15:27 25.01.2021
ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով: Այս մասին գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։
15:23 25.01.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այս շաբաթ հանդիպելու են Լեհաստանում: Այս մասին Mediamax-ը տեղեկացել է Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարության աղբյուրից: Խորհրդակցությունների ընթացքում միջնորդները քննարկելու են իրենց անելիքները հետպատերազմական շրջանում, ինչպես նաև առաջիկա այցը տարածաշրջան:
15:07 25.01.2021
Արդեն մի քանի օր է, ինչ Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջում են վերացնել երկրում նոյեմբերի 28-ից համաճարակաբանական իրավիճակի վատթարացումից հետո սահմանված սահմանափակումները, մասնավորապես՝ պարետային ժամը, որը գործում է 21:00-5:00-ն և երկարաձգվել է մինչև մարտի 1-ը: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ սկսված բողոքի երթի մասնակիցները երեկ երեկոյան երթով հասել էին ՆԳՆ շենքի […]
14:29 25.01.2021
Հունվարի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացրին Վայոց ձորի մարզպետարանից։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց նախորդ խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերով, առանձնապես՝ -մարզի համայնքների ավագանիների կողմից բյուջեների քննարկմանը և հաստատմանը նվիրված նիստերի կազմակերպման գործընթացով և բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներով, -մարզի տարածքում իրականացվելիք քաղաքաշինական և վերանորոգման ծրագրերով […]
14:09 25.01.2021
Տարածաշրջանային այցի շրջանակում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները: Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններ կվարի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ղարաբաղի տարածքի վերակառուցման և տարածաշրջանում կայունությունը պահպանելուն ուղղված համագործակցության հարցերի շուրջ: Զարիֆը […]
13:21 25.01.2021
Boeing ավիաընկերությունը 2030 թվականին կսկսի նոր ինքնաթիռների արտադրություն, որոնք կաշխատեն կենսաբանական վառելիքով: Կենսաբանական վառելիքը 80 տոկոսով կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ, համոզված են ԱՄՆ էներգիայի նախարարության մասնագետները՝ տեղեկացնում է նախարարության կայքը: Boeing-ի կոմերցիոն բաժնի ղեկավար Ստեն Դիլի կարծիքով՝ ընկերությունն արդեն աշխատում է այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքրված են նորարարությամբ: Կենսաբանական վառելիքը ավիացիայում կարող է արտադրվել […]
12:52 25.01.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է երկրում երրրորդ խոշոր քաղաքական կուսակցությունը հիմնելու մտադրությունից: Այդ կուսակցությունը պետք է մրցեր դեմոկրատների և հանրապետականների հետ։ Այս մասին հաղորդում է Fox News-ը: Թրամփի քաղաքական խորհրդական և նախընտրական շտաբի պետ Ջեյսոն Միլլերի խոսքերով ՝«Թրամփը հստակ հասկացրել է, որ կօգնի 2022-ին հանրապետականներին՝ Ներկայացուցիչների պալատ և Սենատ ձևավորելու հարցում»: Միլլերը նշել […]
12:20 25.01.2021
Ֆլորիդայի լողափին հանգստացողները երկնքում ինքնաթիռ են նկատել «Թրամփը բոլոր ժամանակների վատագույն նախագահն է» պաստառով, հայտնում է TMZ- ը։ Մեկ այլ պաստառի վրա գրված է եղել. «Թրա՛մփ, դու խղճուկ անհաջողակ ես, վերադարձի՛ր Մոսկվա»: Պաստառներով ավիաթռիչքն իրականացվել է Փալմ Բիչում Թրամփի «Մար-ա-Լագո» կալվածքի վրայով։ Թրամփն այնտեղ է գտնվում Սպիտակ տունը լքելուց հետո։
22:25 24.01.2021
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին․ «Երէկ՝ Շաբաթ առաւօտ, 23 Յունուար 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտընի ընտրութիւնը: Նորընտիր նախագահին ուղղած իր նամակին մէջ Նորին Սրբութիւնը յայտնեց, որ մեր ժողովուրդը ու յատկապէս Միացեալ Նահանգներու մէջ հաստատուած հայերը պատրաստ են գործակցելու իր […]
20:50 24.01.2021
Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այդ ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի, «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով իրեն ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին մամուլում շրջանառվող լուրերին: Հրայր Թամրազյանի դիտարկմանը, թե Մակունցը հրաշալի տիրապետում է անգլերեն լեզվին, սակայն ունի արդյոք դիվանագիտական համապատասխան […]
