15:55 28.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ […]
15:50 28.06.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արման Եղոյանը գրառում է կատարել՝ կապված գույքահարկի նոր սանդղակի հաշվարկի հիմքի հետ: «Գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի 80 տոկոսը։ Այսինքն եթե բնակարանի շուկայական գինը 50 միլիոն դրամ է, պետք է վճարեք 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ։ Իրավիճակն ավելի պարզ ներկայացնելու համար […]
15:44 28.06.2020
Երկուշաբթի օրը «Բոինգ» ընկերությունը կսկսի 737 Max օդանավերի փորձարկումը: Խոսքն այն օդանավերի մասին է, որոնք չէին շահագործվում անցյալ տարվա գարնանից երկու ավիաաղետների պատճառով: Փորձարկումները կանցկացվեն Վաշինգտոն նահանգի երկնքում և կշարունակվեն մոտ 3 օր: Ավելի վաղ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ղեկավարն ասել էր, որ հենց ինքը կնստի օդանավի ղեկին՝ դրա անվտանգությունը ստուգելու համար: 737 Max-ի […]
15:20 28.06.2020
Բրիտանական The Rolling Stones ռոք խումբը արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել խմբի երգերը նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Խմբի անունից համապատասխան հայտարարությունը տարածել է հեղինակային իրավունքների պաշտպանության BMI կազմակերպությունը, գրում է Rolling Stone պարբերականը: «BMI-ն Stones-ի անունից տեղեկացրել է Թրամփի նախընտրական քարոզարշավի խմբին, որ իրենց երգերի չարտոնված օգտագործումը կհանդիսանա լիցենզիոն համաձայնագրի խախտում»,- ասված է […]
15:13 28.06.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ դիմելով ուսուցիչներին: «Դիմում եմ ուսուցիչներին Սիրելի ուսուցիչներ, Չնայած այն հսկայական համատեղ ջանքերին, որ ներդրեցինք գարնան ամիսներին ձեր հետ միասին՝ հեռավար եղանակով կրթության շարունակականությունը ապահովելու համար, վստահ եմ՝ յուրաքանչյուրս կարծում է, որ լավագույն տարբերակը կլինի, եթե սեպտեմբերին դպրոցները բացվեն և երեխաները դպրոց գնան սովորականի պես՝ դասարանում դասի հետ […]
14:45 28.06.2020
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իշխղ կուսակցության առաջնորդի որդուն մեղադրել է հանցավոր աշխարհի հեղինակությունների հետ կապի մեջ՝ խոստանալով աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններով վերջ դնել այդ գործընթացին: «Շևարդնաձեի ժամանակ ՆԳ նախարարը օդանավակայանում էր դիմավորում էր «օրենքով գողերին», իսկ այսօր երկիրը կառավարող նախկին վարչապետի ու իշխող կուսակցության առաջնորդի որդին, որը ակտիվորեն ներգրավված է քաղաքականության մեջ, որդուն մկրտել […]
13:45 28.06.2020
Հաջորդ տարի Միացյալ Նահանգների կողմից Վրաստանին ռազմական օգնության տրամադրումը կարող է կախված լինել երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից և ժողովրդավարության ընդհանուր գնահատականից: 2021 ֆինանսական տարում ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծի համապատասխան փոփոխությունները պատրաստել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջիմ Ռիշը: Այդ մասին հայտնել է «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությունը: Փոփոխությունների տեքստը վերաբերում է Վրաստանի և […]
12:37 28.06.2020
Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։ Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում […]
23:53 27.06.2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը Դաշինք հանուն բազմակողմանիության «Ամրապնդելով բազմակողմ առողջապահական ճարտարապետությունը. պայքարը տեղեկատվական համավարակի դեմ» վիրտուալ նախարարական առցանց համաժողովին. «Բարձր եմ գնահատում այս նախարարական համաժողովի անցկացումը մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և հատկապես այն օրը, երբ մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ստորագրման տարեդարձը: Այս խորհրդանիշը ևս մեկ անգամ ընդգծում է այս Դաշինքի հիմնական […]
20:02 27.06.2020
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ․ դեկտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Աբովյանի համայնքապետարանի, ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ, որով հետագա նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Աբովյանի […]
