14:22 11.11.2024
2025 թվականին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունենալու Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի` Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի քննարկումը:
Հաշվի առնելով հարցի եւ մեր պատշաճ ներկայացվածության կարեւորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք աշխատանքներ է իրականացրել: Կազմակերպել ենք աշխատաժողովներ, որոնց ընթացքում պետական մարմինների, ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչների, միջազգային գործընկերների, իրավասու եւ շահագրգիռ այլ անձանց ակտիվ մասնակցությամբ քննարկվել են Ազգային զեկույցում ներկայացվելիք առանձին հարցեր: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ բացման խոսքով հանդես գալով «ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» խորհրդարանական լսումների ընթացքում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին:
Ռուստամ Բաքոյանի խոսքով Ազգային զեկույցում առանձնահատուկ տեղ ունի երեխայի իրավունքների վերաբերյալ հարցերի ներկայացումը:
«Երեխաները, հաշվի առնելով նրանց տարիքային եւ զարգացման առանձնահատկությունները, առավել խոցելի են իրենց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, հետեւաբար, երեխաների իրավունքները պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության առաջնահերթություններից է, եւ երեխաները մշտապես հանձնաժողովի գործունեության առանցքում են: «Նրանք պետք է լինեն յուրաքանչյուրիս առանձնահատուկ հոգածության եւ ուշադրության ներքո՝ նրանց հոգեբանական առողջ զարգացման, սոցիալական ներգրավման գործընթացը լավագույնս իրականացնելու, նրանց գիտելիքները, տաղանդը, կարողությունները, հմտությունները դրսեւորելու նպատակով հնարավորություններ ստեղծելու, նրանց իրավունքների խախտումները նվազագույնի հասցնելու նպատակով»,- ասել է նա:
Ելույթ ունենալով՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը նշել է, որ չնայած բազում մարտահրավերներին, որոնք եղել են վերջին հինգ տարիներին, Հայաստանը կարողացել է համապատասխանեցնել եւ ընդունել նոր օրենսդրական ակտեր ու ռազմավարություններ, որպեսզի խթանի երեխաների պաշտպանությունը եւ երաշխավորի կրթության հասանելիություն բոլորի համար, ներառյալ՝ փախստական երեխաները ԼՂ-ից: «Ես տեղյակ եմ, որ երիտասարդության վերաբերյալ նոր օրենքը պետք է կամ ակնկալվում է, որ խորհրդարանի կողմից կընդունվի մոտ ապագայում»,- նշել է նա: Ֆղանսուազ Ժակոբն անդրադարձել է այն մարտահրավերներին, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Նա հավելել է, որ ՄԱԿ-ը Հայաստանում շարունակում է հանձնառությունը՝ աջակցել բոլոր համապատասխան պետական մարմիններին եւ ժողովրդի ներկայացուցիչներին՝ հասնելու համար կայուն զարգացման նպատակներին:
«Իրավունքների եւ հավասարության համար պայքարը երբեք չի ավարտվում»,- ընդգծել է Ֆղանսուազ Ժակոբը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշել է, որ Արտաքին գործերի նախարարությունը՝ որպես ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում Հայաստանի ազգային զեկույցի նախապատրաստական աշխատանքները համակարգող գերատեսչություն, կարեւորում է երկրի օրենսդիր մարմնի ներգրավվածությունը եւ մինչ այս ընթացակարգն անցնելը հարցի վերաբերյալ քննարկումներ կազմակերպելը:
«Համընդհանուր պարբերական դիտարկումը մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի միջազգային հաշվետվողականության ապահովման տեսանկյունից ամենակարեւոր գործընթացներից է, եթե ոչ ամենակարեւորը»,- ընդգծել է փոխնախարարն ու անդրադարձել համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի մանրամասներին: Առաջին զեկույցի քննարկումը եղել է 2010 թվականի մայիսին, երկրորդինը՝ 2015 թվականին, երրորդինը՝ 2020 թվականին, եւ այժմ մեր երկիրը պատրաստվում է 2025 թվականի զեկույցին: Հայաստանի ներկայիս զեկույցը պետք է անդրադառնա դիտարկման երրորդ շրջանի ընթացքում երկրին տրված հանձնարարականներին: Հայաստանը 2020 թվականին տեղի ունեցած դիտարկման երրորդ շրջանի ընթացքում ստացել է 252 հանձնարարական, որոնցից 239-ն ընդունվել է: Դա 54 տոկոսով ավելին է, քան երկրորդ շրջանի ընթացքում է եղել: Մեր 3-րդ միջանկյալ զեկույցն ընդգրկում է մինչեւ 2023 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածը:
«Համընդհանուր պարբերական դիտարկման շահեկան առավելություններից մեկն այն է, որ այս մշտադիտարկումը չի սահմանափակվում միայն Կառավարության ներգրավմամբ, այլեւ ներառում է պետական եւ հասարակական ոլորտների գրեթե բոլոր շահառուներին: Գործընթացում առանցքային դերակատարում ունեն հասարակական կազմակերպությունները եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը»,- փաստել է Վահան Կոստանյանն ու հավելել, որ Հայաստանի Հանրապետությունը զեկույցների ներկայացման հետ կապված չունի ժամկետանց որեւէ պարտավորություն, ակտիվ համագործակցություն է ընթանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների, անկախ փորձագետների եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների այլ մեխանիզմների հետ:
Այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հինգերորդ եւ վեցերորդ համատեղ պարբերական զեկույցի քննարկումը: Այս ոլորտը բարելավելու եւ երեխաների իրավունքներն արդյունավետ ապահովելու նպատակով Հայաստանին տրվել են մի շարք հանձնարարականներ:
«Կոմիտեն գոհունակությամբ է նշել այն հանգամանքը, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը վավերացրել է Լանսարոտեի կոնվենցիան, ինչպես նաեւ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունները»,- տեղեկացրել է ԱԳ փոխնախարարը:
Արտաքին գործերի նախարարությունը մշակել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ու դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմը: ԱԳՆ-ն իրականացնում է նաեւ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքները շարունակելու վերաբերյալ հանձնարարականները:
«Ընդհանուր առմամբ համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում Հայաստանին տրված հանձնարարականները կարելի է բաժանել հետեւյալ հիմնական ուղղությունների՝ միջազգային փաստաթղթերի ստորագրում եւ վավերացում, համագործակցություն ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների ու հատուկ ընթացակարգերի հետ, արդարադատության համակարգի բարեփոխումներ, խոցելի խմբերի իրավունքների ապահովում, գենդերային հավասարություն, պայքար կոռուպցիայի դեմ, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ապահովում, այդ թվում՝ անկախ եւ անկողմնակալ ընտրությունների անցկացում, խոսքի եւ հավաքների ազատություն, պայքար խոշտանգումների եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ»,- նշել է Վահան Կոստանյանը:
Որպես զեկույցի կատարման արդյունավետ գործիք՝ փոխնախարարը հիշատակել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների 2020-2022 եւ 2023-2025 թվականների ծրագրերը: Դրանք մշակվում եւ իրականացվում են Արդարադատության նախարարության գործընկերների կողմից: Նշվել է, որ Արտաքին գործերի նախարարությունը կարեւորում է նշված ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ դիտարկելով դրանք որպես մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների եւ ազգային առաջնահերթությունների իրականացման կարեւոր գործիք:
17:56 20.05.2025
Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները կխաղան ՖինալիսիմայումԱմերիկայի գավաթակիր Արգենտինան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան կխաղան Ֆինալիսիմայում։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամկետն ու այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ: Արգենտինացիները երեք տարի առաջ նվաճել էին Ֆինալիսիմայի գավաթը` 3-0 հաշվով հաղթելով այդ ժամանակվա Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին: ...
17:52 20.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարարի հետԷստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ: Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների» շրջանակում: Կարևորվել է տարբեր ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության և փորձի փոխանակման նոր […] ...
17:48 20.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ Մայիսի 22-ին՝ ժամը 10:30-16:00-ն, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում (Քուչակի համայնքապետարան): Ժամը 11:30-17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում (Վարդենիսի համայնքապետարան) Մայիսի 23-ին՝ ժամը 10:00-14:00-ն, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում (Մեծ Մասրիկի համայնքապետարան)։ ՆԳՆ-ից հիշեցնում են, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության […] ...
17:44 20.05.2025
Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրինՄայիսի 19-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Պետության Էմիր Նորին Մեծություն շեյխ Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Էմիր Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ողջունելով դեսպան Առաքելյանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու հաջող գործունեություն՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման։ Քուվեյթի […] ...
17:40 20.05.2025
Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստան- Իսպանիա հարաբերությունների զարգացումը, մասնավորապես՝ համատեղ ծրագրերի իրականացման, ակադեմիական փոխանակումների, մշակութային ժառանգության պահպանման և երկուստեք մշակութային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Անդրադառնալով […] ...
17:36 20.05.2025
Քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում ՀՀ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրից: Զեկուցվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, առողջ բնակչության, շուկայի ընդլայնման ու արտահանման աճի, արտադրողականության […] ...