15:59 27.04.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին, որը Հայաստանում էր գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից: Արարատ Միրզոյանը նշել է, որ իր համար անձնապես մեծ պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի […]
15:58 27.04.2021
Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է երկխոսություն սկսել ռազմավարական կայունության վերաբերյալ, քննարկել առանց հակամարտության գոյության միջավայրի ստեղծման հարցը: Ելույթ ունենալով Ֆեդերացիայի խորհրդի միջազգային հարցերի ու պաշտպանության կոմիտեների նիստում՝ Ռյաբկովն ասել է, որ զենքի վերահսկման համակարգը ճգնաժամի մեջ է: «Միջազգային հարաբերությունների համակարգի ցավալի վերափոխման ֆոնին, որը մեծապես կապված է Միացյալ Նահանգների և նրա մի խումբ դաշնակիցների` աշխարհում իրենց […]
15:33 27.04.2021
Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի լիագումար նիստում առաջին անգամ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լսումներ, որին ելույթներով հանդես են եկել բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները՝ շեշտելով ցեղասպանության ճանաչման բարոյական նշանակությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը: Դեսպանը տեղեկացրեց, որ այդ լսումները տեղի են ունեցել […]
15:27 27.04.2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ Ermenihaber.am–ը զրուցել է թուրք բանաստեղծ, գրող և փաստաբան Աքիֆ Քուրթուլուշի հետ։ «Հարյուրամյա անամոթություն» կոչվող իր փոքրիկ հոդվածում, որը հայերեն թարգմանված նրա միակ ստեղծագործությունն է, Քուրթուլուշը գրում է․ «Որովհետև այստեղ պետությունն իր հիմնադիր կարգը կառուցել է հայերի բնաջնջման գաղափարախոսության վրա և դրանից հետո իր գործած բոլոր դաժանությունները փորձել է արդարացնել նաև մեր՝ […]
15:22 27.04.2021
Միացյալ Նահանգները չի կարծում, թե Ռուսաստանն է գնացել Ղրիմում և Ուկրաինայի սահմանին մոտ իրավիճակի դեէսկալացիայի: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին: «Մենք տեսել ենք Ուկրաինայի որոշ ուժերի նահանջ»,- հայտարարել է Կիրբին՝ նշելով, որ ամերիկյան զինվորականները կհետևեն Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի հետ կապված իրավիճակը: Պենտագոնում հայտարարել են, որ վտանգը պահպանվում է: «Դեռևս […]
14:03 27.04.2021
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով չհավերժացնել և չբազմապատկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև արդեն իսկ խոր արմատներ գցած վիրավորանքները։ Այդ համատեքստում, Եվրախորհրդի հանձնակատարի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` Միյատովիչը մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացման […]
13:32 27.04.2021
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսուա-Քզավիե Բելամին Եվրոպական միությանը կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն իր ելույթում նշել է, որ այցելել է Երևան ու տեսակցել Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված մի խումբ զինվորների: «Ես այցելել եմ հայկական հիվանդանոց, որտեղ բուժվում են վերջին պատերազմում տուժածները և, հանդիպելով նրանց հետ հայացքներով, ես ամաչեցի, որ […]
13:19 27.04.2021
Ռուսաստանն ու Տաջիկստանը հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ են ստեղծում, երեքշաբթի նախատեսվում է համաձայնագիր ստորագրել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Օդային տարածքում պետական սահմանի պահպանության հուսալիությունը բարձրացնելու համար նախապատրաստել են Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի նախագիծը։ Առաջարկում եմ հանդիպման ավարտին ստորագրել այդ համաձայնագիրը»,- ասել է Շոյգուն […]
12:52 27.04.2021
Վրաստանում քաղաքական ճգնաժամի ավարտից ի վեր առաջին անգամ վրացական ընդդիմության ներկայացուցիչները երեքշաբթի կմասնակցեն Վրաստանի օրենսդիր մարմնի աշխատանքներին: Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկած՝ «Վրաստանի ապագա ուղին» փաստաթուղթն իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև ստորագրվել էր ապրիլի 19-ին: Ընդդիմության ներկայացուցիչները պարտավորվել են մուտք գործել խորհրդարան և գրանցել համաներման մասին օրինագիծը, որը նախատեսում է […]
