Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժները սահման ուղարկելու համար տաք գլխարկներ, գուլպաներ ու ցանցեր են գործում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+34.09 oC

Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժները սահման ուղարկելու համար տաք գլխարկներ, գուլպաներ ու ցանցեր են գործում

10:50 25.10.2020

Ամուր թիկունք, ամուր սահման: Հենց այս նշանաբանով էլ շարունակվում է թիկունքից առաջնագիծ ուղարկվող  առաջին անհրաժեշտության իրերի ու պարագաների տեղափոխումը: Նույն ոգևորությամբ քաղաքացիներից յուրաքaնչյուրը մեծ նվիրումով իր ներդրումն է ունենում թիկունքում կազմակերպված տարաբնույթ նախաձեռնություններին: Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը  սեպտեմբերի 27 ից մինչ օրս հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով. այժմ զինվորների ու կամավորականների համար գործում են բրդյա գուլպաներ ու գլխարկներ:

«Մեր աշխատակազմը մեծ ոգևորությամբ է այս աշխատանքը կատարում: Հենց հիմա էլ մենք նստած գուլպաներ ենք գործում դիրքերում գտնվող մեր տղաների համար: Բոլոր 40 մանկավարժներն էլ մինչև ուշ գիշեր մեքենաների մոտ նստած գուլպա ու գլխարկներ են գործում ու կարում: Բոլորս էլ գիտակցում ենք, որ այս պատերազմական իրավիճակում սա կարևոր նախաձեռնություն է, գիտենք, որ մեր բանակի ու մեր տղաների համար է, որ ոչ մի բանի կարիք չունենան, լավ կռվեն ու հաղթանակով վերադառնան»-նախաձեռնության մասին է պատմում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետա Պետրոսյանը:

Սվետա Պետրոսյանը SHANTNEWS.am-ին  փոխանցեց, որ կենտրոնի մանկավարժներն աշխատում են ազատ գրաֆիկով. առցանց դասերից հետո բոլորն էլ շտապում են  արտադրամասեր ու մասնակցում նախաձեռնություններին: Ռիսկային խմբում գտնվող աշխատակիցներն էլ գուլպա ու գլխարկ գործում են տանը:

«Մեկը կտրում է, մյուսը կարում, մեկ ուրիշն էլ գործում. համախմբված աշխատում ենք հանուն մեր հայրենիքի: Նաև մեր բարձր խմբերում սովորող ուսանողներին ենք ընդգրկել այս գործընթացում. նրանք էլ են ակտիվ մասնակցում. սա ևս դաստիարակչական բնույթ է կրում: Մեր աշխատակիցներից մի քանիսն էլ այս պահին գտնվում են զորամասերում ու առաջնագծում»-նշում է կենտրոնի փոխտնօրենը:

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշխատակիցներից շատերի զավակները, ամուսիններն ու հարազատներն են մարտական դիրքերում գտնվում. ընկճվելու փոխարեն  մանկավարժներն ավելի մեծ ոգևորությամբ են աշխատանքը կատարում՝ գիտակցելով, որ եթե նույնիսկ գլխարկներն ու գուլպաները չհասնեն իրենց հարազատներին, ապա միևնույն է՝ դրանք կկրեն հերոսական մարտեր վարող տղաներից յուրաքանչյուրն ու կլինեն ավելի պաշտպանված:

«Արդեն 200 գլխարկ են գործել, մոտ 100 զույգ տաք գուլպաներ, նաև կսկսենք տաք ծածկոցներ կարել մեր տղաների համար: Հիմա արդեն նաև պաշտպանիչ ցանցեր ենք սկսել գործել: Հումքը ձեռք ենք բերում մեր կենտրոնի ու աշխատակիցների միջոցներով: Աշխատանքը դժվար է, բայց հանուն մեր բանակի բոլոր դժվարություններն էլ հաղթահարում ենք, մեր թիկունքում առկա դժվարությունը սահմանին կանգնած զինվորների ու սպաների, կամավորականների ու երկրապահների կրած դժվարությունների դիմաց նվազագույնն է»- ասում է տիկին Պետրոսյանը:

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը նաև կազմակերպում է Արցախից Գյումրի տեղափոխված ընտանիքների երեխաների արտադպրոցական առօրյան: Այս գործում համագործակցում են թիվ 4 արհեստագործական ուսումնարանի աշխատակազմի հետ:

Չնայած արցախցի դեռահասների հոգեբանական ծանր վիճակին՝ նրանք ոգևորությամբ են ներգրավվել կենտրոնի մարդասիրական նախաձեռնությանը։ Երեխաներն ըստ նախասիրությունների հաճախում են տարբեր խմբակներ, իսկ մանկավարժները մեծ սիրով կազմակերպում են նրանց ուսուցումը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

19:39 23.07.2025

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

19:30 23.07.2025

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։ ...

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

19:22 23.07.2025

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և […] ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

19:15 23.07.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին, որի ընթացքում ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը […] ...

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

19:08 23.07.2025

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել Չիվա գյուղի 74-ամյա մի բնակիչ և հանձնել «ԻԺ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: ...

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:00 23.07.2025

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP