21:00 14.03.2021
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 4 աղբաման է այրվել. «4 հատ այրված աղբաման Որոշ քաղաքացիներ այսպես են վերաբերվում բոլորիս գույքին»:
14:44 14.03.2021
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեղեկատվություն ունի, որ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին Եվրոպայի հետ զուգահեռ բանակցություններ է սկսել նաև Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Ըստ նրա` Ռուսաստանը նրան որոշակի պահանջներ է ներկայացնում. «Իվանիշվիլին համաձայնեց Եվրոպայի հետ բանակցություններին, միաժամանակ նաև Ռուսաստանի հետ է բանակցություններ տանում` Ռուսաստանի նախաձեռնությամբ: Իվանիշվիլին գիտի, որ 6 կետից […]
12:00 14.03.2021
Երեկ՝ մարտի 13-ին, Իզմայլովյան խճուղում անցանկալի կազմակերպությունների հետ միջոցառում անցկացնելու փորձից հետո ՆԳ նախարարություն է տեղափոխվել մոտ 200 մարդ, ստուգում է ընթանում, հաղորդում է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կայքը: Նշվում է, որ Իզմայլովյան խճուղու հյուրանոցային համալիրում հասարակական կազմակերպության ներկայացուցիչները փորձել են միջոցառում անցկացնել համաճարակային նորմերի խախտմամբ: «Ոստիկանության աշխատակիցների կողմից հակաիրավական գործողությունները կասեցվել են։ Ներքին գործերի […]
21:45 13.03.2021
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մարտի 12-ին հեռախոսազանգ ունեցավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրադրությունը և ընդգծեց հայ ռազմագերիների ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը։ Զրուցակիցները քննարկեցին ԱՄՆ […]
19:40 13.03.2021
Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի փոխանցմամբ ՝ ուկրաինական բանակը Լուգանսկոյե գյուղի ուղղությամբ արձակել է 120մմ-անոց ութ ական: Դոնեցկի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը, որն օգտագործվում էր Դոնեցկից հարավ գտնվող Լուգանսկոյե գյուղի վրա ականանետային կրակի ուղղությունները ճշգրտելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Դոնեցկի ոստիկանության վարչության պետի տեղակալ […]
18:45 13.03.2021
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Այսօր հյուրընկալել էինք պատերազմում վիրավորված զինծառայողների, կամավորների: Անկեղծ զրույց ունեցանք, խոսեցինք խնդիրներից, որոնք արձանագրվեցին։ Պատերազմում վիրավորված զինծառայողների և կամավորների հետ այս հանդիպումները մեր հարկի տակ պարբերական կլինեն»։
18:40 13.03.2021
Մարտի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազանգ է ունեցել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրադրությունը և ընդգծել է հայ ռազմագերիների ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը։ Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ օրենսդիրների կողմից ռազմագերիների հարցով համապատասխան […]
18:29 13.03.2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել են երկխոսությունը քաղաքական ուժերի միջև և, իբրև իրավիճակի հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:
18:15 13.03.2021
Ընդդիմության հետ բանակցությունների ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դիրքավորվելու է որպես արդյունքի վրա կենտրոնացած կուսակցություն, որը կոնկրետ որոշումներ է կայացնելու։ Այս մասին կառավարության վարչական շենքում կայացած ճեպազրույցում հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հաղորդում է jnews.ge-ն։ Ղարիբաշվիլին այս հայտարարությունն արել է շվեդ դիվանագետ Կրիստիան Դանիելսոնի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո, ով ժամանել […]
17:30 13.03.2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ:
16:31 13.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակիրներն այսօր հավաքվել են նախագահական նստավայրի մոտ և փորձել են խոչընդոտել Փաշինյանի մուտքն այնտեղ։ Ոստիկանությունը թույլ չի տվել մոտենալ նախագահականին։ Ակցիայի ընթացքում հրմշտոց է սկսվել ընդդիմադիրների և տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների միջև։ Վարչապետին սպասարկող ավտոշարասյանը, այնուամենայնիվ, հաջողվել է Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկով անցնել և անխոչընդոտ մտնել նախագահական նստավայր։ Այդ […]
15:49 13.03.2021
