TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ-ում Արցախում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանների պղծումն անբարոյականություն են անվանել

14:57 12.03.2021

Մենք անթույլատրելի, անբարոյական ենք համարում Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ հերոսաբար պայքարած անձանց նվիրված հուշարձանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն, լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Արցախի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում Խորհրդային միության հերոսներին նվիրված հուշարձանների պղծմանը: «Այդ տեղեկությունները ստուգվում են, դրանց հաստատման դեպքում հուսով ենք, որ Ադրբեջանի իշխանությունները բոլոր […]

̰
Բունդեսթագի պատգամավորը վայր է դրել մանդատը Ադրբեջանից կաշառք վերցնելու մեղադրանքների պատճառով

14:32 12.03.2021

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը վայր է դրել մանդատը՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու, նրանց համար լոբբիստական գործունեություն իրականացնելու և իր թերթում այդ երկիրը գովազդելու գործի առնչությամբ, հայտնում է Deutsche Welle-ն: Հաուպտմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական կուսակցության անդամ է: Մարկ Հաուպտմանը, սակայն, հերքում է Ադրբեջանից գումար վերցնելու վերաբերյալ մեղադրանքները: «Ես երբեք որևէ գումար չեմ ստացել և […]

̰
Մարտի 12-ի ցերեկը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

14:22 12.03.2021

Մարտի 12-ի ցերեկը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին տեղեկացնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ «Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին […]

̰
Զախարովան նշել է Բաքվի և Երևանի դրական վերաբերմունքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում

14:09 12.03.2021

Բաքուն և Երևանը կառուցողական վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան) գործունեության շրջանակներում: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք նշում ենք ընդհանուր կառուցողական վերաբերմունքը, որը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ցուցաբերում են ինչպես Բաքուն, այնպես էլ Երևանը»,- […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է մրցանակ՝ աղջիկների կրթության խնդիրների լուծման գործում նշանակալի ներդրման համար

12:31 12.03.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է կանանց և աղջիկների կրթության խնդիրների լուծման գործում նշանակալի ներդրում կատարած անհատներին և հասարակական կազմակերպություններին: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում խթանել ուսման հնարավորություններ, հասնել գենդերային հավասարության և […]

̰
Արա Այվազյանն այցելել է «Շեյխ Զայեդ» մզկիթ

11:22 12.03.2021

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարար Արա Այվազյանն այցելեց «Շեյխ Զայեդ» մզկիթ: Նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի մատյանում, հայտնում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։

̰
ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում տեսաուղերձով ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների կողմից գերիների վերադարձի ձգձգման հարցը

23:14 11.03.2021

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի 2021թ. մարտի 8-ի նիստում հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ Նման հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Տեսաուղերձից առաջ էլ խորհրդին է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի ավելի ծավալուն գրավոր զեկույցը: Թե՛ տեսաուղերձում, թե՛ գրավոր […]

̰
Մերձավոր Արևելքը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի համապարփակ անվտանգային միջավայրում․Արա Այվազյանը՝ ԱՄԷ-ի արտգործնախարարին

23:10 11.03.2021

Մարտի 11-ին Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Այվազյանը վերահաստատեց Հայաստանի մտադրությունը՝ առավել խորացնելու հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ որպես կապող օղակ ՀՀ և Ծոցի արաբական երկրների միջև բազմաբնույթ համագործակցության […]

̰
Եղվարդի խճուղում չգործող գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել

21:45 11.03.2021

Մարտի 11-ին` ժամը 18:43-ին, Կոտայքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղու նախկին «Արաքս» գործարանի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 […]

̰
Մեկնարկել է Արա Այվազյանի հանդիպումը ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ

20:53 11.03.2021

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումն Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումն ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

̰
Արայիկ Հարությունյանը և  ՄԻԵԴ-ում  ՀՀ ներկայացուցիչը քննարկել են բռնագաղթված քաղաքացիների, գերիների իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը

