TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի հարցազրույցից հետո BBC HARDtalk-ը հարցազրույցի է հրավիրում Ալիևին

19:16 17.08.2020

BBC-ի HARDtalk հաղորդաշարի վարող Սթիվեն Սաքուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո այժմ էլ հրապարակավ իր հաղորդմանն է հրավիրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին Սթիվեն Սաքուրը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ զրույցը լայն արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Աշխարհը երկու կողմերին էլ լսելու կարիք ունի»,- գրել […]

̰
Եվրոպական միության երկրները հրաժարվել են մուտքի վիզա տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին

18:49 17.08.2020

Գերմանիան, Եվրոպական միության անդամ մյուս երկրները և Շվեյցարիան փակել են սահմանները Թուրքիայի քաղաքացիների համար և հրաժարվել են մուտքի վիզա տրամադրել։ Այս մասին պետությունները հայտարարել էին  2020 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կայացրած որոշումներից հետո։ Ըստ ermenihaber.am կայքի՝ տարածած տեղեկատվության սահմանների բացման նախնական ամսաթիվ էր նշվել օգոստոսի 31-ը։ Սակայն թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ, հավանաբար, […]

̰
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

18:00 17.08.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների ղեկավարները զրույցի ընթացքում քննարկել են  Սիրիայում և Լիբիայում տիրող իրադրությունը։ Կողմերն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի ակտիվացումը, համաձայնության են եկել շարունակել երկխոսությունը Սիրիայի հարցում։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները անդրադարձել են նաև երկկողմ […]

̰
Հերհերում ավարտվում, իսկ հարևան համայնքներում մեկնարկում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները. Արցախի նախագահը շրջայց է կատարել

16:00 17.08.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ և ծանոթացել պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Հերհեր համայնքը Ստեփանակերտ – Կարմիր շուկա – Մարտունի մայրուղուն կապող ճանապարհի՝ ավարտման փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթանալուց հետո Հանրապետության նախագահը հանձնարարել է նոր թափ հաղորդել ներհամայնքային ճանապարհների սալապատմանը: Նա այցելել է նաև գյուղի […]

̰
Հայաստանը կարող է օրինակ լինել Բելառուսի համար

15:35 17.08.2020

«Գուցե պետք է մտածենք այն մասին, որ Հայաստանը կարող է օրինակ լինել Բելառուսի համար: Ժողովրդավարական բեկում և հետո Եվրասիական միության, Ռուսաստանի հետ անվտանգային կապերի և Արևելյան գործընկերության համատեղում: Ինչի՞ կարիք ունի Բելառուսը. ԱՀԿ-ին անդամակցության և ԱՄՀ-ի աջակցության»,- Twitter-ում գրել է Շվեդիայի նախկին վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը: Perhaps we should think about an […]

̰
Հրապարակվել է Բելառուսում զանգվածային ցույցերից հետո ձերբակալվածների ցուցակը

15:16 17.08.2020

Բելառուսի գլխավոր դատախազությունը հրապարակել է հանրապետության 122 քաղաքացիների ցուցակը, որոնք ձերբակալվել էին զանգվածային ցույցերից հետո: Ըստ տվյալների՝ այդ ցուցակից 16 մարդ ձերբակալվել է Մինսկում, նրանց ձերբակալության ժամկետը տատանվում է յոթից մինչև 14 օր: Այս ցանկում կան նաև տեղեկություններ Ժոդինոյում (29 մարդ), Բոբրույսկում (9 մարդ), Բրեստում (28 մարդ) և երկրի այլ շրջաններում ձերբակալված անձանց մասին:

̰
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվում են նաև Վարդենիկ համայնքի ճանապարհները՝ ընդհանուր 6 կմ երկարությամբ. ՀՀ վարչապետ

15:06 17.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվում են նաև Վարդենիկ համայնքի ճանապարհները՝ ընդհանուր 6 կմ երկարությամբ, նշել է նա:

̰
Թրամփի վարկանիշը մոտեցել է Բայդենի վարկանիշին. հարցում

14:50 17.08.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն բարձրացրել է իր վարկանիշը՝ մոտենալով դեմոկրատների հավանական թեկնածու Ջո Բայդենի վարկանիշին: Այս մասին հայտնում է CNN-ը: Հարցումն անցկացվել է SSRS ծառայության կողմից օգոստոսի 12-15-ը: Հարցմանը մասնակցել է շուրջ 1000 մարդ: Նրանց հարցրել են, թե որ թեկնածուին կտային իրենց ձայնը, եթե ընտրությունները կայանային այս պահին: Հարցվածների […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Լիճքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին

14:42 17.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է Լիճքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին։

̰
Ծովասար համայնքն առաջին անգամ գործող մանկապարտեզ կունենա. Նիկոլ Փաշինյան

14:17 17.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզից ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Նա նշել է, որ Ծովասար համայնքն առաջին անգամ գործող մանկապարտեզ կունենա։

