TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեսպան Արմեն Պապիկյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի շրջանակներում

20:36 28.11.2020

Նոյեմբերի 26-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի շրջանակներում։ «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո քննարկվեց «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ» վերտառությամբ հարցի շուրջ։ Դեսպան Պապիկյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ ԵԱՀԿ մասնակից երկրները քաղաքական հանձնառություն են ստանձնել հավատարիմ մնալ Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթում ամրագրված բոլոր սկզբունքներին, միաժամանակ […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

20:08 28.11.2020

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը, ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀՀ […]

̰
40 տարի անց Լուսաղբյուր գյուղը խմելու ջուր կունենա

19:57 28.11.2020

Մինչև տարեվերջ Շիրակի մարզի Լուսաղբյուր  գյուղը կունենա  ջրամատակարարման  նոր ցանց։ Ծրագիրը սուբվենցիոն է՝ ընդհանուր 72 միլիոն դրամ արժողության,որի  70 տոկոսը  պետության ֆինանսական պարտավորությունն է  ,իսկ 30 տոկոսը՝ համայնքինը: Լուսաղբյուրցիների համար մինչև հիմա ջրի հուսալի պաշարներն իրենց բակերում փորված ջրհորներն են ու մեկ էլ գյուղի միակ ինքնահոս աղբյուրը։ Միակ ու ամենամեծ աղբյուրը գյուղի ձորամերձ հատվածում է։100 […]

̰
Նյու Յորքում հայերը բողոքի լուռ ակցիա են անցկացնում

19:00 28.11.2020

Նյու Յորքի հայ համայնքը,Մանհեթենի կենտրոնում,Վաշինգտոն Սքուեր զբոսայգում լուռ բողոքի ակցիա է անցկացնում՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականցվող  մշակութային ցեղասպանությունները:Այս մասին հայտնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU)-ն։  

̰
Կարասինը և Աբաշիձեն քննարկել են երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հեռանկարները․ՌԴ ԱԳՆ

17:45 28.11.2020

ՌԴ  ԱԳՆ-ն արձագանքել  է Ռուսաստանի  Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի  միջև տեղի ունեցած տեսակոնֆերանսին: Ըստ պաշտոնական տեղեկատվության, հանդիպմանը կողմերը  քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հեռանկարները: «Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հեռանկարներին ՝ հաշվի առնելով անցյալ տարվա հուլիսին […]

̰
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը ժ․18-ին կընդունի ժամկետային զինծառայողների 15 ծնողներին

17:32 28.11.2020

Ժամկետային զինծառայողների 5 ծնողներ մտել են կառավարության շենք, հանձնել դիմումը և հանդիպել վարչապետի օգնական Մանե Գևորգյանին, ապա  հանդիպման արդյունքների մասին դրսում տեղեկացրել են ակցիայի բոլոր մասնակիցներին։ Մանե Գևորգյանը կապ է հաստատել պաշտպանության նախարարության հետ և ըստ այդմ, 15 ծնողներ այսօր ժամը 18-ին կհանդիպեն պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին։

̰
Պատրաստ ենք մեր որդիների հետևից ինքներս Արցախ գնալ. ժամկետային զինծառայողների ծնողները կրկին վարչապետի հետ հանդիպում են պահանջում

13:19 28.11.2020

Կառավարության շենքի առաջ այսօր կրկին հավաքվել են Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները: Ակցիայի մասնակիցները Կառավարությունից պահանջում են օր առաջ սատար կանգնել իրենց որդիներին: Նրանք պնդում են, որ ժամկետային զինծառայողները ունեն առողջական խնդիրներ և գտնվում են կեցության ոչ լիարժեք պայմաններում: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը երեկ ընդունել է ակցիայի մասնակիցներին, լսել նրանց պահանջները, պատասխանել հարցերին […]

̰
Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՀՀ ՄԻՊ-ը իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին

13:11 28.11.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 27-ին աշխատաքային քննարկում է ունեցել Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Տանյա Լոքշինայի հետ: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և […]

̰
Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

11:50 28.11.2020

2020թ. նոյեմբերի 11-ին քրեական գործ էր հարուցվել նույն օրը երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ցուցարարների ուղղությամբ ծխանռնակ նետելու փաստի առթիվ: Նշած արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա նույն օրը ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Ա. O.-ն: Պատշաճ և հետևողական դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի […]

̰
Նոր պատգամավոր և ավագանու անդամ ունենք

21:24 27.11.2020

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Գայանե Աբրահամյանի պատգամավորական մանդատը փոխանցել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Զարմիկի Ցիրունյանին: Ըստ ԿՀԸ արձանագրության՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Զարուհի Մաթևոսյանի և Մեսրոպ Պապիկյանի ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը […]

