ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի մազափունջը վաճառվել է 81 հազար դոլարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի մազափունջը վաճառվել է 81 հազար դոլարով

19:21 16.09.2020

CNN հեռուստաընկերության հաղորդմամբ` Ամերիկայի Միացյալ Նահանգներում աճուրդի է հանվել ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի մազի փունջը, ինչպես նաև հեռագիրը նրա արյան բծերով: Գործարքի գումարը գերազանցել է 81 հազար դոլարը։

Անանուն գնորդը ձեռք է բերել ամերիկացի առաջնորդի մազերի փունջը, որը կտրվել էր դիահերձման ընթացքում՝ Լինքոլնի սպանությունից 24 ժամ անց, Վաշինգտոնի Ֆորդի թատրոնում 1865 թվականի ապրիլի 14-ին: Այդ ժամանակ նախագահի մազերը փոխանցվել էին Լինքոլնի այրու զարմիկին՝ Լիման Բիչեր Թոդին, նա էլ դրանք փաթաթել էր պաշտպանության նախարարության գրասենյակից ստացված հեռագրաթղթի մեջ։

Ավելին, մազերը ներկված են եղել արյունով, ինչը հետքեր էր թողել հեռագրի թղթի վրա: Փաստաթղթի վրա Թոդը հապճեպ գրել էր՝ «Ա. Լինքոլնի մազերը»:

Մինչ վաճառքի հանվելը մազերը ենթարկվել են ուսումնասիրության ու պարզվել է, որ դրանք իրոք պատկանում են նախագահ Լինքոլնին։

Աբրահամ Լինքոլնը ղեկավարել է Միացյալ Նահանգները 1861-1865 թվականներին: Նա համարվում է ամերիկյան ամենանշանավոր առաջնորդներից մեկը, նա ստրկության վերացման կողմնակից էր, նրա օրոք Հյուսիսի և Հարավի միջև քաղաքացիական պատերազմ էր, որն ավարտվեց Հյուսիսի հաղթանակով և Միացյալ Նահանգների վերամիավորմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

10:46 11.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

Թուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

10:35 11.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

10:25 11.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

10:18 11.08.2025

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

10:00 11.08.2025

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

09:40 11.08.2025

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

Վենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...

BACK_TO_TOP