12:34 01.12.2020
Զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հավաքվել են Էջմիածնի N զորամասի դիմաց։ Նրանց որդիները, եղբայրներն ու հարազատները հոկտեմբերի 21-ին Զանգելանի հատվածում մասնակցել են մարտական գործողությունների, և մինչ օրս տեղեկություն չունեն նրանցից։ Հավաքվածների խոսքերով՝ հանդիպումներ են ունեցել թե՛ ՊՆ-ում, թե՛ Կառավարությունում, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ծնողների հավաստմամբ՝ 3 հանդիպումներն էլ գոհացուցիչ արդյունք չեն տվել։ Իրենց […]
10:38 01.12.2020
2021-ի հունվարի 24-ին կկայանան «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ 2020 թվականի դեկտեմբերի 23-ից 2021-ի հունվարի 11-ը «Բարսելոնայի» նախագահի պաշտոնի թեկնածուները ստորագրություններ կհավաքեն՝ ի աջակցություն իրենց։ Հունվարի 5-22-ը կանցկացվեն ակտիվ ընտրարշավներ։ Հատկանշական է, որ ընտրություններ կանցկացվեն ոչ միայն Կատալոնիայում, այլև Մադրիդում, Սևիլյայում, Վալենսիայում ու Պալմա-դե-Մայորկայում։ Քվեարկությանը կկարողանան մասնակցել միայն «Բարսելոնայի» այն […]
23:23 30.11.2020
Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ։Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Հարգելի ընկերներ ու գործընկերներ։ Հաշվի առնելով երկրում ստեղված աղետալի ու օրհասական վիճակը, գիտակցելով որ ազգի, ազգային պետության կայացման գերնպատակը վեր է անհատական, խմբակային, քաղաքական և այլ նմանատիպ շահերից, որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի(փոխմարզպետի) իմ պաշտոնից։ Այս պաշտոնը […]
23:10 30.11.2020
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և քրեագիտական վարչությունում հանդիպումներ են տեղի ունեցել պատերազմական հանցագործությունների գծով միջազգային փորձագետ, կրիմինալիստ ֆրանսահայ Էլիզ Պողոսյանի և արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետ Ժան Լյուկ Մեսաժեի հետ: Քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի ընթացքում միջազգային մարդասիրական […]
22:56 30.11.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Հաշվի առնելով Ֆրանսիային և Հայաստանին միավորող պատմական և մշակութային կապերը մասնավորապես 1915 թ. հայոց ցեղասպանության մազապուրծներին Ֆրանսիայում և մեր վարչատարածքում հյուրընկալելուց հետո: Հաշվի առնելով, որ Նիցցա-Կոտ-դ’Ազյուր մետրոպոլում հայկական ծագմամբ շատ ֆրանսիացիներ են ապրում, ովքեր առանձնահատուկ ձևով կապված են Հայաստանին: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման […]
22:24 30.11.2020
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի ներկայիս իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս համատեքստում ԱԳ […]
21:45 30.11.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում դեպքերի թվից՝ ժամանակավոր […]
19:50 30.11.2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ վերջինիս առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Քլեր Մեյթրոյին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար, նաև հույս հայտնել, որ Թիերի Ռիբոյի ղեկավարությամբ ԿԽՄԿ պատվիրակության հետ համապարփակ համագործակցությունը կշարունակվի ու էլ ավելի կընդլայնվի: […]
18:47 30.11.2020
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։ Նշենք, որ Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա այդ պաշտոնին նշանակվելուց առաջ եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։
15:14 30.11.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու Սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով: Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին […]
14:42 30.11.2020
«Ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և ապօրինի միգրացիայի հետ կապված աճող մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է ներդաշնակեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների օրենսդրությունները»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովն այս հարցում կարևոր դեր ունի, շեշտել է նա Խորհրդարանական վեհաժողովի հանդիպման մասնակիցներին ուղղված իր ուղերձում: Ռուսաստանի ղեկավարի խոսքերով՝ միջխորհրդարանական համագործակցության մեկ այլ […]
14:20 30.11.2020
