15:30 03.07.2020
Աշնանը Եղվարդ համայնքում շահագործման կհանձնվեն միանգամից 2 հիմնանորոգված մանկապարտեզ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա ընդգծել է, որ մարզի համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ըստ այդմ՝ քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորագույն մասն են կազմում նախակրթական հաստատությունների կառուցումը: Այդ համատեքստում Կոտայքի մարզից ներկայացվող սուբվենցիաների շարքում մշտապես առկա են մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու բարեկարգման ծրագրեր:
«Նախօրեին աշխատանքային այցով Նաիրիի տարածաշրջանի Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայրերում այցելեցի արդեն այս աշնանը շահագործման հանձնվող երկու մանկապարտեզներ: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ կատարվել է որակային նոր սանդղակ սահմանող աշխատանք»,- գրել է մարզպետը:
Նա նաև տեղեկացրել է, որ կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով կապիտալ վերանորոգվել և ամբողջական կահավորվել է Եղվարդ քաղաքի թիվ 2 մսուր մանկապարտեզը՝ նախատեսված 10-12 խմբի շուրջ 300 փոքրիկի համար: Ծրագրի արժեքը 113.220.000 ՀՀ դրամ է, որի 50 տոկոսը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:
Բացի դրանից՝ հիմնանորոգվել և ամբողջական կահավորվել է Զորավան համայնքի շուրջ 100 փոքրիկի համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54.490.800 ՀՀ դրամ, որի 50 տոկոսը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:
Ի դեպ՝ առկա մեկհարկանի մանկապարտեզի թափուր շենքը, համայնքի միջոցներով վերանորոգումից, տանիքի փոփոխությունից և կահավորումից հետո, կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ:
18:12 05.07.2025
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...