TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ լինելը ֆիզիկական անվտանգության սպառնալիք է Ադրբեջանում. Վլադիմիր Վարդանյան

22:09 26.01.2021

Առաջին անգամ հիբրիդային ձևաչափով անցկացվող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը շարունակվում է: Այսօր ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին և շեշտել, որ այդ երկիրը գերիներին չի հանձնում նրանց ազգային պատկանելության պատճառով: «20 տարի առաջ երբ մենք միացանք այս կազմակերպությանը, մենք հավատում […]

̰
ԱՄՆ-ում Google- ից պահանջել են հեռացնել Telegram- ը հավելվածների խանութից

21:03 26.01.2021

Ամերիկյան Coalition for a Safer Web (կոալիցիա՝ ավելի անվտանգ ինտերնետի համար) շահույթ չհետապնդող կազմակերպությունը Google- ին խնդրել է հեռացնել Telegram-ը հավելվածների խանութից՝ այն բանի համար, որ մեսենջերը քարոզում է բռնություն և ծայրահեղականություն, գրում է Bloomberg- ը: Կազմակերպության ղեկավար և Մարոկկոյում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Գինսբերգը դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ Alphabet կորպորացիայի՝ պահանջելով պարտավորեցնել նրան […]

̰
Թուրքիայում վարձու զինվորների վճարը մեկ տարում աճել է 13․5 տոկոսով

20:15 26.01.2021

Թուրքիայում պայմանագրային զինծառայողների համար աշխատավարձի նոր սակագին է սահմանվել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ի փոխանցմամբ՝ եթե անցյալ տարվա երկրորդ կեսին աշխատավարձն ամսական կազմում էր 37․070 թուրքական լիրա (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 5․000 ԱՄՆ դոլար), ապա 2021 թվականի համար այդ գումարը սահմանվել է 39․788 լիրա (5.384 դոլար)։ Նշենք նաև, որ 2020թ․ հունվար–հունիս ամիսներին պայմանագրային զինծառայողների ամսական աշխատավարձը կազմում […]

̰
Ինչո՞ւ Ադրբեջանը չի հանձնում գերիներին․ Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ վեհաժողովում

19:52 26.01.2021

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռազմագերիների վերադարձի հետ կապված խնդիրների մասին է խոսել հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանը չի վերադարձնում նրանց ազգային պատկանելության պատճառով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ ԱԳՆ-ն հայ-իրանական երկկողմ հարաբերությունների մասին համառոտ տեղեկանք է ներկայացրել

19:45 26.01.2021

ՀՀ ԱԳ նախարարությունը Հայաստանի Հանրապետության  և Իրանի Իսլամական Հանրապետության միջև (2019-2020 թթ.) երկկողմ հարաբերությունների համառոտ տեղեկանք է ներկայացրել։ Հունվարի 26-27-ին տարածաշրջանային այցի շրջանակներում աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։ Քաղաքական երկխոսություն […]

̰
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպել է Արարատի մարզի բնակիչների հետ

19:40 26.01.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր  հանդիպման է եղել Արարատի մարզում: Բնակիչների հետ զրույցում նա վերահաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում կա երկու ճանապարհ. մեկը սահմանադրական ճանապարհն է, մյուսը՝ ապստամբությունը: Իսկ լրագրողների հետ զրույցում նա մանրամասնել է իր ելույթը՝ նշելով, որ ապստամբություն ասելով՝ […]

̰
Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

19:10 26.01.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Տեղեկացնում է e-gov.am-ը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Ծովինար Սողոմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է […]

̰
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարն այսօր կժամանի Հայաստան

17:27 26.01.2021

Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

̰
«Վերին Լարս» անցակետը բաց է, բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում․ ՊԵԿ

17:00 26.01.2021

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին «Վերին Լարս» անցակետը բաց է, բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում: Կոմիտեն մշտական կապի մեջ է ռուսական և վրացական կողմերի հետ ինչպես առանձին դեպքերում, այնպես էլ ընդհանուր առմամբ ծագող իր իրավասության ներքո գտնվող խնդիրները հնարավորինս արագ և կազմակերպված կարգավորելու համար։  

̰
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

16:58 26.01.2021

Հունվարի 25-ին և 26-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները […]