18:19 24.01.2021
Վերջին հինգ տարվա ընթացքում Թուրքիան 11 անգամ ավելացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Միայն վերջին հինգ տարվա ընթացքում մենք նախաձեռնել ենք մոտավորապես 350 նոր նախագիծ: Բյուջեն կազմել է 5,5 միլիարդ դոլար, բայց մենք պաշտպանական նախագծերի ֆինանսավորումը 11 անգամ ավելացրել ենք՝ հասցնելով 60 միլիարդ դոլարի», – նշել է Էրդողանը։ […]
17:16 24.01.2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան անհրաժեշտ ճկունություն է ցուցաբերել Վաշինգտոնի հետ հարաբերություններում, բայց դա չի կարող անել անվերջ: Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կկարողանան երկխոսություն հաստատել: Եթե ամերիկյան նոր վարչակազմը պատրաստ լինի դրան, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անպայման կպատասխանի, վստահեցրել է Պեսկովը: «Փաստն այն է, որ Ռուսաստանի […]
16:41 24.01.2021
Հունվարի 23-ին Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցած չարտոնվածակցիաներին ոչ այնքան շատ քաղաքացիներ են մասնակցել: Մասնակիցների թիվն այսպես է գնահատել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը: Ըստ նրա՝ նման անօրինական միջոցառումներ են կազմակերպվում նրանց կողմից, ովքեր փորձում են իրավիճակը զարգացնել: Սակայն դա նրանց չի հաջողվում, քանի որ գործողություններին շատ ավելի քիչ մարդ է […]
16:23 24.01.2021
Մոսկվայի կենտրոնում նախորդ օրը բերման են ենթարկվել Pussy Riot- ի երկու անդամներ՝ Մարիա Ալեխինան և Լյուսյա Շտեյնը, որոնք մեքենայով հարվածել են ոստիկանության սպային: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: Աղբյուրի խոսքերով՝ հունվարի 23-ին Բոլշոյ Աֆանասևսկի նրբանցքում աղջիկները ավտոմեքենայում վրաերթի են ենթարկել ոստիկանի: Դրանից հետո նրանց բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք: Ալյոխինայի […]
15:33 24.01.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր լիազորությունները վայր դնելուց հետո առաջին հանգստյան օրերն անցկացրել է Ֆլորիդայի գոլֆի ակումբում վայր դնելուց հետո, գրում է Daily Mail- ը: Նշվում է, որ Թրամփը ամբողջ շաբաթ օրը՝ հունվարի 23-ին, գոլֆ է խաղացել Ուեսթ Փալմ Բիչի իր ակումբում: Նրան տեսել են կարմիր գլխարկով, որի վրա գրված էր ՝ Make America […]
15:17 24.01.2021
«Գերիներին հանձնելը ձգձգելը նույնպես պատերազմական հանցագործություն է, և առհասարակ Ադրբեջանի նպատակն է անընդհատ բորբոքել թշնամանք»,-«Հեռանկարի» տաղավարում նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ գերիներին չվերադարձնելը, ցեղասպանության սպառնալիքների լեզվով մեր ժողովրդի մասին խոսելը, Հայաստանի ողջ բնակչության հետ պատերազմների սպառնալիքներով խոսելը պետք է դիտարկել միասնական քաղաքականության մեջ. ամբողջը մեկ շղթայի մասեր են, որ տարիներ ի վեր Ադրբեջանում […]
13:18 24.01.2021
Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Իրակլի Չավլեիշվիլիին խորհրդարանական ընտրություններում պատգամավոր էր առաջադրվել Սաակաշվիլիի հիմնադրած «Ուժը միասնության մեջ է» դաշինքի կողմից: Նախորդ տարի Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրւթյուններում մանդատ ստացած ընդդիմությունը, բացառությամբ եզակի դեպքերի, բոյկոտելով ընտրությունների արդյունքը,առ այսօր հրաժարվում է մտնել երկրի խորհրդարան: Իրակլի Չավլեիշվիլիին որոշել էշրջանցել բոյկոտն ու օգտագործել իր մանդատը: Ընդդիմությունը նրա գործողությունները համարել է դավաճանություն: […]
10:48 24.01.2021
ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել […]
23:00 23.01.2021
Սև ծովի ջրատարածք է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դոնալդ Քուք» էսկադրային ականակիրը, հայտնել են պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում: Գերատեսչությունում նշել են, որ նավը զինված է թևավոր հրթիռներով։ “Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները սկսել են հետևել նավի գործողություններին»: Միացյալ Նահանգները մեծացնում է ակտիվությունը Ռուսաստանի ծովային սահմանների մոտ։ 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ ՌԾՈՒ «Ջոն Մաքքեյն» էսկադրային ականակիրը […]