̰
Թրամփը հայտնել է՝ որ դեպքում Բայդենը Սպիտակ տուն կմտնի

20:57 27.11.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունից ընտրություններում նախագահի թեկնածու Ջո Բայդենը կկարողանա հայտնվել Սպիտակ տանը, միայն եթե ապացուցի, որ իր օգտին տրված ձայները օրինական ճանապարհով են ստացվել: «Բայդենը կարող է Սպիտակ տուն մտնել որպես նախագահ, միայն եթե նա կարողանա ապացուցել, որ իր զվարճալի «80 միլիոն ձայները» խաբեությամբ կամ անօրինական չեն ստացվել»,- գրել […]

̰
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

20:39 27.11.2020

ՀՀ վարչապետի 1292-Ա որոշման մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այս մասին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։    

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

20:33 27.11.2020

Նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ զորախմբի արագ ծավալման և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման ու պահպանման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքների համար։ Հանդիպման ընթացքում պաշտպանության […]

̰
Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

19:36 27.11.2020

Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։ Նախարարները շնորհավորանքներ փոխանակեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարումը ստանձնելու և այդ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները և հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները  կարևորեցին տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ […]

̰
Թուրքիան դժգոհ է Եվրախորհրդարանի բանաձևից

15:55 27.11.2020

Անկարան կանխակալ է համարում Եվրոպական խորհրդարանի հայտարարությունը Թուրքիայի և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության  մասին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Ակսոյը: Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձև է ընդունել՝ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ կիպրոսյան խնդրի համար: «Մենք ամբողջովին մերժում ենք այդ բանաձևը մեր երկրի նկատմամբ: Այն, անկասկած, ընդունվել է Կիպրոսի հունական համայնքի ճնշման  թելադրանքով: Դա […]

̰
Զախարովան բոլոր կողմերին հորդորել է չքաղաքականացնել ԼՂ-ում մարդասիրական դոսյեն

15:49 27.11.2020

Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր կողմերին չքաղաքականացնել հումանիտար դոսյեն այդ տարածաշրջանում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ТАСС-ը: «Մենք կողմնորոշում ենք բոլոր կողմերին չքաղաքականացնել մարդասիրական դոսյեն և անմիջապես սկսել աշխատանքը, որը մեծ պահանջարկ ունի տարածաշրջանում բավականին սուր մարդասիրական իրավիճակի համատեքստում։ Դա […]

̰
Ադրբեջանի կողմից զինված ահաբեկիչների և վարձկանների կազմակերպված և համակարգված ձևով մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով. ամփոփում

15:05 27.11.2020

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ, ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից Ադրբեջանի կողմից տարբեր […]

̰
Բունդեսթագը ԼՂ-ում երկարաժամկետ խաղաղության պահպանման բանաձև է ներկայացրել

13:15 27.11.2020

Բունդեսթագը ԼՂ-ում երկարաժամկետ խաղաղության պահպանման բանաձև է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։ «Բանաձևով Բունդեսթագը դաշնային կառավարությունից պահանջում է. Resolution zur Unterstützung der Entwicklung einer langfristigen Friedenslösung in Bergkarabach 1. Հնարավոր դարձնել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ինչպիսիք են Կարմիր խաչը կամ Կարմիր կիսալուսինը, այն ուղեկցել դիվանագիտական մակարդակում և հոգ տանել այն բանի […]

̰
Ներկայացուցիչների պալատում Թրամփին կոչ են արել ներում շնորհել Սնոուդենին և Ասանժին

12:48 27.11.2020

Հավայի նահանգից ամերիկացի կոնգրեսական Թուլսի Գաբարդն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է ներում շնորհել Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին և WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: «Մենք պետք է պաշտպանենք համարձակ տեղեկատուներին, ովքեր մեր կառավարությունում բացահայտում են կեղծիքներն ու հանցագործությունները», – ասել է նա նոյեմբերի 26-ին Twitter- ում հրապարակված տեսաուղերձում: Ըստ Գաբարդի՝ Սնոուդենը և […]

̰
Եվրախորհրդարանը քվեարկել է Թուրքիայի դեմ կոշտ պատժամիջոցների օգտին

12:32 27.11.2020

Եվրախորհրդարանականները հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, բանաձև են ընդունել, որով ԵՄ անդամ երկրներին կոչ են անում կոշտ սահմանափակող միջոցներ ներդնել Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում նրա վարքագծի պատճառով։ «Եվրապատգամավորները Եվրախորհրդին կոչ են անում պահպանել միասնական դիրքորոշում Թուրքիայի անօրինական գործողությունների նկատմամբ և ի պատասխան խիստ պատժամիջոցներ կիրառել», – ասվում է փաստաթղթում, որին կողմ է քվեարկել 631, դեմ՝ 3 պատգամավոր: […]

̰
Հիշեցում պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

12:14 27.11.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու դեպքում նախատեսված տուգանքի մասին։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի (50.000-80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև […]

