19:22 08.06.2020
«Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։ «Վեոն Արմենիան» այսօր՝ հունիսի 8-ին, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով այս հարցով։ Տեղեկությունը Civilnet-ի հետ զրույցում հաստատել է Հայկ և Ալեքսանդր Եսայաններին պատկանող «Թիմ»-ի բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։ «Իրականություն է դա, ըստ ընթացակարգի վաճառող կազմակերպությունը […]
19:19 08.06.2020
Արցախի կառավարությունից հայտնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումը, որի համաձայն` Կարեն Շահրամանյանը նշանակվել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: «Երկրի ղեկավարը հունիսի 8-ին հանդիպել է կոմիտեի աշխատակիցների հետ և ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ նրան հաջողություններ մաղթելով աշխատանքում: Նախագահը կարեւորել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը՝ նշելով, […]
19:00 08.06.2020
Այսօր փոփոխություններ են տեղի ունեցել ուժային մի շարք կառույցների ղեկավար կազմերում։ Պաշտոնանկ են արվել ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Վարչապետը հրապարակել է նրանց փոխարինողների անունները. գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը՝ ոստիկանության պետ, իսկ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Որոշումներն արդեն ուժի մեջ են մտել Հանրապետության […]
18:38 08.06.2020
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2020 թվականի հուլիսի 9-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) […]
18:33 08.06.2020
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշված է. «Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի արագ տարածման վերաբերյալ, Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի ՆՀ-32-Ն հրամանագիրը, Հաշվի առնելով ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախաձեռնությամբ 2020-ի հունիսի 6-ին ԱՀ […]
18:25 08.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել քննչական և այլ դատավարական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող շուկայում մի խումբ անձանց կողմից առերևույթ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. հունիսի 2-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի […]
18:17 08.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով վարակման այսօրվա տվյալներին: Նա նշեց՝ այսօր հաղորդված 195 դեպքը զուտ այն բանի հետևանք է, որ ախտորոշման ամենամեծ լաբորատորիան այսօր կանգնած է եղել: Թորոսյանը հանրությանը կոչ արեց զգոնությունը չկորցնել: Նախարարը հայտնեց՝ այս պահի դրությամբ վարակակիրների շրջանում կա 403 ծանր, 94 ծայրահեղ ծանր պացիենտ:
18:08 08.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ կրկին հայտնեց՝ իրենց ընտանիքի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, ինչը նշանակում է՝ իրենք առողջացել են: Վարչապետը տեղեկացրեց՝ կեսօրից անցել է աշխատանքի՝ ամբողջ ծավալով: Փաշինյանի խոսքերով՝ վերջին օրերին հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/649820688951461/
17:40 08.06.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Արման Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնին է նշանակվել Վահե Ղազարյանը: «Հիմք […]
17:34 08.06.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Դավթյանին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասված […]
17:22 08.06.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել է […]
17:10 08.06.2020
Ո՞ր միջազգային ճանապարհաշինական ծրագրերն են հաջողությամբ ընթացել 2019-ին, որքա՞ն ճանապարհներ են հիմնանորոգվել. Պապիկյանը մանրամասներ է հայտնել
16:58 08.06.2020
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Բուսաբանական այգու տարածքում Երևանի քաղաքապետի որոշումներով ինքնակամ կառույցներ են քանդվել: «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից Երևանի քաղաքապետի համապատասխան (1676-Ա, 1677-Ա) որոշումները կատարելու նպատակով համատեղ կազմակերպված միջոցառումների արդյունքում քանդվել են Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող՝ «Ա. […]
16:50 08.06.2020
ՀՀ ԿԳՍՄ-ն տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին. Հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը կշարունակվի նաև համավարակի պայմաններում` «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով: Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցչի և ՀՀ աշխատանքի և […]
16:45 08.06.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակետ է հայտնել, որ ռուսներին կորոնավիրուսի փորձությունը հաղթահարելու հարցում օգնել է ռուսների կարեկցող լինելը, փոխադարձաբար միմյանց օգնելն ու բարեհոգությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Այս մասին Պուտինը նշել է սոցիալական աշխատողի օրվա առթիվ պետական հաստատությունների սոցաշխատողների հետ տեսակապի ռեժիմով հանդիպման ժամանակ: Պետության ղեկավարը նաև նշել է, որ ռուսները «անցել են և […]
16:36 08.06.2020
Հունիսի 9-ից քաղաքում կչեղարկվի ինքնամեկուսացման, անցաթղթերի և հատուկ գրաֆիկով զբոսանքի ռեժիմը, որը գործում էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
16:32 08.06.2020