19:44 27.06.2020
Երևանի 33-րդ կամ ավելի շատ Ֆիրդուսի անվանումով հայտնի թաղամասի ևս 50 բնակիչ սպասում է հին տներից նոր հասցեներ տեղափոխվելուն. պայմանագրերն արդեն ստորագրել են: Բնակիչներն ադեն հետհաշվարկն են սկսել: Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարող հուշարձանային շինությունները պահպանվելու են իրենց տեղերում. այստեղ նախատեսվում է նաև մշակութային հայտնի գործիչների թանգարաններ հիմնել: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:19 27.06.2020
«Պետք է ուղղակի չհասներ այս վիճակին, մարդիկ իրավունք ունեն պաշտպանված լինել և թույլ չտալ ավելորդ հարվածներ, որոնք սոցիալական սկզբունքի ոտնահարում են: Յուրաքանչյուր օրենք պետք է ունենա նպատակ, և հեղինակները պետք է բարի լինեին ներկայացնեին սոցիալական, տնտեսական գինն այդ օրենքի: Արդյո՞ք դա կհարստացնի պետական բյուջեն, թե՞ վնաս կտա բնակչությանը»,- խոսելով ԱԺ կողմից «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ […]
19:07 27.06.2020
Սումգաիթի քաղաքային դատարանն ակտիվիստ Ջավիդ Մամեդզադեին ոստիկանության պահանջներին և կարանտինային սահմանափակումներին չենթարկվելու համար այսօր դատապարտել է տասնօրյա կալանքի է։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ակտիվիստի հարզատները, սակայն, պնդում են, որ Մամեդզադեն ձերբակալվել է Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ էմին Ռասուլզադեի պատկերով դիմակ կրելու համար։ Ոստիկանության ներկայացուցիչները հերքել են այդ պնդումը: «Միկրոբներով լի կտորի վրա […]
18:50 27.06.2020
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին շնորհավորել է բնակչությանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու օրվա կապակցությամբ (2014թ. հունիսի 27): Թեմային անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: «Վեց տարի առաջ սկսվեց Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բոլորովին նոր փուլ: Մեր երկրի համար Ասոցացման համաձայնագիրը այն հիմքն է, որի վրա կառուցվում է Վրաստանի եվրոպական ապագան»,- ասված է […]
18:37 27.06.2020
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, հունիսի 27-ին ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների, ովքեր զբաղեցրած հրամանատարական պաշտոններում աչքի են ընկել լավագույն կողմերով և առանձնահատուկ հրամանատարական ունակություններով: Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը սպայակազմին ներկայացրել է զորամասերի ու առանձին ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման վերաբերյալ ՊԲ-ի հրամանատարության տեսլականն ու ակնկալիքները՝ անդրադարձել այդ համատեքստում նորանշանակ սպաների […]
18:20 27.06.2020
Տավուշի մարզում «Կրի՛ր, որ կրենք» արշավը շարունակվում է։ «Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այս պահին մարզկենտրոնում քաղաքացիներին դիմակ է բաժանում և ևս մեկ անգամ հիշեցնում հակահամաճարակային կանոնները պահպանելու կարևորության մասին»,- նշված է Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
18:15 27.06.2020
Ի՞նչ նոր զարգացումներ են տեղի ունենում Անկարայում՝ կապված հայկական հարցի, Հայոց ցեղասպանության ժխտման հետ։ Այս թեմայով է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը զրուցել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Վերջինս Անկարայում դեպքերի զարգացումը կապում է մի քանի օր առաջ տեղի ունեցած բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստի հետ, որին մասնակցել են Թուրքիայի խորհրդարանի նախկին 6 նախագահները, իսկ նիստը վարել […]
17:51 27.06.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ազգային ժողովի ԲՀԿ-ական […]
17:45 27.06.2020
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր՝ հունիսի 27-ին, Տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խմբերը այցելել են Գյումրի: Արձանագրվել են մի շարք խախտումներ որոշ բենզալցակայաններում: Մասնավորապես՝ բացակայել են […]
17:36 27.06.2020