̰
Իրանը նշել է միջուկային գործարքին վերադառնալու պայմանը

16:35 26.01.2021

Եթե ​​ԱՄՆ-ը վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, Թեհրանը կվերադառնա JCPOA-ի և ՄԱԳԱՏԷ-ի հետ լրացուցիչ արձանագրության իրականացմանը, ասել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «Փետրվարի 21-23-ը մենք պետք է գործնական դաշտ բերենք, վերջ տանք լրացուցիչ արձանագրության (ՄԱԳԱՏԷ) իրականացմանը, մենք դա պետք է անենք: Բայց եթե մինչ այդ բարենպաստ, լավ գործողություններ չեն ձեռնարկվում մեր տնտեսական համագործակցությունը նորմալ հուն […]

̰
Իտալիայի վարչապետը հրաժարական տվեց

16:24 26.01.2021

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարական է տվել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Rainews24 հեռուստաալիքը՝ նախագահական Կվիրինալի պալատից, որտեղ կայացել է Կոնտեի հանդիպումը պետության ղեկավար Սերջո Մատարելայի հետ։ Նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հայտարարությունը դեռ չի տարածվել։ Մինչ Մատարելայի հետ հանդիպումը Կոնտեի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարների խորհրդի նիստ, որտեղ նա տեղեկացրել է պաշտոնը լքելու իր մտադրության […]

̰
Ռուբեն Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

16:19 26.01.2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ստրասբուրգում հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։ Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում։ Խոսել ենք […]

̰
Ի՞նչ է քննարկվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստում․ Համազասպ Դանիելյանը մանրամասնում է

15:43 26.01.2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել։ Նիստից հետո լրագրողներին մանրամասներ է հայտնել խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Իրանը ձգտում է ստեղծել Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափ. Զարիֆ

15:30 26.01.2021

ԻԻՀ ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Մոսկվա ժամանելիս Կովկասյան երկրներ շրջագայության նպատակը համարել է Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի ստեղծումը (Ռուսաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան): «Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները պահանջում են մշտական շփումներ, բայց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դադարեցրել է մեր կապերը: Ղարաբաղյան հակամարտությունից հետո ստացվել են պայմանավորվածությունները, և պատերազմը ՌԴ նախագահի ջանքերով դադարել է: Տեղափոխման […]

̰
Կոչ եմ անում ճնշում կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ. Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում

15:09 26.01.2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ահաբեկչական է որակել Ադրբեջանի այն գործելաոճը, որ այդ երկիրը չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Ելույթի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ տիկին նախագահ Իմ ելույթում ուզում եմ անդրադառնալ ԵԽԽՎ Բյուրոյի որոշմանը, որով այսօր մերժվել է Ադրբեջանում պահվող հայ […]

̰
Հիմա Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում. Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

14:41 26.01.2021

Հիմա Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում։ Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստին իր ելույթի ժամանակ ասել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ գործընկերներ Այսօր աշխարհը, ըստ էության, գտնվում է լրջագույն ճգնաժամային իրավիճակում: Այդ ճգնաժամը ոչ միայն փոխադարձ հակամարտությունների, մրցակիցներին շարքից հանելու, նոր կորոնավիրուսի […]

̰
ԵԽԽՎ-ն ընդունված բանաձևով կոչ արեց Ադրբեջանին և Հայաստանին արագ կյանքի կոչել Արցախի վերաբերյալ հայտարարության դրույթները

14:26 26.01.2021

Երեկ ԵԽԽՎ-ն ընդունված բանաձևով կոչ արեց Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս արագ կյանքի կոչել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը։ «Ընդունված բանաձևը արձանագրում է հումանիտար խնդիրների կարևորությունը: Կոչ է արվում. «Անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը խոչընդոտում է […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի վարչապետին

14:11 26.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ավստրալիայի օրվա կապակցությամբ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերություններին` ի […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

14:07 26.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Արժևորելով մեր երկրների միջև առկա բազմամյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս […]

̰
Իտալիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

13:59 26.01.2021

Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեն պաշտոնապես հայտարարել է պաշտոնը լքելու մտադրության մասին: Հրաժարականի դիմումը երկրի նախագահին կփոխանցվի մոտ ժամանակներս: Դրա պատճառը, ըստ իտալական ԶԼՄ-ների, իշխող կոալիցիայում տարաձայնություններն են։ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան այժմ պետք է որոշի՝ կազմակերպե՞լ նոր ընտրություններ, թե՞ հնարավորություն տալ Կոնտեին երրորդ անգամ կառավարություն ձևավորել։ Մոտ ժամանակներս պետության ղեկավարը խորհրդակցություններ կանցկացնի իտալական […]

