TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրազիլիայում համավարակի մեկնարկից ի վեր առողջապահության նախարարության երրորդ ղեկավարը կազատվի աշխատանքից

13:13 16.03.2021

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն կփոխի երկրի առողջապահության նախարարին. նոր նախարարը կդառնա առողջապահության նախարարության չորրորդ ղեկավարը երկրում կորոնավիրուսային համավարակի մեկնարկից ի վեր: Այդ մասին մարտի 16-ին հաղորդել է Reuters գործակալությունը: Ներկայիս նախարար Էդուարդո Պասուելոն հեռացվում է աշխատանքից, քանի որ երկրում COVID-19 դեպքերը դուրս են գալիս վերահսկողությունից: Մասնավորապես, Պասուելոյի պաշտոնավարման վերջին շաբաթը ամենամահաբերն է եղել կորոնավիրուսի համավարակի […]

̰
Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը պարտավոր են ապօրինի ազդարարել Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող կետերը. ՀՀ 7 կուսակցություններ

12:42 16.03.2021

Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը պարտավոր են ապօրինի ազդարարել Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը: Այս մասին հայտարարություն են տարածել Հայաստանի 7 կուսակցություններ: «Միջազգայնորեն չճանաչված բոլշևիկյան Ռուսաստանի և միջազգայնորեն չճանաչված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ին կնքված բարեկամության և եղբայրության ռուս-թուրքական պայմանագիրն ապօրինի է, քանի որ կնքվել է երրորդ՝ միջազգայնորեն […]

̰
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել է անփոփոխ

12:11 16.03.2021

Մարտի 16-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 7% է, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%:

̰
Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար. Արա Այվազյան

11:52 16.03.2021

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է․ «Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես և անկեղծորեն հանդես են եկել խաղաղության ուղերձով։ Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության և անվտանգության արժեքը։ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես […]

̰
Ամրապնդեցիք իմ վստահությունն առ այն, որ միասին կարող ենք վերականգնել երկիրը․ Ռոբերտ Քոչարյան

11:17 16.03.2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Նախորդ 3-4 ամիսներն ինձ համար առաջին հերթին հատկանշական էին բազմաթիվ հանդիպումներով մարդկանց հետ՝ զինակիցների, քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագիտական հանրույթի, երիտասարդության, լրագրողների, բժիշկների, մշակույթի գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Հանդիպել ենք տարբեր առիթներով՝ գործով կամ ինչ-որ հանգամանքների բերումով, գրասենյակում, դատարանի մոտ, նույնիսկ երևանյան […]

̰
Արա Այվազյանն առանձնազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ

10:50 16.03.2021

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի առանձնազրույցը։ Մինչ Հայաստան ժամանելը, ԵԱՀԿ նախագահը եղել է Ադրբեջանում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ Ադրբեջանը, համաձայն իր պարտավորությունների, հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են […]

̰
Ստեփանակերտի կենտրոնում կասետային ռումբ կվնասազերծվի

10:32 16.03.2021

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ ժամը 11:00-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխամասի հարևանությամբ տեղի կունենա տարածքից հայտնաբերված կասետային ռումբի վնասազերծում: Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրցում է չանհանգստանալ: Տեղեկատու հեռ.-911

̰
Կապան-Գորիս ճանապարհին իրանական ավտոցիստեռն է կողաշրջվել, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

09:27 16.03.2021

Մարտի 16-ին, ժամը 03:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության ավտոցիստեռնը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Scania» (վարորդ՝ […]

̰
AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը դադարեցնող երկրների թիվն ավելանում է

09:20 16.03.2021

AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը դադարեցնող երկրների թիվը շարունակում է աճել։ Պորտուգալիայի դեղորայքի հարցերով ազգային վարչությունը որոշել է դադարեցնել շվեդ-բրիտանական AstraZeneca ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումը, հայտնում է Publico թերթը։ Նման որոշում է ընդունվել կողմնակի ազդեցության մի քանի դեպքից հետո։ Երկուշաբթի հայտնի էր դարձել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվական կոմիտեն ուսումնասիրում է նյութերը, որոնք վկայում են AstraZeneca-ի […]

̰
Արցախի Մարտունի քաղաքում շմոլ գազի արտանետման հետևանքով 15 տարեկան երեխա է մահացել

23:41 15.03.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում և Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասում ժամը 22:10-ին ահազանգ է ստացվել Արցախի Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկում մահացած 15-ամյա բնակիչ Տ.Ղ.-ի մասին: Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ պատանին գտնվել է լոգարանում և մահացել է շմոլ գազի արտանետումից: Ներքին գործերի […]