«Նպատակը ոչ միայն սոցիալական է, այլ ունենալ էֆեկտիվ հարկման մեխանիզմ: Մենք էս ամեն ինչը սկսել ենք հունվարին, երբ կադաստրային արժեքները փոփոխեցինք: Նպատակն է ֆինանսական աջակցություն ապահովել համայնքներին: Խոսքը ոչ միայն Երևանի մասին է, համայնքային բյուջեն է տնօրինելու այդ գումարները»,- Հարկային օենսգրքում, մասնավորապես «Գույքահարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններն է պարզաբանել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ […]
17:30 27.06.2020
«Վրաստանն այժմ պատրաստ է եվրոպական ուղղությամբ կատարել ավելի կոնկրետ քայլեր»,- այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալմե Զուրաբիշվիլին: Նրա խոսքերով`Վրաստանը և ԵՄ-ն Ասոցացման համաձայնագիր են ստորագրել վեց տարի առաջ: «Տարիների առաջընթացը և ասոցացումը ցույց են տվել, որ եվրոպական ինտեգրման գործընթացն այլընտրանք չունի: Այժմ Վրաստանը պատրաստ է կատարել ավելի կոնկրետ քայլեր եվրոպական ուղղությամբ», […]
17:26 27.06.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: «Արմենպրես»-ին ասել է Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը: «Դա որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող որոշում է: Անհապաղ բողոքարկելու ենք այդ որոշումը: Դատավորն իրավունք չուներ այդ գործը քննելու»,- ասել է Անանյանը: Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի […]
17:15 27.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է իրականացնել պարետի որոշումների կատարման նկատմամբ լայնածավալ վերահսկողություն հանրապետության հանրային բոլոր սննդի կազմակերպություններում: ՍԱՏՄ այսօրվա ստուգայցերի ու կրկնայցերի թիրախը Գյումրին էր: Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում անցկացված մշտադիտարկումները արձանագրել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ տնտեսավարողների առավել պատասխանատու վերաբերմունքն ու պատրաստակամությունը շտկելու նկատված թերացումները: Հանրային […]
16:50 27.06.2020
Մայրաքաղաքում ոստիկանները անցորդներին դիմակներ են բաժանել: Նրանք, միաժամանակ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմել դիմակ չկրող քաղաքացիների նկատմամբ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:30 27.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Facebook սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից բացառիկ ցինիզմով զուգորդված, բռնություն գործադրելու սպառնալիքով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատերը, ուղիղ եթերում, ինչպես նաև անհասցե […]
16:13 27.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հանդիպմանը: Փաշինյանը գրել է. «Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները: Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ և իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում: Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում […]
16:11 27.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը: «Կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այստեղ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ էր արձանագրել»,- ասված է գրառման մեջ:
15:52 27.06.2020
Սա բնավ էլ ֆիլմից տեսարան չէ, ամեն ինչ իրական է ու Գյումրի-Արմավիր մայրուղում։ Փոշու մեջ մեքենաները տարբերելն անգամ դժվար է։ Մինչև նորոգման աշխատանքներն էլ այնպես չէ, որ այս ճանապարհը հարթ էր ու երթևեկելի։ Սա այն մայրողին է, որը կապում է գյուղերի ճանապարհներ՝ Բագրավան-Սարակապ-Հայկաձոր-Ջրափի՝ մոտ 8 կմ երկարության։ Շինարարությունը մեկ ամիս էլ չտևեց, նորից համայքների բնակիչներն […]
15:38 27.06.2020
Ֆրանսիական կոսմետիկա արտադրող L’Oreal ընկերությունը իր արտադրանքի նկարագրությունից հեռացնում է մաշկը բնութագրող «սպիտակ» և գունաբացող» բառերը, հայտնում է Reuters գործակալությունը: Արտադրողն այդ որոշումն ընդունել է ԱՄՆ-ում և այլ երկրներում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ռասիզմի դեմ սկսված զանգվածային բողոքի ակցիաների պատճառով: «L’Oreal Group ընկերությունը ճիշտ որոշում է կայացրել վերացնել մաշկը նկարագրող «սպիտակ», «գունաբացող» արտահայտություններն ամբողջ […]