Մեկնարկել է ԹԱՅԵՔՍ գործիքի նոր ծրագիր. ՏՄՊՊՀ-ում կուսումնասիրեն անբարեխիղճ մրցակցության կանխարգելման ԵՄ փորձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Մեկնարկել է ԹԱՅԵՔՍ գործիքի նոր ծրագիր. ՏՄՊՊՀ-ում կուսումնասիրեն անբարեխիղճ մրցակցության կանխարգելման ԵՄ փորձը

15:27 01.03.2021

2021 թվականի մարտի 1-ից մեկնարկել է ԹԱՅԵՔՍ գործիքի «Սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարելավման և անբարեխիղճ մրցակցության գործողությունների կանխարգելման հիմնարար սկզբունքների վերաբերյալ ԵՄ լավագույն փորձը» թեմայով ԵՄ փորձագիտական առաքելության 5-օրյա ծրագիրը, որն անցկացվում է առցանց ձևաչափով:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ողջունել է մասնակիցներին՝ կարևորելով այն համատեղ ջանքերը, որոնց շնորհիվ ծրագիրը կազմվել և կյանքի է կոչվել:
«Սա շատ կարևոր միջոցառում է հանձնաժողովի համար հատկապես այժմ, երբ տնտեսական մրցակցության օրենսդրության մեջ լայնածավալ փոփոխություններ են կատարվում, մշակվում և ներդրվում են նոր մեխանիզմներ, արդիականացվում է ընդհանուր գործունեությունը՝ միջազգային լավագույն փորձին համահունչ»,- նշել է Գեղամ Գևորգյանը:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքերով՝ գործունեության 2️⃣0️⃣ տարիների ընթացքում հանձնաժողովը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել, այնուամենայնիվ այժմ առկա են նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են հմտությունների և գործիքակազմի մշտական արդիականացում: Այդ համատեքստում նա մասնավորապես շեշտել է հասարակության մոլորեցման կամ շփոթության առկայությունը որոշելու մեթոդոլոգիայի և չափորոշիչների, ինչպես նաև զեղչերի կիրառման ընթացքում մոլորեցումների դեպքերը բացահայտելու վերաբերյալ ԵՄ փորձի կարևորությունը:
Միջոցառման 5️⃣ օրերի ընթացքում ծրագրի փորձագետները Հանձնաժողովի աշխատակիցներին խորհրդատվություն կտրամադրեն օրենսդրական շրջանակի և վարչարարության, օրենսդրական ակտերի և դրանց կիրարկման վերաբերյալ, կներկայացնեն ԵՄ օրենսդրությունը և դրա կիրառման լավագույն փորձը և այլն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

BACK_TO_TOP