̰
Անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը. ԵԽԽՎ-ի կոչը

13:45 26.01.2021

Երեկվանից Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2021 թ. ձմեռային նստաշրջանը։ Հայաստանի պատվիրակության անդամները խոսել են հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին: Մասնավորապես, հիշեցնենք՝ ԵԽԽՎ բյուրոն մերժել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով հրատապ քննարկումը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը»,ասված է […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. news.am

13:17 26.01.2021

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 13։00-ին, նիստ է հրավիրել։ Տեղեկությունը news.am-ին ասել է խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը։ Թե օրակարգում ինչ հարցեր կան, պատգամավորը չգիտեր։ Մամուլի տեղեկություններով՝ հնարավոր է, որ խմբակցությունը քննարկի Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել: Նշենք, որ գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն […]

̰
Տաջիկստանի նախագահը հայտարարել է երկրում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին

12:26 26.01.2021

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է երկրում կորոնավիրուսային վարակի նկատմամբ տարած հաղթանակի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Հիմա Տաջիկստանում կորոնավիրուս չկա, մենք այն ամբողջությամբ ոչնչացրել ենք», – ասել է նա: Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը հիշեցրել է, որ մարդիկ պարտավոր են շարունակել պահպանել անվտանգության միջոցները: Նրա խոսքով՝ Տաջիկստանի կառավարությունը 2020 թվականին լրացուցիչ 1,6 միլիարդ սոմոնի (ավելի […]

̰
Բայդենը ՌԴ-ի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամություն է հայտնել

08:38 26.01.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել բոլոր խնդրահարույց հարցերը և առանց երկմտելու դրանք բարձրացնել ռուսական կողմի հետ շփումներում: Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստին»: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ հնարավոր է համագործակցել Ռուսաստանի հետ Ռազմավարական հարձակողական սպառազինության  կրճատման պայմանագրի երկարաձգման հարցում, քանի որ դա բխում է նաև Միացյալ Նահանգների շահերից: […]

̰
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում

08:33 26.01.2021

Իրակլի Կոբախիձեն Ստրասբուրգում ձմեռային նստաշրջանի քվեարկության արդյունքներով վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում, փոխանցում է 1tv.ge-ն։ Կոբախիձեն առանձնանում է առավել անզիջում դիրքորոշմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների կողմից խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու հետ կապված: Նշենք, որ ընդդիմությունը ևս նրան չի համակրում: Ի դեպ, Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականից հետո, հունվարի 16-ին Իրակլի Կոբախիձեն ընտրվել էր «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնում:  

̰
ԱՄՆ-ում ֆինանսների նախարարի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել

08:20 26.01.2021

ԱՄՆ Սենատը հաստատել է Ջանեթ Յելլենի թեկնածությունը ֆինանսների նախարարի պաշտոնում։ Յելլենը հավաքել է սենատորների անհրաժեշտ թվով ձայներ՝ 50 տոկոս + 1 ձայն։ Այսպիսով՝ նա դարձել է Ֆինանսների նախարարությունը գլխավորած առաջին կինը։ Քվեարկությունից օրեր առաջ նա ելույթ է ունեցել Սենատի ֆինանսական հարցերով կոմիտեում անցկացված լսումների ժամանակ։ Նա հայտարարել է, որ իր թեկնածության հաստատման դեպքում կվերանայի ԱՄՆ […]

̰
Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար

22:54 25.01.2021

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ նշելով, որ գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան եւ դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, նա նաև […]

̰
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ Մարուքյան

22:45 25.01.2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵԽԽՎ քաղաքական խմբերում և լիագումար նիստում այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեքսանդր Պոչեյը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Ժակ Մէրը (Եվրոպայի Ազատականների և ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ […]

̰
Իտալիայի վարչապետը մտադիր է հրաժարական տալ

22:39 25.01.2021

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին, հայտնել են նրա մամուլի ծառայությունում: Ավելի վաղ այս մասին հայտնել էր ANSA գործակալությունը ՝ վկայակոչելով կառավարության իրազեկ աղբյուրները։ Այս քայլը սպասվում է, քանի որ նախկին վարչապետ Մատեո Ռենցիի «Կենդանի Իտալիա» փոքր կուսակցությունից դուրս գալուց հետո իշխող կոալիցիան «5 աստղ» շարժման և Դեմոկրատական կուսակցության կազմում կորցրել […]

̰
BACK_TO_TOP