20:42 11.03.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով բռնագաղթված քաղաքացիների, գերիների և այլ քաղաքացիների իրավունքների նկատմամբ թույլ տրված կոպիտ խախտումների դեպքերը և դրանց իրավական հետևանքները: Պայմանավորվածություն է ձեռքբերվել վերոնշյալ խնդիրների վերհանման և […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել են հայ-ղազախական համագործակցության նախագծերին առնչվող հարցեր

20:35 11.03.2021

Մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունել է  ՀՀ-ում  Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ և հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա միջպետական հարաբերությունների հետագա ակտիվացման գործում` նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ համագործակցության առաջմղմամբ ինչպես […]

̰
Մարտի 13-ից Վրաստանը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

19:56 11.03.2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտնել է, որ Վրաստանը նախատեսվածից ավելի շուտ՝ մարտի 13-ից կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Հաղորդում է aliq.ge-ն։ Այս մասին նախարարը հայտարարել է հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում: Նրա խոսքերով՝ երկրում «AstraZenega» տեսակի պատվաստանյութի ներկրումը տեղի կունենա փուլ առ փուլ: «Մենք ունենք շատ կարևոր տեղեկություն, որ Վրաստանը պատվաստանյութ ստանալու է արագացված տեմպով: Հաստատված […]

̰
Թուրքիան չի բացառել, որ Ռուսաստանից կարող է գնել նորագույն կործանիչներ

19:50 11.03.2021

Թուրքիան չի բացառում ռուսական 4-րդ սերնդի СУ-35 և 5-րդ սերնդի СУ-57 կործանիչներ գնելու հավանականությունը, թեև առաջնահերթությունը տալիս է սեփական արտադրության կործանիչներին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը։ «Եթե Ռուսաստանն ունի ինքնաթիռ,  որը համապատասխանում է մեր պահանջներին, եթե մեր համակարգում դրա ներդրման […]

̰
Ավետ Ադոնցը և Դանիայի թագավորության դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

19:42 11.03.2021

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Օլե Էգբերգ Միկկելսենին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Օլե Էգբերգ Միկկելսենին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-դանիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում: […]

̰
ՀՀ պաշտապնության նախարարն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

19:00 11.03.2021

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը:   Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում, ինչպես նաև սերտ համագործակցությունը պաշտպանական բնագավառում: […]

̰
«Իմ քայլը» նախագահի աշխատակազմին տեղեկացրել է հանդիպման հրավերն ընդունելու մասին․ Մակունց

18:52 11.03.2021

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է  մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այսօր նախագահի աշխատակազմին տեղեկացրել եմ, որ ընդունում ենք նախագահի հրավերը և պատրաստակամ ենք մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը»,- ասել է  Մակունցը:

̰
Դանակով հարվածներ էր հասցրել 58-ամյա տղամարդու դեմքին. ոստիկանների բացահայտումը

15:03 11.03.2021

Մարտի 9-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը դեմքի և պարանոցի վնասվածքներով 58-ամյա մի տղամարդու բուժօգնության է տեղափոխել: Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանները կազմեցին անհրաժեշտ արձանագրություններ: Տուժողը Վեդիի բնակիչ էր: Նրան դանակահարել էին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: […]

̰
Իրանը նախապատրաստվում է նախագահի ընտրություններին

13:00 11.03.2021

Իրանում սկսվել է հունիսի 18-ին նախատեսված նախագահի ընտրության համար թեկնածուների գրանցումը. գործընթացը կտևի մինչև մարտի 16-ը: Յոթ օրվա ընթացքում ամբողջ հանրապետությունից ընտրապայքարին մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել իրենց դիմումները: Մարտի 20-ին Իրանը նշում է ազգային գլխավոր տոներից մեկը՝ Նովրուզը (իրանական Նոր տարի), որից հետո երկրում սկսվում են երկշաբաթյա հանգստյան օրեր: Փաստորեն, ընտրություններին մասնակցել ցանկացողներից դիմումների […]