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է բանաձև, որով իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության բնակչությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Massis Post-ը, բանաձևը ներկայացրել են խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանն ու Միտչ Օ՛Ֆարելը: Բանաձևում նշվում է, որ Լոս Անջելես քաղաքը մշտապես աջակցել է Արցախի բնակչությանը, որոնք «էթնիկ և մշակութային տեսանկյունից հայեր են և բնիկ […]
15:29 13.03.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ բելառուսներն աշխարհում ընկերներ չունեն: «Ուշադրություն դարձրեք իմ արտահայտությանը. աշխարհում մենք ընկերներ չունենք», – ասել է նախագահը շաբաթ օրը Минская лыжня սպորտային փառատոնին մասնակցելուց հետո: Նրա խոսքերը մեջբերում է նախագահի պաշտոնական կայքը: Խոսելով երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի մասին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ «ասելու շատ բան կա, բայց դա […]
14:30 13.03.2021
Ժանին Անյեսը, որը նախագահի պաշտոնակատարն էր 2019-ի նոյեմբերին՝ պետության ղեկավարի պաշտոնից Էվո Մորալեսի պաշտոնաթողությունից հետո, շաբաթ օրը ձերբակալվել է Բոլիվիայում հեղաշրջման գործի հետաքննության շրջանակներում: Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի ներքին գործերի նախարար Կառլոս դել Կաստիլյոն: «Ես բոլիվիացի ժողովրդին հայտնում եմ, որ տիկին Ժանին Անյեսը ձերբակալվել է և ներկայումս գտնվում է ոստիկանության ձեռքում»,-Twitter-ում հայտնել է […]
13:40 13.03.2021
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է հղել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելին՝ քննադատելով եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների գործողությունները միջուկային գործարքի հետ կապված: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է ISNA գործակալությունը: Զարիֆը մեղադրել է «եվրոպական եռյակին» (Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա) և ԱՄՆ-ին միջուկային գործարքի պայմանները չկատարելու մեջ, ասված է հաղորդագրության մեջ: […]
13:30 13.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում»-ը շարունակում է իր ակցիան ՀՀ ԱԳՆ-ի մոտ։ Շարժման համակիրները հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ է եկել նախատեսվածից մեկ ժամ շուտ։ Հիշեցնենք, որ շարժման համակիրների տեղեկություններով վարչապետը 12։30 պետք է այցելեր ԱԳՆ։ Ընդդիմադիրները, ըստ նախապես տարածված հաղորդագրության, պետք է դիմավորեին Նիկոլ Փաշինյանին ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց և կրկին բարձրաձայնեին իրենց պահանջը։
13:10 13.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խումբը այսօր ակցիա է իրականացրել ՀՀ ԱԳՆ-ի մոտ։ Նրանց տեղեկություններով վարչապետը 12։30 պետք է այցելեր ԱԳՆ։ Շարժման համակիրները, ըստ նախապես տարածված հաղորդագրության, պետք է դիմավորեին Նիկոլ Փաշինյանին ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց և կրկին բարձրաձայնեին իրենց պահանջը։ Այս պահի դրությամբ որևէ տեղեկություն հայտնի չէ` արդյոք վարչապետն այցելե՞լ է ԱԳՆ, թե՞ ոչ։ […]
10:27 13.03.2021
«Իմ փաստաբաններն արդեն բողոք են ուղարկել ՄԻԵԴ՝ Վրաստան իմ այցը խոչընդոտելու վերաբերյալ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին, ով 2017 թվականի մայիսի 29-ին դուրս էր եկել Թբիլիսիի կենտրոնի իր բնակարանից և չէր վերադարձել։ Հաջորդ օրը նա ձեռնաշղթաներով հայտնվել էր Բաքվում։ Նրան մեղադրել էին սահմանի ապօրինի հատման և խոշոր գումարի փոխադրման մեջ։ Նա […]
22:53 12.03.2021
Գերմանիայի Բունդեստագի ևս մեկ պատգամավոր մեղադրվել է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Խորհրդարանում Տյուրինգիա դաշնային երկրամասը ներկայացնող Մարկ Հաուփմանը, չսպասելով անձեռնմխելիությունից զրկելու մասին դատախազության միջնորդությանը, ինքնակամ վայր է դրել պատգամավորական մանդատը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:46 12.03.2021
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր քննել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Պաշտպանական կողմը որպես հիմնավորում նշել է, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, քրեական գործը դատարանում է, և այդ մասով դատաքննությանը խոչընդոտելու հնարավորությունը հիմնավորված չէ: Պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել […]