12:22 27.04.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում մայրիկներն արդեն իսկ սկսել են հմտություններ ձեռք բերել մատնահարդարի ու դերձակի մասնագիտությամբ։ Այս նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ շարունակում է համատեղ աշխատանքներ իրականացնել՝ հնարավորություն տալով ձեռք բերել նոր մասնագիտություն՝ երեխայի խնամքի կազմակերպմանը […]
10:50 27.04.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակող խորհրդի անդամ: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Արամ Սուքիասյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»:
23:53 26.04.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդես գալ «կոնկրետ նախաձեռնություններով»՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Figaro-ն, այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը: Պուտինի հետ հեռախոսազրույցում Մակրոնն ընդգծել է պատանդների, հումանիտար աջակցության և ժառանգության պահանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: «Երկու նախագահները պայմանավորվել են […]
23:39 26.04.2021
ԱՄՆ-ում անց է կացվել «Օսկար 2021» մրցանակաբաշխությունը, որի ձևաչափը կորոնավիրուսի համավարակի պատճառով փոխվել է։ Կազմակերպիչները չեն մեկտեղել բոլոր մասնակիցներին։ Շատ հյուրեր միացել են մրցանակաբաշխությանը տեսակապով՝ տնից: Բայց դա չի խանգարել, որ Կարմիր գորգն ու ներկայացված ֆիլմերը դիտարժան լինեն: Եվ այսպես՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Оսկար»է շահել «Քոչվորների երկիր» ֆիլմը: «Քոչվորների» գլխավոր դերակատարուհին՝ Ֆրենսիս Մակդորմանը, տարվա լավագույն […]
23:32 26.04.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանձնարարել է իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: «Ինձ թվում է՝ ամեն ինչ գնում է նրան, որ հանդիպումը կայանա: Ես իսկապես առաջարկել եմ հանդիպել Դոնբասում, դուք դա լսեցիք: Նախագահը դեմ չէր, սակայն առաջարկեց հանդիպել Մոսկվայում: Հանձնարարել եմ Անդրեյ Երմակին զբաղվել այդ հարցով»,- […]
23:26 26.04.2021
Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան Բանգկոկի առաջին բնակիչն է, որը տուգանվել է առաջին իսկ օրը դիմակի ռեժիմը խախտելու համար: Նա պետք է վճարի մոտ 190 ԱՄՆ դոլար: Դիմակի կրումը պարտադիր է Բանգկոկում կորոնավիրուսի համավարակի պատճառով: Բանգկոկի բնակիչներին նոր օրենքով սպառնում է տուգանք, եթե հայտնվեն հասարակական վայրերում առանց դիմակի: Կեսօրին վարչապետը լուսանկար էր հրապարակել Facebook-ում, որտեղ […]
23:21 26.04.2021
Եվրոպական խորհրդարանի անդամ, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով համակարգող Միխալ Գալերը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այսքան տարի անց Թուրքիան իր վրա պատասխանատվություն չի վերցնում: «Իրական ողբերգությունն այն է, որ Թուրքիան իր վրա պատասխանատվություն չի վերցնում նույնիսկ 106 տարի անց: Սեփական պատմությունն ամբողջությամբ ընդունելը, ողբերգական պահերը հաստատելը ՝ «այլևս երբեք»-ն ընդգծելով, […]
22:27 26.04.2021
Եվրոպական խորհրդարանի անդամ Դեյվիդ Լեգան Շվեդիայից իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ուղերձը: «Ես իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում Ջո Բայդենին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Նույնը սպասում եմ Շվեդիայի վարչապետից, ասի ճշմարտությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Դեյվիդ Լեգան: Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ […]
21:55 26.04.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել : Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գոհունակությամբ արձանագրվում է, որ իրադրությունը մնում է հանգիստ, շարունակվում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի […]
21:40 26.04.2021
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը երաշխավորում է անվտանգությունը և Հարավային Կովկասում կայունացման ու տնտեսական առավել արդյունավետ զարգացման հեռանկար է բացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը՝ «Անկախություն եւ ինքնիշխանություն: Սպառնալիքներ եւ մարտահրավերներ մերօրյա Հայաստանի համար» թեմայով […]
21:00 26.04.2021
