21:45 10.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքն այսօր մեկնարկել է նախատեսված ժամից մեկ ժամ ուշ՝ ժամը 17-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այսօր տեղադրված բեմահարթակում: Սկզբում քննադատական ելույթներ են ունեցել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Մինչև հանրահավաքի սկսվելը «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը […]
21:00 10.03.2021
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրած նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Քարտեզում Թուրքիայի արևելյան նահանգներից շատերն ընդգրկված են Քուրդիստանի կազմում։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, արտաքին գործերի նախարարությունն այս քայլը բնութագրել է որպես շատ կոպիտ սխալ։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես […]
20:42 10.03.2021
Շվեդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն առաջիկայում պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին նա գրել է Тwitter-ի իր միկրոբլոգում: «Օգտակար ճեպազրույց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի հետ Ադրբեջան և Հայաստան առաջիկա այցիցս առաջ»,- գրել է Լինդեն:
20:21 10.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտապության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Գլխավոր շտաբի պետի տեղակալները, Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և այլք: Խորհրդակցության սկզբում վարչապետը դիմել է ներկաներին՝ նշելով. «Պարոնայք գեներալներ և սպաներ, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, չնայած բոլորս էլ կուզենայինք, որ մեր հանդիպումը տեղի […]
20:15 10.03.2021
Մարտի 7-ի երեկոյան ոստիկանության Հրազդանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Ոստիկանություն դիմած տղամարդը հայտնում էր, որ իրեն վստահված բնակարանից գողություն է արվել։ Վանատուր թաղամասում գտնվող տունը, որ հաղորդում տվողի ազգականներինն էր, չէր բնակեցվում։ Տանտերերն արտերկրում են։ Հանգամանք, որը գրավել էր գողություն արած անձի ուշադրությունը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ տուն էին մտել […]
19:35 10.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամկազմի հետ: Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քննարկմանը նախորդած իր ելույթը․ «Մենք, բառիս բուն իմաստով, միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, բայց ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեր երկիրը, մեր ժողովուրդը, որևէ քաղաքացի, կառավարության որևէ անդամ, մեզնից որևէ մեկը չի […]
19:24 10.03.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին ս/թ մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին, հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում: Արմեն Սարգսյանը վերահաստատում է այն համոզմունքը, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են։ Հանրապետության նախագահի աշխատակազմն ակնկալում է […]
19:21 10.03.2021
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահ զորակազմն իրականացնում է հսկողություն, քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշվում է […]
18:04 10.03.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 9-ին և 10-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում […]
16:59 10.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամանատարական կազմի հետ: «Ելույթս կհրապարակեմ մի փոքր ավելի ուշ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:
16:18 10.03.2021
Ռուսաստանը գնահատում է ամենաբարդ խնդիրները լուծելու համար փոխզիջում գտնելու Թուրքիայի կամքը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լրագրողները հարցրել ե Պեսկովին, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ տեսնում ռուս-թուրքական հարաբերությունները, և արդյո՞ք Թուրքիան կարելի է համարել Ռուսաստանի գլխավոր դաշնակիցներից մեկը: «Իհարկե, Թուրքիան Ռուսաստանի Դաշնության շատ կարևոր գործընկեր է, Ռուսաստանի Դաշնության ռազմավարական […]
16:06 10.03.2021
2021 թվականի մարտի 5-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստ՝ ժեստերի լեզվով թարգմանությամբ: Ինչպես փոխանցում են ՄԻՊ-ի գրասենյակից՝ նիստին մասնակցել են այս ոլորտի՝ խորհրդի անդամ հասարակական կազմակերպություններ և անհատ փորձագետներ: Խորհրդի նիստում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խնդիրները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք […]
15:54 10.03.2021
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։ Դեսպանին է ներկայացվել Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների և պատերազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն: Հատկապես կարևորվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելուն ուղղված քայլերը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը […]
15:39 10.03.2021
Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է իրանական «Khabaronline» լրատվամիջոցը, այս մասին նշել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան: «Մենք ծրագրում ենք միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը»,- նշել է դեսպանը: Իրանում Հնդկաստանի դեսպանը հավելել է, […]
15:23 10.03.2021
Մարտի 8-ին՝ ժամը 21։25-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա Սամվել Մայիլյանին, որը տեղում մահացել էր, և 34-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Վրաերթ կատարած վարորդը հեռացել էր դեպքի վայրից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած […]