22:25 12.03.2021
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում […]
22:12 12.03.2021
Մարտի 11-ին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի հեռավար նիստի ընթացքում ՀՀ առաքելության կողմից հերթական անգամ բարձրացվեց «Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան» վերնագրով ընթացիկ հարցը: Անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց խնդրին՝ ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում ընդգծեց, որ հայատյացության և […]
21:29 12.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին այցելել է ԱՀ պետական եկամուտների կոմիտե և հանդիպել մի խումբ աշխատակիցների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են երկրում ստեղծված հետպատերազմական իրավիճակը, առկա խնդիրների հաղթահարման եղանակներն ու հեռանկարները: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ, ի հեճուկս տարբեր խոսակցությունների, Արցախը չի հրաժարվելու անկախության ճանապարհից և, […]
21:19 12.03.2021
Սև ծով է մտել իսպանական «Կրիստոբալ կոլոն» ֆրեգատը։ ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում: Նավին հետևում են ռուս զինվորականները։ ՆԱՏՕ-ի երկրների նավերը պարբերաբար ուղևորվում են Սևծովյան ջրատարածք։ Այսպես, հունվարին Սև ծով էին մտել ամերիկյան երկու՝ «Պորտեր» և «Դոնալդ Քուք» էսկադրային ականակիրները, դաշինքում դա բացատրում էին Ռուսաստանի «ռազմական հզորության ավելացմամբ»: Ի […]
21:06 12.03.2021
Մարտի 12-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան: Վերահաստատվեց փոխադարձ պատրաստակամությունը` գործնական ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև ՀՀ-ԵՄ […]
20:52 12.03.2021
Մարտի 12-ին Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Նարեկ Ղազարյանը ճանաչողական հանդիպում է ունեցել Երուսաղեմում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իգնասիո Գարսիա Վալդեկասասի հետ: Այս մասին հայտնում են Իսրայելում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել օրակարգային հարցերի շուրջ: Նարեկ Ղազարյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, մասնավորապես 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի շուրջ […]
20:20 12.03.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի մասնակցելու ընդդիմության հետ բանակցություններին: Իշխող թիմից ներգրավված են «Վրացական երազանքի» ղեկավար Իրակլի Կոբախիձեն, Խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեն, փոխխոսնակ Կախա Կուչավան:Հաղորդում է aliq.ge-ն։ Եվրամիության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դենիելսոնը հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Զուրաբիշվիլին ողջունել է կառավարության պատրաստակամությունը, վստահություն է հայտնել, որ […]
17:52 12.03.2021
Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ազդարարեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագրի իրականացնող գործընկերներն են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Ավստրիական զարգացման գործակալությունը […]
16:40 12.03.2021
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը. Հարց. Այժմ Աբու Դաբիում տեսակապի միջոցով կապ ենք հաստատում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Ողջունում ենք Ձեզ։ Նախ, որո՞նք են ՀՀ նախագահ Սարգսյանի՝ հրամանագիրը չստորագրելու պատճառները: Արա Այվազյան. Շնորհակալություն, իրապես հաճելի է այստեղ գտնվել: Իհարկե, գիտեք, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո […]
16:06 12.03.2021
«Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակում մարտի 11-12-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ աշխատաժողով, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Աշխատաժողովը կազմակերպել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ: Աշխատաժողովի նպատակն էր տեղական հետազոտական ինստիտուտների և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչներին փոխանցել հետազոտությունների առևտրայնացման եվրոպական փորձը՝ ուղղված ՓՄՁ կարիքների բավարարմանը և նոր արդյունքների ստեղծմանը: Քննարկված առաջնային խնդիրներն էին՝ բարձրացնել Հայաստանի և Վրաստանի […]