18:21 27.08.2020
«Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահն ասել է, որ Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով իրավապահ մարմինների ծառայողներից հատուկ պահուստային ուժեր է ձևավորել։
«Մենք պարտավորություններ ունենք Բելառուսի հանդեպ։ Ալեքսանդր Գրիգորևիչն ինձ խնդրել է իրավապահ մարմինների ծառայողներից որոշակի պահուստային ուժեր ձևավորել, և ես դա արել եմ։ Բայց մենք պայմանավորվել ենք, որ այդ ռեզերվը չի օգտագործվի, քանի դեռ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել, քանի դեռ ծայրահեղական, ուզում եմ սա շեշտել, տարրերը, թաքնվելով քաղաքական կարգախոսերի հետևում, չեն անցել որոշակի սահմաններ և չեն սկսել անկարգություններ, չեն այրել մեքենաներ, տներ, բանկեր՝ փորձելով գրավել վարչական շենքեր, և այլն։ Մենք Ալեքսանդր Գրիգորևիչի հետ զրույցում եկել ենք այն եզրակացության, որ այժմ նման անհրաժեշտություն չկա, և հույս ունեմ՝ չի լինի։ Այդ պատճառով մենք այդ պահուստային ուժերը չենք օգտագործում»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հույս է հայտնել, որ Բելառուսում այսօր առկա խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով։
Պուտինի կարծիքով՝ Բելառուսի իրավապահ մարմինները, անկախ ամեն ինչից, իրենց բավական զուսպ են պահում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ Մոսկվան Բելառուսի հետ կապված իրավիճակում ավելի զուսպ և չեզոք է, քան եվրոպացիներն ու ամերիկացիները։
16:22 19.08.2025
Թրամփը Զելենսկուն և Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածունՎլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների՝ Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածուն, հայտնել է նախագահի հատուկ օգնական Մարգո Մարտենը։ «Նախագահ Թրամփը ցույց է տվել նախագահ Զելենսկուն և նախագահ Մակրոնին իր «Եվս չորս տարի» գլխարկը», – գրել է Մարտինը սոցցանցերի իր էջերում։ […] ...
16:15 19.08.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» կլինի լավագույն եռյակում. Նևիլ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը հաջող մրցաշրջան է կանխատեսել թիմի համար, գրում է Sky Sports-ը: Անգլիացու կարծիքով Պրեմիեր լիգայի լավագույն եռյակում են լինելու «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»: «Արդեն 8 տարի է՝ աշխատում եմ որպես վերլուծաբան և յուրաքանչյուր տարի «Մանչեսթեր Յունայթեդին» ընդգրկել եմ լավագույն քառյակում: Այս անգամ նշում եմ եռյակում: Ինձ տպավորել է […] ...
16:08 19.08.2025
Ինչ փաստաղթղեր են ստորագրել Հայաստանն ու ԻրանըՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն: Հաջորդիվ, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2027թթ. (համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթիվ) քաղաքական […] ...
16:01 19.08.2025
Վրաստանի վարչապետը հայտնել է, թե երբ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը մինչև 2030 թվականը։ «Գիտեք, թե մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը որն է։ Առաջին հերթին, դա ԵՄ-ին ինտեգրումն է։ Սա մեր հայտարարած նպատակն է, մենք նաև հայտարարել ենք, որ մինչև 2028 թվականը կկատարենք ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ավելի քան 90%-ը։ Մենք պատրաստ կլինենք ԵՄ-ին […] ...
15:55 19.08.2025
Վիճաբանության ընթացքում համաքաղաքացուն դանակահարած տղամարդը ձերբակալվել էՕգոստոսի 17-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, քթի, մեջքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 49-ամյա մի արտաշատցի։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Արազի փողոցում վիճաբանության ժամանակ […] ...
15:48 19.08.2025
Մեսսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է38-ամյա Լիոնել Մեսսին հերթական անգամ հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական: Աշխարհի չեմպիոնների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին առաջիկա խաղերի համար ընդլայնված հայտացուցակում ընդգրկել է 33 ֆուտբոլիստի: Արգենտինացիները սեպտեմբերին կանցկացնեն աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի վերջին երկու խաղերը` Վենեսուելայի և Էկվադորի հավաքականների հետ: Արգենտինայի հավաքականն ամիսներ առաջ էր նվաճել ԱԱ-2026-ի ուղեգիր: ...