̰
Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը». ՄԻՊ

23:17 15.03.2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է․2021թ. մարտի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ադրբեջանն, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստանին»: Հայտարարությամբ նաև նշվել է, որ «նոյեմբերի 26-ին Հայաստանի Շիրակի մարզից (…) զինված անձինք ռազմագերիներ […]

̰
Էրդողանի խոսնակը Ջո Բայդենի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ որակել է որպես «թերարժեքության բարդույթ»

22:19 15.03.2021

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան չի անհանգստանում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինրև հիմա հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Մենք այնպիսի իրավիճակում չենք, որ մտահոգություն և անհանգստություն հայտնենք, թե ինչու մինչ այժմ չի զանգահարել։ Մի փոքր կտրուկ կլինեմ, բայց այս իրավիճակը ինձ հիշեցնում է թերարժեքության […]

̰
Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց․ Ա․ Նաղդալյան

22:10 15.03.2021

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրագրողների հարցին․ Հարց. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը, համաձայն իր պարտավորությունների, հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում և դրանից առաջ։ Կխնդրեմ Ձեր մեկնաբանությունը այս հայտարարության առնչությամբ։ […]

̰
Լուկաշենկոն հաստատել է Բելառուսի Անվտանգության խորհրդի կազմը

21:50 15.03.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել Բելառուսի Անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին, որի համաձայն` նախագահը երկրի ղեկավարն է: Այս մասին հայտնել է Բելտա գործակալությունը ։ Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հաստատվել են ութ պաշտոնատար անձինք ՝ վարչապետը, Հանրապետության խորհրդի (Բելառուսի խորհրդարանի վերին պալատ) և Ներկայացուցիչների պալատի […]

̰
ՀՀ-ի և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

21:39 15.03.2021

Մարտի 15-ին Երևանում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը և վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ մտքեր […]

̰
Փաշինյանը  վարչապետի աշխատակազմում նոր նշանակում է կատարել

20:39 15.03.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Ղարիբյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ: «Աննա Արամի Ղարիբյանին նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ»,- ասված է որոշման մեջ:

̰
Կրակոցներ Կոտայքի մարզում․ ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովն» ու կրակողին

20:25 15.03.2021

Մարտի 12-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգած անձը խնդրեց, որ ոստիկաններ մոտենան Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղակայված ՃՈ անշարժ պահակետից ներքև։ Ահազանգին արագ արձագանքած բաժնի օպերատիվ խումբն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները նախ պարզեցին, որ ճանապարհի աջ հատվածում գործող հացատան դիմաց կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր եկան նաև քննիչներ ու փորձաքրեագետներ։ Տարածքի զննությամբ ինքնաձիգի կրակված պարկուճներ […]

̰
Եվրահանձնաժողովը վարույթ է սկսել Մեծ Բրիտանիայի դեմ՝ Brexit-ի պայմանավորվածությունները խախտելու համար

19:58 15.03.2021

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը Brexit-ի անցումային շրջանն ավարտել են այս տարվա հունվարի 1-ին։

̰
ԱԺ պաշտպանության հանձնաժողովն ընդդիմության 2 նախագծերին՝ բացասական, 2-ին դրական եզրակացություն է տվել

19:50 15.03.2021

  Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ընդդիմության ներկայացրած երկու նախագծերին՝ բացասական, մյուս երկուսին դրական եզրակացություն է տվել: Մերժվել են «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու և ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունները: Իշխանության բոյկոտի պատճառով այն չէր հաջողվել ավելի վաղ արտահերթ ռեժիմով […]

̰
ՀՀ ԶՈՒ զորավարժությունները նպատակ ունեն ստուգել զորքերի մարտունակությունը․ ՀՀ պաշտպանության փոխնախարար

19:35 15.03.2021

  ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն՝ մարտի 16-20-ը ՀՀ Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ, նպատակ ունենալով՝ ստուգել զորքերի մարտունակությունը: Զորավարժություններին ընդգրկվելու են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 […]

̰
Պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցների մասին տվյալների տրամադրման ժամկետը մինչև մարտի 25-ն է

19:30 15.03.2021

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցների մասին տվյալների հավաքագրում է իրականացնում։ Նախարարությունը տեղեկացնում է․ «Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին […]

̰
Եվրոպական խորհրդի բանագնացի միջնորդությամբ Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները շարունակվում են նաև այսօր

19:20 15.03.2021

Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնը որոշում է կայացրել ևս մեկ օր մնալ Թբիլիսիում, որպեսզի կողմերին օգնի համաձայնության հասնել: Հաղորդում է aliq.ge-ն։ Երեկոյան անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ շվեդ դիվանագետը հույս է հայտնել, որ այսօր կկարողանա հայտարարել Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև համաձայնության հասնելու մասին: Վրաստանի խորհրդարանի խոսնակ […]