Անհանգստացնող ոչինչ չկա, դա բնականոն պրոցես է: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանքել ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնանկությանը՝ նշելով, որ պաշտոնանկությունների պատճառները տարբեր են լինում: Նա մանրամասնել է, որ առաջիկայում վարչապետը կունենա ասելիք և կխոսի մանրամասների մասին՝ շեշտելով, որ պետական կառավարման համակարգը մշտապես ձգտում է ավելի արդյունավետ լինել: […]
16:30 08.06.2020
Գերմանիայի ռազմաօդային ուժերին պատկանող A 400M ինքնաթիռը Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքից Թբիլիսի է տեղափոխել վրացի զինծառայողի: Այս մասին հայտնել է Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը: Դիվանագիտական գերատեսչության հաղորդմամբ՝ զինծառայողը եղել է Աֆղանստանի հյուսիսում առաքելություն իրականացնող վրացական զորախմբի կազմում, երբ ծանր հիվանդացել է: «Նրա հիվանդությունը կապված չէ կորոնավիրուսի հետ, սակայն այնքան լուրջ էր, որ անհրաժեշտ դարձավ նրան տեղափոխել Թբիլիսի: […]
16:28 08.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Գեներալ-մայոր Ջալալ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: Արայիկ Միքայելի Բաղրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար: Երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, որոնց համաձայն՝ Գագիկ Մարտիրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի […]
16:14 08.06.2020
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային դիվանագիտական նոր աստիճան է շնորհվել: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ՝ Զախարովային շնորհվել է առաջին կարգի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան: Մինչ այդ Զախարովան երկրորդ կարգի արտակարգ և լիազոր դեսպանորդի աստիճան ուներ: Հրապարակված փաստաթղթում նշվում է նաև, որ արտակարգ և լիազոր դեսպանի կոչում է շնորհվել […]
16:10 08.06.2020
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի առցանց հանդիպումը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Առցանց քննարկման ժամանակ անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին։ Շիրակի մարզպետը ողջունել է նախաձեռնությունը, քննարկման կազմակերպիչներին ու հետևողներին ներկայացրել է մարզում տիրող վիճակն ու նշել, որ այս փուլում կարևորում է հանրային մոբիլիզացիան․ «Ես ուզում եմ շնորհակալություն […]
16:00 08.06.2020
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարել է մինչև հունիսի 19-ը մշակել տնտեսության վերականգնման ազգային պլան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համապատասխան հանձնարարականին: Փաստաթղթում նշված է, որ գերատեսչությանը հանձնարարված է մշակել գործողությունների համազգային պլան, որը պետք է ապահովի զբաղվածության և բնակչության եկամուտների վերականգնումը, տնտեսական աճը և կառուցվածքային երկարաժամկետ փոփոխությունները:
15:26 08.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ մի շարք կարևոր որոշումներ է կայացրել: «Ըստ այդմ՝ Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է ոստիկանության պետ: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց […]
15:16 08.06.2020
Նոր Զելանդիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը որոշել է վերացնել բոլոր սահմանափակումները՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդենը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքերով՝ չեղարկվելու են բոլոր սահմանափակումները, բացառությամբ սահմանների փակման: Երեքշաբթի՝ ժամը 00:00-ից սկսած, երկիրը կանցնի համազգային քառաստիճան տագնապի առաջին աստիճանին: Դա նշանակում է, որ այդ պահից սկսած՝ բոլոր մասնավոր […]
15:09 08.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին օրերին անվտանգության կանոնների զգալի խախտումներ է արձանագրել հանրային սպասարկում իրականացնող մի շարք կառույցներում, մասնավորապես, բանկեր և «Հայփոստի» մասնաճյուղեր։ Դրանցում իրականացված ստուգայցերի որոշ մասի համար հիմք են ծառայել ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղ գտած որոշ լուսանկարներ՝ հնարավոր խախտումների վերաբերյալ։ ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատան առաջին հարկում գործող 3 բանկերի մասնաճյուղերի […]
14:41 08.06.2020
2019-ին հարկային եկամուտները պետական տուրքի հաշվին ապահովել է պետբյուջեի եկամուտների 93.5 տոկոսը, 2019-ին հարկային մարմնի կողմից իրականացված տնտեսվարողներին վերադարձները կազմել է ավելի քան 171 մլրդ դրամ, ինչը 74 միլիարդով ավելի է նախորդ տարվանից: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019-ի բյուջետային քննարկումների ժամանակ ասել է ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը, որը Դավիթ Անանյանի հրաժարականից հետո իր վրա է […]
14:00 08.06.2020
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Ամիրա Օրոնի թեկնածությանը Եգիպտոսում հրեական պետության դեսպան նշանակվելու համար: Այս մասին հունիսի 7-ին հաղորդել է The Jerusalem Post- ը: Նշվում է, որ Օրոնը կլինի Կահիրեում առաջին կին դեսպանը: Նրա թեկնածությունը հաստատվել էր 2018-ի հոկտեմբերին, և Օրոնը պետք է սկսեր աշխատանքը 2019-ի ամռանը: Այնուամենայնիվ, անցած տարվա մարտից ի վեր Իսրայելում երեք […]
13:31 08.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց նաև «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: Հարցը դրական եզրակացությամբ ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ: Փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2009թ. սեպտեմբերի 29-ին: Արձանագրությունը ստորագրել է […]