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեխնիկական մակարդակով պայմանավորվել են, որ Վրաստանը հիմքեր ունի ձեռք բերել ՆԱՏՕ-ի անդամության ռազմավարական ծրագիր, հաղորդում են լրատվամիջոցները: Հյուսիսատլանտյան դաշինքը լրջորեն ուսումնասիրում է Վրաստանին Անդամակցության գործողությունների ծրագրի իրականացմանը հրավիրելու հնարավորությունը: Այս մասին նշված է «Европейская правда» հրատարակության «Քայլ դեպի ՆԱՏՕ-ն առանց Ուկրաինայի» հոդվածում: «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեխնիկական մակարդակում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանը հիմքեր […]
12:46 30.11.2020
ՌԴ-ն և Աբխազիան հաստատել են միասնական սոցիալ-տնտեսական տարածքի ձևավորման համատեղ ծրագիրը, որը նախատեսում է Աբխազիայի օրենսդրության ներդաշնակեցում Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հետ: Ծրագրի մասին, որը հիմնված է «Դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին» 2014 թ. համաձայնագրի վրա, առաջին անգամ հայտարարվել է նոյեմբերի 23-ին՝ Սոչիում Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ «Ծրագրի նպատակն […]
11:51 30.11.2020
Քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում: «Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում: Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար […]
09:38 30.11.2020
ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա առթիվ․ «Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի իմ ծառայակից ընկերներ և վետերաններ. Սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի արդյունքում մենք այսօր ունենք լրջագույն կորուստներ եւ բազմապիսի խնդիրներ ու դժվարություններ: Այդ համատեքստում հասկանալի է, որ այս տարի չենք կարող նախորդ տարիների նման ընդգծել օրվա խորհուրդն […]
08:52 30.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկեցին Հայաստանի և Արցախի ներկա և նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում: Որոշ քննարկումից հետո համաձայնվեցի: Պայմանավորվեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պատրաստ […]
21:45 29.11.2020
Բելառուսում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է շուրջ 250 մարդ: Մինսկի քաղաքային գործկոմի ներքին գործերի գլխավոր վարչության տվյալները հաղորդում է РИА Новости- ն։ Քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով ստուգում է սկսվել: Ոստիկանությունից շեշտել են, որ ցուցարարները բազմիցս նախազգուշացվել են «ապօրինի գործողությունների անթույլատրելիության մասին, որից հետո բերման են ենթարկվել ամենաակտիվ անձինք»: Իրավապահները բացահայտել են ավելի քան 100 […]
19:59 29.11.2020
Ֆրանսիայում ցույցի ընթացքում բերման է ենթարկվել 81 ցուցարար: Այդ մասին հայտնել են ֆիանսիական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ՆԳՆ աղբյուրներին: Ցուցարարները դեմ են արտահայտվել Ֆրանսիայի անվտանգության նոր օրենքին: Ըստ ՆԳՆ-ի՝ շաբաթօրյա բողոքի ցույցերին մասնակցել է 130 000 մարդ: Միևնույն ժամանակ, կազմակերպիչները նշում են, որ միայն Փարիզում մասնակիցների թիվը կազմում էր շուրջ 200 000, իսկ ամբողջ երկրում՝ մինչև […]
19:43 29.11.2020
Բելառուսի իշխանությունների կողմից չգրանցված Весна իրավապաշտպան կենտրոնը հայտնել է կիրակի օրը հանրապետությունում չարտոնված բողոքի ակցիաների ընթացքում առնվազն 170 մարդու ձերբակաման մասին: «Կիրակի` նոյեմբերի 29-ին, Բելառուսում շարունակվում են ավանդական բողոքի ակցիաները …«Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը շարունակում է տեղեկություններ հավաքել այդ օրը Մինսկում, ինչպես նաև այլ քաղաքներում ակցիաների ժամանակ ձերբակալվածների մասին», – ասված է կենտրոնի հայտարարության մեջ։ 170 […]
17:58 29.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից: Ես զանգահարեցի ՌԴ նախագահ […]
17:01 29.11.2020
Դեկտեմբերին Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանը կսկսի իր աշխատանքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի խորհրդարանական ընտրւթյունների վերջնական արդյունքների համաձայն իշխող «Վրացական երազանքը» ստացել է ձայների 48,22%-ը։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում. Ուժը միասնության մեջ է» խմբակցությունը՝ 27,18% ձայն։ Բացի այդ՝ 1%-անոց շեմը հաղթահարել է ևս 7 կուսակցություն։ Տեղեկացնում է Aliq.ge-ն։ 2-րդ փուլ էր նշանակված 17 ընտրատարածքում. ընդդիմությունը, […]
