16:20 17.03.2021
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը աշխատանքներ է տանում ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում Ֆրանսիական ինստիտուտի բացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել ֆրանսիական ինստիտուտի բացման ուղղությամբ, որը լինելու է Շառլ Ազնավուրի կեցավայրում: Շարունակում ենք նաև «Ազնավուր» հիմնադրամի հետ բանակցությունները համագործակցության ավելի […]
15:51 17.03.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը պետք է պատասխան տա ԱՄՆ ընտրություններին խառնվելու համար: Հաղորդավարը հետաքրքրվել է Բայդենի արձագանքով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի կողմից զեկույցի հրապարակմանը: Դրանում ասվում է, որ Ռուսաստանի իշխանությունները, իբր, փորձել են վարկաբեկել Բայդենին, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցությանը, որի անդամ է նա, երկրում անցյալ տարի անցկացվող նախընտրական […]
15:43 17.03.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է ջնջել բոլոր հայկական արձանագրությունները Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձաններից: Այս մասին Twitter-ում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը: «Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգներ տալիս՝ սրբելու հայկական հետքերը Արցախի գրավյալ տարածքներից: Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով»,- գրել է նա: Հիշեցնենք, որ երեկ Ալիևն ու նրա կինը […]
15:21 17.03.2021
Դատախազությունը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը […]
15:07 17.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ […]
14:13 17.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կրթության ոլորտում սովորաբար բարեփոխումները տեղի են ունենում մաքսիմալ դժվար, և […]
13:51 17.03.2021
Մարինա Հակոբյանը նշանակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն: «Հեռանկարային գաղափարների, ստեղծագործ ծրագրերի, արդիական նախագծերի, ինչպես նաև բազմակողմանի և արդյունավետ համագործակցությունների նոր շրջափուլ է սկսվում 100-ամյա պատմություն ունեցող մեր թանգարանում»,- ասված է պատկերասրահի ֆեյսբուքյան գրառման մեջ:
13:43 17.03.2021
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, Մոսկվայի միջնորդությամբ, Երևանն ու Բաքուն կարող են անցնել երկկողմ երկխոսության հաստատմանը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Բայց այն, ինչ արվել է այսօր, նախ այն է, որ մարդիկ դադարել են միմյանց սպանել: Երկրորդ, հուսով եմ, որ հիմա ժամանակն է, որ նրանք անցնեն երկկողմ շփումների և միմյանց հետ խոսեն, […]
13:22 17.03.2021
Սիրիան նախագահի ընտրությունը կազմակերպելու է այնպես, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա քվեարկել, ներառյալ նրանք, ովքեր մնացել են Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներում կամ ստիպված են եղել լքել ՍԱՀ-ը։ Այս մասին «Իզվեստիային» ասել է Ռուսաստանի Դաշնությունում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը: «Մեր Սահմանադրության համաձայն` ընտրական գործընթացին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն ու պարտականությունն է, և, հետևաբար, բոլոր սիրիացիները, անկախ նրանից` […]
08:19 17.03.2021
ԱՄՆ հետախուզությունը մեղադրում է Ռուսաստանին այն բանում, որ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանը փորձել է վարկաբեկել նախագահի թեկնածու Բայդենին՝ փորձելով օգնել Դոնալդ Թրամփին վերընտրվել այդ պաշտնում: Այս մասին նշված է զեկույցում, որը գաղտնազերծվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կողմից, փոխանցում է RIA Novosti-ն։ «Մենք կարծում ենք, որ նախագահ Պուտինը պատվիրել է իրականացնել […]
23:47 16.03.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության համաձայն ՝ երկրում հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին, քանի որ անցած տարվա հոկտեմբերին կայացած ընտրությունները բոլոր միջազգային կազմակերպությունները ճանաչել են արդար և մրցակցային: Այդ մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է Բրյուսելում՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի 6-րդ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը: «ԵԱՀԿ-ն և միջազգային բոլոր կարևոր դիտորդները ճանաչեցին 2020 թվականի […]
21:09 16.03.2021
Մարտի 12-ին Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղի համայնքապետարանի շենքից գողություն են արել։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Պարզվել էր՝ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր շենքի հետնամասի պատուհանը, կոտրել երկրորդ հարկում տեղադրված վճարային տերմինալը և գողացել թղթադրամի պահման արկղը՝ փողերով հանդերձ։ Բաժնի քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ […]
20:08 16.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Առնակ Ավետիսյանն ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:
19:17 16.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, գործարար Միխայիլ Զուրաբովին: Զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման և այդ ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները: Վարչապետը կարևորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ՝ նշելով, որ կառավարությունը շարունակական միջոցառումներ է իրականացնում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Միխայիլ […]
18:21 16.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Նախ՝ տեղի է ունեցել վարչապետի և տիկին Լինդեի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և շնորհավորել ու արգասաբեր գործունեություն մաղթել այս պատասխանատու առաքելության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ […]
