Ուրան հարստացնելու Իրանի որոշումը որևէ օգուտ չի բերի բանակցություններին. Բայդեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Ուրան հարստացնելու Իրանի որոշումը որևէ օգուտ չի բերի բանակցություններին. Բայդեն

12:50 17.04.2021

Մինչև 60 տոկոս ուրան հարստացնելու Իրանի որոշումը չի կարող նպաստել Համատեղ գործողությունների համապարփակ պլանի շրջանակներում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք կարծում եք, որ դա որևէ օգուտ չի բերի, երբ Իրանն ասում է, թե մտադիր է ուրան հարստացնել մինչև 60%: Դա հակասում է  համաձայնագրին: Ես չեմ կարող ասել, թե ինչ արդյունքների դա կհանգեցնի, բայց մենք շարունակում ենք բանակցությունները»,- ասել է ԱՄՆ առաջնորդը: Խոսքը Վիեննայում հնգյակի (Գերմանիա, Ֆրանսիա,Մեծ Բրիտանիա, Չինաստան, ՌԴ) շրջանակներում ընթացող բանակցությունների մասին է։ ԱՄՆ պատվիրակությունը հանդիպում է բոլոր մասնակիցների հետ, բացի Իրանից։

«Ամեն դեպքում մենք գոհ ենք, որ Իրանը շարունակում է մասնակցել ուղիղ բանակցություններին այն թեմայի շուրջ, թե որ ուղղությամբ ենք  մենք առաջ շարժվելու: Մենք երբեք չպետք է դուրս գայինք միջուկային գործարքի շրջանակներից»: Բայդենն ասել է, որ չէր ցանկանա, որպեսզի մյուս մասնակիցներն այնպիսի զիջումներ անեն Թեհրանին, որը չի անում Վաշինգտոնը:

Ինչպես հաղորդել է Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, մասնակիցները լրջորեն են տրամադրված համաձայնագիրը վերականգնելու հարցում: Համատեղ կոմիտեի վերջին նիստի ժամանակ ՌԴ ներկայացուցիչն ասել է, որ բոլոր անդամները մտադիր են հաղթահարել այն ճգնաժամը, որը տեղծվել է ԱՄՆ նախկին ղեկավարության կողմից, որը միջուկային գործարքը հասցրել էր  փլուզման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին

16:22 27.06.2025

Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուսի» հետ խաղում հերթական անգամ աչքի ընկնելով գոլով նոր ցուցանիշ է գրանցել: ESPN-ի տվյալներով 24-ամյա ֆուտբոլիստը խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 300-րդ գոլը՝ հասնելով այդ ցուցանիշին շատ ավելի արագ, քան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Կիլիան Մբապեն: Նորվեգացին 300 գոլ է խփել անցկացնելով […] ...

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են Իրանի դեմ ագրեսիան

16:15 27.06.2025

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են Իրանի դեմ ագրեսիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են հանրապետության դեմ «բացահայտ ագրեսիան»: «Ես իմ պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք պատասխանատու կերպով դատապարտել են այս կոպիտ ագրեսիան։ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովը նաև հիանալի հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհին փոխանցելու անդամ պետությունների կոլեկտիվ դիրքորոշումը, որոնք վճռականորեն դատապարտում են այս ագրեսիան […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

16:08 27.06.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Կարոլին Գեգինատին վերջին չորս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության և ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային […] ...

«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

15:58 27.06.2025

«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության H խմբից 1/8 եզրափակիչ դուրս են եկել Մադրիդի «Ռեալն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»: Վերջին՝ երրորդ տուրում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել է ավստրիական «Զալցբուրգին»: Ալոնսոյի թիմից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան: «Ալ Հիլալն» էլ 2 անպատասխան գնդակ է ուղարկել մեքսիկական «Պաչուկայի» դարպասը: «Ռեալն» առաջին տեղն […] ...

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

15:43 27.06.2025

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 2․55-ին, ոստիկանության օպերատիվ կառվարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ օտարերկրացի մի տղամարդ ուժի գործադրմամբ հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի: Պայուսակում եղել են իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիներն ու «Այֆոն» բջջային հեռախոս։ Որոշ ժամանակ անց տուժողը նկատել է, որ Կիևյան փողոցում կայանված ավտոմեքենան չկա։ […] ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե

15:40 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը: Ավելիվաղ ԱԱԾ-ից հայտնել էին․ «Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի […] ...

BACK_TO_TOP