Թուրքիայում ապրիլի 29-ից մայիսի 17-ը ամբողջական լոքդաուն է սահմանվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Ապրիլի 29-ին՝ ժամը 19:00-ից մինչև մայիսի 17-ի առավոտյան ժամը 05:00-ն, ամբողջական լոքդաուն է սահմանվում: Միջքաղաքային ուղևորությունները կիրականացվեն պարտադիր թույլտվությամբ, հասարակական տրանսպորտը կաշխատի 50% ծանրաբեռնվածությամբ»,- ասել է Էրդողանը։
20:15 26.04.2021
Ստամբուլի Բողազիչի համալսարանի «Dayanışma» (Համերաշխություն) խումբը Twitter-ում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արել է գրառում, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում, փոխանցում է Ermenihaber-ը։ Խումբը մեջբերել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող Փարամազի խոսքերից մի հատված. «Հնչակյան կուսակցության անդամ Փարամազը (Մատթեոս Սարգսյան), ում 1915թ. մայիսին Միություն և առաջադիմություն կուսակցության առաջնորդների դեմ մահափորձ կազմակերպելու հիմնավորմամբ կախաղան […]
18:52 26.04.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով նախարարին՝ Արարատ Միրզոյանը հիշատակել է, որ Լիտվան առաջինն էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 2005-ին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների օրերին Լիտվայի ԱԳ նախարարի այցը, որը տեղի է ունենում կորոնավիրուսային […]
18:22 26.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Լիտվայի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ երկկողմ ու բազմակողմ ձևաչափով: «Որպես ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ համագործակցությունը, նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում»,– ասել է […]
17:43 26.04.2021
Պաշտոնական այցով Հայաստան այցելած Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին ու նրա հայ գործընկերոջը ասուլիսում առավելապես տարածաշրջանային խմորումներին առնչվող հարցեր են ուղղվել: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը․ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը պատասխանելով լրագրողների հարցին՝ կարևորել է ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը։ «Ամբողջովին կիսում […]
17:06 26.04.2021
Կրեմլում չեն հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հունիսի 15-16-ին նշանակված հանդիպման մասին լուրը: Նրանք կարող են հանդիպել ամռանը, հստակ ամսաթիվ դեռ չկա, վայրը ևս հստակեցված չէ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Իհարկե, դեռ անհրաժեշտ է վերլուծել բազմաթիվ հանգամանքներ, որպեսզի կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվի»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք՝ […]
16:59 26.04.2021
ԵԽԽՎ պատվիրակության անդամներն այսօր ասուլիսով են հանդես եկել խորհրդարանում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատմել է, որ պուրակի թեմայից խուսափում էին, իր ելույթից հետո մոտեցել է Ստեփան Շենախը՝ ԵԽԽՎ հայտնի պատվիրակ, Ադրբեջանի համազեկուցող, խնդրել է իրեն ցույց տալ պուրակի նկարները. «Ասաց՝ մենակ առաջին նկարն էր տեսել Ալիևի: Ուշադիր նայում էր և ասում, որ ամբողջ […]
16:36 26.04.2021
Կարծիքներ են հնչում, որ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որով հնարավոր է հասնել ռազմագերիների հարցի լուծման: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հարց են ուղղել պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանին: Նա պատասխանել է, որ ցանկացած կազմակերպություն ունի իր խորհուրդը, ԵԽԽՎ-ն հարցը քննարկում է առաջին հերթին մարդու իրավունքների ու իրավական տեսակետներից։ «ԵԽԽՎ-ն ունի 47 անդամ, բացառությամբ երկու երկրների, մյուսներն […]
16:16 26.04.2021
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբին Ռուբինյանը ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է, որ հայկական պատվիրակությունը՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, միասնական է: Խոսել է նաև Ադրբեջանի ծայրահեղ ապակառուցողական քաղաքականության մասին, նշել, որ վերջինս խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային իրավունքը՝ չվերադարձնելով ռազմագերիներին: Պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը ասել է. «Շատ կարևոր է եղել ՄԻԵԴ որոշումը մարտի 16-ի, […]