15:11 10.03.2021
Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի ազդում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վրա, թեպետ Ռուսաստանի Դաշնությունը դա չի ընդունում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյո՞ք Ղրիմի հարցը բարձրացվում է Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում: «Այստեղ, թերևս, կարող ենք խոսել մի թեմայի շուրջ, որը տարաձայնությունների կատեգորիային է պատկանում: Մենք չենք ընդունում Ղրիմի […]
14:36 10.03.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 20-րդ նիստը: Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներին Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի և դրա ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կհաստատվի […]
14:34 10.03.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով կանգառի կետերում շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտում Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ: Խստացված ստուգայցի արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները ուղևորափոխադրման համակարգում արձանագրել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ վարորդներն ու ուղևորները չեն կրել դիմակ, եղել […]
14:10 10.03.2021
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ մարտի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև մարտի 9-ի ժամը 11։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Արզնի համայնքին պատկանող տեսանկարահանող երկու սարք: Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 9-ին՝ ժամը 13։30-ին, բաժանմունք բերման է ենթարկվել Արզնի գյուղի 40-ամյա մի բնակիչ, որը տվել է […]
13:56 10.03.2021
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը: «Տիգրան Գալստյանին իր հետագա գործունեության մեջ մաղթում ենք նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:48 10.03.2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այց է կատարելու Արաբական Միացյալ Էմիրություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից՝ մարտի 11-ին կկայանան ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի ու Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի բանակցությունները:
12:53 10.03.2021
ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Հաշվի առնելով այս հարցի շուրջ լրագրողների դրսևորած հետաքրքրությունը` տեղեկացնում եմ, որ Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահից ստացել է դիմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրության 133-րդ հոդվածի 1 –ին մասին, 57–րդ հոդվածի 2–րդ […]
12:34 10.03.2021
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ) 2 ներկայացուցչի նկատմամբ: Նրանք մեղադրվում են խոշտանգումների և մարդու իրավունքների խախտումների մեջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է Reuters- ը: Նշվում է, որ Ալի Հեմաթիանը և Մասուդ Սաֆդարին պատժամիջոցների տակ են հայտնվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներում ներգրավվածության համար, ինչպիսիք են խոշտանգումները […]
12:04 10.03.2021
2021թ. մարտի 7-ին՝ ժամը 19։10-ին, «Նոյեմբերյան ԲԿ» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերությունից հետո մահացել է իգական սեռի նորածին երեխան: Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲ ընկերության գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Լոռու մարզի 22-ամյա բնակչուհի, որը ծննդաբերել […]
11:09 10.03.2021
Հայրենիքի փրկության շարժումը նոր թափով շարունակում է պայքարը։ Այս մասին ասված է շարժման ֆեյսբուքյան էջում։ Ազգային ժողովի շենքի մուտքերը փակ են։ Փակ են Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը։ Քաղաքացիները գիշերել են այնտեղ։
23:39 09.03.2021
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել. «Տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց կողմից հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ և վերլուծություններ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ: Այս հարցը շահարկելով՝ ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է: Հայտնում ենք, որ նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և Հանրապետության […]
21:32 09.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Լոռու մարզում, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ, Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]
21:03 09.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խումբն այսօր ժամը 17-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաք է կազմակերպել: Մինչ հանրահավաքի մեկնարկը, լրագրողների հետ ճեպազրույցներ են ունեցել «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և «Հանրապետական» կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը: Վերջիններս անդրադարձել են ԳՇ պետին պաշտոնանկ անելու հրամանագրի վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը, […]
20:51 09.03.2021
Վերջին ամիսներին ոստիկանության Վաղարշապատի բաժնի սպասարկման տարածքում բնակարանային գողության դեպքեր էին արձանագրվել։ Անցած տարվա սեպտեմբերին մտել էին Մեծամոր գյուղի Չարենցի փողոցի առանձնատներից մեկն ու ննջարանի մահճակալի տակից գողացել 2 միլիոն դրամ ու 400 եվրո։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, այս տարվա հունվարի 29-ին փորձել էին Մեծամոր գյուղի մեկ այլ տնից գողություն անել։ Այս անգամ թիրախը Աբովյան […]