00:15 24.10.2020
Աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Genocidewatch-ն անդրադառնում է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին. «Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի և Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքեր ՝ հայկական զորքերի, գյուղերի և քաղաքացիական բնակչության խոցման համար: Քաղաքացիական […]
00:00 24.10.2020
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել CNN հեռուստաընկերությանը: Քրիստիան Ամանպուրին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է. «Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները պիտի ապրեն ազատ, արժանապատիվ և անվտանգ: Մինչ մենք խոսում ենք, քանի որ մենք այստեղ՝ Վաշինգտոնում ենք, ես հաղորդագրություններ եմ ստանում Լեռնային Ղարաբաղից, որ Ստեփանակերտ, Մարտունի և Հադրութ քաղաքները հերթական անգամ դարձել են կատաղի հրետակոծության […]
23:36 23.10.2020
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումներից հետո մամուլի հաղորդագրություն է տարածել Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը: Նա մասնավորապես ասել է. «Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը: […]
23:19 23.10.2020
Շաբաթներ շարունակ հայկական սփյուռքը բազմամամարդ բողոքի ակցիաներ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Հայերը իշխանություններից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրած ցեղասպանությունը: Այսօր ամենամեծ հավաքը տեղի է ունեցել Ստրասբուրգում: Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած հայերը նախ հավաքվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտ, այնուհետև շարժվել դեպի Եվրախորհրդարանի շենք: Մանրամասները՝ տեսանյութում։
23:15 23.10.2020
Հոկտեմբերի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին իրազեկեց Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության և ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչության […]
23:06 23.10.2020
Նոր կորոնավիրուսային վարակի հետևանքներից կարող է լինել մազաթափությունը. նման եզրահանգման են եկել Գլոբալ առողջապահության և բժշկության ազգային կենտրոնի գիտնականները, հայտնել Է NHK հեռուստաալիքը։ Մասնագետները պարզել են, որ COVID-19-ից ապաքինվելուց 4 ամիս անց հիվանդների 11%-ի մոտ հևոց է նկատվել, 10%-ի մոտ՝ թուլություն, 4%-ի մոտ պահպանվել է հազը, 2%-ի մոտ ՝ համի և հոտի բացակայությունը: Ավելին, գիտնականները […]
23:00 23.10.2020
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել ըստ էության, Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների հետ Պոմպեոյի առանձին հանդիպումների արդյունքերը ամփոփելով՝ հայտնել է Պետդեպարտամենտը, փոխանցում է РИА «Новости»-ն։ «Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը։ Պետքարտուղարը նաև կարևորել է, որ երկու կողմերը սկսեն առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]
22:49 23.10.2020
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն ու իր գործընկերները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյանի նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Շերմանի պաշտոնական կայքում: «Անցել է չորս շաբաթ, իսկ ադրբեջանական հարձակումը Արցախի վրա շարունակվում է։ Միջազգային իրավապաշտպան […]
22:08 23.10.2020
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Բարբարա Լին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել հստակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բարբարա Լին Պոմպեոյին կոչ է արել հասկացնել Ադրբեջանին, որ հանդուրժողականությունը չցուցաբերելու դեպքում կասկածի տակ կդնեն ԱՄՆ-ից ստացվող աջակցությունը: Բարբարան Պոմպեոյին կոչ է արել նաև աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ կոչ անելով Ալիևի կառավարությանը դադարեցնել հարձակվողական գործողությունները ինչպես […]
21:21 23.10.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։ «Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ […]
21:17 23.10.2020
Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի ողջ ընթացքում արձանագրված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների ու պատերազմական հանցագործությունների փաստերին, որոնք միանշանակ կերպով վկայում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մնացականյանը նշեց, […]
21:07 23.10.2020
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են նախագահական լրագրողների միավորման անդամները: «Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդություններին, սակայն չի հայտնել՝ խոսել է երկրների ղեկավարների հետ, թե ոչ»,- նշել են լրագրողները: Հայաստանի և Ադրբեջանի […]
21:00 23.10.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բայդենի հետ հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարել է ՝ ԱՄՆ նախկին վարչակազմը մեղավոր է Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելու թույլտվության մեջ:Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Թրամփը նախագահ իր մրցակցին նաև մեղադրել է փոխնախագահի պաշտոնում վատ աշխատանքի համար։ «Հենց նրա օրոք Ռուսաստանը վերցրել է Ուկրաինայի մի մասը», – հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ Բայդենի […]
20:32 23.10.2020
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել և հորդորել զգուշանալ ադրբեջանական տեսանյութերից և լուսանկարներից․ «Ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ: Անխոս, դրանք դաժանագույն պատերազմական հանցագործություններ են և պետք է խստագույնս դատապարտվեն ու պատժվեն դրանց հեղինակներն ու խրախուսողները: Մարդու […]
20:25 23.10.2020
Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմեոյին: Քննարկման առանցքում էր Արցախում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում են Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության և […]
19:44 23.10.2020
ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի, գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի և մի շարք ծրագրերի ղեկավարների հետ, որոնց թվում՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը, ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Իլոնա Տեր-Մինասյանը և ՄԱԿ-ի Խաղաղության և […]
19:19 23.10.2020
Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կրեցուի հետ։ Դեսպան Մինասյանը զրուցակցին տեղեկացրեց Արցախի և ՀՀ դեմ, Թուրքիայի աջակցությամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ։ Տիկին Կրեցուի խնդրանքով դեսպան Մինասյանը ներկայացրեց հակամարտության առանձնահատկությունները, հատկապես Թուրքիայի ներգրավվածության մանրամասները՝ զինված ուժերի, խորհրդատվության և Ադրբեջանին մատակարարվող ռազմատեխնիկայի ներգրավման առումով։ Տեղեկացվեց, […]
19:03 23.10.2020
Վաշինգտոնում այս րոպեներին տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղարն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովին: Նշենք նաև, որ ԼՂ հակամարտության հարցով Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը։
18:17 23.10.2020
Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները դադարեցրել են մուտքի արտոնագրի տրամադրումը ահաբեկչական սպառնալիքի մասին տվյալներ ունենալու պատճառով։ Հայտնում է Անկարայում ԱՄՆ դեսպանատունը: «Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը հավաստի տեղեկություններ է ստացել Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների, ինչպես նաև ամերիկացի և օտարերկրյա քաղաքացիների առևանգման մասին: Սպառնալիքն ուղղված է նաև ԱՄՆ գլխավոր հյուպատոսությանը։ Բոլոր վիզային ծառայությունները Թուրքիայում (ներառյալ Անկարայում դեսպանատունը, Ստամբուլում, Ադանայում […]
18:07 23.10.2020
Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ադրբեջանն ու Թուրքիան Արցախում անում են նույնը, ինչը նացիստներն արեցին Ռոտերդամում 1940թ. մայիսի 14-ին։ Բայց մեկ է Հաղթելու ենք ու Ալիևին իր շրջապատով նիդեռլանդահայերն ասելու են՝ «Բարի գալուստ Հաագա»»։ https://www.facebook.com/tbalayan/posts/10158734055369839
17:45 23.10.2020
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է աշխարհասփյուռ հայերին և ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշումներ, բանաձևեր կամ հայտարարություններ ընդունելու վերաբերյալ որոշման նախագծի տարբերակ: Նշում է, որ այն ամբողջությամբ կամ հատվածաբար կարող են օգտագործել իրենց ասելիքը ներկայացնելու համար: «Ցանկացած ջանք, որն ուղղված կլինի քաղաքային խորհուրդներում, խորհրդարաններում, կառավարություններում […]
17:00 23.10.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Դոյչե Վելլեին, որը ներկայացնում ենք ստորև․ Դոյչե Վելլե. Ներկայումս մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում, որը ղեկավարվում է էթնիկ հայերի կողմից, բայց, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: Արդեն հարյուրավոր զոհեր են արձանագրվել: Դուք մասնակցել ենք հրադադարների հաստատման շուրջ երկու միջնորդավորված բանակցություններում: Բայց մարտերն, […]
16:58 23.10.2020
Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող էսկալացիայի համատեքստում։ Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված կազմավորումների զինյալներին տարածաշրջան […]
16:29 23.10.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը ներկայացնում ենք ստորև․ «Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին: Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով […]
16:26 23.10.2020
Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Նույն օրը տեղի ունեցավ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մնացականյանը նշեց, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ժամանակահատվածում։ Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, որն […]
15:32 23.10.2020
Լիբանանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լիբանանահայ երիտասարդները ցույց են կազմակերպել՝ միջազգային հանրությունից պահանջելով որոշել Արցախի կարգավիճակը և դադարեցնել թուրք-ադրբեջանական հարձակումը Արցախի խաղաղ բնակչության, ենթակառուցվածքների և հիվանդանոցների վրա: Ցուցարարները նաև պահանջել են դադարեցնել Թուրքիայի կողմից զենքի մատակարարումն Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է regionmonitor.com-ը։
14:55 23.10.2020
Ներկայացվել է տեսանյութ, որը, ըստ TolishMedia-ի, մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանի հասարակության մեջ օրեցօր աճում է դժգոհությունը երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից և ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական բանակի անհաջողություններից: Իսկ Ալիևի ռեժիմի՝ իշխանության մնալու քաղաքականությունը միայն արհեստականորեն դանդաղեցնում է երկրի փլուզման գործընթացը և համազգային ճգնաժամը:
14:33 23.10.2020
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն բերելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահ Պուտինն ասում է, որ ինքն ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ես […]
14:04 23.10.2020
ԵԽԽՎ-ում քննարկվում է «Թուրքիայում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ նոր ճնշումներ. հրատապ անհրաժեշտություն Եվրոպայի Խորհրդի չափանիշների պահպանման համար» վերտառությամբ զեկույցը: Ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշել է․ «Տարօրինակ չէ, որ ադրբեջանցի պատգամավորները ավելի ակտիվորեն են պաշտպանում Թուրքիային, քան անգամ թուրք պատգամավորները, չէ՞ որ Ադրբեջանը քայլ առ քայլ վերածվում է […]
13:33 23.10.2020
ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է իրանական հինգ կազմակերպությունների՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձի համար: Այս մասին հոկտեմբերի 23-ին հաղորդել է Anadolu լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը: Ցուցակում ներառվել են Բայան Ռասանե Գոստար ինստիտուտը, Իրանի IRTVU իսլամական ռադիոյի և հեռուստատեսության միությունը և Միջազգային վիրտուալ լրատվամիջոցների միությունը, որոնք, ԱՄՆ-ի պնդմամբ, վերահսկվում են IRGC-QF […]