15:02 09.06.2020
Ազգային ժողովի աշխատակազմը կրճատել է մեքենաների թիվը ու դրանց հատկացվող վառելիքի քանակը։ Այս մասին հայտնի դարձավ խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ԱԺ աշխատակազմի ծախսերի քննարկման ժամանակ։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ներկայացրեց նաև վառելիքի ծախսերի կրճատումը․ 2017-ին՝ 270 հազար լիտր, 2018-ին՝ 190 հազար լիտր, 2019-ին՝ 109 հազար լիտր։ Պատգամավորներից Արտակ Մանուկյանը հարցրեց՝ դիտարկվո՞ւմ է արդյոք […]
14:49 09.06.2020
2019 թվականին Ազգային ժողովի ծախսերի ներկայացման վերաբերյալ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավորներից մեկը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության 4 պատգամավոր չունի սեփական աշխատասենյակ։ Նա նշեց, որ դրա համար պատասխանատու է ԱԺ աշխատակազմը։ Աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ քաղաքաշինության կոմիտեի հետ իրականացնում են աշխատանքներ նոր մասնաշենքի կառուցման համար։ Տիգրան Գալստյանը նշեց, որ դա, հնարավոր է, […]
14:14 09.06.2020
Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում նախագահի աշխատակազմի բյուջետային տարին ամփոփելու ընթացքում պատգամավորներից մեկը նախագահի աշխատակազմի ղեկավարին հարցրեց, թե ինչով է պայմանավորված նախագահ Արմեն Սարգսյանի հատուկ ուշադրությունը հենց Գյումրիի նկատմամբ։ Մինչ այս աշխատակազմի ղեկավարը ներկայացրել էր նախագահի նախաձեռնությունները Գյումրիի հարցով, և պատգամավորի հարցը վերաբերում էր նաև այլ քաղաքների վերաբերյալ նման նախաձեռնությունների իրականացմանը։ Տարասյանն ասաց, որ չի […]
13:50 09.06.2020
Սահմանադրական դատարանի աշխատանքների համար պետական բյուջեով նախատեսված է եղել 725 միլիոն դրամ, և տարվա ընթացքում նոր հատկացումներ չեն եղել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա հայտնեց, որ փաստացի ծախսը կազմել է 682 միլիոն դրամ։ Դա նշանակում է, որ ծախսվել է նախատեսվածի 94 տոկոսը։ Ջանջուղազյանի խոսքով՝ ՍԴ ծախսերը 2018 թվականի համեմատությամբ […]
13:49 09.06.2020
ԱՄՆ-ն և Ռուսաստանը նախնական համաձայնության են եկել նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ: Այս մասին Twitter-ում հայտնել է սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին: «Այսօր մենք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ռյաբկովի հետ պայմանավորվեցինք հունիսին միջուկային զենքի շուրջ բանակցությունների անցկացման ժամի ու վայրի վերաբերյալ»,- գրել է պաշտոնյան: Ըստ նրա` Չինաստանին առաջարկվել […]
13:48 09.06.2020
Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է՝ հինգշաբթի օրվանից մինչև երկուշաբթի կորոնավիրուսով վարակման 97 նոր դեպք է գրանցվել, հաղորդել է Ekathimerini-ն: Վերջին օրվա ընթացքում 58 դեպք է հայտնաբերվել: Դա ռեկորդային թիվ է Հունաստանի համար՝ ապրիլի 23-ից սկսած: Կորոնավիրուսով վարակվածների 97 անձանցից 30-ն այլ երկրից ժամանած քաղաքացի է: Համավարակի սկզբից Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3049 դեպք […]
13:34 09.06.2020
Հայաստանի նախագահի աշխատակազմի ամբողջ ծախսը 2019 թվականին կազմել է 1 մլրդ 452 միլիոն դրամ, որը ծրագրի շուրջ 96 տոկոսն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա պարզաբանեց, որ ի սկզբանե ծրագիրը մոտ 1 մլրդ 145 միլիոն էր, բայց տարվա ընթացքում նոր հատկացումներ են կատարվել մոտ 350 միլիոն դրամի չափով։ Ընդ […]
13:20 09.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ առաջիկայում միասին կվերլուծեն համատեղ աշխատանքի արդյունքները և կգան ընդհանուր եզրակացությունների և՛ արվածի, և՛ հետագա անելիքների առումով: Վարչապետն […]
13:20 09.06.2020
ՌԴ արդյունաբերողների և գործարարների միությունն առաջարկել է կորոնավիրուսը հաղթահարածների համար պետական փոխհատուցման մեխանիզմ մշակել: Դա դիտարկվում է որպես կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքները հաղթահարելու միջոց, հաղորդում է «Известия»-ն: Գործարարները նշում են, որ շնորհիվ բուժաշխատողների բավարար քանակի և հյուրանոցային ոլորտում առկա բավարար մահճակալային ֆոնդի, հնարավոր է հանգստյան տները և հյուրանոցները արդյունավետ ներգրավել կորոնավիրուսի դեմ պայքարում: Արդյունաբերողների և գործարարների […]
13:16 09.06.2020
ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ. «Հարգելի´ հայրենակիցներ Շուրջ երկու տարի է անցել, երբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու առաջին շրջանում, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հաստատումից հետո, հրապարակեցի իմ տեսլականը՝ ծրագրում զինված ուժերի նպատակների և առաջնահերթությունների վերաբերյալ: Տեսլականում ներկայացված գաղափարները հետագայում տեղ գտան կառավարության հնգամյա միջոցառումների ծրագրում, ինչպես նաև՝ […]
12:52 09.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկան Տ. Առաքելյանի սպանության, ոստիկան Ա. Հակոբյանից նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը հափշտակելու և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև խմբի կազմով զգալի չափերով գաղտնի հափշտակություններ և գույքի զգալի չափերով վնասում կատարելու դեպքերի հանգամանքները: […]
12:47 09.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ միասին կվերլուծեն այս ընթացքում իրականացված գործունեությունը և կգան ընդհանուր եզրակացությունների: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր բարդ, անսպասելի ժամանակներ են, և ոստիկանության գործունեության հավելյալ՝ամենամեծ մարտահրավերը կորոնավիրուսի համավարակն է: «Վերջին […]
12:44 09.06.2020
ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի է ունեցել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հոգեհանգստյան արարողությունը: Այսօր նա կհուղարկավորվի Հհուսթոն քաղաքի գերեզմանատանը՝ մոր կողքին: Մինեապոլիսում տեղի են ունեցել Ֆլոյդի գործով դատական առաջին լսումները: Ֆլոյդին սպանելու մեջ մեղադրվող արդեն նախկին ոստիկան Դերեկ Շովինը տեսակապի միջոցով մասնակցել է դատական լսումներին: Դատավորը նրա համար սահմանել է 1 միլիոն 250 հազար դոլար գրավ: Շովինը […]
12:30 09.06.2020
Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի բազմաբնակարան 3 շենքի տանիք և 13 մուտք: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 60 միլիոն 450 հազար դրամը հատկացնում է […]
11:56 09.06.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը բացահայտել է եկամուտների համատարած հայտարարագրման օրենքի խութերը: «Եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը, ըստ ֆինանսների նախարարի, ենթադրում է, որ ոչ միայն ՀՀ-ում բնակվող, այլ առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեր ներկայացնեն՝ իրենց եկամուտների վերաբերյալ: Սա նշանակում է, որ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք երկքաղաքացիներ են և ապրում […]
11:25 09.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ոստիկանության նոր պետին՝ Վահե Ղազարյանին անձնակազմին ներկայացնելիս նշեց. «Ոստիկանության անձնակազմը հյուծման եզրին է, և պետք է նոր էներգիա հաղորդես, որքան էլ դա անհնար թվա: Նոր ոստիկանապետի ամենաառաջին խնդիրը համարում եմ նրա՝ այդ էներգիան հաղորդելը և ոստիկանությանը նոր լիցք տալը համավարակի դեմ պայքարի կամ հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով: Հույս ունեն, որ […]
10:52 09.06.2020
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2019-ի բյուջետային հատկացումներն ավելի են եղել 2018-ի համեմատ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն-եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդման քննարկման ժամանակ: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից բացի, գործնականում այլ ծրագրեր չկան, որոնք […]
10:28 09.06.2020
Թուրքիայում հունիսի 8-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 39․361 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 989 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 19, ապաքինման՝ 3.411 դեպք: […]
09:48 09.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ փոփոխությունների ժառանգականությունը ոչ միայն կապահովվի, այլև մեր օրակարգը և մեր խնդիրների լուծման որակն էլ ավելի կբարելավվի, և Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ զինված ուժերն ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ կդառնան ավելի մարտունակ։ […]
09:25 09.06.2020
Ներկայում ամենակարևոր խնդիրն է՝ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման, և այս համատեքստում ոստիկանության ծառայության որակի արագ, նկատելի բարելավման վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:04 09.06.2020
Պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ։ Եվ այդ առաջխաղացման հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունն Ազգային անվտանգության ծառայության կանոնանդրական և օրենսդրական խնդիրների լուծմանը և ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը բոլոր ոլորտներում։ Ցավոք սրտի, պետական կառավարման շատ մարմիններում դեռևս կան մարդիկ, ովքեր գործում են այս տրամաբանությանը և շահերին հակառակ, և դա անելու […]
22:57 08.06.2020
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարգադրել է ավելի քան 200 փեսացուների, որոնք համավարակով պայմանավոված ունեն ֆինանսական խնդիրներ, գումար հատկացնել հարսնացունների փրկագինը վճարելու համար, հայտնում է երկրի մահմեդականների կառավարման հոգևոր կենտրոնի մամուլի ծառայությունը: Այդ որոշումը Կադիրովը կայացրել է այն ժամանակ, երբ հայտնի են դարձել ամուսնանալ ցանկացողների անունները, ովքեր ֆինանսական միջոցներ չունեն: Կադիրովին ցույց են տվել այդ ցուցակները, […]
22:40 08.06.2020
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Լիբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. Մենք շարունակում ենք հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին և հավատացած ենք, որ քաղաքական երկխոսությունը պայմաններ կստեղծի Լիբիայում ճգնաժամի հաղթահարման և հարատև խաղաղության հաստատման համար։ Այս տեսակետից Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ։ Հույս ենք […]
20:00 08.06.2020
Թուրքիայի իշխանությունները անվտանգության ավելի քան 100 աշխատակիցների համար ձերբակալության որոշում են կայացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը: Ինչպես հաղորդվում է, այդ անձինք կապված են 2016-ին Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ: Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը 2016 թվականից ձերբակալել է հազարավոր մարդկանց՝ ապստամբությանը մասնակցելու մեղադրանքով: Նրանց մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր հոգևորական Ֆեթուլլահ […]
20:00 08.06.2020
Դիմակը դաստակին կամ պարանոցին կրող, սոցիալական հեռավորություն ասվածը ճիշտ հակառակ իմաստով ընկալող քաղաքացիները շարունակում են զբոսնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Նմանօրինակ կադրերը կրկին չեն վրիպել «Հորիզոնի» նկարահանող խմբի տեսադաշտից։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:30 08.06.2020
«Այս տարի Վրաստանում մանկապարտեզները չեն բացվի»,- հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարության՝ աշխատանքային պայմանները ստուգող վարչության պետ Բեկա Փերաձեն: Նրա հայտարարությամբ՝ որոշումը կայացվել է՝ ելնելով այն հանգամանքից, որ մանկապարտեզի տարածքում տեղի է ունենում երեխաների կուտակում, նրանք կարող են վարակվել ու վարակը տեղափոխել իրենց ընտանիքներ: «Մինչև սեպտեմբեր վաղաժամ է խոսել այս տեսակի օբյեկտների բացման մասին: Մենք պետք […]
19:22 08.06.2020
«Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։ «Վեոն Արմենիան» այսօր՝ հունիսի 8-ին, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով այս հարցով։ Տեղեկությունը Civilnet-ի հետ զրույցում հաստատել է Հայկ և Ալեքսանդր Եսայաններին պատկանող «Թիմ»-ի բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։ «Իրականություն է դա, ըստ ընթացակարգի վաճառող կազմակերպությունը […]
19:19 08.06.2020
Արցախի կառավարությունից հայտնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումը, որի համաձայն` Կարեն Շահրամանյանը նշանակվել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: «Երկրի ղեկավարը հունիսի 8-ին հանդիպել է կոմիտեի աշխատակիցների հետ և ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ նրան հաջողություններ մաղթելով աշխատանքում: Նախագահը կարեւորել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը՝ նշելով, […]
19:08 08.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ ծանոթանալու տեղում տիրող իրավիճակին: Իր այցը վարչապետը ներկայացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1224372074575773/
19:00 08.06.2020
Այսօր փոփոխություններ են տեղի ունեցել ուժային մի շարք կառույցների ղեկավար կազմերում։ Պաշտոնանկ են արվել ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Վարչապետը հրապարակել է նրանց փոխարինողների անունները. գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը՝ ոստիկանության պետ, իսկ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Որոշումներն արդեն ուժի մեջ են մտել Հանրապետության […]