̰
Վիճաբանություն, քաշքշուկ, մերժված նախագիծ. ռազմական դրությունը հանելու շուրջ ԱԺ արտահերթ նիստն անցել է լարված մթնոլորտում

21:43 26.11.2020

Այսօր ԱԺ-ը ավելի քան 7 ժամ քննարկել է ռազմական դրությունը չեղարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը: Նիստի մեկնարկին ընդունվել է առանց ժամային սահմանափակման հարցը քննարկելու առաջարկը: Նախագծի հեղինակ Գևորգ Գորգիսյանը ներկայացրել է ռազմական դրությունը չեղարկելու հիմնավորումները, հայտարարել, որ դրանք այլևս բացակայում են, ինչին իշխանությունը դեմ է և իր ելույթներում ու հարցադրումներում ընդգծել է, որ […]

̰
Բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները․ գործադիրը մի շարք որոշումներ է կայացրել

19:45 26.11.2020

Ռազմական գործողությունների ավարտից հետո կառավարությունն առաջին լիարժեք նիստն է հրավիրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ նիստը սկսվել է զոհերի հիշատակը հարգելով: Նիստի օրակարգում 74 հարց էր ընդգրկված, որից մի քանիսն է եղել զեկուցվող։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա […]

̰
Արցախի նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

19:05 26.11.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 26-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի ընթացքը: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բնակչության վերադարձին զուգահեռ պետք է շարունակել բոլոր ջանքերի գործադրումը բնականոն կյանքի վերականգնման համար: Այդ համատեքստում կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել […]

̰
ԱԺ-ն մերժեց ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը

18:43 26.11.2020

ՀՀ ԱԺ-ն 36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ ձայներով  մերժեց ռազմական դրությունը չեղարկելու մասին  նախագիծը։ Նախագծին դեմ է քվեարկեց «Իմ քայլը» խմբակցությունը: Նշենք՝ մոտ 7 ժամ խորհրդարանը քննարկում էր ռազմական դրությունը չեղարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը: Ընդդիմությունը նշում էր, որ ռազմական դրություն հայտարարելու հիմքերն այլևս գոյություն չունեն, և երկիրը պետք է կարողանա ազատ […]

̰
Վիճաբանություն ԱԺ-ում. պատգամավորներին բաժանելու համար հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները

18:25 26.11.2020

Մոտ 7 ժամ ԱԺ-ը քննարկել է ռազմական դրությունը չեղարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը: Ընդդիմությունը համարում է, որ ռազմական դրություն հայտարարելու հիմքերն այլևս գոյություն չունեն, և երկիրը պետք է կարողանա ազատ դիրքորոշում արտահայտել, տնտեսությունը զարգացնել: Իշխանությունը պնդել է, որ երկրի անվտանգության սպառնալիքները վերացված չեն: Հնչած երկու տասնյակից ավելի ելույթներում նրանք հակադարձել են միմյանց, անհամաձայնություն […]

̰
Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել ռուսական Леер-3 համալիրները

14:22 26.11.2020

Ռուսաստանն ուժեղացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբը հատուկ բժշկական ջոկատով, որը ժամանել է Արևելյան ռազմական օկրուգից: Հակամարտության գոտի են տեղափոխվել նաև ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն ռուսական Леер-3 համակարգեր, «Իզվեստիային» հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Դրանցից յուրաքանչյուրը պարունակում է անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են տեքստային, աուդիո և վիդեո հաղորդագրություններ ուղարկել բջջային հեռախոսներին: Այս անօդաչու թռչող սարքերը […]

̰
Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում հանել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից

13:59 26.11.2020

Ադրբեջանի խորհրդարանը առաջարկել է հանրապետության կառավարությանը դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Ֆրանսիային զրկելու համար: Միլի մեջլիսը բողոք է հայտնել նաև Ֆրանսիայի Սենատում երեկ ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ և կոչ արել վերանայել Փարիզի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ «ադրբեջանցի ժողովուրդը կշարունակի համախմբվել նախագահ […]

̰
Արսեն Թորոսյանը վիճակագրություն է ներկայացրել ու վստահեցրել, որ պատվաստանյութի խնդիր չի լինի

13:47 26.11.2020

Այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաև նոր կորոնավիրուսի՝ Հայաստանում տիրող իրավիճակին: «Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն արդեն տանելի է: Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, և մենք նրանց չենք կարողանում տեղավորել, հույս ունենք, որ այս իրավիճակը մոտակա մի քանի շաբաթներին կպահպանվի, իհարկե, մեր ազգաբնակչության օգնությամբ, քանի որ կանոնների պահպանումը շատ կարևոր է»,- […]

̰
Իտալիայի Սան Ջորջո դի Նոգարո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանությունը

13:32 26.11.2020

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Սան Ջորջո դի Նոգարո համայնքը /Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա/ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, […]

̰
BACK_TO_TOP