատները։ Պահանջն է՝ անհապաղ և առանց նախապայմանների հայ ռազմագերիներին վերադարձնել հայրենիք։ Ակցիայի մասնակիցները երթով անցել են միջազգային տարբեր կազմակերպությունների երևանյան գրասենյակների, դեսպանատների հարակից տարածքներով, ներկայացրել իրենց պահանջներն ու հանձնել նամակներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հակիրճ անդրադարձել է Միության համար արդիական մի շարք հարցերի

16:00 30.04.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Նա հակիրճ անդրադարձել է Միության համար արդիական մի շարք հարցերի: Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստականությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը տնտեսական համագործակցության ոլորտների հետագա ընդլայնման և Միության ինտեգրման ներուժի հետևողական բացահայտման համար: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութ

15:18 30.04.2021

Չինաստանի կառավարության աջակցությամբ ապրիլի 30-ին Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը, որը Երևանում կլինի նախատեսված ժամկետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի «Ֆեյսբուք»-ի էջը: «Ենթադրվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համաճարակի հաղթահարման գործընթացում: Ընկերները ճանաչվում են դժվարին պահերին և միասնական ուժերով պայքարում համաճարակի դեմ»,- նշված […]

̰
Կորոնավիրուսի «շնորհիվ» նվազել են բնակարանային գողությունները

14:35 30.04.2021

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է  դատախազության 2020 թվականի գործունեության մասին զեկույցը: Այն ներառել է նաև Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակ կատարված հանցավոր դրսևորումների փաստերով հարուցված քրեական գործերը: Բացի դրանից՝ անդրադարձ է եղել նաև համակարգային կոռուպցիայի դեպքերի բացահայտմանը: Գլխավոր դատախազը նախ ներկայացրել է հանցավորության ընդհանուր պատկերն անցած […]

̰
Ի՞նչ է լինելու Ռոբերտ Քոչարյանի գործով․ գլխավոր դատախազի մեկնաբանությունը

14:29 30.04.2021

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է դատախազության 2020 թվականի գործունեության մասին զեկույցը: Գլխավոր դատախազը նախ ներկայացրել է հանցավորության ընդհանուր պատկերն անցած տարում և փաստել, որ կա նվազում: Զեկույցից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարց է ուղղել, թե այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը ոչ […]

̰
44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունները՝ ՄԻՊ տարեկան զեկույցում

13:26 30.04.2021

Սեպտեմբերի 27-ից սկսած տեղի ունեցան մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ, որոնք պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ էին. այս մասին 2020-ի տարեկան զեկույցում մանրամասն խոսել է ՄԻՊ Արման Թաթոյանը: Նշել է, որ ՄԻՊ աշխատակազմն անցել է միանգամից հատուկ ռեժիմով աշխատանքի, հրապարակել է տասնյակ զեկույցներ, միջնորդություններ: Ընդգծել է, որ այս պատերազմի ընթացքում, բացի արգելված զինատեսակների, վարձկանների օգտագործումներից, […]

̰
Դիտարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածում պատվաստման տվյալները ներառելու տարբերակը. Միշուստին

11:57 30.04.2021

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի գլխավոր թեմաներից է շարունակում մնալ կորոնավիրուսի դեմ պայքարը, մանավանդ, որ Եվրոպայում նկատվում է համավարակի երրորդ ալիքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին այս մասին իր ելույթում նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Անհրաժեշտ է համատեղ միջոցառումներ ձեռնարկել, ինչը հնարավորություն կտա զսպել կորոնավիրուսի տարածումը: Ինչպես գիտեք արդեն գործարկվել է բավական հարմար բջջային […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստին

10:52 30.04.2021

Կազանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդյալնված կազմով նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը:

̰
Ադրբեջանական հարձակումներն ուղեկցվել են դաժանություններով ու գլխատումներով. ՄԻՊ-ի հատուկ զեկույցը 

23:12 29.04.2021

2021թ. ապրիլի 28-ի ելույթում Պաշտպանն անդրադարձել է ադրբեջանական զինված հարձակումներին Արցախի նկատմամբ, որի ժամանակ թիրախային հարվածներ են հասցվել խաղաղ բնակչությունը: Թիրախավորվել են կանայք ու երեխաներ, խախտվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը: Այս մասին ասվում է  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հատուկ զեկույցում ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության բարձրաստիճան ֆորումին: «Ավելին, Ադրբեջանը պատերազմ է սկսել […]