̰
Կառավարության նիստերին այսուհետ կմասնակցեն նաև մարզպետները

12:47 11.03.2021

Կառավարության մարտի 11-ի նիստին մասնակցում էին նաև հանրապետության մարզպետները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում այդ պրակտիկան կշարունակվի: «Հընթացս միջավայրին ծանոթացան մեր գործընկերները, հետագայում ավելի ակտիվ և արդյունավետ կդարձնենք նրանց մասնակցությունը: Ուրախ եմ ձեզ տեսնել, պարոնայք մարզպետներ»,- ասաց կառավարության ղեկավարը:

̰
Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

12:00 11.03.2021

Բոլսոնարուն, չնայած երկրում առկա ծանր վիճակին, օրեր առաջ բրազիլացիներին ասել էր՝ «բավական է նվնվաք»։

̰
Ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման․ Էդմոն Մարուքյան

11:20 11.03.2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը […]

̰
Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են

10:49 11.03.2021

Հայաստանում 2020-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է օգտատերերի 2,80%-ը, Վրաստանում այդ ծրագրերը գրոհել են օգտատերերի 2,25%-ին, իսկ Ադրբեջանում՝ 5,19%-ին։ 2019-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների է ենթարկվել հայաստանցի օգտատերերի 2,57%-ը, Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 1,78%, իսկ Ադրբեջանում՝ 5,05%: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։ Ընկերության տվյալների համաձայն՝ 2020-ին մոբայլ վնասաբեր ծրագրերն ամենաշատը […]

̰
Հիշեցում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ոչնչացնելու համար նախատեսված տուգանքի մասին

10:38 11.03.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ոչնչացնելու համար նախատեսված տուգանքի մասին․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակները, նրանց բնակատեղերը, ձվադրման վայրերը և ձվերը, միգրացիոն ուղիները, բները և այլ շինվածքները ոչնչացնելը կամ այլ գործողություններ կատարելը, որոնք կարող […]

̰
Լեհաստանում Ռուսաստանի հյուպատոսը մեղադրվում է COVID-19-ի տարածման մեջ

10:13 11.03.2021

Լեհաստանում Ռուսաստանի հյուպատոսին մեղադրում են COVID-19-ի տարածման մեջ: Լեհաստանի հետախուզական ծառայությունները պնդում են, որ Ռուսաստանի հյուպատոսը, ով փետրվարին պերսոնա նոն գրատա էր հայտարարվել, COVID-19- ով վարակվելուց հետո չի պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Երկրի գաղտնի ծառայությունների համակարգողի խոսնակ Ստանիսլավ Ժարինը, ում խոսքերը մեջբերում է լեհական PAP գործակալությունը, ասել  է, որ թեև դիվանագետի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է […]

̰
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները շուտով դեմ առ դեմ հանդիպում կունենան

23:58 10.03.2021

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները շուտով դեմ առ դեմ հանդիպում կունենան: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր, երբ Պուտինն ու Էրդողանը հեռակա մասնակցել են թուրքական Ակույու ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքին։ Մինչ այդ վերլուծաբանները ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ Պուտինը չի գնալու այդ հիմնարկեքի արարողությանը և միայն հեռակա է մասնացելու: Եվ դա քաղաքական ժեստ էին համարել: Այսօր […]

̰
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շուտափույթ կկարգավորվի

23:37 10.03.2021

Հայաստանում տեղի ունեցողը Ռուսաստանը մեր երկրի ներքին գործն է համարել և հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը շուտափույթ կկարգավորվի: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Չավուշօղլուն և Լավրովը բանակցություններ են վարել Դոհայում

23:08 10.03.2021

Չավուշօղլուն և Լավրովը բանակցություններ են վարել Դոհայում։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Չավուշօղլուն հայտարարել է, որ Լավրովի հետ Դոհայում քննարկել է Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները, ինչպես նաև վերջին իրադարձությունները Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում: «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցած վերջին […]

̰ ̰
Վազգեն Մանուկյանն անդրադարձել է բանակի շուրջ ծավալված այսօրվա իրադարձություններին

21:45 10.03.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքն այսօր մեկնարկել է նախատեսված ժամից մեկ ժամ ուշ՝ ժամը 17-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այսօր տեղադրված բեմահարթակում: Սկզբում քննադատական ելույթներ են ունեցել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Մինչև հանրահավաքի սկսվելը «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը […]

̰
BACK_TO_TOP