̰
Արդյունավետ և ներառական ՏԻՄ-եր ունենալու հնարավորությունները քննարկվել են տարեկան աշխատաժողովում

19:05 15.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի շրջանակում մարտի 11-ին անցկացված տարեկան պլանավորման առցանց աշխատաժողովին: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից կազմակերպված հանդիպմանը քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունների պլանավորմանը և համակարգմանը վերաբերող հարցեր, վերհանվել են փոխգործակցության նոր հնարավորություններ, գնահատվել է առկա ներուժը՝ ուղղված Հայաստանում […]

̰
Մարտի 16-18-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը կգործուղվի Մոսկվա

18:11 15.03.2021

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի ՀՀ կառավարական պատվիրակությունը։ Այս մասին որոշում է կայացրել  ՀՀ վարչապետը։ Պատվիրակության կազմում  են  Մհեր Գրիգորյանը, Դավիթ Գևորգյանը, Հակոբ Վարդանյանը, Գարեգին Բաղրամյանը։ Ըստ վարչապետի որոշման, ՀՀ  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործուղումից վերադառնալուց հետո, եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին է  ներկայացնելու գործուղման արդյունքների […]

̰
Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնել արտահերթ ընտրությունների մասին

16:38 15.03.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնել արտահերթ ընտրությունների մասին։ Այս մասին տեղեկացնում են Վազգեն Մանուկյանի գրասենյակից: Հայտարարության մեջ ասվում է. «Մեր երկիրն, անցնելով խայտառակ ու աղետալի կապիտուլյացիայի միջով, այժմ կանգնած է նոր աղետի շեմին՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային խորացող ճգնաժամ: Նման պայմաններում ի՞նչ լուծումներ են առաջարկվում երկիրն այս […]

̰
Սոցհարցումների համաձայն՝ Թուրքիայում միայն 2 կուսակցություն կհաղթահարի անցողիկ շեմը

15:51 15.03.2021

Վերջին տարիներին խաթարված թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների ղեկավարությունների կողմից դրական ազդակներ են նկատվում: Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների կարգավորման թեմային, նախապայման է ներկայացրել Թուրքիային: Մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել էր, որ ո՛չ Եգիպտոսի կողմից, ո՛չ էլ Թուրքիայից կողմից առ այսօր որևէ նախապայման առաջ չի քաշվել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Շուքրին […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը կմնա կալանքի տակ

15:34 15.03.2021

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, այսօր մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կալանքից ազատ արձակելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց 10 մլն դրամ գրավ կիրառելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը: Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Վահագն Վերմիշյանը, որը 2019 թվականի մարտի 21-ից ղեկավարել է Քաղաքաշինության կոմիտեն, 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ը պաշտոնեական դիրքն օգտագործել […]

̰
Հաագայում շներ են արձակել հակակարանտինային ցույցի մասնակիցների վրա

14:40 15.03.2021

Նիդեռլանդներում՝ Հաագա քաղաքում, ոստիկանությունը ծառայողական շներ է օգտագործել՝ ցրելու կարանտինը երկարացնելու դեմ բողոքը: Այս մասին Страна-ն հաղորդել է երկուշաբթի՝ մարտի 15-ին: «Կադրերում երևում է, որ ոստիկանության երկու աշխատակիցներ մահակներով ծեծում են ցուցարարներից մեկին, երբ նա պառկած է մայթին և կռվում է հարձակվող շան հետ»,- ասված է զեկույցում: Ավելի քան 200 մարդ մասնակցել է պարետային ժամը […]

̰
ԳԴՀ պետնախարարը կարևորել է ԼՂ հակամարտության քաղաքական լուծումը ՄԽ համանախագահների հովանու ներքո

14:20 15.03.2021

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Եվրոպայի հարցերով պետական նախարար Միխայել Ռոթը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով լիարժեք թափանցիկությամբ համագործակցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռոթը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Հայաստանը և Ադրբեջանը պետք է լիարժեք թափանցիկությամբ համագործակցեն ԿԽՄԿ-ի հետ՝ ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով: Տևական […]

̰
ԱԺ հանձնաժողովը մերժեց ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագիծը

12:36 15.03.2021

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ընդդիմության ներկայացրած երկու նախագծերին: Նախ մերժել է «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը: Երկրորդը ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունն էր: Իշխանության բոյկոտի պատճառով չէր հաջողվել այն ավելի վաղ արտահերթ ռեժիմով բերել […]

̰
BACK_TO_TOP