̰
Լենինգրադյան, Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները կտեղափոխվեն

22:37 29.04.2021

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Լենինգրադյան, Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը։

̰
Զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ

21:15 29.04.2021

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակն ստուգելու նպատակով ապրիլի 29-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ: Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին, հենակետերում մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել զինծառայողների հետ։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ են […]

̰
Արա Այվազյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպմանը անդրադարձել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությանը

20:48 29.04.2021

Ապրիլի 29-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսիեին, Ֆրանսուա Պուպոնիին, Վալերի Բուայեին, Մարգրիտ Դըպրե-Օդըբերին և Քսավիե Բրետոնին: Արա Այվազյանը գոհունակություն է հայտնել հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ֆրանսիացի խորհրդարանականների ունեցած մեծ ավանդի և հետևողականության առնչությամբ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ […]

̰
Սաուդյան Արաբիայում փակվում են թուրքական դպրոցները

20:44 29.04.2021

Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան ընթացիկ ուսումնական տարում փակելու է թուրքական 8 դպրոց: Այս որոշման մասին Թուրքիայի կրթության նախարարությանը տեղեկացրել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները: Գործակալության փոխանցմամբ՝ 8 դպրոցում սովորում է 2․256 աշակերտ: Նախորդ ամիս թագավորությունում փակվել է թուրքական 26 դպրոց: Այս հանգամանքը խորացրել է երկու երկրների միջև արդեն իսկ լարված հարաբերությունները։ […]

̰
Գերիների և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցերը քննարկման առարկա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում 

20:38 29.04.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Կազանում է: Նա մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Մինչ միության անդամ ու դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարներով քննարկման սեղանի շուրջ նստելը, ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակությունները։ Ռուսաստանը բարձր է գնահատել եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ։Այս մասին նշել է ՌԴ կառավարության ղեկավարը։ Մանրամասները՝ տեսանյութում։ […]

̰
Կորոնավիրուսից մինչև կանեփի արտադրություն. ինչ են քննարկել կառավարության նիստում

20:25 29.04.2021

Այսօրվա կառավարության հերթական նիստի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստումների ընթացքին: Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պատվաստումների թիվը շատ ցածր է՝ շուրջ 2500, մինչդեռ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել: Անահիտ Ավանեսյանն ասել է, որ հեշտացվել է պատվաստման համար դիմելու կարգը:Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատվաստումը թույլ կտա վերականգնել […]

̰
Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը. Նիկոլ Փաշինյանը՝ «Իզվեստիա»-ին

20:03 29.04.2021

Կարևոր է, որ Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և օրինական։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Իզվեստիա»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը Կազանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ «Կարևոր է, որ ընտրություններն ազատ լինեն, և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան օրինականության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրել նոր խորհրդարան», […]

̰
Ծանր, առանձնապես ծանր կամ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված կառավարության հերթական քայլը. ԱԺ-ում քննարկվել է Քրեական օրենսգիրքը

19:53 29.04.2021

Արդարադատության նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել Քրեական օրենսգրքում, ըստ որի՝ պատասխանատվություն կնախատեսվի ոչ միայն լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, այլև այն հատուկ սուբյեկտի կողմից կատարելու դեպքում: Նախագիծն այսօր դրական եզրակացություն է ստացել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Դրական եզրակացություն է ստացել նաև Քրեական օրենսգիրքը: Ըստ արդարադատության նախարարի՝ ներդրվել է համագործակցության վարույթը, որը թույլ կտա առանձնապես ծանր հանցագործությունների […]

̰
Փայլանը հայց է ներկայացրել իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած թուրք պատգամավորի դեմ

18:56 29.04.2021

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը դատախազություն հայց է ներկայացրել անկուսակցական պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ, որը Փայլանի ապրիլքսանչորսյան հայտարարության առնչությամբ ազգայնական հայտարարություն էր արել ու սպառնացել էր նրան: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Փայլանը թվիթերյան գրառման մեջ ապրիլի 24-ին նշել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող պողոտաներով: Մեր […]

̰
Փաշինյանը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

17:01 29.04.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Ես ուզում եմ հատկապես նշել, թե ինչ դեր են խաղացել Ռուսաստանը և նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում: Եվ ուզում եմ շեշտել, որ արդյունավետ եմ գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը, սա […]

̰
BACK_TO_TOP