̰
Լուկաշենկոյի հակառակորդ Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է դառնալ ազգի առաջնորդը

14:00 17.08.2020

Տիխանովսկայան նաև անդառնալի է անվանել 2 ցուցարարների մահը:

̰
Բելառուսում համազգային գործադուլ է սկսվել

13:33 17.08.2020

Բելառուսում սկսվել է համազգային գործադուլ, որի մասին ցուցարարները դեռ նախօրեին էին հայտարարել, հաղորդում է NEXTA Live-ը Telegram-ում: Բեռալուսի տարբեր արտադրական ձեռնարկությունների լուսանկարներից ու տեսանյութերից երևում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս չեն եկել աշխատանքի, այլ միացել են բողոքի ակցիայի մասնակիցներին: Մասնավորապես, գործադուլ են հայտարարել  «Բելառուսկալիան», ԲելԱԶ-ը, «Բելկարդը», սրտաբանության ինստիտուտը: Հիշեցնենք՝ ավելի վաղ ցուցարարները հավաքվել էին […]

̰
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նորոգվում են նաև Գանձակ համայնքի Բաղրամյան փողոցը և կենտրոնական հրապարակը. Փաշինյան

13:02 17.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Նա նշել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նորոգվում են նաև Գանձակ համայնքի Բաղրամյան փողոցը և կենտրոնական հրապարակը:

̰
Անցյալ շաբաթ ՀՀ-ում գրանցվել է 615 դեպք, որից 339-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ. ԱԻՆ

12:40 17.08.2020

Օգոստոսի 10-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 615 դեպք, որից 339-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 232 հրդեհի, երկու փլուզման, մեկ քարաթափման, երկու ջրահեղձման, երկու որոնողափրկարարական, 11 ինքնասպանության փորձի, 29 օձի հայտնաբերման դեպք, 76 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 146 կենցաղային կանչ. տուժել է 128 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է ինը քաղաքացի: Արձանագրվել […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

11:10 17.08.2020

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5, ընդհանուր մեկուսացված է 9 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ […]

̰
Բելառուսում բազմահազարանոց ցույցեր են անցկացրել․ 200 000 ցուցարար՝ ընդդեմ Լուկաշենկոյի

22:13 16.08.2020

Բելառուսում շուրջ 200 000 մարդ է հավաքվել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ցույցին։ Նրանք պահանջում են ազատ ընտրություններ։ Տեսանյութը հրապարակել է Mash Telegram ալիքը։ Ցույցին ներկա է նաև Մարիա Կոլեսնիկովան՝ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի պաշտոնական ներկայացուցիչը։ Ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ Լուկաշենկոն սպառնալիք է երկրի անկախության համար։ Ավելի վաղ Մինսկի Անկախության հրապարակում, ըստ պաշտոնական տվյալների, […]

̰
Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ

20:35 16.08.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտնել է, որ նախքան նոյեմբերյան ընտրությունները կցանկանար անձամբ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։ Հեռուստաալիքի զրուցակցի խոսքերով՝ նախագահի վարչակազմում գագաթնաժողովի անցկացման մի քանի տարբերակ է քննարկվում, այդ թվում՝ սեպտեմբերին Նյու Յորքում անցկացնելու տարբերակը։ Սպիտակ տնից նշում են, որ գագաթնաժողովի գլխավոր նպատակը կլինի հայտարարությունը Միջուկային […]

̰
Եթե նույնիսկ մահացած լինեմ, թույլ չեմ տա ձեզ երկիրը հանձնել․ Լուկաշենկո

16:47 16.08.2020

Բելառուսի Անկախության հրապարակում, որտեղ հավաքվել են Լուկաշենկոյի կողմնակիցները, նախագահը հայտարարել է, որ երբեք չի հանձնի Բելառուսը։ Այս մասին հաղորդում է Газета.ru-ն։ «Եթե նույնիսկ մահացած լինեմ, թույլ չեմ տա ձեզ երկիրը հանձնել»,- ասել է Լուկաշենկոն։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Բելառուսի տարբեր շրջաններից ժամանած իր կողմնակիցներին՝ նշելով, որ «իր մեղքով չէ, որ ստիպված է եղել» օգնության […]

̰
Լուկաշենկոն hայտարարել է, որ ծնկի է իջնում հավաքվածների առջև

15:47 16.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծնկի է իջնում Մինսկի Անկախության հրապարակում հավաքվածների առջև և շնորհակալություն հայտնել երկրի ժողովրդին։ Այս մասին հաղորդում է  Sputnik Беларусь-ը։ «Մեծ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ ցույց տվեցիք, որ դուք եք այս երկրի տերերը․․․ Ես կյանքում առաջին անգամ ծնկի եմ իջնում ձեր առջև»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Ավելի վաղ հաղորդվել […]

̰
Պուտինը կրկին հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

15:35 16.08.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ Ինչպես նշվում է, զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են ընտրություններից հետո Բելառուսում ստեղծված իրավիճակը՝ մասնավորապես ճնշումը, որ գործադրվում է Բելառուսի վրա դրսից։ Բացի դրանից՝ Պուտինը կրկին վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու […]