15:04 29.11.2020
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 62 միլիոնը: Համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի ընդհանուր դեպքերի թիվը 62 084 566 է, իսկ հաստատված հիվանդության հետևանքով մահացել է 1 449 642 մարդ:
14:48 29.11.2020
Իրանի խորհրդարանի անդամները քվեարկել են երկրի միջուկային գործունեության վերականգնման մասին օրինագծի քննարկումը արագացնելու օգտին, հետևում է երկրի խորհրդարանի մամուլի ծառայության կողմից հրապարակված հաղորդագրությունից: Նիստը տեղի է ունեցել միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի՝ նոյեմբերի 27-ին մայրաքաղաքի մերձակայքում սպանության ֆոնին: Իրանցի պատգամավոր Նեզամ ալ-Դին Մուսավին, իր հերթին, Twitter- ում հայտնել է, որ օրինագծի հաստատումը, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ին ընդլայնված մուտքի […]
14:43 29.11.2020
Ազատության հրապարակից ժամը 12 -ից մեկնարկել է մտավորականների միաբանության երթը, որի նպատակն է աջակցել զոհված, անհետ կորած և գերեվարված զինծառայողների և քաղացիական անձանց հարազատներին, նրանց բողոք-խնդրանքները հասցնել միջազգային կառույցների ներկայացուցիչներին: Երթի մասնակիցները քայլել են դեպի Ռուսաստանի դեսպանատուն: Նրանք նամակ են դրել դեսպանատան մոտ գտնվող հատուկ արկղում՝ խնդրելով այդ երկրի համապատասխան կառույցներին օժանդակել գերեվարված անձանց ու […]
13:57 29.11.2020
ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հայտարարություն է տարածել, որում նշել է. «Սիրելի հայրենակիցներ, Նոյեմբերի 24-ին, Հանրապետության հրապարկում, ՀՀ Կառաարության շենքի դիմաց միացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջող հացադուլավորների հանրային գործողությանը, պահանջելով ՀՀ Գլխավոր դատախազությունից, հարուցել քրեական գործ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։ Անցնող 6 օրերին հազարավոր քաղաքացիներ, հասարակական, հանրային, քաղաքական […]
12:03 29.11.2020
Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Ավտոշարասյունը շարժվել է Երևանից Ստեփանակերտ: Ավելի վաղ Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով ռազմական բժիշկները տեղափոխվել էին Երևան: Շարասյունի տեղաշարժն ուղեկցվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության ստորաբաժանումների […]
10:57 29.11.2020
Բնականաբար՝ խիստ իմաստավորված է ետ գնալ և պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ: Ուրեմն՝ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով և հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել և նորանոր պահանջներ է առաջ […]
23:06 28.11.2020
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը մեղադրել է Գերմանիային ԵՄ-ում առաջատարի դերի անհամապատասխանության մեջ` Թուրքիային զենքի մատակարարման էմբարգո սահմանելուց հրաժարվելու պատճառով, գրում է Politico թերթը: Հունաստանն ավելի վաղ դիմել էր Եվրամիության երկրներին ՝ խնդրելով դադարեցնել ռազմական տեխնիկայի և զենքի արտահանումը Թուրքիա, քանի որ այն օգտագործվում է տարածաշրջանն ապակայունացնող գործողություններում: «Ես իսկապես չեմ հասկանում, որ Գերմանիան […]
22:18 28.11.2020
Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Պաշտպանության բանակում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զինծառայողների ծնողների բարձրացրած խնդիրներին և հավաստիացրել, որ արվելու է առավելագույնը` մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, զինծառայողների ծնողների բարձրացրած հարցերի լուծման համար: Վաղարշակ Հարությունյանը […]
21:40 28.11.2020
Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների ծնողներին ու հարազատներին այսօր ժամը 18:00 ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են սատար կանգնել իրենց որդիներին, քանի որ նրանցից շատերն ունեն առողջական խնդիրներ և գտնվում են կեցության ոչ բավարար պայմաններում: Ժամը 20։00 ի սահմաններում պաշտպանության նախարարի հետ հանդիպումն ավարտվել է, ժամկետային զինծառայողերի ծնողներն […]