16:00 16.03.2021
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի ձերբակալությունը: Նշվում է, որ մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի: Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է 4 ամիս ժամկետով ազատազրկումը: Վերջին շրջանում նա ղեկավարում էր 4-րդ (Բաքվի) բանակային կորպուսը: Աքփերովը հեռացվել է Պաշտպանության նախարարությունից պատերազմի առաջին օրերին: Բայց միայն փետրվարի 8-ին է հաղորդվել, որ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրաման է […]
15:47 16.03.2021
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդես է եկել հայտարարությամբ Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպման արդյունքներով. «Ցանկանում եմ ողջունել շվեդ իմ գործընկեր Անն Լինդեին Հայաստանում՝ ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում կատարվող այցի շրջանակներում: Մենք այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում, անդրադարձանք ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին, […]
15:44 16.03.2021
Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Ռուսաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ արված մեկնաբանության մեջ: Ինչպես նշել են Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից՝ «այդ պայմանագիրը հիմնարար փաստաթղթերից մեկն է, որը երկու […]
15:30 16.03.2021
Մարտի 16-ին՝ ժամը 10:05-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի եկեղեցու մոտակայքում այրվում է տուն և ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Օշական գյուղի Մ. Մաշտոցի փողոցի տներից մեկին կից կայանած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ […]
15:17 16.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Գրիգորյանին նշանակել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
15:04 16.03.2021
Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և մտադիր է խորացնել համագործակցությունը: Ինչպես հաղորդում է, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն: « Մենք մտադիր ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Սա հստակ արտացոլվում է Երևանում մեր անմիջական ներկայությամբ, այսինքն՝ ռեզիդենտ […]
14:43 16.03.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և հաղորդակցության հետ կապերի վարչությունից։ Հայաստանի խորհրդարանի խոսնակը անձամբ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Մարալ Նաջարյանի գերությունից ազատման գործում կարևոր աջակցություն ցուցաբերելու համար:
14:33 16.03.2021
Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Լեհաստանի ժողովուրդների դարավոր հարաբերությունների պատմությունը պետք է վերլուծվի հաստատված պատմական փաստերի հիման վրա, որպեսզի անցյալի իրադարձությունները դիտավորյալ աղավաղման և շահարկման առարկա չլինեն, նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին նա ասել է երեքշաբթի օրը Մոսկվայում բացված «1919-1921 թվականների լեհ-սովետական պատերազմ. Ռիգայի խաղաղության պայմանագիր» պատմավավերագրական ցուցահանդեսի ժամանակ կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված […]
14:26 16.03.2021
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի քույրը՝ Է Չժոնը, որը երկրի Լեյբորիստական կուսակցության փոխնախագահն է, նախազգուշացմամբ է դիմել Սպիտակ տանը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի Ճապոնիա այցի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է CNN- ը՝ ԿԺԴՀ լրատվամիջոցներին հղումով: «Մենք հնարավորությունն օգտագործում ենք՝ նախազգուշացնելու նոր վարչակազմին, որը ջանք չի խնայում մեր երկրում վառոդի հոտ տարածելու համար: Եթե վարչակազմը ցանկանում […]
14:20 16.03.2021
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխտնօրեն, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը ճեպազրույցում հայտնել է, որ ռուսական կողմն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի կողմից ռազմական տեխնիկայի կուտակմամբ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Մոսկվան նաև դժգոհ է Ռաքքա նահանգի Այն Իսա բնակավայրի տարածքի հենակետերում Թուրքիայի կողմից շինարարական աշխատանքների իրականացմամբ: Կարպովն ընդգծել է, որ այդ գործողությունները խախտում են ստատուս-քվոյի վերաբերյալ […]
14:08 16.03.2021
ԱԺ-ում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է 2020 թվականին կառավարության ծրագրի կատարման ընթացքը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նա նշել է, որ 2020 թվականի համար նախատեսվել էր 25 միջոցառում, իրականացվել է 15 -ը, մասամբ է իրականացվել 8 միջոցառում, և պատերազմի հետևանքով չի իրականացվել 2-ը: Նախարարը նշել է, որ նախարարության կողմից ձեռնարկվել է ընտանեկան բռնության իրազեկման մասին […]
13:39 16.03.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կրկին մեկ շաբաթով հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ին դատարան է ստացվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ իր պաշտպանյալը դեռևս […]
13:30 16.03.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրականացնի 1993 թվականից ի վեր դաշնային հարկերի առաջին խոշոր բարձրացումը, հայտնում է Bloomberg- ը՝ հղում կատարելով իր սեփական աղբյուրներին։ Պարզաբանվում է, որ հարկերի բարձրացումից ստացվող միջոցներն անհրաժեշտ են երկարաժամկետ տնտեսական ծրագրի ֆինանսավորման համար, որը հանդիսանում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված պետական աջակցության միջոցառումների շարունակությունը: Նախագահի նախաձեռնությունը պետք է հետևի 1,9 […]