̰
Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է՝ երբ Բելառուսը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին

23:24 15.08.2020

Եթե Բելառուսի պաշտպանությանը արտաքին վտանգ սպառնա, հանրապետությունը օգնության համար կարող է դիմել ՀԱՊԿ-ին։ Այդ մասին  РИА «Новости»–ին հաղորդել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ «Այն դեպքում, եթե Բելառուսի պաշտպանությանը արտաքին վտանգ սպառնա, համաձայն հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի՝ Բելառուսը իրավունք ունի օգնության նպատակով դիմել կազմակերպությանը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքում Բելառուսը կարող […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ

20:49 15.08.2020

Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին […]

̰
Երկիրը ոչ ոքի չեմ տա. Լուկաշենկոն գնահատել է Բելառուսում ստեղծված վիճակը

20:22 15.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունները «կպահեն իրավիճակը» երկրի սահմանների ներսում: Նա հայտարարել է, թե «գործադուլներից և բողոքի ակցիաներից բան դուրս չի գա»: Լուկաշենկոն ընդդիմությանը կոչ է արել «կրակի հետ չխաղալ» և չսպառնալ անվտանգության ուժերին և նրանց ընտանիքներին՝ նշելով, որ «նրանք պատկերացում չունեն, թե ինչպես դա կավարտվի»: Նախագահի խոսքերով՝ «Զինված ուժերն ունեն բավարար […]

̰
Գյումրեցի տիկնիկագործ Նարինե Մինասյանը պատրաստում է ազգային  ու ինտերիերային էկո տիկնիկներ

19:40 15.08.2020

Թե ինչպես մանկական նախասիրությունը  հասուն տարիքում կարող է  դառնալ մասնագիտություն։ Մեր ակնարկի հերոսն օրինակներից մեկն է ,որին հաջողվել է մանկության խաղը վերածել բիզնես-գաղափարի։ Մանկության տարիների  հավատարիմ խաղընկերները , որոնք անշունչ տիկնիկներն են եղել ,գյումրեցի Նարինե Մինասյանին  ստեղծագործելու , նոր մասնագիտություն ձեռք բերելու  առիթ են  տվել։ Նարինեն իր տան փոքրիկ արհեստանոցում  ձեռագործ  տիկնիկներ է  պատրաստում ,որոնք  […]

̰
Հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին․ աջակցում ենք  Հունաստանին ու  Կիպրոսին․ՀՀ ԱԳՆ

18:40 15.08.2020

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել  Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ, որում ասվում է․ «Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը: Մենք վերահաստատում […]

̰
Տիխանովսկայայի գրասենյակը Բելառուսում իշխանափոխության խորհուրդ ձևավորելու գործընթաց է սկսել

18:30 15.08.2020

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ընտրական շտաբը սկսել է երկրում իշխանափոխության խորհուրդ ձևավորել: Այս մասին հայտարարություն է տարածել շտաբի մամուլի ծառայությունը: «Սա ընդլայնված աշխատանքային խումբ է, որը կազմված է լինելու երկրում հեղինակություն և հարգանք վայելող մարդկանցից: Խորհուրդը պետք է քննարկի  իշխանափոխության անվտանգ և հստակ մեխանիզմներ »,- ասված է հայտարարության մեջ: Նաև ասվում է, որ Տիխանովսկայայի […]

̰
Հորիզոն 18.00

18:00 15.08.2020

̰
Սոցիալական աջակցության ծրագրեր են մշակվում լիբանանահայերին Հայաստանում ընդունելու համար․Զարուհի Բաթոյան

16:21 15.08.2020

  Լիբանանը լքելու և Հայաստանում հաստատվելու ցանկություն հայտնող քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր է մշակում ։Այս մասին  ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը․ «Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո բնական է, որ Բեյրութում ապրող մեր հայրենակիցները և հատկապես ՀՀ քաղաքացիները պետք է ակնկալեին Հայաստանի Հանրապետության աջակցությունը: Հիմա, […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

15:31 15.08.2020

ՌԴ նախագահ Վլադիմիրր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հեռախոսազրույց է կայացել: Այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահները քննարկել են Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները: Հիշեցնենք, որ Բելառուսի մի շարք քաղաքներում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով: Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է […]

̰
Բելառուսի դեմ ագրեսիան ընթանում է «գունավոր հեղափոխության» սցենարի համաձայն. Լուկաշենկո

14:20 15.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է զրուցել Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հաղորդել է БелТА.գործակալությունը: Նա նշել է, որ Բելառուսի իշխանությունները շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում խորքերում: «Մենք կարդացել ենք գունային հեղափոխությունների ձեռնարկներ: Ավելին, գունավոր հեղափոխությունների ձեռնարկների առանձնահատկության մասին այսօր կխոսենք […]

̰
BACK_TO_TOP