21:34 23.01.2021
Այսօր կայացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները։ Խորհդի նախագահ ընտրվեց Էդգար Հակոբյանը, իսկ Արսեն Այվազյանը, Նաիրի Փեթակչյանը, Արման Բարխուդարյանը, Սաշա Կատվալյանը, Կարեն Հակոբյանը, Աշխեն Հայրապետյանը, Գնել Սարգսյանը, Էդիտա Փեթակչյանը ընտրվեցին խորհրդի անդամ, Կարինե Դավթյանը՝ վերահսկող։
18:55 23.01.2021
Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել նախարար Զալկալիանիին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Արտգործնախարարները հանգամանալից քննարկում են ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։ Նախարարները կարևորել են […]
18:17 23.01.2021
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը ՝ Յուլիան հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել և գտնվում է ուժայինների մեքենայում:Հաղորդում է Ռիա Նովոստին։ «Ներեցեք վատ որակի համար: Շատ վատ լույս է մեքենայում», – գրել է նա իր Instagram- ում` տեղադրելով իր լուսանկարը: Ավելի վաղ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը բազմիցս նախազգուշացրել էին […]
15:13 23.01.2021
Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը Սենատում կմեկնարկի փետրվարի 8-ին, երբ ներկայացուցիչների պալատը իմփիչմենթի մեղադրանքը պաշտոնապես հանձնի Սենատին: Հունվարի 14-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել էր այն ժամանակ գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը: Թրամփը մեղադրվում է ապստամբություն հրահրելու մեջ: Սա Թրամփին իմփիչմենթի ենթարկելու երկրորդ գործընթացն է: Նախորդ անգամ նա մեղադրվում էր […]
12:10 23.01.2021
ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը առանց զգուշացնելու փոխել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ցուցումները և թույլատրել է հիվանդներին պատվաստել տարբեր պատվաստանյութերով, ընդ որում, տեղեկացրել է, որ պատվաստանյութերի խառնուրդի հետևանքներն ու անվտանգությունը դեռ հետազոտված չեն։ Այս մասին հաղորդում է New York Times-ը: ՀԿՎ կենտրոնը նոր ցուցումներ է զետեղել իր կայքում հինգշաբթի: Ըստ այդմ՝ բացառիկ դեպքերում հիվանդները […]
10:05 23.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունվարի 22-ի ժամը 16։30-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար, իսկ ռուսական կողմում կան կուտակված բեռնատար ավտոմեքենաներ: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է […]
09:24 23.01.2021
Պորտուգալիայի Առողջապահության ազգային ինստիտուտը(INSA) հայտնաբերել է երկրում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է տեղի Lusa գործակալությունը։ Քայլեր են ձեռնարկվում վարակակրի կոնտակտավորներին ի հայտ բերելու և վարակի տարածման շղթան կոտրելու ուղղությամբ։ Առաջին անգամ հարավաֆրիկյան շտամի դեպք է գրանցվել նաև Կուբայում՝ զբոսաշրջիկի մոտ։ 501.V2 մուտացիան առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, հոկտեմբերին։
23:55 22.01.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ խորհրդի անդամների կազմում փոփոխություն է եղել: «Տեղեկացնում ենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որով Հիմադրամի՝ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն պարոն Ադամ Կաբլանյանը, ով նշանակվել […]
22:18 22.01.2021
Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ դարձած Ջոզեֆ Բայդենը, ինչպես իր նախորդներից շատերը, փոխել է Սպիտակ տան Օվալաձև գրասենյակի ներքին հարդարանքը: Այսպիսով, լրագրող Նյուտոն Դանը նշել է, որ Դեմոկրատը սեղանից հանել է դիետիկ կոլայի շտապ զանգի կոճակը, որը տեղադրել էր նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը: «Նախագահ Բայդենը հեռացրեց դիետիկ կոլայի կոճակը: Երբ 2019-ին Թիմ Շիփմանը (The Sunday Times- […]
21:47 22.01.2021
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Ծինանդալում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: